«Rock with You», ամերիկացի հեղինակ-կատարող Մայքլ Ջեքսոնի երգը, որ գրվել է Ռոդ Տեմպերտոնի կողմից, իսկ պրոդյուսերը եղել է Քուինսի Ջոնսը։ Երգը թողարկվել է 1979 թվականի նոյեմբերին Epic Records լեյբլում Ջեքսոնի Off the Wall հինգերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլը։

«Rock with You»
Մայքլ Ջեքսոնի սինգլը
«Off the Wall» ալբոմից
«Բ» կողմ«Working Day And Night»
«Get on the Floor»
Թողարկված3 նոյեմբերի, 1979
Ֆորմատ7"
Ձայնագրված1978-1979
Ժանրդիսկո, սուոլ, ռիթմ ընդ բլյուզ[1]
ԵրգահանՌոդ Թեմփերթոն[2]
Տևողություն3:20
ԼեյբլEpic Records
ՊրոդյուսերԿուինսի Ջոնս
Մայքլ Ջեքսոնի սինգլների ժամանակագրություն
«Don’t Stop ’til You Get Enough»
(1979)
«Rock with You»
(1979)
«Off the Wall»
(1980)
 «Rock with You»

Երգի հիման վրա նկարահանվել է 1970-ական թվականների համար բնորոշ սովորական տեսահոլովակ փոքր բյուջեով։ Երգը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 և Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթները, իսկ Կանադայում և Նոր Զելանդիայում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ ԱՄՆ-ում «Rock with You» երգն ստացել է պլատինե հավաստագիր RIAA-ից։

Սինգլի ստեղծման և թողարկման պատմություն խմբագրել

«Rock with You» երգը գրվել է Ռոդ Տեմպերտոնի (անգլ.՝ Rod Temperton) կողմից։ Երգի դեմոտարբերակը, որ պարունակում էր միայն գործիքավորման չմշակված տարբերակը, նա ուղարկել է Կարեն Կարպենտերին և առաջարկել է ձայնագրել այն երգչուհու դեբյուտային ալբոմի համար (որ հետագայում այդպես էլ չի թողարկվել)[3]։ Կարեն Կարպենտերը մերժել է՝ պատճառաբանելով, թե «Rock with You» երգը չի համապատասխանում իրեն հնչողությամբ[3]։ Այդ ժամանակ Մայքլ Ջեքսոնին առաջարկվել է ձայնագրել երգը։ Ջեքսոնը հավանել է «Rock with You» երգը, քանի որ այն բավական տարբերվել է իր նախորդ սոլո աշխատանքներից և նրանցից, որոնք ինքը ձայնագրել է The Jacksons խմբի կազմում[1]։ Արդյունքում երգը մշակվել է և ընդգրկվել Ջեքսոնի Off the Wall հինգերորդ ստուդիական ալբոմում։ Երգի տեքստը սիրո մասին է. երաժիշտն իր սիրած աղջկան առաջարկում է պարել իր հետ և «տրվել ռիթմին» (անգլ.՝ «Let the rhythm get into you»)[1]:

Երգը՝ որպես Ջեքսոնի ալբոմի երկրորդ սինգլ, թողարկվել է 1979 թվականի նոյեմբերին Epic Records լեյբլում և վաճառքի է հանվել 7 դյույմանոց վինիլային ձայնապնակով[4]։ «Rock with You» երգն զբաղեցրել է առաջին հորիզոնականները ամերիկյան Billboard Hot 100 և Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթներում, Կանադայում և Նոր Զելանդիայում եղել է երրորդը, իսկ Ավստրալիայում՝ չորրորդը[5][6][7][8]: ԱՄՆ-ում երգն ստացել է պլատինե հավաստագիր RIAA-ից[9]։

Երգը ներառվել է Ջեքսոնի հիթերի հետևյալ հավաքածուներում՝ HIStory: Past, Present and Future, Book I, Number Ones, The Essential Michael Jackson[10][11][12]:

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը նկարահանվել է հեռուստառեժիսոր Բրյուս Գաուերսի կողմից։ Այն 1970-ական թվականների վերջին բնորոշ գովազդային երաժշտական հոլովակ է, այսպես կոչված «պրոմո»[13]։ Ռեժիսորը հիշում է. «Այն ժամանակ մենք նկարահանեցինք գրոշներով, և այն ամենը, ինչ մենք կարող էին մեզ թույլ տալ, լազերն էր, որ արժեր շուրջ 3 000 դոլար։ Ադ պատճառով էլ երբ դուք դիտում եք այս հոլովակը, դուք տեսնում եք միայն լազերն ու Մայքլ Ջեքսոնին»[13]։

«Rock with You» տեսահոլովակն ընդգրկվել է երգչի տեսահոլովակների հետևյալ հավաքածուներում՝ Number Ones, Michael Jackson’s Vision և Video Greatest Hits — HIStory[14][15][16]:

Քննադատների արձագանքներ խմբագրել

The A.V. Club պորտալի քննադատ Սթիվեն Հայդենը ասել է, որ «Rock with You» երգն իր ամենասիրելի երգն է ընդհանրապես. «Ոչ լրիվ ցանկն այն ամենի, ինչ ես սիրում եմ դրա մեջ. սկզբի սոլոն հարվածայիններով, կրկներգերի բեք վոկալը, „Girl, when you dance, there’s a magic that must be love“ տողերը, որ ամենամաքուր երջանկության պահն են փոփ երգում, գործիքային հիանալի սոլոն, որ հիշեցնում են դելֆինի ձայներ՝ ձայնագրված վոոդերի միջոցով, այդ երգը սեքսուալ է ու անմեղ միաժամանակ»[17]։ Billboard-ը նույնպես նշել է երգի տեքստի երկիմաստությունն ու այն համեմատել Ջեքսոնի նախորդ սինգլի հետ Off the Wall ալբոմից. «„Rock with You“-ն ավելի դանդաղ ու ֆանկային է, քան „Don’t Stop ’til You Get Enough“-ը, իսկ „Just take it slow/‘cause we got so far to go“ տողում նրա ձայնում լսելի է խռպոտություն»[18]։

Համերգային ելույթներ խմբագրել

«Rock with You» երգն ընդգրկվել է The Jacksons խմբի հետևյալ համերգային շրջագայությունների երգացանկում. Destiny Tour (1979-80 թթ.), Triumph Tour (1981), Victory Tour (1984)[19]: Ջեքսոնն այն կատարել է նաև իր սոլո շրջագայությունների ժամանակ՝ Bad World Tour (1987-89 թթ.) և HIStory World Tour (1996-97 թթ.)[20][21]: Դրանից բացի երգն ընդգրկվել է This Is It համերգային շրջագայության երգացանկում, որ հրապարակվել է 2009 թվականի մարտին, սակայն համերգային շրջագայությունն այդպես էլ չի իրականացել երգչի մահվան պատճառով[22]։

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

  • Ռոդ Տեմպերտոն – երաժշտություն, տեքստ, վոկալի ու ռիթմի գործիքավորում
  • Մայքլ Ջեքսոնվոկալ, բեք վոկալ
  • Բոբի Ուոթսոն – բաս կիթառ
  • Ջոն Ռոբինսոն – հարվածայիններ
  • Դևիդ Ուիլյամս, Մարիո Հենդերսոն – կիթառ
  • Գրեգ Ֆիլինգեյնս, Մայքլ Բոդիքեր – սինթեզատորներ
  • Դևիդ Վոլինսկի – էլեկտրոնային դաշնամուր
  • «Seawind Horns» – փողային
    • Ջերի Հեյ – փողայինների գործիքավորում, շեփոր, ֆլյուգելհորն
    • Լարրի Ուիլյամս – տենորային և ալտային սաքսոֆոններ, ֆլեյտա
    • Կիմ Հատչքրոֆթ – բարիտոնային և տենորային սաքսոֆոններ, ֆլեյտա
    • Ուիլյամ Ռեյչենբախ – տրոմբոն
    • Գարի Գրանտ – շեփոր
  • Բեն Ռայթ – լարայինների գործիքավորում
  • Ջերալդ Վինչի – կոնցերտմայստեր

Երգացանկ խմբագրել

  •   7" (համարը Epic Records կատալոգում՝ 9-50797)[4]
Կողմ Ա
# Անվանում Տևողություն
1. «Rock with You»   3:20
Կողմ Բ
# Անվանում Տևողություն
2. «Working Day And Night»   4:55
  •   7" (համարը Epic Records կատալոգում՝ S EPC 8206)[4]
Կողմ Ա
# Անվանում Տևողություն
1. «Rock with You»   3:20
Կողմ Բ
# Անվանում Տևողություն
2. «Get on the Floor»   4:44

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1980) Ամենաբարձր
հորիզոնական
  Ավստրալիա (Kent Music Report)[23] 4
  Media Control AG[24] 58
IRMA[25]
  RIANZ[26] 3
  UK Singles Chart[27] 7
  Billboard Hot 100[28] 1
  Adult Contemporary (Billboard)[29] 21
  Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[30] 1
US Cash Box Top 100[31] 1
Հիթ-շքերթ (2006) Ամենաբարձր
հորիզոնական
  SNEP[32] 59
  IRMA[33] 19
  FIMI[34] 9
  Mega Single Top 100[35] 22
  PROMUSICAE[36] 1
  UK Singles Chart[37] 15
Հիթ-շքերթ (2008) Ամենաբարձր
հորիզոնական
  PROMUSICAE[36] 10
Հիթ-շքերթ (2009) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[38] 36
  Կանադա Canadian Hot 100[39] 33
  SNEP[32] 90
  Media Control AG[24] 98
  Ճապոնիա Japan Hot 100[40] 59
  Mega Single Top 100[35] 25
  Schweizer Hitparade[41] 68
  UK Singles Chart[42] 54
U.S. Digital Songs (Billboard)[43] 17

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1980) Rank
  Ավստրալիա (Kent Music Report)[44] 39
  Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[45] 49
U.S. Billboard Hot 100[46] 4
U.S. Cash Box Top 100[47] 8

Certifications խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Նոր Զելանդիա (RIANZ)[48] Ոսկե 0*
ԱՄՆ (RIAA)[49] Պլատինե 2,000,000[50]

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Вогель, 2013, էջ 66
  2. ISWC-Net
  3. 3,0 3,1 Cadman, 2015
  4. 4,0 4,1 4,2 «Michael Jackson ‎— Rock With You» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  5. «The Hot 100 — 1980 Archive» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  6. «Hot R&B/Hip-Hop Songs». Billboard. 1980 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  7. Халстед и др., 2010, էջ 281
  8. «Michael Jackson — Rock with You» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  9. «Gold & Platinum Awards» (անգլերեն). RIAA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  10. «Michael Jackson ‎— HIStory — Past, Present And Future — Book I» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  11. «Michael Jackson ‎— Number Ones» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  12. «Michael Jackson ‎— The Essential Michael Jackson». Discogs. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  13. 13,0 13,1 «Michael Jackson's 20 Greatest Videos: The Stories Behind the Vision» (անգլերեն). Rolling Stone. 2014 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  14. «Michael Jackson ‎— Number Ones» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  15. «Michael Jackson ‎— Vision» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  16. «Michael Jackson ‎— Video Greatest Hits — HIStory» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  17. «Favorite songs» (անգլերեն). The A.V. Club. 2009 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  18. Partridge, Kenneth. (2014 թ․ օգոստոսի 8). «Michael Jackson's 'Off the Wall' at 35: Classic Track-by-Track Album Review» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  19. Халстед и др., 2010, էջ 263—265
  20. Халстед и др., 2010, էջ 266—267
  21. Халстед и др., 2010, էջ 271
  22. «Michael Jackson's London O2 Arena setlist revealed» (անգլերեն). New Musical Express. 2009 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  23. «Forum – ARIA Charts: Special Occasion Charts – Հիթ-շքերթ POSITIONS PRE 1989». Australian-charts.com. Hung Medien. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  24. 24,0 24,1 Michael Jackson - Rock With You (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 21 June 2016.
  25. "The Irish Charts – Search Results – Rock With You". Irish Singles Chart. Ստուգվել է 21 June 2016.
  26. Charts.org.nz — Michael Jackson — Rock With You. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
  27. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 21 June 2016.
  28. Michael Jackson Album & Song Chart History Billboard Hot 100 for Michael Jackson. Ստուգվել է May 28, 2017.
  29. Michael Jackson Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Michael Jackson. Ստուգվել է May 28, 2017.
  30. Michael Jackson Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Michael Jackson. Ստուգվել է May 28, 2017.
  31. «CASH BOX Top 100 Singles – Week ending JANUARY 12, 1980». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite web}}: |archive-url= is malformed: timestamp (օգնություն). Cash Box magazine.
  32. 32,0 32,1 Lescharts.com — Michael Jackson — Rock With You (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
  33. "Chart Track: Week 9, 2006". Irish Singles Chart. Ստուգվել է 21 June 2016.
  34. Italiancharts.com — Michael Jackson — Rock With You (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
  35. 35,0 35,1 Dutchcharts.nl — Michael Jackson — Rock With You (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 21 June 2016.
  36. 36,0 36,1 Spanishcharts.com — Michael Jackson — Rock With You Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
  37. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 21 June 2016.
  38. Australian-charts.com — Michael Jackson — Rock With You. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
  39. «Michael Jackson - Հիթ-շքերթ History». Canadian Hot 100. for Michael Jackson. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  40. «Michael Jackson - Հիթ-շքերթ History». Japan Hot 100. for Michael Jackson. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  41. Michael Jackson — Rock With You swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
  42. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 21 June 2016.
  43. «Michael Jackson - Հիթ-շքերթ History». Billboard Digital Songs. for Michael Jackson. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  44. «Forum – ARIA Charts: Special Occasion Charts – Top 100 End of Year AMR Charts - 1980s». Australian-charts.com. Hung Medien. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  45. «Official New Zealand Music Հիթ-շքերթ - End of Year Charts 1980». Recorded Music NZ. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  46. «Top 100 Hits for 1980». longboredsurfer.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  47. «The CASH BOX Year-End Charts: 1980». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite web}}: |archive-url= is malformed: timestamp (օգնություն). Cash Box magazine.
  48. THE FIELD id (chart number) MUST BE PROVIDED for NEW ZEALAND CERTIFICATION.
  49. «American single certifications – Michael Jackson – Rock with You». Recording Industry Association of America. Վերցված է June 2, 2016-ին.
  50. Hogan, Ed. «Michael Jackson – Rock with You – Song Review». AllMusic. All Media Network. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
«Escape (The Piña Colada Song)»
Rupert Holmes
  ԱՄՆ Hot 100 №1 սինգլներ
19 հունվարի15 փետրվարի, 1980 թվական
Հաջորդող՝
«Do That to Me One More Time»
Captain & Tennille