Բեյթսվիլ (Արկանզաս)

Բեյթսվիլ (անգլ.՝ Batesville), Ինդեպենդենսի շրջանի քաղաք (Արկանզաս նահանգ, ԱՄՆ)։ Ըստ 2010 թվականի վիճակագրական տվյալների՝ բնակչությունը կազմում է 10 248 մարդ։ Ինդեպենդենսի շրջանի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Josephine street.JPG
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1821 թ.
Մակերես30,359584 կմ², 28,780002 կմ²
ԲԾՄ103±1 մետր
Բնակչություն10 248 մարդ (ապրիլի 1, 2010)[1]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ870
Պաշտոնական կայքcityofbatesville.com(անգլ.)
##Բեյթսվիլ (Արկանզաս) (ԱՄՆ)
Red pog.png

Քաղաքը գտնվում է Արկանզաս նահանգի մայրաքաղաք Լիթլ Ռոքից 183 կմ հյուսիս։

ՊատմությունԽմբագրել

Բեյթսվիլն Արկանզաս նահանգի երկրորդ հնագույն մուիցիպալիտետն է՝ Ջորջթաուն քաղաքից հետո։ Քաղաքն անվանումը ստացել է՝ ի պատիվ իր հիմնադիր Ջեյմս Վուդսոն Բեյթսի, որն ԱՄՆ Սենատի առաջին պատգամավորն է։

19-րդ դարում Բեյթսվիլն Ուայթ-Ռիվեր գետի ամենակարևոր նավահանգիստներից էր՝ սպասարկելով նավեր և բեռներ դեպի Արկանզասի հյուսիսային մարզի գետեր։

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Լայոն քոլեջի շենք

Ըստ ԱՄՆ-ի բյուրոյի մարդահամարի՝ Բեյթսվիլ քաղաքի տարածքը կազմում է 27,452 կմ, որից 26,942 կմ-ը զբաղեցնում է ցամաքը, իսկ 0,522 կմ-ը՝ ջուրը։ Շրջանի ջրային ռեսուրսների տարածքը կազմում է տարածքի 1,89 %-ը։

Բեյթսվիլը ծովի մակարդակից գտնվում է 103 մետր վերև։

ԺողովրդագրությունԽմբագրել

Ըստ 2000 թվականի մարդահամարի[2]՝ Բեյթսվիլում բնակվում է 9445 մարդ, 2383 ընտանիք՝ հաշվարկելով 3777 տնային տնտեսություններ և 4146 բնակելի տներ։ Բնակչության միջին խտությունը 353,9 մարդ/կմ2։ Ըստ մարդահամարի տվյալների՝ Բեյսթվիլի ռասսայական կազմը բաշխված է հետևյալ կերպ. 91,42 %՝ սպիտակամորթներ, 4,65 %՝ սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,29 %՝ տեղաբնիկ ամերիկացիներ, 1,16 %՝ ասիացիներ, 0,07 %՝ խաղաղօվկիանոսյան կղզիների գաղթականներ, 1,01 %՝ խառը ռասսաների ներկայացուցիչներ։ Ողջ բնակչությունը իսպանալեզու է։

3777 տնային տնտեսություններից 28.5 %-ում երեխաներին դաստիարակում են մինչև 18 տարեկան, 49,4 %-ում՝ իրենց ներկայացնում են այնպես, ինչպես համատեղ ապրող ամուսնական զույգ, 10.5 %-ում՝ կանայք բնակվում են առանց ամուսնու, 36,9 %-ում՝ չկան ընտանիքներ։ Մարդահամարի ժամանակ ընտանիքների ընդհանուր թվի 33.8 % -ն ապրում էր ինքնուրույն, ընդ որում՝ 16.9% -ը միայն 65 և ավելի բարձր տարիքի միայնակ տարեցներ են։ Տնային տնտեսությունների միջին չափը կազմել է 2.28 մարդ, իսկ ընտանիքների միջին չափը՝ 2.92 մարդ։

Քաղաքում յուրաքանչյուր տնային տնտեսության միջին եկամուտը կազմել է 33.133 ԱՄՆ դոլար, իսկ յուրաքանչյուր ընտանիքի միջին եկամուտը՝ 42.634 ԱՄՆ դոլար։ Ընդ որում, տղամարդիկ ունեցել են տարեկան 31.068 ԱՄՆ դոլար միջին եկամուտ՝ հակառակ կանանց՝ տարեկան 20 506 ԱՄՆ դոլար միջին եկամտի։ Մեկ շնչի հաշվով քաղաքում եկամուտը տարեկան կազմում էր 17,753 դոլար։ Մարզի ընտանիքների ընդհանուր թվի 11.1 %-ը և ընդհանուր բնակչության 14.5 %-ը մարդահամարի ժամանակ եղել են աղքատության սահմանից ցածր, մինչդեռ նրանցից 15.1% -ը եղել են մինչև 18 տարեկան, իսկ 16.6 %-ը՝ 65 տարեկան և ավելի։

Հայտնի բնակիչներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
  2. «Сайт Бюро переписи США»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2019-08-02 
  3. Reichler, Joseph L., ed. (1979) [1969]։ The Baseball Encyclopedia (4th edition ed.)։ New York: Macmillan Publishing։ ISBN 0-02-578970-8 

Արտաքին հղումներԽմբագրել