Քրիստոֆեր Էդվին Բրո (անգլ.՝ Christopher Edwin Breaux, հոկտեմբերի 28, 1987(1987-10-28)[1], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և ռեփեր, ով ավելի հայտնի է Ֆրենկ Օուշեն (անգլ.՝ Frank Ocean) բեմական անվամբ։

Ֆրենկ Օուշեն
Բնօրինակ անունանգլ.՝ Frank Ocean
Ի ծնե անունանգլ.՝ Christopher Edwin Cooksey
Նաև հայտնի է որպեսFrank ocean
Ծնվել էհոկտեմբերի 28, 1987(1987-10-28)[1] (36 տարեկան)
Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերPBR&B, հիփ հոփ, փոփ, psychedelic soul?, progressive soul? և ժամանակակից R&B
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, լուսանկարիչ, վիզուալ արտիստ, կոմպոզիտոր և ստեղնահար
Երգչաձայնբարիտոն
Գործիքներստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԼեյբլBoys Don't Cry?
ԿրթությունJohn Ehret High School? և University of New Orleans?
Պարգևներ
Կայքblonded.co
 Frank Ocean Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Օուշենը, ում իսկական անունը Քրիստոֆեր Էդվին Բրո է, ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 28-ին Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում։ Նրա ծնողներն են Քելվին Էդուարդ Քուքսին և Կատոնյա Բրոն[2][3]։ Երբ Օուշենը 5 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել և բնակություն է հաստատել Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում[4]։ Օուշենը սովորել է Ջոն Էրետի անվան դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Նյու Օռլեան քաղաքի համալսարանը[5]։ 2005 թվականին այդ քաղաքում տեղի ունեցած «Կատրին» ավերիչ փոթորիկից հետո, նա տեղափոխվել է Լուիզիանա նահանգնի Լաֆեյետ քաղաքի համալսարան[5]։

Կարիերա խմբագրել

Կարիերան սկսել է գրելով երգեր անյպիսի կատարողների համար, ինչպիսիք են Ջոն Լեջենդը, Ջասթին Բիբերը, Բրենդի Նորվուդը և այլք[6][7][8]։ 2010 թվականին դարձել է Odd Future հիփ հոփ խմբի անդամ[8]։ 2011 թվականին թողարկել է իր «Nostalgia, Ultra» միքսթեյպը, որն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին։ Այդ միքսթեյպի երգացանկում ընդգրկված էր «Novacane» և «Swim Good» սինգլները[8][9]։

2012 թվականի հունվարին Օուշենը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը BBC-ի անցկացրած «2012 թվականի ձայնը» հարցումում[10]։ Նույն տարվա հուլիսին վաճառքի է դուրս եկել երգչի առաջին ստուդիական ալբոմը՝ «Channel Orange»-ը[11], որը թողարկման առաջին շաբաթում ունեցել է 131,000 օրինակի վաճառք և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[12]։ Այդ ալբոմի «Thinkin Bout You» սինգլը դարձել է հիթ և զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[13]։ 2013 թվականի փետրվարին Օուշենը «Channel Orange» ալբոմի համար ստացել է Գրեմմի մրցանակ «Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» անվանակարգում[14]։

2016 թվականի օգոստոսի 19-ին Օուշենը ներկայացրեց իր «Endless» կոչվող վիզուալ ալբոմը[15], իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 20-ին վաճառքի դուրս եկավ նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Blonde» անվանումը[16]։ «Blonde» ալբոմը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը և արժանացել է քննադատների բարձր գնահատականին[17][18]։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի հուլիսի 4-ին Օուշենը իր Tumblr-ի իր բլոգում գրեց բաց նամակ, որտեղ հայտարարեց, որ բիսեքսուալ է[19]։ Այդ նամակում նա խոստովանեց, որ 19 տարեկան հասակում նա զգացմունքներ է ունեցել է մեկ այլ տղամարդու նկատմամբ և դա անվանեց իր առաջին իսկական սերը[20][21]։ Նամակում Օոուշենը նաև շնորհակալություն է հայտնել այդ տղամարդուն՝ իրեն ոգեշնչելու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել իր մորն ու ընկերներին, ասելով․ «Ես չգիտեմ, թե ինչ է հիմա կատարվում, և դա լավ է։ Այժմ ես որևէ գաղտնիք չունեմ պահելու։ Ես ինձ զգում եմ ազատ մարդ»[20]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ
  • «Channel Orange» (2012)
  • «Blonde» (2016)
Միքսթեյպներ
  • «Lonny Breaux» (2008)
  • «Nostalgia, Ultra» (2011)
Վիզուալ ալբոմներ
  • «Endless» (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Frank Ocean Dad Sues Russell Simmons For $142,000,000». TMZ. 2014 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  3. «They Got It From Their Mamas: The 12 Hottest Mothers Of Musicians». VH1. 2013 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Frank Ocean: BBC News Interview – BBC Sound of 2012». 2012 թ․ հունվարի 11. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  5. 5,0 5,1 «Frank Ocean Attended UL Lafayette In The Fall of 2005, But Somehow No One Really Noticed». HOT 107.9. 2013 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Frank Ocean Biography». Allmusic. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  7. «Sound of 2012: Frank Ocean». BBC. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  8. 8,0 8,1 8,2 «In His Own Words: Who is Frank Ocean?». Complex. 2011 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  9. «Swimming with Frank Ocean – A review of Nostalgia, ULTRA». FrontPsych.com. 2015 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  10. «Sound of 2012: Frank Ocean». BBC. 2012 թ․ հունվարի 5. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  11. «Frank Ocean's Channel Orange album arrives a week early on iTunes». The Guardian. 2012 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  12. «Zac Brown Band, Frank Ocean Debut at Nos. 1 & 2 on Billboard 200». Billboard. 2012 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Frank Ocean - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  14. «Grammys 2013: Frank Ocean wins for urban contemporary album». Los Angeles Times. 2013 թ․ փետրվարի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  15. «Frank Ocean's 'Endless': SPIN's Impulsive Reviews». Spin. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  16. «Frank Ocean releases long-awaited album, Blond». The Guardian. 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  17. «Frank Ocean's 'Blonde' Bows at No. 1 on Billboard 200 With Third-Largest Debut of 2016». Billboard. 2016 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  18. «Reviews for Blonde by Frank Ocean». Metacritic. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  19. «Frank Ocean Comes Out As Bisexual». Complex. 2012 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  20. 20,0 20,1 «thank you's». Tumblr. 2012 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին. archived here [1].
  21. «Frank Ocean: the most talked-about man in music». The Guardian. 2012 թ․ հուլիսի 20. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Օուշեն» հոդվածին։