The Police (հայերեն՝ Փոլիս), բրիտանական ռոք խումբ, կազմավորված Լոնդոնում 1977 թվականին: Տրիոն կազմված է բրիտանացիներ Գորդոն Սամներից (Սթինգ) (վոկալ, բաս կիթառ) և Էնդի Սամներսից (կիթառ, վոկալ) և ամերիկացի Ստյուարդ Քոուփլենդից (հարվածայիններ, վոկալ): Խումբը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1970-ականների վերջում և դիտարկվում էր որպես նոր ալիքի առաջին խմբերից, որը հաջողություն է ձեռք բերել, ստեղծագործելով ռոք ժանրում` ջազի, փանկի և ռեգիի տարրերով: Խմբի «Synchronicity» ալբոմը 1983 թվականին բրիտանական և ամերիկյան չարթերում առաջին հորիզոնականն է զբաղեցրել և միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան ութ միլիոն օրինակով:

The Police
ThePolice 2007.jpg
Ժանրերռոք, նոր ալիք, Պոստ փանկ և reggae rock?
Գործունեություն1977 - 1986
ԼեյբլA&M Records և Illegal Records?
ԱնդամակցությունՌոքնռոլի փառքի սրահ
ՊարգևներԳրեմմի
Կայքthepolice.com
The Police (musical group) Վիքիպահեստում

Չնայած նրան, որ խմբի լուծարման մասին երբեք չի հայտարարվել, խումբը, բացի 1986 թվականի կարճատև վերամիավորումից, համատեղ աշխատանքը դադարեցրել է 1984 թվականի մարտին: 2007 թվականին նրանք վերամիավորվել են «Roxanne» հիթային սինգլի երեսուն ամյակի կապակցությամբ համաշխարհային շրջագայություն կատարելու համար, որը տևել է մինչև 2008 թվականի օգոստոսը: Խմբի գործունեության ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հիսուն միլիոն ալբոմ, ինչպես նաև իրենց շրջագայության շնորհիվ խումբը դարձել է 2008 թվականի ամենաբարձր վարձատրվող արտիստները[1]: Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 100 արտիստներ» ցանկում խումբը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը[2]: 2003 թվականին The Police խումբը ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում: Խումբը ունի Գրեմմիի վեց մրցանակ: Խմբի չորս ալբոմներն ընդգրկվել են Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներ» ցանկում:

2019 թվականի հունիսի 25-ին The New York Times Magazine-ը The Police խմբին ընդգրկել է հարյուրավոր այն կատարողների մեջ, որոնց նյութերը ոչնչացվել են 2009 թվականի Universal Studios Hollywood ստուդիայի հրդեհի ժամանակ[3]:

Նախկին անդամներԽմբագրել

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

  • Outlandos d'Amour (1978)
  • Reggatta de Blanc (1979)
  • Zenyatta Mondatta (1980)
  • Ghost in the Machine (1981)
  • Synchronicity (1983)

Համերգային շրջագայություններԽմբագրել

  • The Police Around the World Tour (1977-1980)
  • Zenyatta Mondatta Tour (1980-1981)
  • Ghost in the Machine Tour (1981-1982)
  • Synchronicity Tour (1983-1984)
  • The Police Reunion Tour (2007-2008)

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Brit AwardsԽմբագրել

  • 1982` Լավագույն բրիտանական խումբ
  • 1985` Երաժշտության մեջ ակնառու ներդրում

ԳրեմմիԽմբագրել

  • 1980` Լավագուն ռոք գործիքային ելույթ` «Reggatta de Blanc»
  • 1981` Լավագույն ռոք վոկալային ելույթ դուոյի կամ խմբի վողմից` «Don't Stand So Close to Me»
  • 1981` Լավագուն ռոք գործիքային ելույթ` «Behind My Camel»
  • 1983` Տարվա երգ` «Every Breath You Take»
  • 1983` Լավագույն փոփ վոկալային ելույթ դուոյի կամ խմբի վողմից` «Every Breath You Take»
  • 1983` Լավագույն ռոք վոկալային ելույթ դուոյի կամ խմբի վողմից` «Synchronicity II»

Juno AwardsԽմբագրել

Տարեթիվ Առաջադրված Անվանակարգ Արդյունք
1984 Synchronicity Լավագույն միջազգային ալբոմ Հաղթանակ

People's Choice AwardsԽմբագրել

Տարեթիվ Առաջադրված Անվանակարգ Աշխատանք
2008 Ինքն իրենց Սիրելի վերամիավորված

շրջագայություն

Հաղթանակ

Ռոքնռոլի փառքի սրահԽմբագրել

Այլ ցանկերԽմբագրել

  • Զբաղեցրել է 70-րդ հորիզոնականն Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 100 արտիստներ» ցանկում[5]:
  • Զբաղեցրել է 40-րդ հորիզոնականն VH1-ի «Բոլոր ժամանակների լավագույն 100 արտիստներ» ցանկում[6]:

ԾանոթագրությունսերԽմբագրել

  1. «Madonna News – The Police Are Considerably Richer Than You»։ idiomag։ 2008-09-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 2008-09-26 
  2. «Police fan bands go on patrol»։ BBC News։ 2007-05-28 
  3. Rosen Jody (2019-06-25)։ «Here Are Hundreds More Artists Whose Tapes Were Destroyed in the UMG Fire»։ The New York Times։ Վերցված է 2019-06-28 
  4. Inductee List, Rock and Roll Hall of Fame. Retrieved 24 July 2009.
  5. Stone Rolling, Stone Rolling (2010-12-03)։ «100 Greatest Artists»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2020-04-13 
  6. «VH1 100 Greatest Artists Of All Time»։ Stereogum։ 2010-09-03։ Վերցված է 2020-04-13 

Արտաքին հղումներԽմբագրել