Ջորդան Մայքլ Հյուսթոն (անգլերեն՝ Jordan Michael Houston, ապրիլի 5, 1975(1975-04-05)[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[1]), ավելի հայտնի է որպես Ջուսի Ջեյ (Juicy J), ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և երգահան։ Նախկինում հանդիսացել է 1991 թվականին ձևավորված Three 6 Mafia հիփ հոփ խմբի անդամ։ Մինչև այժմ նա իր սոլո կարիերայի ընթացքում թողարկել է 3 ստուդիական ալբոմ։

Ջուսի Ջեյ
Ջուսի Ջեյը 2014 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJuicy J
Ի ծնե անունՋորդան Մայքլ Հյուսթոն
Նաև հայտնի է որպեսJuicy J
Ծնվել էապրիլի 5, 1975(1975-04-05)[1] (49 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, Memphis rap?, dirty rap?, հորորքոր, հարդքոր ռեփ, Գենգստա ռեփ, քրանկ, Թրեպ երաժշտություն, հարավային հիփ հոփ և dirty south?
Մասնագիտությունռեփեր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և երաժշտական մենեջեր
Գործիքներվոկալ
Գործունեություն1991-ներկա
ԼեյբլKemosabe Records, Columbia Records (ներկա)
Hypnotize Minds, North North Records, Select-O-Hits (նախկին)
ԿրթությունNorthside High School?
ԱնդամակցությունThree 6 Mafia
ԿապվածThree 6 Mafia, Project Pat, Վիզ Խալիֆա, Ֆրայզեր Բոյ, Թու Չեյնս, Lil Wyte, La Chat
Կայքthejuicyj.com
thejuicyj.com/home
 Juicy J Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

1991-2009: Three 6 Mafia և սոլո կարիերայի սկիզբ խմբագրել

2004
2009

1991 թվականին Ջուսի Ջեյը DJ Փոլի և Լորդ Ինֆեմսի հետ հիմնադրում է Three 6 Mafia հիփ հոփ խումբը։ Որոշ ժամանակ հետո նրանց են միանում նաև ռեփերներ Կրանչի Բլեքը, Գանգստա Բուն և Քապստա Նիկան։ Խմբի ստեղծման տարում, Ջուսի Ջեյը DJ Փոլի հետ հիմնադրում է նաև Prophet Entertainment ձայնագրման ստուդիան։ 1994 թվականին նրանք թողնում են լեյբլը իրենց բիզնես գործընկեր Նիկ Սկարֆոին, և հետագայում հիմնադրում են Hypnotize Minds ձայնագրման ստուդիան։ 2002 թվականի հուլիսի 2-ին Ջուսի Ջեյը North North Records լեյբլի միջոցով թողարկում է իր «Chronicles of the Juice Man» կոչվող սոլո դեբյուտային ալբոմը։ 2006 թվականին DJ Փոլի և Ֆրայզեր Բոյի հետ, նա ստանում է Օսկար մրցանակ «Լավագույն օրգինալ երգ» անվանակարգում իրենց «It's Hard out Here for a Pimp» կատարման համար։ 2009 թվականի հունիսի 16-ին Hypnotize Minds և Select-O-Hits լեյբլների միջոցով Ջուսի Ջեյը թողարկում է իր երկրորդ սոլո ալբոմը, որը կոչվում է «Hustle Till I Die»[2]։

2010-2014: Taylor Gang, «Stay Trippy» խմբագրել

2009-ից 2011 թվականը, նա կենտրոնանում է իր սոլո կարիերայի վրա և այս ընթացքում համագործակցում է ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի հետ։ 2011-ի դեկտեմբերին Ջուսի Ջեյը հաստատում է այն լուրերը որ նա հանդիսանում է Վիզ Խալիֆայի Taylor Gang Records ձայնագրման ստուդիայի սեփականատերերից մեկը[3]։ 2012-ի նա իր ձայնագրման ստուդիայի սեփականատերերից մեկի հետ հայտնվում է The Source ամսագրի մայիսյան համարի շապիկին։ 2012 թվականին Ջուսի Ջեյը թողարկում է իր «Bandz A Make Her Dance» երգը, որը իր «Stay Trippy» կոչվող երրորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլն է։ Երգը համագործակցությամբ նա կատարում է ամերիկացի ռեփերներ Լիլ Ուեյնի և Թու Չեյնսի հետ։ Billboard Hot 100 հիթ շքերթում երգը զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը[4]։

2012-ի սեպտեմբերին Ջուսի Ջեյը ստորագրում է պայմանագիր Columbia Records և Kemosabe Records լեյբլների հետ[5][6]։ Նույն տարվա նոյեմբերին նա իր հարցազրույցներից մեկում հայտարարում է իր «Stay Trippy» անվանումը կրող թվով երրորդ ալբոմը թողարկվելու է 2013-ին։ 2013 թվականի հունվարի 25-ին նա թողարկում է իր «Show Out» երգը համագործակցությամբ ամերիկացի ռեփերներ Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի հետ, որպես իր «Stay Trippy» ալբոմի երկրորդ սինգլ։ Մարտի 30-ին նա հանդես է գալիս կատարումով Paid Dues հիփ հոփ փառատոնի ընթացքում[7]։ Նույն տարվա հունիս ամսին թողարկվում է «Stay Trippy» ալբոմի երրորդ սինգլը, որը կոչվում է «Bounce It»: 2013 թվականի օգոստոսի 23-ին «Stay Trippy» ալբոմը թողարկվում է։ Այն Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտնում 4-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում ունենում է 64,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում[8]։

2013 թվականի սեպտեմբերին ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Mike Will Made It-ը թողարկում է իր «23» կոչվող երգը համագործակցությամբ Ջուսի Ջեյի, Մայլի Սայրուսի և Վիզ Խալիֆայի հետ։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին համագործակցությամբ Ջուսի Ջեյի հետ թողարկում է իր «Dark Horse» երգը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2014 թվականի օգոստոսի 7-ին Ջուսի Ջեյը թողարկում է «Low» singly, որը համագործակցություն է ամերիկացի ռեփերներ Նիքի Մինաժի, Լիլ Բիբիի և Յանգ Թագի հետ[9]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2006 Oscar Լավագույն օրիգինալ երգ «It's Hard out Here for a Pimp»
(Որպես Three 6 Mafia խմբի անդամ)
Հաղթանակ
2013 BET Hip Hop Awards Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ «We Still in This Bitch»
(B.o.B-ի և T.I.-ի հետ)
Առաջադրված
2014 Much Music Video Awards Տարվա միջազգային տեսահոլովակ - արտիստ «Dark Horse»
(Քեյթի Փերրիի հետ)
Առաջադրված
MTV Video Music Awards Լավագույն համագործակցություն Առաջադրված
MTV Europe Music Awards Լավագույն երգ Առաջադրված
Լավագույն տեսահոլովակ Հաղթանակ
American Music Awards Տարվա սինգլ Հաղթանակ
Los Premios 40 Principales Տարվա միջազգային տեսահոլովակ Առաջադրված
Capricho Awards Միջազգային հիթ Առաջադրված
2015 Grammy Awards Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում Առաջադրված
ADG Excellence in Production Design Award Կարճ ֆորմատ։ Վեբ սերիալ, տեսահոլովակ կամ գովազդ Առաջադրված
Myx Music Award Սիրված միջազգային տեսահոլովակ Առաջադրված
Kids' Choice Awards Տարվա սիրված երգ Առաջադրված
iHeartRadio Music Awards Լավագույն համագործակցություն Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Allmusic — 1991.
  2. Greg Watkins (2009 թ․ մարտի 10). «Daily News - : Juicy J, DJ Paul Prep New Solo Albums, Tour». Allhiphop.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
  3. «Juicy J Talks About Lord Infamous, Taylor Gang and Dr. Luke, and Upcoming Projects». Complex. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Juicy J Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին.
  5. Horowitz, Steven J. (2012 թ․ սեպտեմբերի 12). «Juicy J Signs To Columbia Records & Dr. Luke's Kemosabe Records | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHop DX. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
  6. «Juicy J Signs With Dr. Luke's Label Via Columbia Records». Rapfix.mtv.com. 2012 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
  7. «2013 Paid Dues Lineup Revealed». Complex. 2013 թ․ հունվարի 24. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
  8. Tardio, Andres (2013 թ․ սեպտեմբերի 4). «Hip Hop Album Sales: The Week Ending 9/1/2013». HipHopDX. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.
  9. «Low (feat. Nicki Minaj, Lil Bibby & Young Thug) - Single Juicy J». Itunes.apple.com. 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուսի Ջեյ» հոդվածին։