Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միկրոմետր (այլ կիրառումներ)

Միկրոմետր (միկրո և մետր), չափիչ սարք, որում փոխակերպիչ մեխանիզմը պտուտակ-մանեկ միկրոզույգն Է։ Ըստ նշանակման տարբերում են հարթ (շինվածքների արտաքին չափսերը չափող), թերթային (թիթեղների և ժապավենների հաստությունը չափող), խողովակային (խողովակների պատերի հաստությունը չափող), ատամնաչափման (ատամնանիվների ընդհանուր նորմալի երկարությունը չափող) միկրոմետրեր։ Փափուկ նյութերից դետալների, ստանդարտ պարուրակների, գնդային մակերևույթների չափման համար պատրաստում են հարթ, պարուրակային, գնդիկային ներդրակներով միկրոմետրեր։ Բաժանման արժեքը 0, 001—0, 01 մմ է, չափման սահմանը՝ մինչև 2000 մմ։

Միկրոմետրեր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 545
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոմետր» հոդվածին։