Հեքլբերի (Հեք) Ֆին կամ Ֆինն անգլ.՝ Huckleberry (Huck) Finn), Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները», «Թոմ Սոյերը՝ խուզարկու», «Թոմ Սոյերն արտասահմանում» վիպակների, «Թոմ Սոյերի դավադրությունը» անավարտ վիպակի, «Խորհրդավոր անծանոթը» անավարտ պատմվածքի տարբերակներից մեկը գլխավոր հերոսներից մեկը։ Բոլոր ստեղծագործություններում, բացառությամբ առաջինի, պատմությունը վարվում է Հեքի անունից։

Հեքլբերի Ֆին
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս և արկածային ֆիլմի հերոս
ՀեղինակՄարկ Տվեն
Ներկայացված էԹոմ Սոյերի արկածները, Հեքլբերի Ֆինի արկածները, The Adventures of Huck Finn?[1], Tom Sawyer Abroad?, Թոմ Սոյեր՝ խուզարկու և Tom Sawyer's Conspiracy?
Սեռարական
Դերը կատարել ենԷլայջա Վուդ[1], Միկի Ռունի, Բրեդ Ռենֆրո, Վլադիսլավ Գալկին և Ռոման Մադյանով
 Huckleberry Finn Վիքիպահեստում

Huckleberry բառով կոչվում է Հյուսիսային Ամերիկայում տարածված փոքրիկ հատապտուղը, որ ցեղակից է կապույտ հապալասին և մրտենական հապալասին։ 1835 թվականից սկսած բառն ունի «աննշան մարդ» իմաստը[2]։

Նախատիպ խմբագրել

Հեքլբերիի նախատիպը եղել է Մարկ Տվենի մանկության ընկերը՝ Թոմ Բլենքենշիփը (Tom Blankenship): Սկզբում գրողը ժխտել է այն հանգամանքը, թե Հեքի կերպարը կազմվել է իրականում գոյություն ունեցած մարդուց, բայց հետո «Ինքնակենսագրության» մեջ խոստովանել է. «Հեքլբերի Ֆիննի կերպարում ես ներկայացրել եմ Թոմ Բլենքենշիփին հենց այնպիսին, ինչպիսին նա էր։ Անդաստիարակ, չլվացված և միշտ սոված, բայց ամենաբարի սրտով բոլոր նրանցից, ում ես ճանաչում էի։ Նա անսահմանափակ ազատություն էր վայելում և մեր քաղաքի միակ իսկապես անկախ մարդն էր և, որպես հետևանք, մշտապես և անվրդով կերպով երջանիկ։ Մենք բոլորս նախանձում էինք նրան»։ Թոմի ավագ եղբայրը, ըստ էության, օգնում է թաքնվել փախած նեգրին, թեև ստրկատիրական հարավում նման արարքը համարվում էր ամոթալի սպիտակամորթի համար, իսկ նեգրի համար առաջարկվում էր դրամական պարգև, որը կարող էր լավ օգնություն լինել Բլենքենշիփների աղքատ ընտանիքի համար։ Հավանաբար այս պատմությունը ծառայել է որպես երկրորդ վեպի մոտիվներից մեկը։

Բնավորություն խմբագրել

Լինելով անտուն հարբեցողի որդի՝ Հեքը մեծանում է անտուն ու վարում թափառաշրջիկ կյանք։ Նա գիշերում է շաքարի դատարկ տակառի մեջ, ծխում է ծխամորճ, դպրոց չի գնում, անգործություն է անում, և նման կյանքը նրան դուր է գալիս։ Երեխաներին թույլ չեն տալիս ընկերություն անել Հեքլբերիի հետ, բայց Թոմ Սոյերը խախտում է արգելքը։  Բազմաթիվ արկածներից հետո Թոմն ու Հեքը գանձ են գտնում։ Անսպասելի հարստությունը փոխում է Հեքի կյանքը, և նրան իր մոտ է վերցնում Դուգլասի այրին, որպեսզի դաստիարակի նրան։ Հոգնելով որդեգիր մոր դաստիարակչական միջոցներից՝ Հեքը փախչում է։ Սկսվում է նրա հայտնի ճանապարհորդությունը Միսիսիպի գետով փախած նեգր Ջիմի, արկածախնդիրներ Թագավորի և Դուքսի ընկերակցությամբ։ Երկրորդ վեպի գործողությունների ընթացքում Հեքը մոտավորապես 13-14 տարեկան է[3]։

Մեջբերում խմբագրել

― Թոմաս Սոյեր։

Թոմը գիտեր, որ երբ իր անունը արտասանվում է լրիվ, դա արդեն գլխացավանք էր։

― Լսում եմ, սըր։

― Այստեղ եկեք։ Իսկ այժմ ասացեք, սըր, ինչու՞ նորից, ըստ սովորության, ուշացել եք։

Թոմն ուզում էր մի սուտ ասելով պրծնել, բայց երբ տեսավ խարտյաշ մազերի երկու հյուս՝ կախված մի մեջքի վրա, որը ճանաչեց սիրո էլեկտրական ուժով, երբ տեսավ, որ դրա կողքին էր աղջիկների շարքի միակ ազատ տեղը, բնազդաբար ասաց․

― Ես կանգնեցի Հեքլբերի Ֆինի հետ խոսելու։

Ուսուցչի շունչը կտրվեց, և նա անօգնական սառեց-մնաց։ Դաս սովորողների մռմռոցը դադարեց։ Աշակերտները զարմացան․ այս տղան հո խելքը չի՞ կորցրել։ Ուսուցիչն ասաց․

― Դուք․․․ դուք ի՞նչ էիք անում։

― Կանգնեցի Հեքլբերի Ֆինի հետ խոսելու։

Դժվար էր այդ բառերի իմաստը սխալ հասկանալ։

― Թոմաս Սոյեր, դա ամենազարմանալի խոստովանությունն է, որ ես երբևէ լսել եմ։ Այդպիսի անպատկառության համար գավազանը քիչ է։ Հանեցեք ձեր բաճկոնը։

— Թոմ Սոյերի արկածները

Դուք ինձ չեք ճանաչի, եթե չեք կարդացել «Թոմ Սոյերի արկածները»։ Բայց դա կարևոր չէ։ Գիրքը գրել է միստր Մարկ Տվենը և ընդհանրապես ասել է ճշմարտությունը։ Փչոց էլ կա, բայց թե իրողությունն ավելի շատ է։

— Հեքլբերի Ֆիննի արկածները

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեքլբերի Ֆին» հոդվածին։