Անդրե Ռոմել Յանգ (անգլ.՝ Andre Romell Young, փետրվարի 18, 1965(1965-02-18)[1], Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր. ռեփ երաժշտության լավագույն բիթմեյքերներից մեկն է։ Առավել հայտնի է Dr. Dre կեղծանվամբ։ Համարվում է 1990-ական թվականների սկզբներին Լոս Անջելեսում ծնունդ առած ջի-ֆանք հիփհոփային ոճի հիմնադիրներից և առավել եռանդուն տարածողներից մեկը[3]։

Dr. Dre
Andre Romelle Young
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1965(1965-02-18)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՔոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՋոն Ֆրեմոնտի բարձրագույն գպրոց և Centennial High School?
Մասնագիտությունդերասան, հնչյունային օպերատոր, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, ձեռնարկատեր, ռեփեր, սցենարիստ, կինոդերասան, երաժշտական մենեջեր, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
ԱշխատավայրԷփլ
Պարգևներ և
մրցանակներ
Ստացել է 7 գրեմմի
ԱնդամությունWorld Class Wreckin' Cru?
ԵրեխաներՀուդ Սերջըն, La Tanya Danielle Young? և Truice Young?
Կայքdrdre.com
Dr. Dre Վիքիպահեստում

Dr. Dre-ն հանդիսացել է այնպիսի ռեփերների պրոդյուսեր, ինչպիսիք են Սնուփ Դոգը, Էմինեմը, 50 Cent-ը, Xzibit-ը, 2Pac-ը և այլք։ Ընդ որում՝ վերջիններիս բազմաթիվ ալբոմներ դարձել են մուլտիպլատինե[4]։

Դոկտոր Դրեն երաժշտական իր կարիերան սկսել է որպես World Class Wreckin’ Cru խմբի անդամ։ Լայն ճանաչում է ձեռք բերել 1980-1990-ական թվականների սահմանագծին՝ լինելով գանգստ-ռեփի ակունքներում տեղ գտած N.W.A ռեփ խմբի անդամ[4]։ Այդ երաժշտախմբի լուծարվելուց հետո մենակատարային կարիերա է սկսել, 1992 թվականին թողարկել իր առաջին ալբոմը՝ The Chronic-ը, որը բեսթսելլեր է դարձել, և, բացի այդ, Դոկտոր Դրեն «Գրեմմի» մրցանակի է արժանացել ալբոմում ընդգրկված «Let Me Ride» սինգլի համար։ 1996 թվականին նա հեռացել է Death Row Records-ից և հիմնել սեփական լեյբլը՝ Aftermath Entertainment-ը։ 1999 թվականին թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ 2001 խորագրով։ Այդ ալբոմի համար ևս «Գրեմմի» մրցանակ է ստացել, այս անգամ արդեն «Տարվա լավագույն պրոդյուսեր» անվանակարգում[4]։

2000-ական թվականներին Դոկտոր Դրեն հիմնականում զբաղվել է պրոդյուսերական աշխատանքով, երբեմն էլ մեկ այլ կատարողի հետ զուգերգ ձայնագրել։ 2001 թվականին[5] և 2004-ին[6] Rolling Stone ամսագիրը նրան ներառել է շոու բիզնեսի առավել բարձր վարձատրվող ներկայացուցիչների ցանկում (նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 800 միլիոն ամերիկյան դոլար)։

Երաժշտական գործունեության հետ մեկտեղ՝ Դոկտոր Դրեն նկարահանվել է մի շարք ֆիլմերում («Կանչ», «Ավտոլվացարան», «Վարժանքի օր»

ՍկավառակագրությունԽմբագրել

Տարին Վերնագիրը Դիրքը չարթերում Հավաստագրեր
US US R&B CAN UK
1992 The Chronic
  • Թողարկման օրը . 15 դեկտեմբերի 1992
  • Լեյբլը. Death Row Records
3 1 43
  • RIAA: 3× Platinum[7]
  • BPI: Gold
1995 Keep Their Heads Ringin' (feat. Nanci Fletcher) (սինգլ՝ «Ուրբաթ» կինոնկարի սաունդթրեքից)
  • Թողարկման օրը. 7 մարտի 1995
  • Լեյբլը. Death Row
10 10 25
1996 The Aftermath 6 3
1999 2001
  • Թողարկման օրը. 16 նոյեմբերի 1999
  • Լեյբլը. Aftermath Ent.
2 1 3 4
  • RIAA: 6× Platinum[8]
  • ARIA: 2× Platinum
  • BPI: 3× Platinum
  • BVMI: Gold
  • IFPI SWI: Gold
  • MC: 5× Platinum
  • RMNZ: 2× Platinum
  • SNEP: Gold
2011 I Need a Doctor (feat. Eminem & Skylar Grey) (сингл)
  • Թողարկման օրը. 1 փետրվարի 2011
  • Լեյբլը. Aftermath Ent.
4 8 15
2015 Compton
  • Թողարկման օրը. 7 օգոստոսի 2015
  • Լեյբլը. Aftermath Ent.
2 1 1 1
  • BPI: Silver

ՖիլմագրությունԽմբագրել

Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը Նշումներ
1992 Niggaz4Life: The Only Home Video Մարմնավորել է հենց իրեն։ Փաստագրական
1996 Կանչ (1996)]] (Set It Off) Սև Սեմ
2000 Up in Smoke Tour Մարմնավորել է հենց իրեն։ Փաստագրական
2001 Վարժանքի օր (Training Day) Պոլ
Ավտոլվացարան (The Wash) Շյոն
2012 Something from Nothing: The Art of Rap Մարմնավորել է հենց իրեն։ Փաստագրական
2015 Փողոցների ձայնը (Straight Outta Compton) Մարմնավորել է հենց իրեն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Monitor: Feb. 22 2013
  3. «Dr. Dre Perfected G-Funk, But He Didn't Invent It—Gregory Hutchinson Did»։ Complex (անգլերեն)։ Վերցված է 2020-08-29 
  4. 4,0 4,1 4,2 «Dr.Dre. Biography»։ Allmusic։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին 
  5. LaFranco Robert; Binelli, Mark; Goodman, Fred (2002-06-13)։ «U2, Dre Highest Earning Artists»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2006-12-08 
  6. LaFranco Robert (2005-02-10)։ «Money Makers»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2006-12-08 
  7. «Gold & Platinum - RIAA» (անգլերեն)։ RIAA։ Վերցված է 2016-01-26 
  8. «Gold & Platinum - RIAA» (անգլերեն)։ RIAA։ Վերցված է 2016-01-26 

ՀղումներԽմբագրել