«Idontwannabeyouanymore» (անգլ. թարգմանաբար՝ «Ես այլևս չեմ ուզում քեզ նման լինել»), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երգը, որը թողարկվել է 2017 թվականի հուլիսի 21-ին՝ որպես «Don’t Smile at Me» (2017) դեբյուտային մինի ալբոմի հինգերորդ սինգլ։ Երգը ձայնագրվել է Darkroom և Interscope Records լեյբլների միջոցով[1][2]։ Երգի հեղինակներն են Բիլլի Այլիշը և նրա եղբայրը՝ Ֆինիս Օ'Քոնելը, որը նաև պրոդյուսերավորել է այն։

«Idontwannabeyouanymore»
«Idontwannabeyouanymore» սինգլի շապիկը (Բիլլի Այլիշ, 2017)
Բիլլի Այլիշի սինգլը
«Don’t Smile at Me» ալբոմից
Թողարկված2017 թվականի հուլիսի 21
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
Ժանրփոփ
Տևողություն3:23
ԼեյբլDarkroom, Interscope Records
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել
Բիլլի Այլիշի սինգլների ժամանակագրություն
«Copycat»
(2017)
«Idontwannabeyouanymore»
(2017)
«My Boy»
(2017)

Առևտրային հաջողություն խմբագրել

«Idontwannabeyouanymore»-ը դարձել է Բիլլի Այլիշի երրորդ սինգլը, որը դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard Bubbling Under Hot 100 չարթում[3]։ Երգն ավելի ուշ՝ տեսահոլովակի թողարկումից հետո, դեբյուտ է կատարել Billboard Hot 100 չարթում՝ հայտնվելով 100-րդ հորիզոնականում[4]։ Չարթում այն բարձրացել է 96-րդ հորիզոնական և այնտեղ մնացել 3 շաբաթ։ Կանադական չարթում՝ Canadian Hot 100-ում, սինգլը կարողացել է բարձրանալ 60-րդ հորիզոնական և այնտեղ մնացել 14 շաբաթ։

Տեսահոլովակ խմբագրել

2018 թվականի հունվարի 4-ին թողարկվել է երգի՝ ուղղահայաց նկարահանված տեսահոլովակը։ Տեսահոլովակում պատկերված է, թե ինչպես է Այլիշը, տեսնելով իրեն հայելու մեջ, ասում՝ ինչպես է ատում իրեն, ինչպես որ նկարագրված էր երգի տեքստում[5]։

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Չարթեր խմբագրել

Չարթ (2018-19) Բարձրագույն
դիրք
  Canadian Hot 100[7] 60
  Billboard Hot 100[8] 96

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[9] Platinum 70 000^
Կանադա (Music Canada)[10] Platinum 80 000^
ԱՄՆ (RIAA)[11] Platinum 1 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Billie Eilish - idontwannabeyouanymore» (անգլերեն). EUPH. 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Billie Eilish Releases New Track, "idontwannabeyouanymore"» (անգլերեն). Umusic. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «Billie Eilish's "Ocean Eyes," "Idontwannabeyouanymore" Debut On Bubbling Under Hot 100 Chart» (անգլերեն). Headline Planet. 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «A 'Verified'-Based Billie Eilish Meme Sends "idontwannabeyouanymore" Soaring On The Genius Charts» (անգլերեն). Genius. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Music Video - Billie Eilish - idontwannabeyouanymore». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Try the TIDAL Web Player» (անգլերեն). listen.tidal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=793 Billie Eilish Album & Song Chart History Canadian Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է September 4, 2019.
  8. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=379 Billie Eilish Album & Song Chart History Billboard Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է September 4, 2019.
  9. «ARIA Charts – Accreditations – 2019 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «Canadian single certifications – Billie Eilsih – Idontwannabeyouanymore». Music Canada. Վերցված է September 4, 2019-ին.
  11. «American single certifications – Billie Eilish – Idontwannabeyouanymore». Recording Industry Association of America. Վերցված է September 27, 2019-ին.