When I Need You (անգլ. թարգմանաբար՝ «Երբ դու ինձ պետք ես», «Երբ ես քո կարիքն ունեմ»), Ալբերտ Համոնդի և Քերոլ Բայեր-Սեյջերի երգը, որն առաջին անգամ ձայնագրվել է 1976 թվականին հեղինակներից մեկ ՝ Ալբերտ Համոնդի կողմից, իր համանուն ալբոմում։ Պրոդյուսերը եղել է Ռիչարդ Փերրին, 1977 թվականին երգը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Լեո Սեյերի կատարմամբ, որին երբեմն սխալմամբ վերագրվում է նրա հեղինակությունը։ «When I Need You»-ը մնացել է Սեյերի ամենահայտնի երգը, որի հանրաճանաչության գագաթնակետը եղել է 1975-1977 թվականների կարճ ժամանակահատվածում։ Ավելի քան քառասուն տարի երգը ընդգրկվել և շարունակում է ընդգրկվել փոփ, ռոք և սոուլ առաջատար երգիչների՝ Ռոդ Ստյուարտի, Քլիֆ Ռիչարդի, Խուլիո Իգլեսիասի, Լյութեր Վանդրոսի, Սելին Դիոնի և շատ ուրիշների երգացանկում։ Alpha Blondie-ն վերամշակել է «When I Need You»-ը ռեգգի ոճով:

«When I Need You»
սինգլը
Ժանրսոֆթ ռոք
ԼեյբլWarner Bros. Records, Chrysalis Records և Warner Music Group
ՊրոդյուսերRichard Perry?

Պատմություն

խմբագրել
 
Ալբերտ համոնդ, 2015
 
Քերոլ Բայեր Սեյջեր, 2013
 
Լեո Սեյեր, 2009

Գրագողության մեղադրանք

խմբագրել

«When I Need You» երգի հիմնական երաժշտական արտահայտությունը «(When I) need you, I just close my eyes and I 'm with you, and all that I so want to give you, is only a heart beat away» բառերը համընկել են Լեոնարդ Քոհենի արդեն գոյություն ունեցող «Famous Blue Raincoat» երգի «Jane came by with a lock of your hair, she said that you game it to her that night, that you planned to go clear» արտահայտության հետ։ 2006 թվականին The Globe and Mail թերթին տված հարցազրույցում Լեոնարդ Քոհենը պատմել է, որ իր անունից ինչ-որ մեկը հայց է ներկայացրել երգի ստեղծողների դեմ, իսկ նրանք վարձել են երաժշտագետ, ով ասել է, որ այդ մոտիվը հանրային սեփականություն է և սկիզբ է առնում Ֆրանց Շուբերտից[1]։

Լեո Սեյերի ձայնագրության մասնակիցներ (1977)

խմբագրել
  • Լեո Սեյեր - վոկալ
  • Ջեյմս Նյուտոն Հովարդ - սինթեզատոր
  • Բոբբի Կեյս - սաքսոֆոն
  • Մայքլ Օմառտյան - էլեկտրական դաշնամուր
  • Դիս Պարկս - էլեկտրական կիթառ
  • Դժեֆֆ Պորկարո - հարվածային գործիքներ
  • Վիլլի Ուիկս - բաս կիթառ

Հիթ շքերթ

խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (1977) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա KMR 8
Կանադա RPM 1
Նոր Զելանդիա[2] 4
Մեծ Բրիտանիա 1
ԱՄՆ Billboard Hot 100[3] 1
ԱՄՆ Billboard Adult Contemporary 1
ԱՄՆ Cash Box Top 100[4] 1

Տարեկան հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (1977) Հորիզոնական
Ավստրալիա[5] 15
Կանադա[6] 7
Մեծ Բրիտանիա[7] 4
Նոր Զելանդիաя[8] 16
ԱՄՆ Billboard Hot 100[9] 7

Քավեր տարբերակներ

խմբագրել

Ռոդ Ստյուարտի տարբերակ

խմբագրել
«When I Need You»
Ռոդ Ստյուարտի սինգլը
«If We Fall in Love Tonight» ալբոմից
Թողարկված1996
Ֆորմատ7" սինգլ
Ժանրփոփ ռոք, սոֆթ ռոք
Տևողություն4:52
ԼեյբլWarner Bros.
ՊրոդյուսերRichard Perry?
 
Ռոդ Ստյուարտ, 2014

Ռոդ Ստյուարտը ձայնագրել է «When I Need You» երգը 1996 թվականին «If We Fall in Love Tonight» բալլադների իր կոմպիլյատիվ ալբոմի համար: Երգի ստյուարտյան տարբերակի պրոդյուսերը եղել են Ջիմի Ջեմը և Թերի Լյուիսը, այն թողարկվել որպես ալբոմի երկրորդ սինգլ, սակայն չի հայտնվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում: Նույն 1996 թվականին երգի համար տեսահոլովակ է նկարահանվել[10]:

Ալբոմի երգերն ունեցել են տարբեր պրոդյուսերներ, սակայն If We Fall in Love Tonight վերնագրով երգը, որը թողարկվել է որպես ալբոմի առաջին սինգլ, գրել և որպես պրոդյուսեր հանդես են եկել նույն Ջիմի Ջեմը և Թերի Լյուիսը։ Ալբոմը թողարկվել է Warner Bros. Records -ի կողմից որպես մեկ տարի առաջ լեյբլի կողմից արդեն թողարկված Մադոննայի կատարմամբ «Something to Remember» բալլադների ալբոմի յուրօրինակ շարունակություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «This page is available to GlobePlus subscribers». Theglobeandmail.com. Արխիվացված օրիգինալից 2008-01-18-ին. Վերցված է 2010-11-27-ին.
  2. «NZ Top 40 Singles Chart | The Official New Zealand Music Chart». Nztop40.co.nz. 1977-06-05. Արխիվացված է օրիգինալից 2016-06-29-ին. Վերցված է 2016-10-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Joel Whitburn’s Top Pop Singles 1955—1990 — 0-89820-089-X
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016-06-17-ին. Վերցված է 2016-05-27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. «Australian Chart Book». Austchartbook.com.au. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-10-13-ին.
  6. «Image: RPM Weekly - Library and Archives Canada». Արխիվացված է օրիգինալից 2017-08-02-ին. Վերցված է 2017-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Top 100 Singles in 1977 // BPI Year Book 1978 / Hunter, Nigel; Scaping, Peter. — 3rd. — London, England: The [[British Phonographic Industry]] Ltd, 1978. — С. 216—217. — ISBN 0-906154-01-04
  8. «Top Selling Singles of 1977 | The Official New Zealand Music Chart». Nztop40.co.nz. 1977-12-31. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-10-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Top 100 Hits of 1977/Top 100 Songs of 1977». Musicoutfitters.com. Արխիվացված է օրիգինալից 2017-08-03-ին. Վերցված է 2016-10-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10.   Клип Рода Стюарта на песню When I Need You. 1996

Արտաքին հղումներ

խմբագրել