Նախաճաշ Թիֆանիի մոտ (ֆիլմ)

«Նախաճաշ Թիֆանիի մոտ» (անգլ.՝ Breakfast at Tiffany's, 1961 թվական, ԱՄՆ), կատակերգական ֆիլմ, Բլեյք Էդվարդսոմի ռեժիսորությամբ։ Գլխավոր դերերում Օդրի Հեփբերն և Ջորջ Պեպարդ։ Օդրի Հեփբերնը ֆիլմում Հոլի Գոլայթլիի դերում է, նա միամիտ և յուրահատուկ աղջիկ է։ Օդրին նշել է, որ սա իր ամենավառ և բարդ դերերից էր, քանի որ նա պետք է կատարեր յուրահատուկ մարդու դեր[7]։ Ֆիլմում նրա կատարած «Moon River» երգը 1962 թվականին արժանացավ «Օսկար»-ի։ Ֆիլմում իր ամենահաջողված կերպարին է մարմնավորել Ջորջ Պեպարդը։

Նախաճաշ Թիֆանիի մոտ
անգլ.՝ Breakfast at Tiffany's
ԵրկիրԱՄՆ[1]
Ժանրռոմանտիկ կատակերգություն[1], կինոկատակերգություն[1], գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա[1]
ՀիմքՆախաճաշ Թիֆընիի մոտ
Թվական1961, հունվարի 12, 1962[2], հոկտեմբերի 6, 1961[3], նոյեմբերի 8, 1961[3] և դեկտեմբերի 15, 1961[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲլեյք Էդվարդս
ՊրոդյուսերRichard Shepherd?
Սցենարի հեղինակGeorge Axelrod? և Թրումեն Կապոտե
ԴերակատարներՋորջ Փեփարդ, Օդրի Հեփբերն, Պատրիցիա Նիլ, Բադդի Էբսեն, Մարտին Բոլսամ, Միկի Ռունի, Alan Reed?, Խոսե Լուիս դե Վիլալյոնգա, Elvia Allman?, John McGiver?, Օրանջի, Սթենլի Ադամս, Joan Staley?[4], Fay McKenzie?[4], Kip King?[4], Frank Marth?[4], Henry Beckman?[4], Glen Vernon?[4], Դիք Կրոկետ[4] և Tom Curtis?[5]
ՕպերատորՖրանց Պլաներ և Philip H. Lathrop?
ԵրաժշտությունՀենրի Մանչինի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունParamount Pictures[1]
Տևողություն110 րոպե[1]
Բյուջե2 500 000 $
Շահույթ14 000 000 $ և 9 551 904 $[6]
 Breakfast at Tiffany's (1961 film) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Փոլ Վարժակը, գրող, ով ապրում էր իր հարուստ սիրուհու հաշվին տեղափոխվում է նոր բնակարան և ծանոթանում իր հարևանուհու՝ Հոլի Գոլայթլիի՝ մի թեթևամիտ աղջկա հետ, որը ցանկանում էր ունենալ հարուստ ամուսին։ Նա միշտ շփոթում էր անունները, հեռախոսը պահում էր մահճակալի տակ գտնվող ճամպրուկում, փախչում էր պատուհանով և երազում էր «Tiffany & Co» խանութի մասին։ Երբ Հոլին կգտնի մի տեղ, որտեղ իրեն կզգա այնքան հանգիստ, որքան «Tiffany & Co»-ում, նա կդադարի փախչել կյանքից և իր կատվին անուն կտա։

Դերերում

խմբագրել
  • Օդրի Հեփբերն - Հոլի Գոլայթլի
  • Ջորջ Պեպարդ - Փոլ Վարժակ
  • Պատրիցիա Նիլ - Էմիլի Յուստաս Ֆեյլենսոն
  • Միկի Ռունի - պարոն Յունիոշի
  • Ալան Ռիդ - Սալի Փոմիդոր
  • Բադի Էբսեն - Դոք Գոլայթլի
  • Մարթին Բոլսամ - Օ. Դ. Բերման
  • Խոսե Լուիս դե Վիլյալոնգա - Խոսե դա Սիլվա Պերեյրա
  • Սթենլի Ադամս - Ռասթի Թրոուլեր
  • Ջոն ՄաքՀայվեր - «Tiffany & Co.»-ի աշխատակից
  • Օրանջի - Հոլիի կատուն

Մրցանակներ

խմբագրել
  • 1962 թվական - երկու Օսկար մրցանակ. լավագույն երաժշտություն (Հենրի Մաչինի), լավագույն երգ (Moon River)
  • 1962 թվական - «Դեյվիդ դի Դոնատելո» լավագույն դերասանուհի (Օդրի Հեփբերն)
  • 1962 թվական - Գրեմի մրցանակ
  • 1962 թվական - Հիլդի մրցանակ. ԱՄՆ-ի լավագույն սցենարիստ

Անվանակարգեր

խմբագրել
  • 1962 թվական - երեք Օսկար. լավագույն սցենար, լավագույն դերասանուհի, լավագույն նկարիչ
  • 1962 թվական - Հիլդի անվանակարգում. լավագույն ռեժիսոր
  • 1962 թվական - երկու անվանակարգում Ոսկե գլոբուս-ի համար. լավագույն կատակերգություն-ֆիլմ, լավագույն դերասանուհի

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • «Breakfast at Tiffany’s» երգը ամերիկյան ռոք Deep Blue Something խմբի ամենահայտնի երգերից մեկն է։
  • «Սեր և այլ աղետներ» ֆիլմի գլխավոր հերոսուհին անընդհատ նայում էր «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմը և ընդօրինակում Օդրի Հեփբերնին։
  • Ճապոնական «Jun Planning» ընկերությունը ստեղծեց Pullip տիկնիկին՝ տալով նրան Հոլի Գոլայթլիի կերպարը[8]։
  • «I’m With Cupid» մուլտֆիլմում դրվագներից մեկում նշվում է հետևյալ արտահայտությունը. «That’s right, they have breakfast at Tiffany’s now»(հայերեն՝ Ճիշտ որ, նրանք հիմա նախաճաշում են Թիֆանիի մոտ
  • Ամերիկացի գրող Ջեյմս Փաթերսոնը 2008 թվականին գրեց մի գիրք «Կիրակին Թիֆանիի մոտ» (անգլ.՝ Sundays at Tiffany’s)։ Այստեղ գլխավոր հերոսուհին՝ Ջեյնը նույնպես սիրում էր «Tiffany & Co.» խանութը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.vooplay.tv/movie-detail.php?vid=164
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. Tom Curtis - IMDb
  6. The Numbers — 1997.
  7. Spoto, Donald. Enchantment: The Life of Audrey Hepburn. New York: Harmony Books, 2006. Page 204. ISBN 0-307-23758-3
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախաճաշ Թիֆանիի մոտ (ֆիլմ)» հոդվածին։