Wind of Change (բառացի՝ «Փոփոխությունների քամի»), ռոք-բալլադ, որը գրվել է գերմանացի ռոք երգիչ Կլաուս Մայնեի և գերմանական ռոք-խումբ Սքորպիոնս-ի կողմից։ Այն սկզբնապես ձայնագրվել է անգլերենով, սակայն այն ձայնագրվել է նաև ռուսերենով («Ветер перемен») և իսպաներենով («Vientos de cambio»)[1][2]: Երգը նվիրված է Խորհրդային միության վերակառուցմանն ու սառը պատերազմի ավարտին։ Խմբի ամենահայտնի երգերից մեկն է։

«Wind of Change»
«Wind of Change» սինգլի շապիկը (Սքորպիոնս, 1991)
Սքորպիոնսի սինգլը
«Crazy World» ալբոմից
Թողարկված1990
Ձայնագրված1990
ԺանրՌոք բալլադ
ԵրգահանԿլաուս Մայնե
Տևողություն5:10
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս և Vertigo Records
ՊրոդյուսերՔեյթ Օլսեն
Հորիզոնականները չարթերում
Սքորպիոնսի սինգլների ժամանակագրություն
«Passion Rules the Game»
(1989)
«Wind of Change»
(1991)
«Send Me an Angel»
(1991)
 Wind of Change

Պատմություն խմբագրել

Ստեղծագործությունը լույս է տեսել 1990 թվականին «Crazy World» ալբոմի կազմում և շատ շուտով, բարձրանալով Եվրոպայի և Ամերիկայի հիթ-շքերթների բարձր աստիճաններ, դառնում է իսկական հիթ։

Երգը գրվել է Մայնե Կլաուսի կողմից Ռուսաստան առաջին այցի տպավորությունների տակ 1988 թվականին և «Moscow Music Peace Festival»-ից, որն անցկացվել է 1989 թվականին (1991 թվականի նրանք արդեն կատարել են ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի ներկայությամբ, ով խմբի երկրպագուն էր և նույնիսկ նրանց հրավիրել է Կրեմլ)։ Երգում մասնավորապես հիշատակվում է Ռուսաստանը և Մոսկվան։

Ստեղծագործության թողարկումից մեկ տարի առաջ քանդվել է Բեռլինյան պատը, իսկ շուտով նաև ԽՍՀՄ-ը, դրա համար է «Wind of change» («Փոփոխություններ քամի») ընկալվել է որպես Վերակառուցման, սառը պատերազմի ավարտի հիմն, Գերմանիայի և Ռուսաստանի ժողովուրդների, ամբողջ աշխարհում խաղաղության խորհրդանիշ։ Կլաուսը ասում էր․ «Մեր հայրերը եկել են Ռուսաստան տանկերով»։ Մենք գալիս ձեզ մոտ կիթառներով։

  Let your Balalaika sing, what my guitar wants to say
- «...թող Ձեր բալալայկան երգի այն, ինչ ուզում է ասել իմ կիթառը»
 

1991 թվականին դուրս է եկել «փոփոխությունների քամի» սինգլը, որն առաջին հերթին ներառում էր երգի՝ խմբի կողմից ռուսերեն կատարումը, ինչպես նաև անգլերեն և իսպաներեն տարբերակները[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Scorpions single Wind Of Change (Russian) — www.the-scorpions.com
  2. 2,0 2,1 Scorpions ‎- Ветер Перемен — discogs.com