Աբդուլ Ռազակ

իվուարցի ֆուտբոլիստ

Աբդուլ Ռազակ (ֆր.՝ Abdul Razak, նոյեմբերի 11, 1992(1992-11-11)[1][2], Բուակե, Gbêkê, Vallée du Bandama District, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ, «Գյոտեբորգ» ակումբի կիսապաշտպան։ Նախկինում հանդես է եկել Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում։

Աբդուլ Ռազակ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1992(1992-11-11)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Բուակե, Gbêkê, Vallée du Bandama District, Կոտ դ'Իվուար
Հասակ 181 սմ
Քաշ 87 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա Գյոտեբորգ ՖԱ
Համար 14
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013 Անգլիա Մանչեսթեր Սիթի 5 (0)
2011  Անգլիա Պորտսմութ 3 (0)
2012  Անգլիա Բրայթոն 6 (0)
2012  Անգլիա Չառլտոն 2 (0)
2013 Ռուսաստան Անժի 7 (0)
2014 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 0 (0)
2014-2015 Գերմանիա ՕՖԻ 9 (0)
2015 Անգլիա Դոնկաստեր Ռովերս 9 (0)
2016-2017 Շվեդիա ԱԿՖ Յունայթեդ 12 (0)
2017—այժմ Շվեդիա Գյոտեբորգ 5 (0)
2017  Շվեդիա ԱԿՖ Յունայթեդ 9 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն Խմբագրել

Աբդուլ Ռազակը ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 11-ին Կոտ դ'Իվուարում։ Նա Կոտ դ'Իվուարի «Միմոզա» ակումբի սան է[3]։

Ակումբային կարիերա Խմբագրել

Աբդուլ Ռազակը «Քրիսթալ Փելասից» հեռանալուց հետո 2010 թվականին միացել է «Մանչեսթեր Սիթի» ակումբի երիտասարդական կազմին[4]։ Երիտասարդական կազմում իր նորամուտը կատարելուց հետո նրան սպասում էր անակնկալ՝ Դավիթ Սիլվայի փոխարեն մասնակցելու «Վեսթ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի դեմ մրցավեճին[5]։ Երեք օր անց «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմի կազմում Ռազակն ստացել է կարմիր քարտ[6]։

Երկրորդ խաղը «Մանչեսթեր Սիթիի» կազմում Ռազակն անցկացրել է «Ուիգան Ատլետիկ» ակումբի դեմ՝ փոխարինելով Յայա Տուրեին խաղի 80-րդ րոպեին[7]։ Հիմնական կազմում իր առաջին խաղն Աբդուլն անցկացրել է 2011 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության երրորդ տուրի շրջանակներում մասնակցելով «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ մրցավեճին։ Նա այդ խաղի ժամանակ խաղադաշտում եղել է 86 րոպե, ինչից հետո նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Լուկա Սկապուցին[8]։ Այդ մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումը նույնպես իվուարցին սկսել է թիմի մեկնարկային կազմում, սակայն հանդիպման 58-րդ րոպեին նրան փոխարինել է Ջեյմս Միլները[9]։

2011 թվականի հոկտեմբերի 28-ին Ռազակը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Պորտսմութ» ակումբի կազմ մեկ տարի ժամկետով[10]։ Նա կատարել է իր նորամուտը ակումբ տեղափոխվելու հաջորդ օրը՝ մասնակցելով «Դերբի Կաունտի» ակումբի դեմ խաղին, որում իր թիմը պարտվել է 3:1 հաշվով[11]։ Մեկ ամսում անցկացնելուվ երեք խաղ՝ Ռազակը վերադարձել է «Մանչեսթեր Սիթի»[12]։

2012 թվականի փետրվարի 17-ին Աբդուլ Ռազակը և Գայ Ասուլինը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել են Առաջին լիգայի «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբ[13]։ Փետրվարի 22-ին Ռազակը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում՝ մասնակցելով «Հալ Սիթիի» դեմ մրցավեճին։ Խաղի 77-րդ րոպեին նրան փոխարինել է Ասուլինը։ Երբ «Բրայթոնի» հիմնական կիսապաշտպան Գարի Դիկերը ապաքինվել է վնասվածքից հետո, ակումբի ղեկավարությունը նպատակահարմար է գտել բավական սահմանափակել Ռազակի խաղաժամանակը, այդ պատճառով էլ իվուարցին որոշել է վերադառնալ «Մանչեսթեր Սիթիի» կազմ։

 
Ռազակը «Անժիի» կազմում

2012 թվականի սեպտեմբերին Աբդուլ Ռազակը վարձավարային հիմունքներով եռամսյա պայմանագիր է կնքել «Չառլտոն» ակումբի հետ[14][15]։ Հոկտեմբերի վերջին «Մանչեսթեր Սիթին» վարձավճարից ետ է կանչել Ռազակին[16]։ Վերջինս Չեմիպիոնշիպում հանդես եկող «Չառլտոն» ակումբի կազմում անցկացրած երկու ամսվա ընթացքում մասնակցել է ընդամենը երկու խաղի[17]։

2013 թվականի ամռանը՝ տրանսֆերային պատուհանի փակումից անմիջապես առաջ, Մախաչկալայի «Անժի» ակումբը համալրել է իր կազմը Աբդուլ Ռազակով[18]։ Նույն թվականի հոկտեմբերի 17-ին կնքվել է լիաժեք պայմանագիր, որի մանրամասներն անհայտ են[19]։

2014 թվականի հունվարի 28-ին ակումբի գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևը հայտարարել է, որ Ադելեյեն, Դեմիդովը և Ռազակը ներկայացվել են տրանսֆերի[20]։

2014 թվականի հունվարի 30-ին «մրճահարները» պայմանագիր են կնքել իվուարցի կիսապաշտպանի հետ։ Սակայն նոր ակումբի կազմում Ռազակը ոչ մի խաղի չի մասնակցել ու ոչ մի անգամ չի ընդգրկվել հայտացուցակում, և որոշ ժամանակ անց հեռացել է ակումբի կազմից։ Նույն թվականի օգոստոսի կեսերին «Անժիում» իր նախկին ակումբակից Այոդելե Ադելեյեի հետ միասին տեղափոխվել է հունական ՕՖԻ (Հերակլիոն) ակումբ[21]։

2016 թվականի փետրվարին Աբդուլ Ռազակը Սոմալիից Իսլամ Ֆերուզի հետ միասին դիտումների է մասնակցել ղազախական «Ակտոբե» ակումբում։ Սակայն մեկ մարզում անցկացնելուց հետո ֆուտբոլիստները հանկարծակի հեռացել են այն հյուրանոցից, որտեղ բնակվում էր թիմը։ Դա բազմաթիվ սարկաստիկ մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում[22]։

Ձեռքբերումներ Խմբագրել

«Մանչեսթեր Սիթի»

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. 3,0 3,1 Официальный сайт ФК «Анжи»
  4. «Manchester City impressed by Abdul Razak 'ability'»։ menmedia.co.uk (Manchester Evening News)։ փետրվարի 7, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-10-ին։ Վերցված է փետրվարի 10, 2011 
  5. «Man City 3 – 0 West Brom»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ փետրվարի 5, 2011։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 8, 2011-ին։ Վերցված է փետրվարի 6, 2011 
  6. «Bolton Wanderers 1 – 1 City»։ mcfc.co.uk։ (Manchester City Football Club)։ փետրվարի 8, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-12-ին։ Վերցված է փետրվարի 10, 2011 
  7. «Man City 3 – 0 Wigan»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ սեպտեմբերի 10, 2011։ Վերցված է հոկտեմբերի 27, 2011 
  8. «Man City 2 – 0 Birmingham»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ սեպտեմբերի 21, 2011։ Վերցված է հոկտեմբերի 27, 2011 
  9. «Wolverhampton 2 – 5 Man City»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ հոկտեմբերի 26, 2011։ Վերցված է հոկտեմբերի 27, 2011 
  10. «Manchester City Starlet Joins Pompey»։ portsmouthfc.co.uk։ (Portsmouth Football Club)։ հոկտեմբերի 28, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին։ Վերցված է հոկտեմբերի 28, 2011 
  11. «Derby 3 – 1 Portsmouth»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ հոկտեմբերի 29, 2011։ Վերցված է հոկտեմբերի 29, 2011 
  12. «Razak Returns»։ portsmouthfc.co.uk։ (Portsmouth Football Club)։ նոյեմբերի 24, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-28-ին։ Վերցված է նոյեմբերի 26, 2011 
  13. «Albion Sign Man City Duo»։ Brighton & Hove Albion F.C.։ փետրվարի 17, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է փետրվարի 17, 2012 
  14. «Addicks sign Razak»։ Charlton Athletic F.C.։ սեպտեմբերի 29, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2012 
  15. «Чарльтон» арендовал Абдула Разака
  16. МанСити отозвал Абдула Разака из аренды в Чарльтоне
  17. «Razak returns to Manchester City»։ Charlton Athletic F.C.։ հոկտեմբերի 29, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է հոկտեմբերի 29, 2012 
  18. «Анжи» подписал контракт с полузащитником «Манчестер Сити»
  19. «Анжи» выкупил Разака у «Манчестер Сити»
  20. «Аделейе, Разак и Демидов выставлены на трансфер»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-29-ին։ Վերցված է 2018-03-29 
  21. Два экс-игрока «Анжи» перешли в греческий ОФИ
  22. Как в интернете отреагировали на побег двух игроков из «Актобе»

Արտաքին հղումներ Խմբագրել