Where's My Mind Tour, ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երկրորդ հեդլայն շրջագայությունը, ի աջակցություն նրա դեբյուտային՝ «Don't Smile at Me» (2017) մինի ալբոմին և բաղկացած է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում տեղի ունեցած համերգներից։ Շրջագայության և ամսաթվերի մասին հայտարարվել է 2017 թվականի նոյեմբերին։ Շրջագայության սեթ լիստում ընդգրկված են ալբոմի երգերի մեծ մասը։ Շրջագայությունը դրական գնահատականների է արժանացել քննադատների կողմից։

Where's My Mind Tour
Բիլլի Այլիշ
ԱլբոմDon't Smile at Me
Տուրի սկիզբՓետրվարի 14, 2018
Տուրի ավարտԱպրիլի 7, 2018
Ընդհանուր քանակ26
Տուրերի ժամանակագրություն
Don't Smile at Me Tour
(2017)
Where's My Mind Tour 1 by 1 Tour
(2018)

Նախապատմություն և զարգացում խմբագրել

2017 թվականի նոյեմբերին Բիլլի Այլիշը հայտարարել է իր երկրորդ համերգային շրջագայության մասին, ի աջակցություն նրա «Don't Smile at Me» (2017) մինի ալբոմին[1]։ Շրջագայության ամսաթվերը և վայրերը հայտարարվել են նույն օրը[1]։

Սինոփսիս և ընդունելություն խմբագրել

Այլիշը շրջագայությունը սկսում էր «Bellyache» երգով[2]։ Բիլլիի եղբայր և պրոդյուսեր Ֆինիս Օ'Քոնելը կատարում էր իր 2016 թվականի «New Girl» սինգլը[2]։ Այլիշը կատարում էր ռեփեր Դրեյքի «Hotline Bling» երգի քավերը և ուկուլելե էր նվագում, իսկ Ֆինեսը ակուստիկ կիթառ էր նվագում[2]։ Նա նաև կատարում էր այդ ժամանակ դեռ չթողարկված «When the Party's Over» երգը[2]։

«Atwood Magazine»-ից Նիկոլ Ալմեյդան գովել է շոուն, գրելով, որ «յուրաքանչյուրը, որը գիտի, թե ինչ է լավ երաժշտությունը, ապա գիտի Այլիշի անունը, իսկ նրանք, ովքեր դեռ չգիտեն, շուտով անպայման կիմանան, քանի որ ակնհայտ է, որ նա համաշխարհային փառքի ճանապարհին է»[3]։

Երգացանկ խմբագրել

Այս երգացանկը հանդիսանում է 2018 թվականի ապրիլի 3-ին Նյու Յորքում տեղի ունեցած շոուի երգացանկը։ Այն չի համարվում ամբողջ շրջագայության երգացանկը[2]։

Համերգներ խմբագրել

Համերգների ցանկ՝ ամսաթվերով, քաղաքներով, երկրներով և վայրերով[1][4]
Ամսաթիվ
(2018)
Քաղաք Երկիր Վայր
Փետրվարի 14 Լոնդոն Անգլիա Heaven
Փետրվարի 16 Փարիզ Ֆրանսիա Petit Bain
Փետրվարի 18 Միլան Իտալիա Dude Club
Փետրվարի 19 Ստոկհոլմ Շվեդիա Debaser Strand
Փետրվարի 20 Ամստերդամ Նիդերլանդներ Melkweg
Փետրվարի 23 Բրյուսել Բելգիա Botanique / Rotonde
Փետրվարի 26 Բեռլին Գերմանիա Lido
Փետրվարի 27 Քյոլն Jungle Club
Մարտի 1 Օսլո Նորվեգիա by:Larm
Մարտի 7 Լոս Անջելես ԱՄՆ El Rey Theatre
Մարտի 8 Սան Ֆրանցիսկո Great American Music Hall
Մարտի 10 Սան Դիեգո Music Box
Մարտի 11 Սանտա Անա The Observatory
Մարտի 17 Ատլանտա Terminal West
Մարտի 20 Վաշինգտոն ԿՇ Black Cat
Մարտի 21 Ֆիլադելֆիա Coda
Մարտի 23 Նյու Յորք The Bowery Ballroom
Մարտի 24 Բոստոն Paradise Rock Club
Մարտի 26 Նյու Յորք The Bowery Ballroom
Մարտի 27 Մոնրեալ Կանադա Théâtre Fairmount
Մարտի 28 Տորոնտո Mod Club Theatre
Մարտի 30 Դետրոյթ ԱՄՆ El Club
Մարտի 31 Չիկագո Lincoln Hall
Ապրիլի 3 Մինեապոլիս First Avenue
Ապրիլի 4 Կանզաս Սիթի recordBar
Ապրիլի 6 Դենվեր Bluebird Theater
Ապրիլի 7 Սոլթ Լեյք Սիթի The Complex

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Billie Eilish Announces 2018 Tour Dates». BroadwayWorld. 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kohnstamm, Alex. «Billie Eilish Serenades Sold Out 7th St. Entry». Music in Minnesota. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. Almedia, Nicole (2018 թ․ փետրվարի 16). «Music You Should Know: Confidence & Boldness on Billie Eilish's Debut EP 'Don't Smile at Me'». Atwood Magazine. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  4. «Billie Eilish Tour Adds Second NYC Date And Upgrades Boston Venue». BroadwayWorld. 2017 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.