Mirror's Edge, action-adventure ոճի համակարգչային խաղ, մշակված DICE ստուդիաի կողմից և հրապարակված Electronic Arts-ի կողմից։ Խաղը ցուցադրվել 2007 թվականի հուլիսի10-ին և թողարկվեց 2008 թվականի նոյեմբերին PlayStation 3-ի և Xbox 360-ի համար։ Microsft Windows-ի համար տարբերակը թողարկվեց 2009 թվականի հունվարի 13-ին։ Mirror’s Edge-ը հիմնված է Unreal Engine 3 խաղային շարժիչի համար, որոնք ստացել են նոր լուսային էֆֆեկտներ, թշակված Illuminate Labs-ի կողմից։

Mirror's Edge
Изображение логотипа
ՄշակողDICE
ՀրատարակիչElectronic Arts
ԴիստրիբյուտորSteam[1], GOG.com[2], PlayStation Plus Premium[3] և PlayStation Store
Միջերեսի լեզուանգլերեն[4], ֆրանսերեն[4], գերմաներեն[4], իտալերեն[4], իսպաներեն[4], չեխերեն[4], ռուսերեն[4], լեհերեն[4], հունգարերեն[4] և պորտուգալերեն[4]
ԿոմպոզիտորSolar Fields?
Սերիայի մասMirror's Edge?
ՎայրThe City?
Թողարկման թվականնոյեմբերի 12, 2008
ՊլատֆորմներWindows Phone, Xbox 360, PlayStation 3, Windows և iOS
ՇարժիչUnreal Engine 3
Ժանրարկածային էքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 16[5]
USKUSK 16
ESRBESRB T[6]
Կրիչօպտիկական սկավառակ, թվային բաշխում և թվային ներբեռնում
🌐mirrorsedge.com(անգլ.)

Խաղի դեպքերը զարգանում են հակաուտոպիական քաղաքում, որի կապը ղեկավարվում է կառավարության կողմից։ Հաղորդագրություն փոխանցելու միջոցը, վերահսկողությունից փախչելն է, որը իրականացնում է «Վազողներ» խումբը, որի անդամն էր գլխավոր հերոս՝ Ֆեյթը։

Խաղային պրոցեսսը իրենից ներկայացնում է առաջին դեմքից էքշն, բայց կենտրոնացումը դրված չէ մարտերի վրա։ Որի գլխավոր էլեմետը պարկուրն է, որին շնորհիվ խաղացողը բարձրացնում է մակարդակը։ Խաղի մյուս յուրահատկություններից է վառ պալիտրան, HUD-ի ամբողջության բացակայությունը, ինչպես նաև, որ խաղացողը կարող է տեսել հերոսուհու ոտքերը, ձեռքը և մարմինը։

Mirror’s Edge-ը ստացել է բազմաթիվ դրական ակնարկներ։ Հաղացողներին գրավել է խաղի նորարությունը և զենքերի տեսակները, իսկ թերություններից նշվում է խաղում սյուժեի շարունական կապը։ Սունդթրեքը գրվել է էլեկտրոնիկ երաժիշտ Մագնուս Բիրգերսսոնի կողմից, հատուկ խաղի համար գրվել է երաժշտական ալբոմ։ 2013 թվականի հունիսի 10-ին E3 2013-ի շրջանակներում ներկայացվեց նույնանուն խաղը։ 2015 թվականի հունիսի 8-ին EA-ը գրանցեց նոր ապրանք՝ Mirror’s Edge: Catalyst անունով[7], հաջորդ օրը հայտարվեց, որ դա նոր խաղի անունն էր[8]։

Խաղային պրոցեսս

խմբագրել

Խաղացողը ղեկավարում է Ֆեյթ անունով հերոսուհուն։ Տեխնիկան և շարժումները, ինչպիսին են օրինակ՝ ցատը տանիքից տանիք, պատերի վրայով վազքը և այլն, ոգեշնչված են պարկուրի ոճով[9]։ Գլխավոր պրոդյուսեր Օուէնա Օ-Բրայանի խոսքերով, խաղի նպատակը՝ «փոխանցել լարվածություն և ֆիզիկական կապը շրջակայքի հետ» և խաղացողին տալ ազատ շարժվելու հնարավորություն ինչը առաջ բացակայում էր առաջին դեմքից խաղերում[10][11]։ Այս ամենին հասնելու համար տեսախցիկները կապված են խաղացողի շարժումներին։ Օրինակ, ինչքան արագ է շարժվում է խաղացողը, այնքան տեսախցիկները արագ են շարժվում կամ երբ խաղացողը թեքվում է տեսախցիկները թեքվում են նրա հետ միասին[12][13]։ Փեյթի ձեռքերը և ոտքերը տեսանելի են, ինչը ավելի վաղ է հաղորդում շարժը։ Արագության հետ համապատասխան մեծանում է նաև հերոսուհու քայլերը[12][14]։

Կարևոր ասպեկտ է համարվում հերոսուհու արագությունը։ Խաղացողին անհրաժեշտ է պահպանել այն, կատարելով քայլերի հերթականություններ[15]։ Եթե հերոսուհու արագությունը անբավարար է, ապա նա կարող է ընկնել[16]։

Հաջորդականություն ստեղծելու օգնության համար խաղում գոյություն ունի համակարգ, որը կոչվում է «Վազորդի տեսիլք», որը շրջակայից առանձնացնում է առարկաներ, որոնք կարող են օգնել նրան։ Յուրահատուկ խողովակներ, թեքահարթակներ և դռներ առանձնացված են կարմիր գույնով, որոնք թույլ են տալիս արագ գտնել ճանապարհը։ Հաջորդաբար այսպիսի հուշումների ցանկը քչանում է մինչև մեկի, սակայն խաղացողը կարող է դա անջատել ընդհանրապես։ Սրանք նաև օգտգործվում են գլուխկոտրուկներ լուծելու համար։ Օգնության մեկ այլ համակարգ է Reaction Time, որը թույլ է տալիս դանդաղեցնել ժամանակը, լուծումներ մտածելու համար, որը ընթացքում հերոսուհին չի կորցնում իր արագությունը։

Հերոսուհին նաև կարող է կրել զնեք, սակայն Օ-Բրայենը նշել է, որ «սա action-adventure-ն է։ Եվ մենք չենք պատրաստվում այն դարձնել շութեր, ուշադրությունը ոչ թե զենքերի վրա է, այլ մարդկանց»։ Mirror’s Edge-ի գեյմփլեյը կենտրոնացած է լավագույն ճանապարհ գտնելու վրա։ Խաղը անցելով զրոյական սպանությամբ խաղացողը ստանում է յուահատուկ նվաճում։ Զինամթերք խաղացողը ձեռք է բերում սպանելով հակառակորդներին, սակայն երբ ավարտվում է պահեստատուփը նա պետք է նետի այն[15]։ Սակայն զենքերը դանդաղեցնում են Ֆեյթին, որքան նա ծանր է այդքան դժվար է նա շարժվում։ Այստեղ ամենինչ կախված է խաղացողից նա կարող է հանուն ուժի զոհաբերել արագությունը[10][16]։

Բացի սյուժետային մասից Mirror’s Edge-ում կա նաև փորձությունների ռեժիմ, որի ընթացքում խաղացողը որքան հնարավոր է արագ պետք է անցնի հատուկ քարտեզը։ Արդյունքները գրանցվում են առցանց աղյուսակում[17][18]։ Քարտեզները բացվում են կախված քարտեզների անցումից։

Սյուժե

խմբագրել

Mirror’s Edge-ի դեպքերը զարգանում են հակաուտոպիական քաղաքում, որտեղ ապրելը առաջին հայացքից հարմարավետ է, իսկ հանցագործությունները իսպառ բացակայում են։ Խաղի դեպքերից 18 տարի առաջ ոստիկանները կրակ են բացել, որ հետևանքով մահացել են մի քանի քաղաքացիականներ։

Քաղաքը որտեղ տեղի են ունենում դեպքեր կոչվում է՝ Հայլիների քաղաք, որտեղ գոյություն ունի տոտալ վերահսկողություն բոլոր քաղաքացիների վրա։ Ֆեյթը, վազելով կատարում է ծանրոցների առաքում և ընկնում ոստիկանների կրակի տակ, որոնցից նա թաքնվում է։ Շուտով նա ստանում է անհանգստացնող հաղորդագրություն քաղաքի շենքերից մեկից, որտեղ էլ նա շարժվում է։ Այնտեղ նա գտնում է իր քրոջը՝ Քեյթին, ոստիկական սպաի, և մահացած՝ Ռոբերտ Պոուպին, ով քաղաքային դատավոր էր, բացի դա էլ նրանց ընտանիքի հին ընկերներից էր։ Քեյթը ասում է, որ նա չի սպանել Ռոբերտին և խնդրում է նրան լուծել առաջացած խնդիրները։ Ֆեյթը Ռոբերտի ձեռքին գտնում է թուղթ, որի վրա գրված է լինում «Իկար»։ Քեյթը մնում է շենքում, որպեսզի շեղի ոստիկանների ուշադրությունը և այդպիսով հնարավորություն տա Ֆեյթին փախչել։ Նախքին վազորդներից մեկից Ֆեյթը տեղեկանում է, որ Ռոբերտի թիկնապահը կարող է կապ ունենալ սպանության հետ։ Քեյթի խնդրանքով, Ֆեյթը հանդիպում է սպա Միլլերի հետ։ Ռոուփբյորնի աշխատավայրում նա լսում է նրա խոսակցությունը և լսում նրա հանդիպման վայրը և ժամը։ Հանդիպման վայրում պարզ է դառնում, որ նա պետք է հանդիպեր Միլլերի հետ։ Ռոուփբյորնը նկատում է առջկան և հարձակվում նրա վրա, սակայն Ֆեյթը կարողանում է պաշտպանվել և նրան տենում է տանիքից։ Սակայն Ռոուփբյորնը բռնում է տանիքի ծայրից, և Ֆեյթը փորձում է հարցաքննել նրան, սակայն նա պահանում է անհայտ դիպուկահարի գնդակից և հասցնելով ասել միայն այն, որ նա է վարձել Ռոբերտի սպանությունը։ Եվ Ֆեյթը հասնելով «Նոր Էդեմ» անունով պատկերասրահը հայտնաբերում է մարդասպանին, սակայն նա ընկնում է հետապնդման մեջ և մի կերպ է փախրում դրանից։

Խաղի վերջին տիտրերի ընթացքում հչնում է ղեկավարի հաղորդագրությունը, որի մեեջ ասվում էր, որ Ֆեյթի գործողությունների պատճառով «Իկար» նախագիծը հզորացել է և որ Ռոբերտի սպանության հետևում կանգնած են Ֆեյթը և Քեյթը։ Եվ սերվերների վնասված լինելու պատճառով բնակչությունը պետք է խուսափի էլեկտրոնային կապի միջոցներից, մինչև սերվերների վերականգնումը։

Մշակում և թողարկում

խմբագրել

2007 թվականին DICE տնօրեն Բեն Կուզինսը GameIndustry.biz կայքին ասեց, որ պատրաստվում են ստեծել «Ինչ-որ թարմ և հետաքրքրիր խաղ»[19]։

2007 թվականի հունիսին Computer and Video Games ամսագիրը հայտարարեց, որ DICE-ը սկսում է աշխատել նոր խաղի վրա, որ լինի առաջին դեմքից շութեր և կկրի Mirror’s Edge անունը[20]։ 2007 թվականի հուլիսի 10-ին Electronic Arts-ը պաշտոնապես ցուցադրեց խաղը, 2008 թվականի փետրվարին Սան Ֆրանցիսկոյում Game Developers Conference շրջանակներում առաջին անգամ ցուցադրվեց խաղի գեյմփլեյը։ Տեսանյութը, որը ամբողջությամբ կազմված էր խաղի գեյմփլեյից, թողարկվեց 2008 թվականի մայիսի 6-ին Լոնդոնում[21]։

Խաղում օգտագործվում է Unreal Engine 3 շարժիչը, որը պատկանում է Epic Games-ին։ Unreal Engine 3-ում կատարվել են որոշակի փոփոխությունների, ավելացվել է պայծառությունը ևայն։

2010 թվականի սկզբներին DICE Canada-ի նախկին տնօրեն Ֆրեդերիկ Լիլեգրանը տված հարցազրույցի ընթացքում նշեց, որ Mirror’s Edge-ը մշակվել է ավելի քան 7 տարի։ «Ըստ էության խաղը մշակվել է 7 տարի։ Իհարկե, երբ մշակումը դեռ նոր էր սկսել այն դեռ չէր կոչվում Mirror’s Edge, սակայն ես ասում էի այն մասին, որ մի թիմը աշխատում է մի ինտելլեկտուալ ծրագրի վրա երկար ժամանակ։ Կարծում է, որ արդյունքը տպավորիչ է» ասաց նա[22]։

2011 թվականի ամռանը անջատվեց խաղի սերվերը և խաղացողները կարող էին հանդիպել նման հաղորդագրության՝ «Անհնար է կապ հաստատել EA online-ի հետ»[23]։

Սոունդթրեք

խմբագրել

ԱՀ-ների համար նախատեսված սկավառակի հետ միասին տրվում է նաև խաղի երաժշտական ալբոմը նույնպես սկավառակի տեսքով։ Սկավառակի մեջ կա շվեդուհի Լիզի Միսկովսկու օրիգինալ Still Allive երգը, ինչպես նաև շատ այն երգեր՝ Benny Benassi, Junkie XL, Paul van Dyk, Armand Van Helden և Teddybears կողմից[24][25]։ Ալբոմը թողարկվել է 2008 թվականի նոյեմբերի 11-ին Artwerk ընկերության կողմից։

Հավելումներ

խմբագրել

2008 թվականին EA-ը հայտարարեց 7 նոր քարտեզների մշակման մասին, որոնք հասանելի կդառնան «Ժամանակով վազք» ռեժիմում և նշեց թողարկման ամսաթիվը՝ 2009 թվականի հունվար։ 2009 թվականի փետրվարի 19-ին ներբեռնաման համար հասանելի դարձավ նոր հավելում, որը կրում էր «Time Trial Map Pack» անվանումը և հասանելի դարձավ բոլոր երեք խաղային պլատֆորմների համար[26]։ Ութերորդ քարտեզ հասանելի դարձավ միայն PlayStation 3-ի համար[27]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.ea.com/en-gb/games/battlefield/legacy-sunset
  2. GOG.com — 2008.
  3. All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Steam — 2003.
  5. PEGI Pan European Game Information – Mirror's Edge // Pan European Game Information — 2011.
  6. ESRB rating database
  7. Osborne, Alex (2015 թ․ հունիսի 8). «EA Files Trademark for Mirror's Edge Catalyst». IGN. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
  8. «Mirror's Edge Catalyst». Twitter. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  9. Mirror’s Edge interview by Gamereactor — YouTube
  10. 10,0 10,1 Suttner, Nick (2008 թ․ փետրվարի 29). «Mirror's Edge Preview». 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  11. Edge staff (2007 թ․ հուլիսի 29). «Leap of Faith: DICE's Mirror's Edge». Edge. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
  12. 12,0 12,1 Ahearn, Nate (2008 թ․ փետրվարի 29). «Mirror's Edge First Look – Xbox 360 Preview». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  13. Wilson, Mark (2008 թ․ փետրվարի 29). «Experiencing Hyperreality, Mirror's Edge Impressions». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  14. Plunkett, Luke (2007 թ․ հուլիսի 23). «Mirror's Edge Sounds Pretty Great». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  15. 15,0 15,1 Pellett, Matthew (2008 թ․ մայիսի 4). «Preview: Mirror's Edge». CVG. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  16. 16,0 16,1 Bramwell, Tom (2008 թ․ փետրվարի 29). «Mirror's Edge Preview». Eurogamer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  17. «DICE Releases All-New Downloadable Time Trial Map Pack for Mirror's Edge». EA. 2009 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  18. Nelson, Randy (2008 թ․ նոյեմբերի 7). «Joystiq hands-on: Mirror's Edge time trial mode». Joystiq. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  19. Martin, Matt (2007 թ․ հունիսի 11). «DICE promises to diversify with new projects». GamesIndustry.biz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  20. Ogden, Gavin (2007 թ․ հունիսի 29). «New DICE shooter revealed». Computer and Video Games. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  21. Fahey, Mike (2008 թ․ մայիսի 6). «Mirror's Edge In Motion». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  22. «Mirror's Edge делали семь лет». GameTech. 2 марта 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2 марта 2010-ին.
  23. Сообщения на одном из форумов по «Mirror’s Edge»(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  24. Pasya (17 мая 2009 года). «Mirror's Edge Original Videogame Score. Личные впечатления. Mirror of the Soul». Game-OST. Վերցված է 16 июня 2009-ին.
  25. Tony Porter — Рецензия на оригинальный саундтрек из игры (25 июня 2009 года). «Mirror's Edge Original Soundtrack» (անգլերեն). Music4Games. Վերցված է 22 июля 2009-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  26. Quillen, Dustin (2009 թ․ փետրվարի 2). «Mirror's Edge DLC Available Now». 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  27. «Exclusive Mirror's Edge Content Coming Your Way». Playstation.com. 2008 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.