Ջարեդ Էնթոնի Հիգինս (անգլ.՝ Jarad Anthony Higgins, դեկտեմբերի 2, 1998(1998-12-02)[1], Չիկագո[2][1] - դեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[3][4][5][…], Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[6][2]), առավել հայտնի է Juice Wrld (ընթերցվում է Ջուս Ուորլդ) բեմական անվամբ, ամերիկացի ռեփ կատարող և երաժշտական պրոդյուսեր։ Ջարեդը իր երգերը սկսել է հրապարակել 2015 թվականին՝ SoundCloud սոցիալական ցանցում։ Նա առավել հայտնի է իր՝ «All Girls Are the Same», «Lucid Dreams» և «Legends» երգերով[11]։ Նրա դեբյուտային՝ «Goodbye & Good Riddance» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մայիսի 23-ին։ Billboard 200 չարթում ալբոմը բարձրացել է 4-րդ հորիզոնական, իսկ նրա դեբյուտային՝ «All Girls Are the Same» և «Lucid Dreams» սինգլները հայտնվել են Billboard Hot 100 չարթի 41-րդ և 2-րդ հորիզոնականներում։

Juice Wrld
Juice Wrld Interview.png
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Juice WRLD
Ի ծնե անունանգլ.՝ Jarad Anthony Higgins
Նաև հայտնի է որպեսJuice WRLD և JuiceTheKidd
Ծնվել էդեկտեմբերի 2, 1998(1998-12-02)[1]
Չիկագո[2][1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[3][4][5][…] (21 տարեկան)
Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[6][2]
Ժանրերհիփ հոփ[7], Թրեպ երաժշտություն[8], էմո ռեփ[9] և SoundCloud rap[10]
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլԻնտերսքոպ Ռեքորդս, Grade A? և Polydor Records
ԿրթությունHomewood-Flossmoor High School?
Պարգևներ
Կայքjuicewrld999.com
Commons-logo.svg Juice Wrld Վիքիպահեստում

Վաղ տարիներԽմբագրել

Ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Ավելի ուշ տեղափոխվել է Հոմվուդ գյուղ և սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Հիգինսի ծնողները բաժանվել են, երբ նա երեք տարեկան էր[12], հայրը հեռացել էր՝ թողնելով մորը երեխայի հետ։ Մայրը բավականին կրոնական և պահպանողական մարդ էր, ուստի Ջարեդին արգելում էր հիփ հոփ լսել։ Ջարեդը մեծանում էր տեսախաղեր խաղալով, լսելով և հետաքրքրվելով ռոք և փոփ երաժշտությամբ։

Դեռ դպրոցական տարիներից Ջարեդը մոլի թմրամոլ էր։ Վեցերորդ դասարանից նա սկսել է «Լին» (կոդեին) խմել, իսկ 2013 թվականին պերկոսետ և քսանակս էր օգտագործում։ Առողջական խնդիրներ ունենալու պատճառով նա ստիպված էր դպրոցի ուսուցման վերջին տարում հեռանալ այնտեղից և միայն կանեփ ծխել[13]։

Իր մորից ոգեշնչվելով նա դաշնամուր, որից հետո կիթառ և հարվածային գործիքներ նվագել սովորեց։ Հագինսը՝ ավագ դպրոցի երկրորդ կիսամյակում, սկսեց ռեփին ավելի լուրջ վերաբերվել[14][15]։

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

Համերգային շրջագայություններԽմբագրել

  • The Nicki Wrld Tour
  • The Death Race for Love Tour

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

MTV Video Music AwardsԽմբագրել

Տարեթիվ Թեկնածու/աշխատանք Անվանակարգ Արդյունք Ծան.
2018 «Lucid Dreams» Ամառային երգ Առաջադրված [16]

BET Hip-Hop AwardsԽմբագրել

Տարեթիվ Թեկնածու / աշխատանք Անվանակարգ Արդյունք Ծան.
2018 Juice Wrld Լավագույն նոր հիփ հոփ արտիստ Առաջադրված

Billboard Music AwardԽմբագրել

Տարեթիվ Թեկնածու/աշխատանք Անվանակարգ Արդյունք Ծան.
2019 Juice Wrld Թոփ նոր արտիստ Հաղթանակ [17][18]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Sanders H. 'My biggest fear was him overdosing': Juice WRLD's mom speaks out for 1st time, hopes rapper's death is lesson for others — 2020.
  3. 3,0 3,1 3,2 Rapper Juice Wrld dies aged 21 after seizure at Chicago airportLondon: 1999. — ISSN 1469-6215
  4. 4,0 4,1 4,2 Juice WRLD, rappeur américain de 21 ans, est mortLa Voix du Nord, 2019.
  5. 5,0 5,1 5,2 Rapper Juice WRLD dead after Chicago medical emergencyAP, 2019.
  6. 6,0 6,1 6,2 Shah N. Juice WRLD, a Young Star of Hip-Hop, DiesNew York, N.Y.: Dow Jones & Co., 2019. — ISSN 0099-9660; 2574-9579
  7. https://juicewrldmerchandise.net/goodbye-and-good-riddance/
  8. Could Future & Juice WRLD Be Trap's Trojan-Horse Advocates For Drug Policy Reform?
  9. Juice WRLD: the emo rapper on his surprise hit 'Lucid Dreams' - NME
  10. Juice WRLD on SoundCloud Rapper Title: "It's Just Not What People Think It Is" - DJBooth
  11. «Pigeons & Planes: The Best in New Music Discovery and Curation»։ Complex (անգլերեն)։ Վերցված է 2019-06-22 
  12. «Juice Wrld’s music is confusing but popular»։ Gulf-Times (արաբերեն)։ 2018-07-30։ Վերցված է 2019-06-22 
  13. Caramanica Jon (2018-07-25)։ «The Chart-Topping Deep Feelings of Juice WRLD»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-06-22 
  14. «How 19-Year-Old Juice WRLD Scored a $3 Million Record Deal Without a Plan»։ Complex (անգլերեն)։ Վերցված է 2019-06-22 
  15. «An Interview with Juice Wrld»։ ELEVATOR։ 2017-09-21։ Վերցված է 2019-06-22 
  16. MTV։ «Vote Now: MTV Video Music Awards 2018»։ www.mtv.com։ Վերցված է 2019-06-22 
  17. Billboard Music Awards (2019-05-01), Juice WRLD Wins Top New Artist - BBMAs 2019, https://www.youtube.com/watch?v=9N3oIhKPsBs, վերցված է 2019-06-22 
  18. «2019 Billboard Music Awards Winners: The Complete List»։ Billboard։ Վերցված է 2019-06-22 

Արտաքին հղումներԽմբագրել