Their Greatest Hits (1971–1975)
Their Greatest Hits (1971–1975), Eagles խմբի լավագույն հիթերի առաջին ժողովածուն, որը թողարկվել է 1976 թվականին։ Ներառում է երգեր խմբի առաջին չորս ալբոմներից, որոնք թողարկվել են 1971-1975 թվականներին։ Recording Industry Association of America (RIAA) կողմից բոլոր տարիների ընթացքում ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող ալբոմ, № 1 բեսթսելլերը (2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ), որն ունեցել է 38 պլատինե հավաստագրում[1][2][3]։
«Their Greatest Hits (1971–1975)» | |
---|---|
Eaglesի երգը | |
Ժանր | ռոք և քանթրի ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 2588 վայրկյան |
Լեյբլ | Asylum Records |
Պրոդյուսեր | Bill Szymczyk? և Glyn Johns? |
2017 թվականին ընտրվել է Կոնգրեսի Ամերիկյան գրադարանի ձայնագրությունների Ազգային գրանցամատյան՝ հաշվի առնելով դրա «մշակութային, պատմական և գեղագիտական նշանակությունը»[4]։
Ալբոմի մասին Խմբագրել
«Their Greatest Hits»-ը (1971—1975) հայտնվել է Billboard 200 ամերիկյան հիթ-շքերթի չորրորդ հորիզոնականում՝ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[5] և մեկ շաբաթ անց 1976 թվականի մարտի 13-ին հասել է № 1 հորիզոնականին, որտեղ մնացել է հինգ շաբաթ[6][7]։ Billboard ամսագրի 1976 թվականի լավագույն ալբոմների ամփոփիչ ցանկում այն զբաղեցրել է չորրորդ տեղը[8], սակայն վաճառքները շարունակվել են նաև քառորդ դար անց, որն էլ թույլ է տվել ալբոմին դառնալ ամենավաճառվողը ԱՄՆ-ի պատմության մեջ[9]։
Ալբոմն առաջինն ստացել է RIAA պլատինե հավաստագրում, որը ասոցիացիան ներմուծել է 1976 թվականին ալբոմների համար, որոնց տպաքանակը ԱՄՆ-ում հասել է 1 միլիոն օրինակի[3][10]։ Այս հավաստագրումը նա ստացել է 1976 թվականի փետրվարի 24-ին, այսինքն՝ հրապարակվելուց ընդամենը մեկ շաբաթ անց։ 1990 թվականի օգոստոսին նա ստացել է 12 պլատինե հավաստագրում։ Սկավառակը ստացել է իր հերթական 14 անգամ հավաստագրումը 1993 թվականիի դեկտեմբերին, իսկ 1995 թվականի հունիսին այն դարձել է 22 անգամ պլատինե[11]։ Այն դարձել է ԱՄՆ-ի բոլոր ժամանակների բացարձակ բեսթսելլերը, երբ RIAA-ից ստացել է 26 անգամ պլատին։ 2001 թվականին խմբի անդամ Ռենդի Մայսների հետ ռադիո-հարցազրույցում նա ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ Բերնի Լայդոնը նույնիսկ չեն էլ տեղեկացվել 1999 թվականին իրենց տրված ձայնագրության մրցանակի մասին, և որ «...հարկ է եղել զանգահարել և մենք վերջապես ստացել ենք այն»[12]։ Հունվարի 30-ին ալբոմը 29 անգամ պլատինե հավաստագրում է ստացել, որը նշանակում էր 29 միլիոն օրինակ տպաքանակ ԱՄՆ-ում[13]։ Նրանց ամենամեծ հիթերը RIAA-ի լավագույն 100 ալբոմների առաջին հորիզոնականը զբաղեցրել են 2018 թվականի օգոստոսի 20-ին՝ փոխարինելով Մայքլ Ջեքսոնի Thriller-ին, որը ստացել է 33 անգամ պլատինե հավաստագրում[14][15]։ Ամբողջ աշխարհում, մինչև 2011 թվականը, ալբոմի տպաքանակը կազմել է ավելի քան 42 միլիոն օրինակ[16][17]։
Կոմպոզիցիայի ցանկ Խմբագրել
Առաջին կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հիմնական վոկալ | Տևողություն | ||||||
1. | «Take It Easy» (1972 թվականի Eagles ալբոմից) | Ֆրայ | 3:29 | ||||||
2. | «Witchy Woman» (1972 թվականի Eagles ալբոմից) | Հենլի | 4:10 | ||||||
3. | «Lyin' Eyes» (1975 թվականի One of These Nights ալբոմից) | Ֆրայ | 6:21 | ||||||
4. | «Already Gone» (1974 թվականի On the Border ալբոմից) | Ֆրայ | 4:13 | ||||||
5. | «Desperado» (1973 թվականի Desperado ալբոմից) | Հենլի | 3:33 |
Երկրորդ կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հիմնական վոկալ | Տևողություն | ||||||
1. | «One of These Nights» (One of These Nights ալբոմից) | Հենլի | 4:51 | ||||||
2. | «Tequila Sunrise» (Desperado ալբոմից) | Ֆրայ | 2:52 | ||||||
3. | «Take It to the Limit» (One of These Nights ալբոմից) | Meisner | 4:48 | ||||||
4. | «Easy Feeling» (Eagles ալբոմից) | Ֆրայ | 4:16 | ||||||
5. | «Best of My Love» (On the Border ալբոմից) | Հենլի | 4:35 |
Ձայնագրության մասնակիցներ Խմբագրել
- Դոն Հենլի՝ վոկալ, հարվածային գործիքներ
- Ֆրայ Գլեն՝ վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ
- Ռենդի Մայսներ՝ վոկալ, բաս կիթառ
- Դոն Ֆեդլեր՝ բեք վոկալ, կիթառ
- Բերնի Լիդոն՝ բեք վոկալ, կիթառ, բանջո, մանդոլին
Հիթ-շքերթներ Խմբագրել
Հիթ-շքերթ (1976 թվական) | Լավագույն հորիզոնական |
---|---|
Կանադա Canadian RPM Albums Chart[18] | 1 |
Նոր Զելանդիա, New Zealand Albums Chart[19] | 2 |
Նորվեգիա, (VG-lista)[20] | 8 |
Շվեդիա, (Sverigetopplistan)[21] | 31 |
UK Albums (OCC)[22] | 2 |
US Billboard 200[23] | 1 |
Հավաստագրումներ Խմբագրել
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[24] | 8× Platinum | 560 000^ |
Կանադա (Music Canada)[25] | 2× Diamond | 2 000 000^ |
Հոնկոնգ (IFPI Hong Kong)[26] | Platinum | Արտահայտության սխալ․ *-ը չունի օպերանդ։* |
Մեծ Բրիտանիա (BPI)[27] | Platinum | 300 000^ |
ԱՄՆ (RIAA)[28] | 38× Platinum | 38 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություն Խմբագրել
- ↑ Liscu, Jenny The Eagles: Twenty-Six Million Served(անգլ.) // Rolling Stone : magazine. — 2000.
- ↑ Fekadu Mesfin (2018-08-20)։ «Beating King of Pop, The Eagles have No.1 album of all-time»։ Associated Press։ Վերցված է 2018-08-20
- ↑ 3,0 3,1 Grein Paul (2012-11-30)։ «Chart Watch Extra: Where "Thriller" Ranks»։ Chart Watch։ Yahoo Music։ Վերցված է 2012-12-05
- ↑ «National Recording Registry Picks Are "Over the Rainbow"»։ Library of Congress։ 2016-03-29։ Վերցված է 2016-03-29
- ↑ «Billboard 200»։ Billboard։ 1976-03-06
- ↑ «Billboard 200 (1973-03-13)»։ Billboard։ 1976-03-13
- ↑ Michael Gallucci (2016-02-17)։ «40 Years Ago: Eagles Become the First Band to Go Platinum With ‘Their Greatest Hits’»։ Ultimate Classic Rock
- ↑ Album(անգլ.) // Billboard : magazine. — Lynne Segall, 1976.
- ↑ «Eagles hits album named best-selling of century»։ CNN։ 1999-12-08։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է 2021-02-15
- ↑ Michael Campbell, James Brody Rock and Roll: An Introduction. — 2nd. — Thomson Schirmer, 2008. — С. 308. — ISBN 978-1-111-79453-8
- ↑ «"Thriller" sales soar close to Eagles' "Hits"»։ Reuters։ 2009-07-19
- ↑ «Randy Meisner of the Eagles Interview : Smooth Jazz Now Radio Streaming Live»։ Smoothjazznow.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-11-ին։ Վերցված է 2009-11-28
- ↑ «American album certifications – Eagles – Their Greatest Hits 1971–1975»։ Recording Industry Association of America If necessary, click Advanced, then click Format, then select Album, then click SEARCH.
- ↑ Keith Caulfield (2018-08-31)։ «Billboard 200 Chart Moves: Eagles' 'Greatest Hits' Gains, Michael Jackson's 'Thriller' Returns»։ Billboard։ Վերցված է 2018-09-01
- ↑ «Gold & Platinum Searchable Database – August 20, 2018»։ RIAA։ Վերցված է 2018-08-20
- ↑ Anderson Kyle (2009-07-20)։ «Michael Jackson's Thriller Set to Become Top-Selling Album of All Time»։ MTV. Viacom
- ↑ «Rocking Like a Bat out of Hell for 35 Years... And Counting»։ Billboard։ 2011-11-26
- ↑ RPM Top Albums(անգլ.) // RPM : magazine. — 1976. — Т. 25. — № 5. Архивировано из первоисточника 23 Հոկտեմբերի 2012.
- ↑ «charts.org.nz – Eagles – Their Greatest Hits»։ Mega Album Top 100։ Hung Medien / hitparade.ch։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-02-ին։ Վերցված է 2011-07-04
- ↑ «norwegiancharts.com – Ealges – Their Greatest Hits»։ VG-lista։ Hung Medien։ Վերցված է 2011-07-04
- ↑ «swedishcharts.com – Eagles – Their Greatest Hits»։ Albums Top 60։ Hung Medien։ Վերցված է 2011-07-04
- ↑ "Eagles | Artist | Official Charts". UK Albums Chart
- ↑ "Eagles – Chart history" Billboard 200 for Eagles.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2008 Albums»։ Australian Recording Industry Association։ Վերցված է August 17, 2012
- ↑ «Canadian album certifications – Eagles – Greatest Hits 1971–1975»։ Music Canada։ Վերցված է March 15, 2012
- ↑ «IFPIHK Gold Disc Award − 1979»։ IFPI Hong Kong։ Վերցված է August 21, 2018
- ↑ «British album certifications – Eagles – Their Greatest Hits 1971–1975»։ British Phonographic Industry։ Վերցված է July 4, 2011 Select albums in the Format field. Select Platinum in the Certification field. Type Their Greatest Hits 1971–1975 in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «American album certifications – Eagles – Eagles/Their Greatest Hits 1971–1975»։ Recording Industry Association of America։ Վերցված է August 20, 2018 If necessary, click Advanced, then click Format, then select Album, then click SEARCH.