The 1975, անգլիական ինդի ռոք խումբ Մանչեսթերից[1]: Խումբը կազմված է Մեթյու Հեյլիից, Ադամ Հանից, Ջորջ Դենիելից և Ռոս ՄաքԴոնալդից[2]:

The 1975
The 1975 (14712180536).jpg
Ժանրերալտերնատիվ ռոք
Գործունեություն2002
ԼեյբլDirty Hit?
Կայքthe1975.com
The 1975 Վիքիպահեստում

Նույնանուն դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումից (սեպտեմբերի 2, 2013) առաջ խումբը թողարկել է չորս մինի ալբոմ: Ստուդիական ալբոմը առաջին հորիզոնականով դեբյուտ է կատարել UK Albums Chart չարթում: 2013 թվականին խումբը համաշխարհային շրջագայության է մեկնել, իսկ 2014 թվականին ելույթ է ունեցել Կոաչելլա փառատոնի ժամանակ: 2016 թվականի փետրվարին խումբը թողարկել է երկրորդ` «I Like It When You Sleep, for You Are So Beautiful Yet So Unaware of It» ստուդիական ալբոմը, որին NME ամսագիրը անվանել է 2016 թվականի լավագույն ալբոմ (2016 թվականի 50 լավագույն ալբոմների ցանկի 1-ին հորիզոնական)[3]:

ԿազմավորումԽմբագրել

Մեթյու Հեյլին մեծացել է Նյուքասլ ափոն Թայնում և Մանչեսթերում: Նա Ռոսի, Ադամի և Ջորջի հետ հանդիպել է միջնակարգ դպրոցում: Պատանիները սկսեցին երաժշտությամբ զբաղվել, իսկ 2004 թվականին կազմավորվեց խումբը: Խումբը սկսեց քավերների շարք նվագել, սակայն նրանք վերջիվերջո երգ գրեցին. «այդ ժամանակվանից մենք սկսեցինք միասին երաժշտություն ստեղծել, քանի որ 15 տարեկան էինք»: Սկզբում Հեյլին թմբկահար էր, սակայն, երբ նախկին վոկալիստը լքեց խումբը, նա դարձավ վոկալիստ: Ջորջը դարձավ խմբի նոր թմբկահարը և այդ ժամանակվանց խումբը հիմնական կազմ ունեցավ:

Երաժշտական ոճԽմբագրել

Pitchfork ամսագրի քննադատները խմբին համեմատել են The Big Pink-ի հետ: Ընդհանուր առմամբ, խմբի հիմնական ժանրը ալտերնատիվ երաժշտությունն է, սակայն նրանք նաև ստեղծագործում են էլեկտրոփոփ, էլեկտրոնային երաժշտություն, փոփ ռոք և R&B ժանրերում: Հեյլին ասել է, որ Talking Heads-ը, Փրինսը, My Bloody Valentine-ը, Մայքլ Ջեքսոնը, Փիթեր Գաբրիելը, Բրայան Ինոն, Դի Էնջելոն, Sigur ros-ը և կինոռեժիսոր Ջոն Հյուզի ստեղծագործությունը նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել: The 1975-ի տեքստերում խոսվում է մենակության, սիրո, հասունության, անտարբերության, թմրանյութերի, հույսի, մահի և վախի մասին:

Խմբի անվանումԽմբագրել

Վաղ շրջանում խումբը տարբեր անուններով է ելույթ ունեցել` Talkhouse, The Slowdown, B I G S L E E P և Drive Like I Do, սակայն, վերջիվերջո խումբը կանգ առավ The 1975 անվան վրա: Հեյլին պատմում է, որ անվանումը ոգեշնչվել է Բիթ սերունդ բանաստեղծական գրքի հետևի մասում գրված «1 հունիսի 1975»-ով:

ԱնդամներԽմբագրել

Սեսիոն և շրջագայության երաժիշտներ

  • Ջոն Ուո` սաքսոֆոն, դաշնամուր, ստեղնաշարեր, սինթեզատոր (2013-ներկա)
  • Ջեյմի Սքվայր` սինթեզատոր, ստեղնաշարեր, դաշնամուր, ռիթմ կիթառ, բեք վոկալ (2015–ներկա)
  • Թեյթլին Ջեյ` բեք վոկալ, պարեր (2018–ներկա)
  • Քեյլի Ջեյ` բեք վոկալ, պարեր (2018–ներկա)

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

  • The 1975 (2013)
  • I Like It When You Sleep, for You Are So Beautiful yet So Unaware of It (2016)
  • A Brief Inquiry into Online Relationships (2018)
  • Notes on a Conditional Form (2020)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Интервью с The 1975» (անգլերեն)։ blahblahblahscience.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-10-07 
  2. Brinnand Emily (2012-12-03)։ «New Band Up North»։ The Northerner Blog։ The Guardian։ Վերցված է 2012-12-23 
  3. «NME's Albums of the Year 2016»։ NME։ November 24, 2016։ Վերցված է November 24, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել