Վիտոլդ Բյալնիցկի-Բիրուլյա

Վիտոլդ Կաետանովիչ Բյալնիցկի-Բիրուլյա (բելառուսերեն՝ Віто́льд Каэта́навіч Бялы́ніцкі-Біру́ля, փետրվարի 12, 1872(1872-02-12)[1][2][3], Mogilyovsky Uyezd, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 18, 1957(1957-06-18)[4][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][2]}[5],), բելառուս անվանի նկարիչ, ով լայն ճանաչման է հասել հատկապես իր տպավորիչ բնանկարներով։ Եղել է Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության՝ պերեդվիժնիկների, գեղարվեստի ռուսական կայսերական ակադեմիայի, ռուս նկարիչների միության, հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միության անդամ[6], արժանացել է Բելառուսական ԽՍՀ ժողովրդական նկարչի, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարչի[7], Բելառուսական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամի կոչումների[8]։

Վիտոլդ Բյալնիցկի-Բիրուլյա
Ծնվել էփետրվարի 12, 1872(1872-02-12)[1][2][3]
ԾննդավայրMogilyovsky Uyezd, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհունիսի 18, 1957(1957-06-18)[4][1][2][…] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][2]
ԱզգությունԲելառուսներ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունKyiv Drawing School? և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
ՈւսուցիչԻսահակ Լևիտան
ԱշակերտներAnton Barkhatkov?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն, Ռուս նկարիչների միություն, Ա․ Կուինջիի անվան ննկարիչների միություն, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա
ՀայրQ114734931?
 Vitold Białynicki-Birula Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1872 թվականի հունվարի 31-ին (նոր տոմարով՝ փետրվարի 12-ին) ռուսական կայսրության Մոգիլյովի նահանգի Բյալինիչիի շրջանի Կռինկի գյուղում։ 1885 թվականին ավարտել է Կիևի կադետական ուսումնարանը, 1885-1889 թվականներին Կիևում ուսանառությունը շարունակել Ն. Ի. Մուրաշկոյի նկարչական դպրոցում, ապա մեկնել է Մոսկվա, ընդունվել նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը, որտեղ աշակերտել է համբավավոր նկարիչներ Սերգեյ Կորովինին, Վասիլի Պոլենովին, Իլարիոն Պրյանիշնիկովին։ Մտերմացել է անվանի բնանկարիչ Իսահակ Լևիտանի հետ, աշխատել նրա արվեստանոցում։ Ցուցահանդեսներում իր նկարչական աշխատանքները սկսել է ներկայացնել 1891 թվականից։ Նրա ստեղծագործությունները բազմիցս արժանացել են մրցանակների։ 1899 թվականին նրան շնորհվել է Վ. Բոտկինի անվան առաջին կարգի մրցանակ, 1909 թվականին՝ Մյունխենի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսի ոսկե մեդալ, 1912-ին՝ Բարսելոնի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսի բրոնզե մեդալ ...

Անվանի նկարիչը, ստեղծագործելուն զուգընթաց, զբաղվել է մանկավարժական աշխատանքով. նկարչություն է դասավանդել Մոսկվայի և Տվերի մարզի մի շարք դպրոցներում։ Բացի այդ, 1918 թվականին եղել է «Իզոգրաֆ» ընկերակցության հիմնադիրներց մեկը։ Այս ամենի հետ մեկտեղ՝ կյանքի վերջին տարիներին գրել է իր հուշերի գիրքը, որը հրատարակվել է 1958 թվականին, Մոսկվայում։

Իր ստեղծագործություններում Վիտոլդ Բյալնիցկի-Բիրուլյան զարգացրել է 19-րդ դարավերջի ռուսական քնարական բնանկարի ավանդույթները[9] և դարձել բելառուս մեծագույն բնանկարիչը, որը բելառուսական կերպարվեստում այդ ժանրը բարձրացրել, հասցրել է եվրոպական դասական բնանկարչության մակարդակին[10]։

Հիշատակը խմբագրել

Անվանի նկարչի մահվանից հետո նրա անունով են կոչել Բյալնիչիի գեղարվեստական թանգարանը, Մոգիլյովում բացվել և գործում է Բելառուսի ազգային թանգարանի մասնաճյուղը համարվող Բյալնիցկի-Բիրուլյայի թանգարանը, որտեղ լայնորեն ներկայացված է նկարչի ստեղծագործությունը։ Բյալնիչիում և Մոգիլյովում Բյալնիցկի-Բիրուլյայի անունով են կոչվել մեկական փողոց։ Բացի այդ, Բելառուսում դրոշմանիշեր են թողարկվել նկարչի դիմապատկերով և նրա նրա լավագույն գործերից մեկի վերատպությամբ։

Գրականություն խմբագրել

  • Знаменитые россияне в истории Удомельского края / Подушков Д. Л. (составитель), Воробьев В. М. (научный редактор). — Тверь: СФК-офис, 2009. — 416 с.
  • История русского искусства / под ред. М. Г. Неклюдовой. — М.: Изобразительное искусство, 1980. — Т. 2, Книга 2. Искусство второй половины XIX века. — С. 53. — 306 с.
  • Кондаков С. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764—1914. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2. — С. 29. — 454 с.
  • Подушков Д. Л. (автор-составитель) Художник В. К. Бялыницкий-Бируля в Удомельском крае. Дача «Чайка». — Вышний Волочёк: «Ирида-прос», 2016. — 256 с.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 LIMIS (լիտ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бялыницкий-Бируля Витольд Каэтанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. |аўтар = |частка = Бялыницкий-Бируля Витольд Каэтанович |загаловак = Биографический справочник |арыгінал = |спасылка = |адказны = |выданне = |месца = Мн. |выдавецтва = «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки |год = 1982 |том = 5 |старонкі = 97 |старонак = 737 |серыя = |isbn = |тыраж = }}
  6. |аўтар = |частка = Бялыницкий-Бируля Витольд Каэтанович |спасылка частка = http://fb2lib.net.ru/read_online/82160(չաշխատող հղում) |загаловак = Большая Советская Энциклопедия. (В 30 томах). |арыгінал = |спасылка = http://www.rubricon.com/about_bse_6.asp Արխիվացված 2005-04-28 Wayback Machine |вікікрыніцы = |адказны = Гл. ред. А. М. Прохоров |выданне = 3-е |месца = М. |выдавецтва = «Советская Энциклопедия» |год = 1971 |том = 4 «Брасос — Веш» |старонкі = 212 |старонак = 600 |серыя = |isbn = |тыраж = 630000 }}
  7. «Byalynitsky-Birulya Vitold Kaetanovich» (անգլերեն). ARTinvestment.RU. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  8. БЯЛЫНИЦКИЙ-БИРУЛЯ Витольд Каэтанович // Большой Энциклопедический словарь. 2000. (ռուս.)
  9. Биография в энциклопедии русской живописи Արխիվացված 2013-02-16 Wayback Machine (ռուս.)
  10. Харэўскі, С.В. Сто твораў XX стагоддзя. — Вільня, 2011. — С. 26.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտոլդ Բյալնիցկի-Բիրուլյա» հոդվածին։