«Show Out», ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի երգն է, համագործակցությամբ ռեփերներ Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի հետ։ Երգը թողարկվել է 2013 թվականի հունվարի 25-ին[1], որպես Ջուսի Ջեյի «Stay Trippy» կոչվող թվով երրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը «Բիլբորդ թեժ 100» հիթ շքերթում զբաղեցրել է 75-րդ հորիզոնականը։

«Show Out»
«Show Out» սինգլի շապիկը (Ջուսի Ջեյի, Բիգ Շոնի և Յանգ Ջիզի, )
Ջուսի Ջեյի, Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի սինգլը
«Stay Trippy» ալբոմից
ԹողարկվածՀունվարի 25, 2013
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2012
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:33
ԼեյբլTaylor Gang, Kemosabe, Columbia
ՊրոդյուսերMike WiLL Made It

Նախապատմություն խմբագրել

Երգի պաշտոնական պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերի 30-ին։ Պաշտոնական ռեմիքս տարբերակը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 24-ին[2]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Ջուսի Ջեյը և Ֆրանկ Պալադինոն, նկարահանվել է 2013 թվականի հունվարի 25-ին[3]։ Տեսահոլովակի պրեմիերան կայանում է մարտի 7-ին 106 & Park հեռուստածրագրի եթերում[4]։

Տեսահոլովակի սկզբում Բիգ Շոնը զանգահարում է Ջուսի Ջեյին, ով այդ ժամանակ գտնվում է Մեմֆիսում, և նրան հրավիրում է Դետրոյթ՝ խնջույքի։ Ջուսի Ջեյը ընդունում է նրա հրավերը և իր սեփական ինքնաթիռով ուղևորվում է Դետրոյթ, որտեղ ակումբում միանում է Բիգ Շոնին և խնջույքի աղջիկներին։ Դետրոյթի խնջույքի ընթացքում Ջուսի Ջեյին զանգահարում է Յանգ Ջիզին և հրավիրում է նրան իր խնջույքին Ատլանտայում։

Երգացանկ խմբագրել

Թվային ներբեռնում
  1. «Show Out» (Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի հետ) - 4։33

Հիթ շքերթներ խմբագրել

Շաբաթական չարթ խմբագրել

Չարթ (2013) Տեղ
ԱՄՆ (Billboard Hot 100) 75
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 23

Տարեվերջյան չարթ խմբագրել

Չարթ (2013) Տեղ
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 89

Թողարկման պատմություն խմբագրել

Երկիր Թվական Ֆորմատ Լեյբլ
  ԱՄՆ Հունվարի 25, 2013[1] Թվային ներբեռնում Taylor Gang, Kemosabe, Columbia

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «iTunes - Music - Show Out (feat. Young Jeezy & Big Sean) - Single by Juicy J». Itunes.apple.com. 2013 թ․ հունվարի 25. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
  2. «New Music: Juicy J f/ Pimp C & T.I. – 'Show Out (Remix)'». Rap-Up. 2013 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  3. Twitter / therealjuicyj: "Show out" video directed by
  4. «Video: Juicy J f/ Big Sean & Young Jeezy – 'Show Out'». Rap-Up. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել