Ադիս Աբեբայի համալսարան

Ադիս Աբեբայի համալսարան (ամհարերեն՝ አዲስ አበባ ዩኒቨርሲቲ), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Եթովպիայում։

Ադիս Աբեբայի համալսարան
Տեսակհամալսարան
ԿարգախոսSeek Wisdom, Elevate Your Intellect and Serve Humanity[1]
Հիմնադրված էմարտի 20, 1950[2]
ՀիմնադրիրLucien Matte?
Անվանված էՀայլե Սելասիե
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] և Association of African Universities?[4]
Երկիր Եթովպիա[1]
ՏեղագրությունԱդիս Աբեբա
Կայքaau.edu.et
Ադիս Աբեբայի համալսարան (Եթովպիա)##
Ադիս Աբեբայի համալսարան (Եթովպիա)
Ադիս Աբեբայի համալսարան, Եթովպիա
 Addis Ababa University Վիքիպահեստում

Պատմություն Խմբագրել

Հիմնադրվել է 1950 թվականին Հայլե Սելասիե I կայսեր որոշմամբ՝ կանադական ճիզվիտ Լյուսիեն Մատտեի աջակցությամբ՝ որպես Ադիս Աբեբայի երկամյա համալսարանական քոլեջ։ Հաջորդ երկու տարիների ընթացքում քոլեջը սերտորեն կապված էր Լոնդոնի համալսարանի հետ։ 1960-ական թվականների սկզբին գրող Ռիչարդ Քամինգսը աշխատել է իրավունքի ֆակուլտետում։ 1962 թվականին համալսարանը վերանվանվել է Հայլե Սելասիեի անվան համալսարան։

Ռազմավարչական ժամանակավոր խորհուրդը 1975 թվականի մարտի 4-ին՝ հաղթանակից հետո, ժամանակավորապես փակել է համալսարանը և 50 հազար ուսանողի ուղարկել գյուղեր՝ նոր վարչակարգին աջակցելու համար։ Այդ ժամանակից ի վեր համալսարանը կրում է ներկայիս անվանումը։

1979 թվականին համալսարանում բացվել է մագիստրատուրայի առաջին հավաքագրումը։ 1987 թվականին բացվել են փիլիսոփայության դոկտորի պատրաստման ծրագրերը։

2002 թվականի դեկտեմբերին համալսարանի երեք առաջատար ղեկավարները հրաժարական են տվել՝ ի նշան համալսարանի ներքին գործերին կառավարական միջամտության ուժեղացման անհամաձայնության։ Պաշտոնյաները փորձել են ստիպել համալսարանին փոխել ուսանողների գիտելիքների գնահատման համակարգը, որը համապատասխանում է իշխող կուսակցության կողմից հաստատված ինքնաքննադատության համակարգին[5]։

2009-2010 ուսումնական տարում համալսարանում եղել է 20 701 դիմորդ, 7127 շրջանավարտ և 14 669 հետբուհական ուսանող, ինչը ընդհանուր առմամբ կազմել է 42 497 մարդ[6]։

Կամպուսներ և ծրագրեր Խմբագրել

Ադիս Աբեբայի համալսարանն ունի 13 մասնաճյուղ։ Նրանցից 12-ը գտնվում են Ադիս Աբեբայում, իսկ մեկը՝ Դեբրե Զեյթում։ Այն նաև ունի մասնաճյուղերի ցանց Եթովպիայի քաղաքներում։ Կառավարությունն իրականացնում է նպատակային հավաքագրում միջնակարգ դպրոցների շրջանավարտներից։

Համալսարանի կազմի մեջ մտնում է Եթովպիայի հետազոտությունների ինստիտուտը, որը ղեկավարում է Ռիչարդ Պակխերսթը։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.4icu.org/reviews/7247.htm
  2. AAU at a glance
  3. https://www.auf.org/les_membres/nos-membres/
  4. https://www.aau.org/subs/membership/
  5. "Ethiopia: Country Reports on Human Rights Practices: 2002 report" // Bureau of Democracy, Human Rights, and Labor, US State Department.
  6. «Students enrollment»։ Addis Ababa University։ 15 February 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-10-ին։ Վերցված է 14-02-2014 

Գրականություն Խմբագրել

  • Teshome G. Wagaw. The Development of Higher Education and Social Change, an Ethiopian Experience. East Lansing, Michigan. Michigan State University Press. 1990.

Արտաքին հղումներ Խմբագրել