«Moon River» (անգլ. թարգմանաբար՝ «Լուսնային գետ»), Ջոնի Մերսերի խոսքերով Հենրի Մանչինիի երգը, որը գրվել է 1961 թվականին։ Այն կատարել է Օդրի Հեփբըրնը «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (1961) ֆիլմում և արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես ֆիլմի համար լավագույն երգ (1962), «Գրեմմի» մրցանակի՝ որպես տարվա լավագույն ձայնագրություն (1962) և «Գրեմմիի»՝ որպես տարվա լավագույն երգ (1962)[2]։

«Moon River»
Henry Mancini Orchestra? և Օդրի Հեփբերնի երգը
Ժանրփոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլRCA Records
ՀեղինակՋոնի Մերսեր[1]
ԿոմպոզիտորՀենրի Մանչինի[1]

Ստեղծման պատմություն խմբագրել

Մերսերն ու Մանչինին այս երգը գրել են հատուկ Օդրի Հեփբըրնի համար՝ հաշվի առնելով նրա ոչ ուժեղ, բայց բավականին հաճելի վոկալային տվյալները։ Սկզբնապես երգի տեքստն սկսվել է այսպես. «I’m Holly, like I want to be / like Holly on a tree back home…», սակայն հետո այն փոխվել է։ Թեպետ ֆիլմն սկսվում է այս երաժշտական թեմայով, երգի բառերն առաջին անգամ հնչում են այն տեսարանում, երբ Պոլ «Ֆրեդ» Վարժակը (կերպարին մարմնավորել է Ջորջ Պեպարդը) հայտնաբերում է Հոլլի Գոլայթլին (Օդրի Հեփբըրնի հերոսուհուն)՝ ձեռքին կիթառ՝ հրդեհային սանդուղքին նստած «Moon river» երգելիս։

«Huckleberry friend» տողի առկայությունը (որը կարելի է թարգմանել որպես «մտերիմ» կամ բառացի «հապալասե» ընկեր) Ջոնի Մերսերը Ազգային ռադիոյի «Fresh Air» շոուի ժամանակ Թերի Գրոսին հարցազրույցում մեկնաբանել է հետևյալ կերպ. մանուկ հասակում Մերսերը ընկերների հետ գնացել են գետի մոտ հապալաս հավաքելու։ Հեղինակը պարզաբանել է, որ այդ նոստալջիկ պահը ինքը հավերժացրել է լեգենդար երգի տեքստում։

Ինքը Մերսերը կարծել է, որ «Huckleberry friend» տողը ծագում է Մարկ Տվենի վիպակի հերոսի՝ Հեքլբերի Ֆինի անունից։ Հրատարակիչը քննադատել է երգը, որովհետև չի կարողացել հասկանալ, թե ինչ է նշանակում «Huckleberry» բառը։

Ֆիլմի տեսարանների նկարահանման ժամանակ ենթադրվել է, երգի կատարման տեսարանը կկտրեն ֆիլմի վարձութային տարբերակից, ինչին հետևել է Օդրի Հեփբըրնի անհապաղ արձագանքը. «Միայն իմ դիակի վրայով»։ Այս խոսակցությանը ներկաները հաստատել են, որ Paramount Pictures-ի պրոդյուսերներին բացատրության ժամանակ դերասանուհին օգտագործել է ավելի սուր արտահայտություններ։

Ինչպես էլ որ եղած լինի, դերասանուհու կատարմամբ երգը ներառվել է ֆիլմի օրիգինալ սաունդթրեքների մեջ, թեպետ երաժշտական թեման թողարկվել է սինգլով և նույնիսկ ընդգրկվել տարվա գլխավոր 40 հիթերի ցանկում։ Ավելի ուշ՝ 1993 թվականին՝ Օդրի Հեփբըրնի մահից մեկ ամիս անց, թողարկվել է ալբոմ «Music from the Films of Audrey Hepburn» գրությամբ։

Երգի տեքստ խմբագրել

Բնօրինակ տեքստ Հայերեն թարգմանություն

Moon River, wider than a mile,
I'm crossing you in style some day.
Old dream maker, you heartbreaker,
wherever you're going I'm going your way.
Two drifters off to see the world.
There's such a lot of world to see.
We're after the same rainbow's end--
waiting 'round the bend,
my huckleberry friend,
Moon River and me.[3]

Լուսնային գետ, որը մղոնից լայն է,
Ես կանցնեմ քեզ մի հիասքանչ օր։
Հին երազող, դու կոտրեցիր իմ սիրտը,
Ուր էլ դու գնաս, ես կգամ քո հետևից։
Երկու թափառական ճամփա են ընկել՝ տեսնելու աշխարհը,
Որտեղ այնքան բան կա տեսնելու։
Մենք հետևում ենք ծիածանի նույն ծայրին,
Որն սպասում է մեզ ոլորապտույտում։
Իմ վստահելի ընկեր,
Լուսնային գետ ու ես։

Երգի տարբերակներ խմբագրել

Հետագայում երգի հաջողված ձայնագրություն է արել Էնդի Ուիլյամսը։ Շատ այլ երաժիշտներ, ինչպես՝ Ֆրենկ Սինատրան, Լուի Արմսթրոնգը, Պերի Կոմոն, Փոլ Անքան, Սառա Վոանը, Սառա Բրայթմանը, Էրտա Կիտը, Ջուդի Գառլենդը, Բրեդլի Ջոզեֆը, Բարբրա Ստրեյզանդը, Էլթոն Ջոնը, Morrissey-ը, R.E.M.-ը, Անդրեա Ռոսը, Ջոն Բառոումանը, Էյդի Գորմեն, Պոլ Պոթսը, Ելենա Կամբուրովան, Կրիստիան Կոստովը, Սվյատոսլավ Վակարչուկը, Ջեյքոբ Կոլյերը, Ֆրենկ Օուշենը, ևս կատարել են այս երգը։ Չնայած Ուիլյամսի և շատ այլ կատարողների ու խմբերի հաջողությանը՝ շատերը կարծում են, որ Հեփբըրնի պարզ կատարումը լավագույնն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. Moon River by Henry Mancini(անգլ.), Songfacts.com
  3. «Lyrics to "Moon River" from Breakfast at Tiffany's». 1961 Paramount Music Corporation, ASCAP. Reel Classics.

Արտաքին հղումներ խմբագրել