Աբիյ Ահմեդ Ալի

Եթովպիայի վարչապետ

Աբիյ Ահմեդ Ալի (ամհարերեն՝ አብይ አህመድ አሊ, օրոմո՝ Abiyyii Ahimad Alii, օգոստոսի 15, 1976(1976-08-15)[1][2], Beshasha, Gomma, Ջիմմա, Օրոմիա, Եթովպիա[3]), եթովպիացի պետական և քաղաքական գործիչ, Եթովպիայի գործող վարչապետ: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2019):

Աբիյ Ահմեդ Ալի
ամհարերեն՝ አብይ አህመድ አሊ
PM Abiy Ahmed Ali.jpg
Աբիյ Ահմեդ Ալին 2017 թվականին
Դրոշ
Եթովպիայի վարչապետ
 ապրիլի 2, 2018
Նախորդող Հայլեմարիամ Դեսալեն
 
Կուսակցություն՝ Օրոմո ժողովրդավարական կուսակցություն և Եթովպիական ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատ
Կրթություն՝ Ադիս-Աբեբայի համալսարան, Գրինվիչի համալսարան և Աշլանդ համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր օգոստոսի 15, 1976(1976-08-15)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Beshasha, Gomma, Ջիմմա, Օրոմիա, Եթովպիա[3]
Քաղաքացիություն Flag of Ethiopia.svg Եթովպիա
Ի ծնե անուն Abiy Ahmed Ali
 
Կայք՝ pmo.gov.et/pm/
 
Պարգևներ

Ֆելիքս Ուֆուե-Բուանիի խաղաղության մրցանակ և Խաղաղության Նոբելյան մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Աբիյ Ահմեդ Ալին ծնվել է 1976 թվականի օգոստոսի 15-ին, Եթովպիայի Օրոմիա շրջանի Ագարո քաղաքում, օրոմո ժողովրդին պատկանող մուսուլմանի և նրա չորրորդ կնոջ՝ քրիստոնյա ամհարացու ընտանիում: 1991 թվականին, լինելով դեռահաս, միանում է ապստամբական ուժերին ընդդեմ Մենգիստու Հայլե Մարիամի գործող ռեժիմի, մտնելով Օրոմո ժողովրդի դեմոկրատական կազմակերության (ՕԺԴԿ) շարքերը (որի անդամ է մնացել նաև, նրա կուսակցություն դառնալուց հետո), և Մելես Զենաուի գլխավորությամբ, ապստամբների իշխանության գալուց հետո, նա շարունակում է ծառայել Եթովպիայի զինված ուժերում: 1995 թվականին եղել է Ռուանդայում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ զորախմբի կազմում, 1998-2000 թվականներին մասնակցել է Եթովպա-էրիթրեական պատերազմին: Կրթություն ստանալով ծրագրավորման ոլորտում՝ 2007 թվականին նա դառնում է Եթովպիայի համացանցային տեղեկատվական անվտանգության գործակալության հիմնադիրներից մեկը և կազմակերպության փոխտնօրենը (2008 թվականից եղել է տնօրենի պաշտոնակատար)՝ միանալով հեռահաղորդակցման ազգային օպերատոր «Ethio telecom»-ի և ազգային հեռուստաընկերության տնօրեններների խորհուրդներին:

2010 թվականին նա թողնում է զինվորական ծառայությունը փոխգնդապետի կոչումով և ՕԺԴԿ-ի (իշխող՝ Եթովպիական ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատ կոալիցիայի մի մասը) կողմից ընտրվում, Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի ստորին պալատի՝ պատգամավոր:

Այս ոլորտում նա ուշադրություն է դարձնում օրոմո ժողովրդին պատկանող քրիստոնյաների և մուսուլմանների կրոնական վեճերի հաղթահարմանը, ինչպես նաև պայքարում Ադիս-Աբեբայի հարակից հողերի ապօրինի զավթմանը, որոնք պատկանում են Օրոմիա շրջանին: 2014 թվականին նշանակվում է Գիտության և տեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոնի տնօրեն, իսկ 2015 թվականին, գիտության և տեխնոլոգիաների նախարար: 2016 թվականին Աբիյ Ահմեդ Ալին ստանձնում է Օրոմիայի շրջանի փոխնախագահի և Օրոմիայի շինարարության և քաղաքաշինության ծառայության ղեկավարի պաշտոնները, իսկ 2017 թվականի հոկտեմբերից դառնում է ՕԺԴԿ-ի պետքարտուղար:

2018 թվականի փետրվարին, վարչապետ Հայլեմարիամ Դեսալեսի պաշտոնաթողությունից հետո, Աբիյ Ահմեդ Ալին, Օրոմիայի նախագահ և ՕԺԴԿ-ի նախագահ Լեմմա Մեգերսայի հետ միասին, դառնում են այդ պաշտոնի հիմնական թեկնածուները: Քանի որ Մեգերսան խորհրդարանի պատգամավոր չէր, փետրվարի 22-ին ՕԺԴԿ-ն Աբիյ Ահմեդ Ալիին ընտրում է նոր նախագահ: Մարտի 27-ին, իշխող ԵԺՀԺՃ-ի ղեկավարի պաշտոնի համար, Ահմեդ Ալիի հիմնական մրցակից, փոխվարչապետ և Ամհարայի ազգային-ժողովրդավարական շարժման նախագահ Դեմեկե Մեկոննենը հետ է վերցնում իր թեկնածությունը, Աբիյ Ահմեդ Ալին ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է և ապրիլի 1-ին հաստատվում վարչապետի պաշտոնում:

Աբիյ Ահմեդ Ալին երկրի առաջին վարչապետն է, որը պատկանում է օրոմո ժողովրդին, դավանանքով բողոքական է[4]:

2019 թվականի հոկտեմբերի կեսերին հրապարակվել է Նոբելյան հանձնաժողովի որոշումը, Եթովպիայի վարչապետին Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել՝ Էրիտրեայի հետ սահմանային հակամարտությունը լուծելու նրա վճռական նախաձեռնության համար[5][6].

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել