Moondog (անգլ.՝ Moondog, իրական անունը` Լուիս Թոմաս Հարդին, մայիսի 26, 1916(1916-05-26)[1][2], Marysville, Կանզաս, ԱՄՆ - սեպտեմբերի 8, 1999(1999-09-08)[1][2], Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), ամերիկացի կույր երաժիշտ, կոմպոզիտոր և պոետ, երաժշտական մի քանի գործիքների գյուտարար։

Moondog
անգլ.՝ Louis Hardin
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1916(1916-05-26)[1][2]
ԾննդավայրMarysville, Կանզաս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 8, 1999(1999-09-08)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՄյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
ԳերեզմանZentralfriedhof Münster
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունHurley High School?
Մասնագիտությունփողոցային կատարող, բանաստեղծ, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգիչ և գյուտարար
Կայքmoondog-music.com
 Moondog Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ծնվել է Կանզաս նահանգի Մերիսվիլ քաղաքում, եպիսկոպոսական եկեղեցու հետևորդների ընտանիքում։

Երբ Խարդինը դեռ փոքր էր, ընտանիքը տեղափոխվում է Ֆորտ Բրիջեր (Վայոմինգ)` առևտրով զբաղվելու համար։ Տղան վաղ հասակում սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ, սովորելով դպրոցներից մեկում, նա թմբուկ է նվագում։ Մանուկ հասակում (հոր հետ) ներկա է եղել արապախո ցեղի մոգական ծեսին և գոնգ է նվագել։ Այդ օրվանից հետաքրքրվել է երաժշտական արտասովոր գործիքներով։

1932 թվականի հուլիսի 4-ին, 16 տարեկան հասակում, ապրելով ծնողների ագարակում, դժբախտ պատահարի` դինամիտի պայթագլանիկի պայթյունի հետևանքով զրկվել է տեսողությունից[3]։

Դրանից հետո ապագա երաժիշտը սովորել է երաժշտական հիմքերը կույր աշակերտների համար նախատեսված տարբեր դպրոցներում։ Մինչև 1942 թվականը ապրել է Բեյթսվիլում։ Նա կրթաթոշակ է ստացել` Մեմֆիսում երաժշտություն սովորելու համար։

Նյու Յորքյան շրջան խմբագրել

1943 թվականին Խարդինը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ հանդիպում է դասական երաժշտության այնպիսի լուսավոր ներկայացուցիչների, ինչպիսիք էին Լեոնարդ Բերնսթայնը և Արտուրո Տոսկանինին, նաև հայտնի ջազ երաժիշտների, ինչպիսիք էին Չարլի Պարկերը և Բենի Գուդմենը։

1943-ից 1974 թվականը Մունդոգը վարում է փողոցային երաժշտի կյանք։ Այդ ժամանակվա մեծ մասը նա ապրում է փողոցներում։ Դրա հետ մեկտեղ նա թափառական չէր և ուներ բնակարան Մանհեթենում։

Հիմնական վայրը, որտեղ նա կատարում էր իր կոմպոզիցիաները և նաև բանաստեղծություններ ասում, եղել է Մանհեթենի 53-րդ փողոցի անկյունը (53rd Street) և 6-րդ պողոտան (6th Avenue):

Բացի իր երաժշտությունից Մունդոգը նաև հայտնի էր իր տարօրինակ արտաքինով։ Նա կրում էր երկար թիկնոց, ուներ երկար մազեր և եղջուրե գլխարկ։ Դա կապված էր այն բանի հետ, որ նրան հաճախ նմանեցնում են Հիսուս Քրիստոսին, իսկ Լուիս Խարդինը բացասաբար էր վերաբերվում քրիստոնեությանը, այդ պատճառով նա որոշել է հագնվել այդպես, որպեսզի ոչ մի ասոցիացիա չառաջացնի Քրիստոսի հետ։ Նա ինքնուրույն պատրաստում էր իր հագուստը Սկանդինավյան դիցաբանության մոտիվներով։ Այդ կերպարի պատճառով նրան հաճախ անվանում էի «6-րդ պողոտայի վիկինգ»[4]։

Moondog («Լուսնային շուն») կեղծանունը Խարդինը ստացել է 1947 թվականին։ Ըստ իրեն, նա այն վերցրել է ի պատիվ «շան, որը լուսին է գնացել ավելի շատ, քան ցանկացած ուրիշ այլ շուն»։

1950 թվականի հունվարին SMC ձայնագրային ընկերության տնօրենը, որի ընկերությունը գտնվում էր 5-րդ պողոտայից ոչ հեռու, ուշադրություն է դարձնում տարօրինակ երաժշտին։ Գործարարը հավանում է նրա երաժշտությունը և հրավիրում է Խարդինին ձայնագրության։ Արդյունքում այդ ձայնագրություններից կազմում են ալբոմ, որոնցից ամենահայտնիներն են Moondog (1969) և Moondog 2 (1971):

1954 թվականին դիջեյ Ալան Ֆրիդը օգտագործել է Մունդոգի կոմպոզիցիան առանց նրա թույլտվության։ Մունդոգը դատի է տվել նրան և շահել է դատը[5]։ Դրանով ուշադրություն է գրավում իր ստեղծագործությունների վրա։

Գերմանական շրջան խմբագրել

Խարդինը ողջ կյանքը չափից դուրս իդեալականացրել է Գերմանիան։ Նա այն անվանում էր «Սուրբ երկիր` սուրբ գետով» (Հռենոս) և միշը երազում էր գնալ այնտեղ։

Նա իր երազանքը իրագործել է 1974 թվականին։ Այդ հարցում նրան օգնել է գերմանացի ուսանողուհի Իլոնա Էոմերը (Ilona Sommer): Նա ապրել է Վեստֆալում, նախ Օր-Էրկենշվիկում, այնուհետև Մյունստերում` Իլոնայի ընտանիքի հոտ։ Կյանքի այդ շրջանում երաժիշտը ստեղծում է հարյուրավոր կոմպոզիցիաներ, որոնք Իլոնա Սոմերը Բրայլի գրերից փոխառվել է նոտաների։

Գերմանիայում Մունդոգը ապրել է մինչև կյանքի վերջը։

Հյուրախաղեր խմբագրել

Մունդոգը շատ է ճամփորդել ինչպես Ամերիկայով, այնպես էլ` Եվրոպայով, ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Շվեդիայում և Գերմանիայում։

1989 թվականին կրկին այցելել է ԱՄՆ` Ֆիլիպ Գլասի հրավերով։ Վերջինս նրան առաջարկել է ելույթ ունենալ որպես դիրիժոր Բրուկլինյան Ֆիլհարմոնիայի կամերային նվագախմբի համար New Music America փառատոնին։ Ելույթը հաջող կայացել է և մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Սակայն Խարդինը չի մնացել ԱՄՆ-ում և վերադարձել է Գերմանիա։

Մահ խմբագրել

Խարդինը մահացել է 1999 թվականի սեպտեմբերի 8-ին` 83 տարեկանում։

Ժառանգություն խմբագրել

Մունդոգի ժառանգությամբ հետաքրքրվում էին ամերիկացի մինիմալիստ կոմպոզիտորները (ինչպիսիք են Ֆիլիպ Գրասը և ուրիշներ), որոնք Մունդոգին համարում էին իրենց նախորդներից։

Ֆրանսիայում նրան հայտնի է դարձրել ջազային սաքսոֆոնահար Սիլվեն Ռիֆլեն (Sylvain Rifflet), որը նրա երաժշտությունները կատարում էր ջազ փառատոններում։

Չնայած Մունդոգի երաժշտության հանդեպ ունեցած եղած հետաքրքրությանը` Բրայլի գրերով գրառված նրա երաժշտական ժառանգությունն ամբողջությամբ չի վերծանվել։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 1953 Moondog and His Friends, Epic Records
  • 1956 Moondog, Prestige Records
  • 1956 More Moondog, Prestige Records
  • 1957 The Story of Moondog, Prestige Records
  • 1969 Moondog (տարբերվում է 1956 թվականի ռելիզից), Columbia Masterworks Records
  • 1971 Moondog 2, Columbia Masterworks Records
  • 1977 Moondog in Europe, Kopf
  • 1978 H’art Songs, Kopf
  • 1978 Moondog: Instrumental Music by Louis Hardin, Musical Heritage Society
  • 1979 A New Sound of an Old Instrument, Kopf
  • 1981 Facets, Managarm
  • 1986 Bracelli, Kakaphone
  • 1992 Elpmas, Kopf
  • 1994 Sax Pax for a Sax with the London Saxophonic, Kopf/Atlantic Records
  • 1995 Big Band, Trimba
  • 2005 Bracelli und Moondog, Laska Records

Երաժշտական գործիքներ խմբագրել

Moondog-ը հայտնի է որպես երաժշտական մի քանի գործիքների գյուտարար։ Դրանցից ավելի հայտնի է «Տրիմբան», որը եռանկյուն հարվածային գործիք է, այն ստեղծել է Խարդինը 1940-ական թվականներին։ Այլ գործիքներից են ոչ այնքան մեծ եռանկյուն արֆան` հայտնի որպես «ու» կամ «ու-յա-ցու», ինչպես նաև «հյուս»-ը, որը եռանկյուն լարային գործիք է։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Moondog» հոդվածին։