Oxenfree, 2016 թվականի գերբնական առեղծվածային գրաֆիկական արկածային համակարգչային խաղ` թողարկված Night School Studio-ի կողմից։ Խաղը առկա է Microsoft Windows, OS X, Xbox One, PlayStation 4 և Linux պլատֆորմների համար[5][6]։

Oxenfree
Изображение логотипа
ՄշակողNight School Studio?
ՆախագծողSpencer Stuard? և Kevin Riach?
ՀրատարակիչNight School Studio?
ԴիստրիբյուտորԷպիկ գեյմզ սթոր[1], GOG.com, Steam, Humble Store[2], Nintendo eShop, itch.io, Microsoft Store, Google Play, App Store և PlayStation Store
Միջերեսի լեզուանգլերեն
Կոմպոզիտորscntfc?
Սերիայի մասOxenfree?
ՎայրPacific Northwest?
Թողարկման թվականհունվարի 14, 2016[3], մայիսի 31, 2016 և հունիսի 1, 2016
ՊլատֆորմներWindows, Xbox One, PlayStation 4, Լինուքս, մաքՕՍ, Nintendo Switch, Անդրոիդ և iOS
ՇարժիչUnity
Ժանրքվեստ, միստիկա, պատմություն հասունացման մասին, թրիլեր, գիտաֆանտաստիկ համակարգչային խաղ և graphic adventure game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[3]
PEGIPEGI 12[4]
ESRBESRB T
Կրիչօպտիկական սկավառակ, թվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐nightschoolstudio.com/oxenfree/(անգլ.)
 Oxenfree Վիքիպահեստում

Գեյմփլեյ խմբագրել

Oxenfree-ն 2.5D գրաֆիկական արկածային խաղ է[7]։ Խաղը մեծ մասամբ Ալեքսի տեսանկյունից է։ Ալեքսը՝ խաղի գլխավոր պրոտագոնիստը, դեռահաս է, որն այցելում է լքված կղզի գիշերային երեկույթի համար[8]։

Երկխոսությամբ առանձին տեսարաններ ունենալու փոխարեն խաղացողը կարող է ընտրել Ալեքսի գլխի վերևում հայտնվող խոսքերը շրջապատն ուսումնասիրելու հետ մեկտեղ։ Խաղի փազլները լուծվում են Ալեքսի՝ ռադիոյի ճիշտ հաճախականությունը գտնելու շնորհիվ[9]։

Սյուժե խմբագրել

Ալեքսը (Էրին Իվեթ) իր ընկերոջ՝ Ռենի (Արոն Քուբան) և նոր խորթ եղբոր՝ Ջոնասի (Գեվին Հեմոն) հետ նավով Էդվարդի կղզու ճանապարհին են։ Այնտեղ նրանք հանդիպում են Քլարիսային (Էվիթալ Էշ), որը Ալեքսի մահացած եղբոր նախկին ընկերուհին է, և Նոնային (Բրիթնի Ջոնսըն), որը Քլարիսայի լավագույն ընկերն է։ Ալեքսը, Ռենն ու Ջոնասը որոշում են ուսումնասիրել մոտակա քարայրները, որտեղ ասում են, որ որոշ ռադիոյի հաճախականություններ գերբնական իրադարձություններ են առաջացնում։ Մի փոքր քարանձավում Ալեքսը միացնում է ռադիոն և անսպասելիորեն ստեղծում է ճեղքվածք։ Ինչ-որ ձայն պատասխանում է, և երկուսն էլ ուշագնաց են լինում տեսիլքներ տեսնելուց հետո։ Արթնանալուց հետո նրանց է զանգահարում Ռենը, որը նույնպես ուշաթափվել էր անտառում և Քլարիսան, որը լքված զինվորական Միլներ բերդում է։

Ալեքսն ու Ջոնասը սկսում են քայլել, որ փնտրեն իրենց ընկերներին։ Ժամանակը գերբնականորեն սկսում է կրկնվել. ռադիոն «խոսում է» նորից, ամեն ինչ շարունակում է կրկվել և Ջոնասը անհետանում է, իսկ Ալեքսի արտացոլանքը սկսում է խոսել իր հետ։ Ալեքսը ռադիոյի շնորհիվ վերականգնում է ժամանակը, որից հետո նա և Ջոնասը շարունակում են քայլել և հանդիպում են Նոնային, որը պնդում է, որ մի այլ Ջոնաս և Ալեքսի է հանդիպել, որոնք ասել են, որ նա գնա Հարդն աշտարակ, որտեղ Քլարիսան է։ Նրանք գտնում են Ռենին, սակայն ժամանակը սկսում է կրկնվել նորից, որի ժամանակ Ռենն իրեն տարօրինակ է պահում։ Վերականգնելուց հետո նա կորում է, սակայն Ալեքսն ու Ջոնասը Ռենին նորից են գտնում, այս անգամ՝ դիվահար։ Եվս մեկ ճեղքվածք է առաջանում, որից Ռենն ուշագնաց է լինում։ Արթնանալուց հետո նա գնում է Հարդն աշտարակ, իսկ Ալեքսն ու Ջոնասը՝ Միլներ բերդ, որպեսզի Քլարիսային փրկեն։ Այնտեղ Ալեքսն օգտագործում է ռադիոն և կարմիր լույսից ձայներ են գալիս, որոնք խաղ են հայտարարում։ Քիչ անց այդ ձայները՝ ուրվականները, բացահայում են, որ իրականում ուղևորներ են մի սուզանավի, որը տեղափոխվել է զուգահեռ իրականություն։ Քլարիսային գտնում են, սակայն ժամանակը նորից խախտվում է, և նա կախվում է, իսկ երբ Ալեքսը վերականգնում է ժամանակը, Քլարիսան անհետանում է։

Խումբը որոշում է նավ գողանալ կղզում գտնվող առանձնատնից և վերադառնալ տուն, ռադիոն բացում է առանձնատան դարպասները և նրանք սկսում են փնտրել նավ։ Քիչ անց Ալեքսը գտնում է իր բոլոր ընկերների մարմինները։ Դիվահար Քլարիսան տեղեկացնում է Ալեքսին, որ նա պետք է խաղա պահմտոցի, եթե ցանկանում է իր ընկերներին վերադարձնել։ Խաղից հետո խումբը արթնանում և պարզում է, որ Քլարիսան ռմբապաստարանում է։

Ալեքսն ու Ջոնասը քայլում են դեպի դիտարան, իսկ Նոնան ու Ռենը մնում են ռմբապաստանի մոտ, որ փորձեն այն բացել։ Ժամանակը խախտվում է, և Ալեքսը հայտնվում է իր տանը մեկ տարի առաջ, երբ իր եղբոր՝ Մայքլի հետ խոսակցություն էր ունենում. խոսակցության վերջում Ալեքսը վերադառնում է իր ժամանակը, և նա Ջոնասի հետ հանդիպում է Նոնայի ու Ռենի հետ ռմբապաստանում։ Ալեքսն ու Ջոնասը ներս են մտնում և այնտեղ գտնում են նվագարկիչ, որը Ալեքսին ուղարկում է ճեղքվածքի մյուս կողմը։ Նա նորից հայտնվում է քարանձավում և ռադիոյի ճիշտ հաճախականությունը գտնելու պատճառով հայտնվում է անգոյության մեջ։

Ալեքսը հանդիպում է դիվահար Քլարիսային, որը զգուշացնում է, որ նա կմահանա, եթե ճեղքը փակվի և ժամանակը անվերջ կկրկնվի, բայց Քլարիսան կապրի, եթե նա պորտալով անցնի։ Ալեքսը կարող է

  • լքել, որի հետևանքում Քլարիսան գոյությունից կջնջվի
  • ինքնուրույն պորտալը փակել, որի հետևանքում նա կմնա ուրվականների հետ թակարդն ընկած
  • բավական նամակներ գտնելու դեպքում, նավակազմի անդամներին անձամբ խնդրել, որպեսզի նրանք բաց թողնեն և՛ Քլարիսային, և՛ իրեն։

Որոշ կրկնություններ անց պարզվում է, որ Ալեքսի հետ խոսացող արտացոլանքը հենց Ալեքսն է, այլ ոչ ուրվականները։ Նա նորից վերադառնում է մեկ տարի առաջվա իր և Մայքլի խոսակցությանը, որի ժամանակ Մայքլն ասում է, որ ինքն ու Քլարիսան պատրաստվում են միասին ապրել։ Եվ ժամանակը նորից վերականգնվում է։

Ալեքսն արթնանում է նավի վրա, որտեղ Ջոնասն ասում է, որ այն, ինչ Ալեքսն արեց քարանձավում վերականգնեց ճեղքը։ Բոլորը երդվում են ոչ ոքի չպատմել իրենց հետ կատարվածի մասին և որոշում են ուղղակի մոռանալ։

Վերջաբան խմբագրել

Վերջաբանում Ալեքսը բացահայտում է, որ իր մորը ասել էր, թե իր ընկերոջ տուն է գնում։ Վերջավորությունը կարող է փոխվել՝ կախված խաղի ընթացքում կատարված ընտրություններից։

  • Քլարիսայի ընկերությունը Ալեքսի և Մայքլի հետ կարող է պահպանվել կամ կործանվել։ Կամ նա կարող է ճեղքին զոհաբերվել, որի հետևանքում ոչ ոք չի հիշի Քլարիսային, բացի Ալեքսից։
  • Ռենը կարող է սկսել ժամադրվել Նոնայի հետ՝ կախված Ալեքսի խաղի ընթացքում կատարած գործողություններից։ Ամեն դեպքում նա տեղափոխվում է քաղաքից դուրս, որտեղ սկսում է հաճախել համալսարան։
  • Նոնան սկսում է հաճախել բալետի դպրոց և հնարավոր է, որ ունենա հարաբերություններ տարածության վրա՝ կախված Ռենից։
  • Ջոնասի հարաբերությունները Ալեքսի հետ կարող են կա՛մ պահպանվել, կա՛մ կործանվել։
  • Հնարավոր է Մայքլին վերակենդանացնել։ Այդ դեպքում նա կփոխարինի Ջոնասին, և Ջոնասն ու Ալեքսը կդադարեն խորթ քույր և եղբայր լինելը։ Խաղացողի գործողությունները կարող են պահպանել կամ կործանել Մայքլի և Քլարիսայի հարաբերությունները։
  • Ալեքսը կորոշի համալսարան գնալ իր քաղաքում կամ քաղաքից դուրս, բայց նաև կարող է որոշել ժամանակավոր դադար տալ ուսմանը։

Վերջաբանից հետո էկրանը թարթում է և Ալեքսը ասում է խաղացողին, որ պատրաստվում է հանդիպել Քլարիսայի, Ռենի և Նոնայի հետ Էդվարդի կղզում, և իր հետ լինելու է Ջոնասը, որին նա դեռ երբեք չի հանդիպել։ Սա բացահայտում է, որ անվերջ կրկնությունը գործում է։

Նախագծում խմբագրել

Զարմիկներ Շոն Քրենքելն ու Ադամ Հայնզը հիմնադրել են Night School Studio-ն 2014 թվականին[10]։ Նույն տարվա հոկտեմբերի 1-ին թիմը կազմակերպեց լսում[11], իսկ 2015 թվականի մարտի 1-ին թողարկեցին առաջին թրեյլերը[12]։ Los Angeles Times-ի տվյալներով Night School Studio-ի բյուջեն ծայր ծայրի բավարարեց[13]։

Oxenfree խաղը նախագծվել էր հիմնականում օգտագործելով Unity-ն, Adobe Photoshop-ը և Autodest Maya-ն[14]։ Խաղի դիզայները Հեդր Գրոսն էր[15], սցենարի հեղինակը՝ Ադամ Հայնզը։

Գեյմփլեյի առաջին տեսանյութը թողարկվել է 2015 թվականի մայիսի 18-ին[16]։ Նույն թվականի հոկտեմբերի 23-ին հայտարարվեց, որ խաղը կթողարկվի 2016 թվականի հունվարին[17][18]։

Երաժշտության կոմպպոզիտորն էր ամերկացի կոմպոզիտոր և ձայնային դիզայներ Էնդրյու Ռորմանը, որի կեղծանունն է scntfc: Սաուդնթրեքը թողարկվեց 2016 թվականի հունվարի 15-ին, իսկ վինիլային տարբերակը՝ մայիսի 25-ին[19]։

Մրցանակներ խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Արդյունք Ref
2016 Independent Games Festival Awards 2016 Գերազանց դիզայն Հաղթանակ [20]
Unity Awards 2016 Լավագույն 2D դիզայն Առաջադրված [21]
Golden Joystick Awards 2016 Լավագույն պատմություն Առաջադրված [22]
Լավագույն ինդի խաղ Առաջադրված
The Game Awards 2016 Լավագույն պատմություն Առաջադրված [23]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էպիկ գեյմզ սթոր(բազմ․) — 2018.
  2. Humble Store
  3. 3,0 3,1 Steam — 2003.
  4. http://www.pegi.info/de/index/global_id/505/?searchString=Oxenfree
  5. Krankel, Sean (2016 թ․ ապրիլի 27). «Supernatural adventure Oxenfree possesses PS4 next month». SCEE. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  6. «Coming to Linux? :: Oxenfree General Discussions». steamcommunity.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  7. «Oxenfree devs collaborate with Robert Kirkman, to launch web series and film based on game». PCGamesN. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  8. «OXENFREE». Night School Studio. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  9. Webster, Andrew (2016 թ․ հունվարի 15). «Oxenfree is a spooky '80s teen movie turned into an adventure game». The Verge. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  10. Burks, Robin (2016 թ․ հունվարի 20). «Interview: 'Oxenfree' Developer Discusses New Kind Of Video Game Storytelling». Tech Times. Tech Times LLC. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. «'Oxenfree' Casting Call». Backstage. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. «OXENFREE Official Teaser #1». YouTube. 2015 թ․ մարտի 1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  13. Martens, Todd (2016 թ․ հունվարի 4). «Why 'Oxenfree' may just be the first must-play game of 2016». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին – via tronc.
  14. Francis, Brian (2016 թ․ փետրվարի 4). «Road to the IGF: Night School Studio's Oxenfree». Gamasutra. UBM plc. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «Is Oxenfree the First Great Indie Game of 2016? | Geek and Sundry». Geek and Sundry. 2016 թ․ հունվարի 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  16. Robinson, Nick (2015 թ․ մայիսի 18). «First gameplay from Oxenfree, 2015's coolest-looking adventure game». Polygon. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  17. Sirani, Jordan (2015 թ․ հոկտեմբերի 24). «Oxenfree Release Window Revealed». IGN. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  18. «OXENFREE Official Teaser #2». YouTube. 2015 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  19. «OXENFREE Vinyl Soundtrack 2xLP». iam8bit. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  20. «'Her Story' wins top prize at 18th annual IGF Awards». Entertainment Weekly's EW.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  21. Kerr, Chris (2016 թ․ հոկտեմբերի 7). «Firewatch, Inside, and Virginia among 2016 Unity Award noms». Gamasutra. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  22. Loveridge, Sam (2016 թ․ սեպտեմբերի 15). «Golden Joystick Awards 2016 voting now open to the public». Digital Spy. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  23. Makuch, Eddie (2016 թ․ նոյեմբերի 16). «All the 2016 Game Awards Nominees». GameSpot. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.