Հյուզ եղբայրներ (անգլ.՝ Albert Hughes և Allen Hughes), ամերիկացի կինոռեժիսորներ, պրոդյուսերներ և սցենարիստներ։

Ալբերտ և Ալեն Հյուզ
Allen and Albert Hughes
Դիմանկար
Ալբերտը ձախից, իսկ Ալեն աջից
Ծնվել էապրիլի 1, 1972 (51 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Աշխատանք1993 – ցայսօր
ԿայքIMDb-ում
Commons-logo.svg Hughes brothers Վիքիպահեստում

Կյանքը և կարիերանԽմբագրել

Երկվորյակ եղբայրներ են, ծնվել են աֆրոամերիկացի հորից և ամերիկահայ մորից, որի ընտանիքը թեհրանցի իրանահայեր էին։ Կինոյով զբաղվելու որդիների ձգտումը քաջալերելով՝ մայրը նրանց տեսախցիկ է նվիրել, երբ 12 տարեկան էին։ Տղաներն սկսել են իրենց ազատ ժամանակն անցկացնել կարճամետրաժներ նկարահանելով («Սպառնալիք» և «Շրջանցում»)։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ալբերտը սովորել է Լոս Անջելեսի քաղաքային քոլեջի կինոդպրոցում։ Եղբայրների առաջին ֆիլմը՝ «Սպառնալիք 2։ Հասարակություն»-ը, առաջին անգամ ցուցադրվել է «Կաննի կինոփառատոն»-ում։ Հաջորդ աշխատանքը՝ «Հանգուցյալ նախագահները», որի սցենարի հեղինակը մրցանակակիր դրամատուրգ Մայքլ Հենրի Բրաունն էր, 1995 թվականին ներկայացվել է Նյու Յորքի կինոփառատոնում։ Սրան հետևել է «Ամերիկացի կավատ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1999 թվականին «Սանդենս» կինոփառատոնում։ 2001 թվականին եղբայրները նկարահանել են «Դժոխքից» ֆիլմը՝ Ջոնի Դեփի և Հիթեր Գրեմի մասնակցությամբ։ Նրանց հեռուստադեբյուտն է դարձել «Չարիքին դիպչելիս» հեռուստասերիալը։ Ալեն և Ալբերտ Հյուզերն իրենց տաղանդը փորձել են նաև երաժշտության ասպարեզում։ «Սպառնալիք 2։ Հասարակություն» և «Հանգուցյալ նախագահներ» ֆիլմերի համար նրանց գրած երաժշտության սկավառակը, լույս տեսնելով, դարձել է պլատինե։ Եղբայրների նախկին նախագծերի թվում են այնպիսի մրցանակակիր արտիստների երաժշտական տեսահոլովակները, ինչպիսիք են Մարվին Գեյը (Inner City Blues) և Այզեք Հայզը (Walk On By-ի վերաթողարկումը)։ Եղբայրները նկարել են նաև երկու սոցիալական գովազդ՝ զենքի վերահսկման վերաբերյալ («Պատահական գնդակ» և «Այս պատերն անկանխակալ են»), որոնք առայսօր արժանացել են 44 մրցանակի, ներառյալ 4 «Կլիո»-ն։

ՖիլմագրությունԽմբագրել

ՀղումներԽմբագրել