Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում

Ամերիկյան հեղափոխական պատերազմ (1775-1783), հայտնի է նաև Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում կամ Ամերիկայի անկախության պատերազմ[3], եղել է գլոբալ պատերազմ, որն սկսվել է Մեծ Բրիտանիայի և նրա Տասներեք գաղութների միջև, որոնք հռչակել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախությունը։

Ամերիկայի անկախության պատերազմ
Ամերիկա-բրիտանական հարաբերություններ

Ժամացույցի ուղղությամբ. Լորդ Կորնլվոլիսի հանձնումը Յորքթաունի պաշարումից հետո, Տրենտոնի ճակատամարտ, Գեներալ Վարենի մահը Բունկեր Հիլի ճակատամարտում, Լոնգ Այլենդի ճակատամարտ, Կիլֆորդի դատարանի շենքի ճակատամարտ
Թվական 1775 թվականի ապրիլի 19-1783 թվականի սեպտեմբերի 3
Վայր Արևելյան Հյուսիսային Ամերիկա, Կարիբյան ծով, Հնդկական թերակղզի[1] Կենտրոնական Ամերիկա, Եվրոպա[2],, Աֆրիկա, Ատլանտյան օվկիանոս և Հնդկական օվկիանոս
Արդյունք Դաշնակիցների հաղթանակ
  • Փարիզի հաշտություն
  • Բրիտանիան ճանաչեց Ամերիկայի անկախությունը
  • Բրիտանիայի առաջին կայսրության ավարտ
  • Բրիտանիային անցան Կանադան և Ջիբլարթարը
Տարածքային
փոփոխություններ
* Մեծ Բրիտանիան զիջեց ԱՄՆ-ին Միսիսիպի գետից արևելք և Մեծ Լճերից հարավ տարածքները

1765 թվականից հետո Մեծ Բրիտանիայի և նրա գաղութների միջև քաղաքական և փիլիսոփայական տարբերությունները բերեցին հարաբերությունների սրման։ Հայրենասիրական ցույցերը ընդդեմ առանց ներկայացուցչության հարկերի բերեցին Զինանշանի ակտ և վերաճեցին խռովությունների, որն իր գագաթնակետին հասավ 1773 թվականին Ազատության որդիների կողմից թեյով բեռնված նավի խորտակումը Բոստոնի նավահանգստում։ Ի պատասխան Բրիտանիան փակեց Բոստոնի նավահանգիստը և իրականացրեց մի շարք պատժիչ գործողություններ ընդդեմ Մասաչուսեթսի գաղութի։ Մասաչուսեթսի գաղութարարները ի պատասխան հիմնեցին ստվերային կառավարություն, որը պետք է պայքարել թագավորի դեմ։ Տասներկու գաղութներ կազմեցին Կոնտինենտային Կոնգրես, որը պետք է կորդինացներ նրանց գործողությունները` հիմնադրելով կոմիտեներ և ժողովներ, որոնք արդյունավետորեն բաշխում էին իշխանությունը[4]։

Բրիտանացիները փորձեցին զինաթափել Մասաչուսեթսի միլիցիային 1775 թվականի ապրիլին Կոնկորդում, որը վերաճեց բախման։ Միլիցիայի ուժերը այնուհետև վերանվաճեցին Բոստոնը` ստիպելով բրիտանացիներին տարհանվել 1776 թվականի մարտին և Կոնգրեսը նշանակեց Ջորջ Վաշինգտոնին Կոնտինենտալ բանակի հրամանատար։ Միևնույն ժամանակ ամերիկացիները փորձեցին նվաճել Քվեբեկը և ուժեղացնել ապստաբություն ընդդեմ բրիտանացիների, սակայն անհաջողության մատնվեցին։ 1776 թվականի հուլիսի 2-ին Կոնտինենտային Կոնգրեսը քվեարկեց անկախության օգտին և թողարկեց հռչակագիրը հուլիսի 4-ին։ Վիլյամ Հաուն սկսեց բրիտանական հակահարձակումը` նվաճելով Նյու Յորքը։ Այնուամենայնիվ Տրոնտոնի և Պրինցետոնի ճակատամարտերը վերակագնեցին ուժերի հավասարակշռությունը։ 1777 թվականին բրիտանացիները իրականացրեցին Սարատոգայի արշավանքը Ջոն Բերգոյնի ղեկավարությամբ` նպատակ ունենալով մեկուսացնել Նոր Անգլիայի գաղութները։ Չնայած այս արշավանքին կողմնակից լինելուն, Հաուն թողեց իր բանակը, որպեսզի պաշտպանի Ֆիլադելֆիան և Բերգոյնը պարտություն կրեց Սարատոգայում 1777 թվականի հոկտեմբերին։

Բերգոյնի պարտությունը ունեցավ որոշ հետևանքներ. Ֆրանսիան պաշտոնապես դաշնակցություն կնքեց ամերիկացիների հետ և միացավ պատերազմին 1778 թվականին և Իսպանիան միացավ պատերազմին հաջորդ տարի, որպես Ֆրանսիայի դաշնակից, սակայն ոչ ԱՄՆ դաշնակից։ 1780 թվականին Մայսուրի թագավորությունը հարձակվեց Բրիտանական Հնդկաստանի վրա և Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների տարաձայնությունները վերաճեցին բաց պատերազմի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jaques, Tony (2007). Dictionary of Battles and Sieges: F-O. էջ 720. ISBN 9780313335389. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  2. Jaques (2007), p. 666
  3. Ժամանակակից բրիտանացի գրողները ավելի հաճախ գերադասում են «Ամերիկայի անկախության պատերազմ», քան «Ամերիկյան ապստամբություն»:«National Curriculum England». Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  4. Ջորջիա գաղութը միացավ ավելի ուշ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 419