Yerevan-Avia
Yerevan-Avia (Yer-Avia), գործունեությունը դադարեցրած միջազգային բեռնափոխադրումների չվերթներ իրականացրած մասնավոր ավիաընկերություն Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ 2010 թվականի փետրվարի դրությամբ «Yerevan-Avia»-ի կայքէջը չի գործում։ Տեղեկություն չկա նաև ավիաընկերության հետագա գործունեության մասին։
Yerevan-Avia | |||
---|---|---|---|
| |||
Հիմնադրվել է | 1992 | ||
Կենտրոններ | Զվարթնոց | ||
Գլխամաս | Երևան, Հայաստան | ||
yer-avia.am |
Պատմություն
խմբագրելYerevan-Avia-ն հիմնադրվել է 1992 թվականին Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ։ Այն դարձավ Հայաստանում մասնավոր ինքնաթիռներով բեռնափոխադրող առաջին ավիաընկերությունը։
Ուղղություններ
խմբագրելYerevan-Avia-ն իր թռիչքները սկսել է դեպի ԱՊՀ երկրներ, որոնք հետագայում տարածվեցին դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Բուլղարիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Չինաստան, Հնդկաստան, ԿԴՖ, Կոնգո, Քենիա, Եգիպտոս, Ավստրալիա։
Ավիապարկ
խմբագրել2006 թվականի օգոստոսի դրությամբ ընկերության ավիապարկը ներառում էր.
- 1 Իլյուշին Իլ -76[1]
Ընկերությունը իրականացնում էր բեռնափոխադրումներ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի ԱՊՀ երկրներ՝ Ռուսաստան (հիմնականում Մոսկվա), Մոլդովա, Վրաստան, Տաջիկստան և այլն։ Թռիչքներ են իրականացրել նաև Եվրոպա (Գերմանիա, Նիդեռլանդներ) և Աֆրիկա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Flight International, 3–9 October 2006