«Bellyache» (անգլ. թարգմանաբար` «Փորացավ»), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երգը, որը թողարկվել է 2017 թվականի փետրվարի 24-ին, որպես նրա դեբյուտային` Don’t Smile at Me (2017) մինի ալբոմի սինգլ։ Երգը գրվել է Այլիշի և նրա ավագ եղբոր` Ֆինիս Օ'Քոնելի կողմից, վերջինս նաև պրոդյուսերն է[1][2]։

«Bellyache»
«Bellyache» սինգլի շապիկը (Բիլլի Այլիշ, 2017)
Բիլլի Այլիշի սինգլը
«Don’t Smile at Me» ալբոմից
ԹողարկվածՓետրվարի 24, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրԷլեկտրոփոփ
Երգահան
Լեյբլ
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել
Բիլլի Այլիշի սինգլների ժամանակագրություն
«Ocean Eyes»
(2016)
«Bellyache»
(2017)
«Bored»
(2017)
 Տեսանյութը

Պատմություն խմբագրել

2017 թվականի մարտի 23-ին, Billboard-ին տված հարցազրույցում Այլիշը ասել է, որ

«Դա իսկապես զվարճալի է, դնել քեզ մի կերպարի դերում, որտեղ դուք սովորաբար չեք եղել։ Պետք չէ մեկին սիրել, որպեսզի մեկին սիրելու մասին երգ գրել։ Ձեզ պետք չէ ատել մեկին, որպեսզի ինչ որ մեկին ատելու մասին երգ գրեք։ Ձեզ պետք չէ մեկին սպանել, որպեսզի մեկին սպանելու մասին երգ գրեք։ Ես չեմ պատրաստվում մարդկանց սպանել, այդ իսկ պատճառով ես ուրիշ կերպար կդառնամ»[3]:

Գրախոսություն խմբագրել

Ընդհանուր առմամբ, երաժշտական փորձագետների և տեսաբանների կողմից ստեղծագործությունը դրական կարծիքներ է ստացել։ Idolator-ից Մայք Ուեսը այն անվանել է` «չարագուշակ սինթի հիմն, որը, դրականորեն, զայրույթ և հիասթափություն է առաջացնում»[4]։ Elle ամսագրից Էստել Տանը նշել է, որ երգը «կատակ է վատ որոշումների մասին»[5]։ Pigeons and Planes-ից Ջեյքոբ Մուռը նշել է, որ երգը «ինտրիգ է ցուցադրում, որը մեծապես կապված է նրա հետ, որ երգը սպանության մասին է»[6]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի մարտի 22-ին։ Ռեժիսորները Miles-ը և AJ-ն են[7]։ Nylon ամսագրից Սիդնի Գոռը այսպես է նկարագրում երաժշտական տեսահոլովակը` «Նրա bellyache տեսահոլովակը ցույց է տալիս երգչուհուն, ով չի կարողանում դուրս գալ անապատային ճանապարհից։ Սկզբում տեսարանը անմեղ է թվում, երբ Այլիշը անձնական իրերով լցված փոքր, կարմիր ֆուրգոն է քաշ տալիս։ Շուտով մենք իմանում ենք, որ այն աղբի տոպրակներով է լցված, որոնց մեջ գումար կա։ Երբ գալիս է կրկներգի հատվածը, մենք զգում ենք, որ ստիպված ենք նրա հետ պարել` բարձր լեռնագագթների ֆոնի վրա և համարյա մոռանում ենք, որ ինչ որ կասկածելի բան է տեղի ունենում։ Սակայն տարօրինակ պարային հալյուցինացիան ավարտվում է, իսկ ճանապարհը անհայտ մի բանի է տանում։ Այսպիսով, ի՞նչ է այս ամենը նշանակում։ Ակնհայտ է, որ Այլիշին չի կարելի թերագնահատել»[8]։ Idolator-ից Մայք Վասսը նշել է, որ «Այլիշը ջղայն տեսք ունի, սակայն այստեղ, վառ գույների և սև զգացմունքների համադրությամբ, գաղտնի հումոր կա։ Ես հատկապես պարային հատվածն եմ հավանում»[4]։ Pigeons and Planes ամսագրից Ջեյքոբ Մուռը ասել է, որ տեսահոլովակը «վառ, չարաճճի և գրավիչ է»[6]։

Չարթեր խմբագրել

Չարթ (2018–19) Բարձրագույն
հորիզոնական
Australia (ARIA)[9] 66
  Canadian Hot 100[10] 65
Ireland (IRMA)[11] 39
  (AFP)[12] 69
  Scottish Singles Top 40[13] 89
  Singles Digitál Top 100[14] 85
South Korea (Gaon)[15] 197
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[16] 1
  UK Singles Chart[17] 79
  Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[18] 3

Հավաստագրում խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[19] 2× Platinum 140 000^
Կանադա (Music Canada)[20] Platinum 0^
Մեծ Բրիտանիա (BPI)[21] Silver 200 000^
ԱՄՆ (RIAA)[22] Gold 500 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն խմբագրել

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան.
Աշխարհում Փետրվարի 24, 2017 Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bellyache - Billie Eilish | Songs, Reviews, Credits». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  2. Graves, Shahlin (2017 թ․ մարտի 23). «Billie Eilish - 'Bellyache' music video». Coup De Main Magazine (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Billie Eilish Is Pop's Most Impressive 15-Year-Old». Billboard. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  4. 4,0 4,1 «Billie Eilish Seethes In "Bellyache" Video». idolator. 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  5. Tang, Estelle (2017 թ․ մարտի 23). «15-Year-Old Singer Billie Eilish Has a Dreamy New Music Video». ELLE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  6. 6,0 6,1 «Pigeons & Planes: The Best in New Music Discovery and Curation». Complex (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  7. BillieEilishVEVO (2017-03-22), Billie Eilish - Bellyache, Վերցված է 2019-07-23-ին
  8. «Billie Eilish Will Give You A “Bellyache” With Her New Video». NYLON (անգլերեն). 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  9. «ARIA Chart Watch #511». auspOp. 2019 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  10. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=793 Billie Eilish Album & Song Chart History Canadian Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է December 4, 2018.
  11. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. "Portuguesecharts.com – Billie Eilish – Bellyache". AFP Top 100 Singles. Retrieved April 12, 2019.
  13. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է January 12, 2019.
  14. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201848 into search. Ստուգվել է December 4, 2018.
  15. «Digital Chart – Week 23 of 2019». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  16. «Veckolista Heatseeker – Vecka 8, 22 februari 2019». Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  17. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է February 9, 2019.
  18. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=344 Billie Eilish Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է December 4, 2018.
  19. «ARIA Chart Watch #522». auspOp. 2019 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  20. «Canadian single certifications – Billie Eilish – Bellyache». Music Canada.
  21. «British single certifications – Billie Eilish – Bellyache». British Phonographic Industry. Վերցված է March 20, 2019-ին. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Bellyache in the "Search BPI Awards" field and then press Enter.
  22. «American single certifications – Billie Eilish – Bellyache». Recording Industry Association of America. Վերցված է August 14, 2018-ին.

Արտաքին հղումներ խմբագրել