Կամիզարներ (ֆր.՝ camisards, լանգեդոկյան բարբառային camiso — շապիկ), Լանգեդոկի (Հարավային Ֆրանսիա) 1702—05-ի գյուղացիա-պլեբեյական հակաֆեոդալական ապստամբության մասնակիցներ։ Կամիզներ են կոչվել սպիտակ շապիկ հագնելու համար։

Ապստամբության պատճառը Նանտի էդիկտի, որը թույլատրում էր կրոնական հանդուրժողություն, վերացումից հետո կալվինականների դեմ գործադրած բռնություններն ու Իսպանական ժառանգության պատերազմի կապակցությամբ ծանր տուրքերի սահմանումն էր։ Կամիզարները պահանջում էին դավանանքի ազատություն և հարկերի վերացում։

Ապստամբների գաղափարական դրոշը կալվինականությունն էր, որն ընդունել էր հեղափոխական գյուղացիա-պլեբեյական հերետիկոսության գծեր։ Կամիզները գտնում էին, որ կոչված են հաստատելու հազարամյա «հավասարության և եղբայրության թագավորություն»։ Կղեմենա XI պապը խաչակրաց արշավանքի կոչեց ընդդեմ Կամիզի, որոնց ապստամբությունը հաջողվեց զսպել միայն 1705-ին, երբ կառավարությունը հարկային զիջումներ կատարեց։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 205  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիզարներ» հոդվածին։