«I Need a Doctor» (հայերեն՝ «Ինձ բժիշկ է հարկավոր»), ամերիկացի ռեփեր Dr. Dre-ի երկրորդ պաշտոնական սինգլը նրա երրորդ` «Detox» ալբոմից։ Երգի ձայնագրությանը մասնակցել են նաև ռեփեր Էմինեմը և երգչուհի Սկայլար Գրեյը[1]։

«I Need a Doctor»
սինգլը
ՖորմատCD-սինգլ, Թվային բաշխում
Ժանրհիփ հոփ
ԼեյբլAftermath Entertainment և Interscope Records
ՊրոդյուսերDr. Dre

Ստեղծման պատմություն

խմբագրել

Երգի պաշտոնական տարբերակի պրեմիերան կատարվել է Dr․ Dre-ի պաշտոնական կայքի միջոցով։ Երգի պրոդյուսերը Ալեքս դա Քիդն է, որը հայտնի է «Castle Walls» (ռեփեր T.I.-ի համար), «Massive Attack» (Նիքի Մինաժի համար) երգերի և «Airplanes» և «Love the Way You Lie» միջազգային հիթերի շնորհիվ։

«MTV» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ալեքսը պատմել է Dr. Dre-ի հետ աշխատանքից ստացած տպավորությունների մասին․

  Դա զարմանալի էր։ Նա բոլոր ժամանակների իմ ամենասիրելի պրոդյուսերներից է։ Բոլորն էլ գիտեն, թե նա ինչպիսի պերֆեկցիոնիստ է։ Նա արդեն 11 տարի աշխատում է իր ալբոմի վրա։ Ինձ համար նույնիսկ դժվար է նկարագրել, թե ինչպես եմ ես զգում, երբ նա զանգեց ինձ, վստահեց և չվերահսկեց ինձ՝ թույլ տալով կատարել իմ ներդրումը։  

Երգը բաղկացած է երեք հատվածից։ Առաջին երկուսը կարդում է Էմինեմը։ Նա շնորհակալություն է հայտնում իր ուսուցչին գործունեության սկզբում իրեն վստահելու և մեր օրերում փառքը վերադարձնելիս իրեն օգնելու համար։ Երրորդ հատվածն արդեն կարդացել է հենց ինքը՝ Dr. Dre-ն, որտեղ նա շնորհակալություն է հայտնում Էմինեմին դժվար օրերին իրեն չլքելու համար։ Dre-ն նաև երգի մեջ ասում է, որ «Սև երաժշտությունը բարձրացրել է սպիտակ տղան»[2]։

Երաժշտական տեսահոլովակ

խմբագրել

Երգի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։ Ռեժիսորը «Սպառնալիք հասարակությանը», «Դժոխքից», «Եղիայի գիրքը» ֆիլմերի և «Հպում չարիքին» սերիալի բեմադրող Ալեն Հյուզն է[3][4]։ Պրեմիերան կայացել է 2011 թվականի փետրվարի 24-ին։ Տեսանյութը պատրաստված է կինեմատոգրաֆիկ եղանակով։ Ներածության մեջ դոկտոր Դրեն կանգնած է ժայռի վրա և նայում է ծովին, այնուհետև նստում է ֆերրարին և սլանում ավտոճանապարհի երկայնքով։ Այս ամբողջ ընթացքում ցուցադրվում են ֆլեշբեքեր Dre-ի նախկին կյանքից, ինչպես նաև «Without Me» տեսահոլովակից։ Հանկարծ դժբախտ պատահար է տեղի ունենում, և Dre հայտնվում է հիվանդանոցում։ Էմինեմը կարդում է իր հատվածները կաթիլային ընդունող Dre-ի դիմաց։ Գրեյի կրկներգը երգում է հրեշտակը, որը հոլոգրաֆիկ ձևով հայտնվում է հերոսների գլխավերևում (կերպարը պատրաստված է «300 սպարտացիները» ֆիլմի պատգամախոսի ոճով)։ Գրեյը նկարահանվել է բժիշկներից մեկի կերպարում, ինչպես Ալեքս Դա Քիդը։ Վերջապես Dre-ն գիտակցության է գալիս, վերականգնվում և այցելում Էրիկ Ռայթի գերեզմանին։ Վերջինս ավելի հայտնի էր որպես ռեփեր Իզի Ի, որը սկսել է Dre-ի երաժշտական գործունեությունը՝ հիմնադրելով N.W.A-ը, և անդամակցել դրան Այս Քյուբի, Էմ Սի Ռենի և DJ Yella-ի հետ։

Երգի ներկայացումներ

խմբագրել

«I Need a Doctor» երգը հնչել է 2011 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ՝ «Love the Way You Lie» երգի երկրորդ մասի հետ միասին։ Կատարմանը մասնակցել են Էմինեմը, Սքայլար Գրեյը, Dr. Dre-ն, Ռիհաննան, Ադամ Լևինը և Maroon 5 խմբի ֆրոնթմենը[5]։

Քննադատական ակնարկներ

խմբագրել

Երգը քննադատների կողմից հիմնականում արժանացել է դրական գնահատականների։ «Digital Spy»-ի սյունակագիր Նիք Լևինը երգը գնահատել է հինգից հինգ աստղով՝ բարձր գնահատելով պրոդյուսեր Ալեքս դա Քիդի ոճը, Էմինեմի և Dre-ի հատվածները (նրանք, ըստ նրա, «բարձրացնում են երգի մակարդակը շատ լավից մինչև գերազանցի»)[6]։

Դիրք շքերթներում

խմբագրել
Շքերթ (2011) Առավելագույն
դիրք
Ավստրալիա (ARIA Charts)[7] 27
Ավստրալիա (ARIA Charts Urban Singles)[8] 9
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[9] 64
Բելգիա (Ultratop Фландрия)[10] 13
Բելգիա (Ultratip Валлония)[11] 35
Դանիա (Tracklisten)[12] 40
Իռլանդիա (Ձայնագրված երաժշտության իռլանդական միություն)[13] 23
Կանադա (Canadian Hot 100) 8
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[14] 34
ԱՄՆ Billboard Hot 100[15] 4

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Dr. Dre Is 'Constantly Working,' Producer Alex Da Kid Says — Music, Celebrity, Artist News | MTV». Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին. Վերցված է 2020-03-11-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 59 (օգնություն)
  2. I Need a Doctor by Dr. Dre Songfacts
  3. Rap-Up.com || Dr. Dre Relaunches Website, Officially Debuts Single with Eminem
  4. «Eminem On Dr. Dre I Need A Doctor Music Video Shoot». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Dr. Dre Will Join Eminem For Grammy Awards Performance ! Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales ! HipHopDX». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  6. Dr. Dre ft. Eminem, Skylar Grey: 'I Need A Doctor' Review Արխիվացված 2011-02-13 Wayback Machine by Nick Levine of Digital Spy. 2011-02-06
  7. «ARIA Top 50 Singles Chart" 7/03/2011». Австралийская ассоциация звукозаписывающих компаний. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին. {{cite web}}: Text "Australian Record Industry Association" ignored (օգնություն)
  8. «Top 40 Urban Albums & Top 40 Urban Singles». ARIA Charts. (Australian Recording Industry Association). 2011 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  9. «Dr. Dre feat. Eminem & Skylar Grey – I Need a Doctor Austriancharts.at». Ö3 Austria Top 40. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  10. «Ultratop.be – Dr. Dre feat. Eminem & Skylar Grey – I Need a Doctor». Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  11. «Ultratop.be – Dr. Dre feat. Eminem & Skylar Grey – I Need a Doctor». Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  12. «Danishcharts.com – Dr. Dre feat. Eminem & Skylar Grey – I Need a Doctor». Tracklisten. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  13. irishcharts.com — Discography Eminem
  14. «Chart #1763 – Monday 7 March 2011: Top 40 Singles Chart». Recording Industry Association of New Zealand. 2011 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  15. Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com