Sniper Elite V2, մարտավարական վիդեոխաղ, ստեղծված 2012 թվականին Rebellion Developments կողմից [3]։ Խաղը հասանելի է Microsoft Windows-ի, Xbox 360-ի և PS3-ի համար։ Խաղը Rebellion Developments-ի կողմից ստեղծված Sniper Elite խաղի ռեմեյքն է։ Խաղի երկու մասերում էլ նկարագրվում է 1945 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Բեռլինյան մարտերը, սակայն այս անգամ խաղի հերոսը պետք է վերացնի գիտնականերին, ովքեր զբաղված էին V-2 հրթիռային ծրագրի ստեղծմամբ, ինչպես նաև նա պետք է մինչև հրթիռի մեկնարկը ոչնչացնի այն, որը ուղղված էր Լոնդոնի վրա։

Sniper Elite V2
ՄշակողRebellion Developments?
Հրատարակիչ505 Games?
ԴիստրիբյուտորSteam, Humble Store[1] և Nintendo eShop
ԿոմպոզիտորMark Rutherford?
Սերիայի մասSniper Elite?
ՆախորդSniper Elite?
ՎայրԳերմանիա
Թողարկման թվական2012 թվականի ապրիլի 30 [2]
ՊլատֆորմներXbox 360, PlayStation 3 և Վինդոուզ
Ժանրtactical shooter?
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 16
ESRB17+
ԿրիչDVD և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար
Պաշտոնական կայքsniperelitev2.com

2019 թվականի մայիսի 14-ին դուրս եկավ խաղի տարբերակները նաև Nintendo Switch-ի, PlayStation 4-ի и Xbox One-ի համար։ [4]

ՍյուժեԽմբագրել

Այս անգամ գլխավոր հերոսը Կարլ Ֆեյրբերնն է, ով 1945 թվականի պատերազմի օրերին գտնվում էր Բեռլինում և այնտեղ կատարում էր կարևոր պետական առաջադրանք՝ գերմանացի գիտնականների գործունեության դադարեցումը։ Հարկ է լինում, որ Ֆեյրբերնը մեկ լինի ընդդեմ նացիստների, մեկ ընդդեմ խորհրդային զորքերի։

Խաղը սկսում է այն տեսարանից երբ նա մեկնում է Բեռլին, որպեսզի այտեղ սպանի գեներալ-մայոր Հանս ֆոն Այզենբերգին, ով պատրաստվում է անցնել ռուսների կողմը։ Ավելի ուշ, գլխավոր հերոսը վերացնում է Հյունտեր Կրայդելին։ Ֆեյրբերնն հետևելով կարողանում է հայթայթել այն գիտնականի անձնական տվյալները և, ով աշխատել է ՖԱՈՒ-2 հրթիռի վրա, ինչպես նաև գտնում է հրթիռի գտնվելու վայրը։ Որպես այս շրջանի միակ ամերիկացի Ֆեյրբերնը միայնակ ստուգում է քաղաքի ծայրամասերը, որպեսզի կարողան գտնել մյուս գիտնականին՝ բժիշկ Շվայգերին և սպանել նրան։

ԳեյմփլեյԽմբագրել

Խաղը իրենից ներկայացնում հրաձգություն երրորդ դեմքից: Խաղում կան շատ դեպքեր, որոնց ժամանակ չի կարելի ավարտել փուլը առանց ինչ-որ մեկին սպանել։ Խաղը ինքնին դիպուկահարի սիմուլյատոր է, կրակելուց հաշվի է առնվում շատ իրական ֆակտորներ օրինակ պատրոնի քաշը, քամու արագությունը և ուղղությունը և այլն։ Երբ դիպուկահարը գտնվում է հանգստի վիճակում դրա սիրտը բաբախում է րոպեում 60 անգամ։ Վազքի ժամանակ նրա սրտի բաբախյունը հասնում է 100-ի, և երբ նա վազքից անմիջապես հետո կանգ է առնում նրա ձեռքերը սկսում են դողալ ինչն էլ ազդում է դիպուկության վրա։ Բացի սրանից գոյություն ունի նաև կենտրոնացման ֆունկցիա։ Սա շատ հարմար է մեկական կրակոցների համար, քանի որ դրանք պահանջում են ավելի շատ ժամանակ։ Սրա շնորհիվ էկրանին հայտնվում է կարմիր կետ, որը թույլ է տալիս կոնկրետ ընտրել թիրախը, հաշվի առնելով բոլոր գործող ուժերը։ Սակայն կենտրոնացած ժամանակ շատ է բարձրանում զարկերակը, այսինքին այսպես կրակել երկար հնարավոր չէ։ Թիրախի տեղի ընտրությունը գեյմփլեյի կարևոր մաս է կազմում։ Փուլի հաջող անցման համար հարկավոր է ընտրել հարմար դիրք, որտեղից Ֆեյրբերնը կարող է վերահսկել թշնամիներին և մնալ աննկատ։ Հերոսի արսենալը իրենից ներկայացնում է դիպուկահար հրացան, որը կախված փուլից կարելի է փոխարինել, ինչպես նաև հրացան, ատրճանակ, նռնակ, ական, ֆուգաս և դինամիտ։ Խաղում կա X-Ray համակարգ, որը յուրահատուկ կրակոցների ժամանակ ցույց է տալիս թե ինչպես է գնդակը անցնում մարմնով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Humble Store
  2. «Sniper Elite V2 Release Information for PC» (անգլերեն)։ GameFAQs։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-20 
  3. Страница игры на сайте локализатора
  4. «Sniper Elite V2 Remastered release date announced»։ GameRevolution։ 2019-04-09։ Վերցված է 2019-07-30 

ՀղումներԽմբագրել