Բենի Գուդմեն
Բենի Գուդմեն (երբեմն՝ Գուդման, ամբողջական անունը՝ Բենջամին Դեյվիդ Գուդմեն, անգլ.՝ Benjamin David Goodman, մայիսի 30, 1909[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - հունիսի 13, 1986[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկյան ջազային կլառնետահար և դիրիժոր, որն ուներ «Սվինգի թագավոր» մականունը։
Բենի Գուդմեն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Benny Goodman |
Ի ծնե անուն | անգլ.՝ Benjamin David Goodman |
Ծնվել է | մայիսի 30, 1909[1][2][3][…] Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 13, 1986[1][2][3][…] (77 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Long Ridge Union Cemetery[5] |
Ժանրեր | ջազ, սվինգ երաժշտություն և բիգ բենդ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, բենդ-լիդեր, կլառնետահար, ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար, կինոդերասան և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կլառնետ |
Լեյբլ | Bluebird Records, Capitol Records, Chess Records, Columbia Records և RCA Victor |
Կրթություն | Harrison Technical High School? |
Անդամակցություն | Benny Goodman and His Orchestra? |
Ամուսին | Alice Frances Hammond? |
Պարգևներ | |
Կայք | bennygoodman.com |
Benny Goodman Վիքիպահեստում |
Ստեղծագործություն
խմբագրելՍտեղծագործական ուղու սկիզբ
խմբագրելԾնվել է հրեական գաղթականների ընտանիքում[6]։ Կլառնետ նվագել սկսել է 10 տարեկանից և արդեն երկու տարուց տեղի է ունեցել առաջին համերգը իր մասնակցությամբ։ Տասնչորս տարեկանում նա որոշելով իր կյանքը նվիրել երաժշտությանը, թողնում է դպրոցը։ 1925 թվականի օգոստոսին, 16 տարեկան հասակում նա սկսում է նվագել Բեն Պոլակի նվագախմբում, որի հետ մի շարք ձայնագրություններ է անում 1926-1927 թվականներին։ Գուդմենի առաջին ձայնագրությունները իր իսկ անվան տակ վերաբերվում են 1928 թվականին։ 1929 թվականի սեպտեմբերին Գուդմենը թողնում է Պոլակի նվագախումբը և տեղափոխվում Նյու Յորք, որտեղ սկսում է ազատ երաժշտի կարիերան։ Իր առաջին հայտնի ստեղծագործությունը կոչվում էր «Նա արժանի չէ քո արցունքներին» («He’s Not Worth Your Tears») և ձայնագրվեց 1931 թվի հունվարին «Մելոտոն Ռեկորդս» ընկերության կողմից։
Սեփական ջազ-նվագախմբի հիմնում
խմբագրելԱյս և այլ կոմպոզիտորական փորձերի հաջողությունները և նաև Բիլի Ռոուզի մյուզիք-հոլում ելույթ ունենալու առաջարկությունը, ոգեշնչեցին Գուդմենին ստեղծելու իր սեփական ջազ-նվագախումբը, որի առաջին ներկայացումը տեղի ունեցավ 1934 թվի հունիսի մեկին։ Մեկ ամսից Գուդմենի «Լուսնային լույս» (Moon Glow) գործիքային ստեղծագործությունը շատ մեծ հաջողություններ ունեցավ։ «Լուսնային լույս»-ի հաջողությունները կրկնեցին հետևյալ ստեղծագործությունները՝ «Հավատա ինձ» (Take My Word) և «Շեփորը կանչում է պարել ռեգթայմ» (Bugle Call Rag): Մյուզիք-հոլի հետ պայմանագրի ավարտից հետո Գուդմենին հրավիրեցին NBC ռադիո, վարելու շաբաթօրյա գիշերային շոու (Let’s Dance):
Սվինգի դարաշրջան
խմբագրելԱՄՆ-ի համար սկսվեց շատ ծանր ժամանակ, Մեծ ճգնաժամ։ Որպեսզի ապրուստի փող վաստակել և ապահովել նվագախումբը, Գուդմենը որոշեց շրջագայություն կազմակերպել ամբողջ ԱՄՆ-ով 1935 թվին։ Քանի որ ավտոբուս վարձելու համար գումար չկար ճանապարհորդությունը իրականացվում էր երաժիշտների սեփական մեքենաներով։
Գրեթե սնանկացած նվագախումբը, ի վերջո հասավ Լոս Անջելես։ Գուդմենի Ֆինանսական վիճակը այնքան բարդ էր, որ երաժիշտները վախենալով կորցնել այդ համերգի գումարը սկսեցին այն ոչ իրենց երաժշտական գործերով։ Սակայն հանդիսատեսը այդ գործերը ընդունեց առանց խանդավառության և այդ ժամանակ հասկանալով, որ իրավիճակը սրվել է նրանք որոշեցին նվագել իրենց սվինգը, որը հանդիսատեսը ընդունեց մեծ հիացմունքով, նրանք հենց այդ բանին էին սպասում, քանի որ մինչ այդ բոլորը լսել էին Գուդմենի երաժշտությունը միայն ռադիոյով։ Օգոստոսի 21-ի համերգը՝ Պալոմար պարադահլիճում Գուդմենի իրական հաղթանակն էր, որից հետո նա դարձավ աստղ։ Այդ ամսաթիվը համարվում է «Սվինգի դարաշրջան»-ի սկիզբը։
Որոշ ժամանակ անց Գուդմենը տեղափոխվում է Չիկագո, որտեղ Հելեն Ուորդ երգչուհու հետ համատեղ ստեղծում է մի շարք ստեղծագործություններ, որոնք դառնում են այդ ժամանակի իրական հիթեր։
«Դա եղել էր շատ վաղուց» («It’s Been So Long») «Կարգին տղա» («Goody-Goody») «Սիրո փառք» («The Glory of Love») «Այս փոքրիկ բաները հիշեցնում են ինձ քո մասին» («These Foolish Things Remind Me of You») «Դու ընդդեմ ինձ իմ զենքով» («You Turned the Tables on Me») Գուդմենին կրկին հրավիրում են ռադիոհաղորդում վարելու, իսկ 1936 թվի հոկտեմբերին իր նվագախումբը առաջին անգամ հայտնվում է հեռուստատեսությունում։ Այդ նույն ժամանակ նա վերադառնում է Նյու Յորք։
Կարիերայի գագաթնակետ
խմբագրել1937 թվին Գուդմենի ստեղծագործությունները (այդ թվում, «Տարվա համբույր — «This Year’s Kisses») ևս մեկ անգամ հայտնվում են ամենահայտնի ստեղծագործությունների ցուցակում (ոչ պակաս շնորհիվ Էլլա Ֆիցջերալդի, Մարգարետ Մքրեյի և շեփորահար Հարի Ջեյմսի մասնակցության)։
Նույն տարվա դեկտեմբերին իր նվագախումբը կրկին նկարահանվում է «Hollywood Hotel» ֆիլմի համար։ Գուդմենը 1930-ականների գեղարվեստական կարիերայի գագաթնակետին հասավ 1938 թվի հունվարի 16-ին, երբ նա համերգ տվեց Նյու Յորքի Քարնեջի Հոլում (առաջին անգամ պատմության մեջ այդ դահլիճում հնչեց ջազային երաժշտություն) կատարելով ոչ միայն իրենց ստեղծագործությունները, բայց և այնպիսի հայտնի երգեր, ինչպիսիք են Էլա Ջոլսոնի «Avalon»-ը։ Այդ տարում Գուդմենի ստեղծագործությունները 14 անգամ հայտնվեցին առաջին տասնյակում, այդ թվում վոկալ, «Թող իմ սիրտը երգի» («I Let a Song Go out of My Heart»), «Մի եղիր այդպիսին»(«Don’t Be That Way») և «Երգիր, երգիր, երգիր, բայց չմոռանաս սվինգի մասին» («Sing, Sing, Sing (With a Swing)»):
Գուդմենը չափազանց հայտնի էր ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Եվրոպայում ինչի մասին վկայում է մասնավորապես այն փաստը, որ հայտնի հունգարացի կոմպոզիտոր Բելա Բարտոկը նվիրեց նրան իր «հակադրություններ» եռյակը՝ ջութակի, կլարնետի և դաշնամուրի համար, 1938 թվին։ Մի քանի տարի անց, հատուկ Գուդմենի համար Ահարոնն Կոպլանդը գրեց կոնցերտ կլարնետի և նվագախմբի համար, իսկ Լեոնարդ Բերնսթայնը «Պրելյուդ և Ֆուգա» ցիկլը և սոնատ։
Ստեղծագործական թիմի փոփոխություն
խմբագրել1939 թվին Գուդմենի ջազն են թողնում այնպիսի երաժիշտներն ինչպիսիք էին՝ Ջին Կրուպան և Հարի Ջեյմսը - նրանք որոշում են ստեղծել իրենց սեփական նվագախմբերը, և նա ստիպված է լինում դիմանալ բավականին ուժեղ մրցակցության Արտի Շոույի և Գլեն Միլլերի նվագախմբերի կողմից։ Սակայն, Գուդմենի ստեղծագործությունները շարունակում էին մնալ սիրված – նրանք ևս ութ անգամ ընկնում են լավագույն տասնյակի ցուցակ։ Նույն տարվա նոյեմբերին Գուդմենը և նրա սեքստետը մասնակցում են Բրոդվեյի մյուզիքլում «Երազանկի սվինգ» («Swingin’ the Dream»): Այս ժամանակահատվածում, Գուդմենը համագործակցում է Մարթա Թիլթոնի, Միլդրեդ Բեյլիյի, Լուիզա Տոբինի, Փեգի Լիի և այլ վոկալիստների հետ։ Այդ ժամանակահատվածի աշխատանքներից են՝ «Հրեշտակները երգում են» («And the Angels sing»), «Թող այդ երազանքը» («Darn That Dream»), «Ինչ որ բան կփոխվի» («There’ll Be Some Changes Made») և շատ ուրիշներ։ 1942 թվի մայիսին Գուդմենը նկարահանվում է «Սինկոպա» («Syncopation») ֆիլմում։
Երկրորդ համաշխարհային պատերազմը և հետպատերազմյան ժամանակաշրջան
խմբագրելԱՄՆ-ի մտնելը Երկրորդ համաշխարհային պատերազմ և ամերիկյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ, երաժշտական ձայնագրությունների ընկերություններին արգելվում է զբաղվել այդ գործունեությամբ։ Այդ ամենը ստիպում է Գուդմենին ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունը Victor RCA ընկերության հետ։ Ավարտելով իր աշխատանքը ստեղծագործությունների վրա, նա նկարահանվում է մի շարք ֆիլմերում՝ «Ծառայողական մուտք ճաշասենյակ» (« Stage Door Canteen» 1942), «Բոլորն այստեղ են» («The Gang’s All Here» 1943), «Անկեղծորեն և առանց իմպրովիզացիաների» («Sweet and Low-Down», 1944) և այլն։ 1944 թվի դեկտեմբերին Գուդմենը իր կվինտետի հետ մասնակցում է Բրոդվեյի «Յոթ արվեստ» շոուին։ Շոուն վայելում է հսկայական հաջողություն և ունենում 182 ներկայացումներ։ Իսկ վաղ 1945-ին ձայնագրություններ անելու արգելքը հանվում է և Գուդմենը կարողացավ վերադառնալ ստուդիա։ Արդեն ապրիլին լույս է տեսնում «Թեժ Ջազ» («Hot Jazz») ալբոմը, որն անմիջապես մտնում լավագույն տասը ալբոմների ցուցակը։ Նմանատիպ հաջողությունների էր սպասում նաև Գուդմենի հաջորդ «Կլինի այսպես կամ այնպես» («Gotta Be This or That»), «Սիմֆոնիա» և շատ ուրիշներ, որոնք հայտնվեցին 1945-1948 թվականներին։
Ճանապարհի ավարտ
խմբագրելՍկսած 1956 թվից Գուդմենը կատարում է մի շարք ճամփորդություններ ամբողջ աշխարհով, 1962 թվին այցելում Խորհրդային Միություն, ըստ այդ ուղևորության արդյունքների հրապարակում համերգային ալբոմ՝ Բենի Գուդմենը Մոսկվայում։ 1963 թվին RCA Victor ստուդիայում տեղի է ունենում Բենի Գուդմենի լեգենդար քառյակի վերամիավորումը (Բենի Գուդմեն, Ջին Կրուպա, Թեդի Ուիլսոն և Լայոնել Հեմփթոն) և մի տարի անց նրանց կողմից ձայնագրված («Կրկին Միասին») ալբոմը նորից դառնում է լավագույններից մեկը։
Հետագա տարիներին Գուդմենը համարյա չձայնագրվեց, իր վերջին մեծ աշխատանքներից էր «Բենի Գուդմանն այսօր» ալբոմը, որը լույս տեսավ 1971 թվին Ստոկհոլմում։ Մահից կարճ ժամանակ առաջ, նա ստացավ «Grammy» մրցանակ՝ «Պարենք» ալբոմի համար։
Գուդմենը մահացավ 1986 թվի հունիսի 13-ին Նյու Յորքում սրտի կաթվածից, թաղված է Սթեմֆորդում[7]։
Գուդմենի գեղարվեստական ժառանգությունը ներառում է ձայնասկավառակների մի մեծ շարք, արձանագրված հիմնականում 1930-1940-ականներին «Columbia» և «RCA Victor» ընկերությունների կողմից։ Բացի այդ գոյություն ունի ձայնասկավառակների շարք Գուդմենի սեփական պահոցից, հրապարակված «Music Masters» ընկերության կողմից։ Այդ ձայնագրությունները հաստատում են Գուդմենի կատարողական և դիրիժորական տաղանդը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118696424 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «Бенни Гудман». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Benny Goodman (1909 — 1986) — Find A Grave Memorial
Արտաքին հղումներ
խմբագրել- Бенни Гудмен в энциклопедии джаза Արխիվացված 2011-11-11 Wayback Machine
- Официальный сайт, посвящённый Гудмену (անգլ.)
- Небольшой сайт с биографическими сведениями о Гудмене и его фотографиями
- Биография Гудмена Արխիվացված 2008-06-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենի Գուդմեն» հոդվածին։ |