Էլիոթ Ռիչարդսոն (անգլ.՝ Elliot Lee Richardson, հուլիսի 20, 1920(1920-07-20)[1][2], Բոստոն, ԱՄՆ - դեկտեմբերի 31, 1999(1999-12-31)[1][2], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ, պաշտպանության նախարար (1973) և ԱՄՆ առևտրի նախարար (1976-1977)[6]։

Էլիոթ Ռիչարդսոն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի իրավունքի դպրոց, Հարվարդի քոլեջ, Միլթոն ակադեմիա, Rivers School? և The Park School?
Մասնագիտություն՝ իրավաբան, քաղաքական գործիչ, փաստաբան և դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 20, 1920(1920-07-20)[1][2]
Ծննդավայր Բոստոն, ԱՄՆ
Վախճանի օր դեկտեմբերի 31, 1999(1999-12-31)[1][2] (79 տարեկան)
Վախճանի վայր Բոստոն, ԱՄՆ
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Edward Peirson Richardson?[3]
Մայր Clara Lee Shattuck?
Զավակներ Henry S. Richardson?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Էլիոթ Ռիչարդսոնը ծնվել է 1920 թվականի հուլիսի 20-ին, Բոստոնում, Մասաչուսեթս։ Ավարտել է Հարվարդի համալսարանը բակալավրի աստիճանով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ծառայությունն ավարտել է ավագ լեյտենանտի կոչումով։

1947 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցը (Harvard Law School):

Պետական ծառայությունն սկսել է երկրորդ շրջանային վերաքննիչ դատարանի համակարգում, իսկ այնուհետև՝ ԱՄՆ բարձրագույն դատարանում։

1959-ից 1961 թվականներին եղել է Մասաչուսեթս նահանգի դատախազ։

1965-ից 1967 թվականներին եղել է Մասաչուսեթսի փոխնահանագապետ։

1967-ից 1969 թվականներին եղել է Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազ։

1969-ից 1970 թվականներին եղել է պետքարտուղարի տեղակալ։

1970-ից 1973 թվականներին եղել է ԱՄՆ առողջապահության, կրթության և սոցիալական ապահովության նախարար։

1973 թվականի հունվարից մինչև մայիսը եղել է ԱՄՆ պաշտպանության նախարար։

1973 թվականի մայիսից մինչև հոկտեմբերը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։

1975-ից 1976 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի դեսպան։

1976-ից 1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնը։

1984 թվականին հանրապետական կուսակցությունից Մասաչուսեթս նահանգից առաջադրվել է ԱՄՆ սենատ, սակայն հաջողության չի հասել։

1980-ականներին վերջին և 1990-ականների սկզբին համագործակցել է մի շարք հայտնի ամերիկական իրավաբանական ընկերությունների հետ։

1998 թվականին արժանացել է նախագահական Ազատության մեդալին։

Էլիոթ Ռիչարդսոնը մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 31-ին, Բոստոնում՝ 79 տարեկան հասակում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. Pas L. v. Genealogics — 2003.
  4. https://laskerfoundation.org/award/public-service/
  5. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  6. «Ancestry of Dick Cheney (b. 1941)». www.wargs.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
  7. Lewis, Neil A. (2000 թ․ հունվարի 1). «Elliot Richardson Dies at 79; Stood Up to Nixon and Resigned In 'Saturday Night Massacre'». The New York Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին. {{cite news}}: Unknown parameter |archive-.url= ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիոթ Ռիչարդսոն» հոդվածին։