«Hold My Hand» (անգլ. թարգմանաբար՝ «Բռնիր ձեռքս»), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը, որը թողարկվել է 2022 թվականի մայիսի 3-ին Interscope Records լեյբլում։ Այն դարձել է «Top Gun: Maverick» (2022) ֆիլմի սաունդթրեքի գլխավոր սինգլը։ Երգը գրել և որպես պրոդյուսեր հանդես են եկել Լեդի Գագան և BloodPop-ը. այն գրվել է որպես «սիրո նամակ աշխարհին շատ դժվար ժամանակի ընթացքում և դրանից հետո»։ BloodPop-ը եղել է նաև լրացուցիչ պրոդյուսերը։ Հետագայում երգը ներառվել է որպես բոնուսային երգ Լեդի Գագայի Chromatica (2020) վեցերորդ ստուդիական ալբոմի ճապոնական համերգային հրատարակության (2022) մեջ։

«Hold My Hand»
«Hold My Hand» սինգլի շապիկը (Լեդի Գագա, 2022)
Լեդի Գագայի սինգլը
«Top Gun: Maverick» ալբոմից
Թողարկված3 մայիսի 2022
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ժանրարենա ռոք
Տևողություն3:45
ԼեյբլInterscope Records
ՊրոդյուսերԼեդի Գագա
Լեդի Գագայի սինգլների ժամանակագրություն
«Love for Sale»
(2021)
«Hold My Hand»
(2022)
«Bloody Mary»
(2022)
 «Hold My Hand»

Երաժշտական տեսանկյունից «Hold My Hand»-ը «լավատեսական» արենա-ռոք երգ է՝ հիմնային կրկներգով և էլեկտրական կիթառի նվագակցությամբ։ Թողարկումից հետո երգը ստացել է խառը և դրական արձագանքներ, քննադատները նշել են, որ այն ոգեշնչված է 1980-ականների փաուեր բալլադներից, երբ թողարկվել է օրիգինալ «Top Gun» (1986) ֆիլմը։ «Hold My Hand» երգն զբաղեցրել է առաջին տեղը Խորվաթիայի չարթերում, հինգերորդ տեղը՝ Հունգարիայում և Շվեյցարիայում, վեցերորդ տեղը Վալոնիայում, ինչպես նաև հայտնվել Է թոփ-30-ում Ավստրալիայում, Կանադայում, Ֆլանդրիայում, Ճապոնիայում, Նիդեռլանդներում, Սինգապուրում, Սլովակիայում, Թայվանում և Մեծ Բրիտանիայում։ Այն կրկնակի անգամ կատարվել է Գագայի 2022 թվականի The Chromatica Ball Tour համերգային շրջագայության ժամանակ։ Երգը առաջադրվել է տարբեր մրցանակների, այդ թվում՝ լավագույն օրիգինալ երգի համար «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխության ժամանակ, վիզուալ մեդիայի համար գրված լավագույն երգի համար «Գրեմմի» 65-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, ինչպես նաև լավագույն օրիգինալ երգի համար Satellite Awards 27-րդ մրցանակաբաշխության ժամանակ։

Պատմություն

խմբագրել

2021 թվականի ապրիլին ShowBiz 411 կայքը հայտնել է, որ Լեդի Գագան մասնակցելու է «Top Gun: Maverick» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմանը[1]։ Լուրը տարածվել է այլ պարբերականների շրջանում, ներառյալ W ամսագիրը[2]։ 2022 թվականի ապրիլին Գագան սկսել է Թվիթերում հրապարակել խորհրդավոր հաղորդագրություններ, որոնք երկրպագուները մեկնաբանել են որպես հատվածներ այն երգի տեքստից, որի մասին լուրեր էին շրջանառվում[3][4]։ Լեդի Գագանի «Hold My Hand» երգի և նրա թողարկման ամսաթվի մասին պաշտոնապես հայտարարել է 2022 թվականի ապրիլի 27-ին[5][6]։ Անոնսի ժամանակ Գագան նշել է, որ երկար տարիներ աշխատել է երգի վրա և «նույնիսկ չի գիտակցել, թե որքան բազմաշերտ է այն եղել՝ ընդգրկելով ֆիլմի սիրտը, իմ սեփական ներաշխարհը և այն աշխարհի բնույթը, որում մենք ապրում ենք»[7]։

Երգի նախնական տարբերակը թողարկվել է ապրիլի 30-ին, այնուհետև մայիսի 3-ին թողարկվել է ամբողջական երգը՝ որպես «Top Gun: Maverick» ֆիլմի սաունդթրեքի առաջին սինգլ[5][8]։

Թողարկումից մեկ շաբաթ անց «Hold My Hand» երգը հեռարձակվել է adult contemporary և contemporary hit radio ռադիոկայաններով ԱՄՆ-ում[9][10]։ Ավելի ուշ երգը ներառվել է նաև Գագայի « Chromatica» վեցերորդ ստուդիական ալբոմի ճապոնական համերգային հրատարակության մեջ որպես եզրափակիչ երգ[11]։

Կոմպոզիցիա

խմբագրել

«Hold My Hand» երգը գրել է Լեդի Գագան՝ երգի պրոդյուսեր BloodPop-ի համահեղինակությամբ։ Բենջամին Ռայսը ստացել է լրացուցիչ պրոդյուսերական պարտականություններ[12]։ Երաժշտական և կինոքննադատներն այն անվանել են «հուսադրող հիմն» արենա-ռոք փաուեր բալլադ և սիրո մասին սենտիմենտալ երգ[13][14][15][16]։ Variety-ից Ջազ Թանգքեյը «Hold My Hand»-ը անվանել է «ճախրող ռոք-մեղեդի ջութակներով և կիթառի հնչողություններով, որոնք հիշեցնում են 80-ականների փաուեր բալլադների մասին»[17]։ Երգի տեքստում Գագան ինչ-որ մեկին վստահեցնում է, որ ինքը միշտ նրա կողքին կլինի «առանց հարցերի»[13][18]։

Billboard-ից Լարս Բրանդլը նշել է, որ երգը սերտ նմանություն ունի Berlin խմբի «Take My Breath Away» և Քենի Լոգինսի «Danger Zone» երգերին, որոնք «Top Gun» օրիգինալ ֆիլմի սաունդթրեքից երկու երգերն են[19]։ Այլ պարբերականների երաժշտական քննադատները համեմատել են «Hold My Hand»-ը այնպիսի երգերի հետ, ինչպիսիք են Journey խմբի «Open Arms», Heart խմբի «Alone» և Լեդի Գագայի 2011 թվականի «The Edge of Glory» երգերը[20][21]։

Երգն ի սկզբանե լույս է տեսել սոլ մաժոր տոնայնությամբ և սկսվում է G/D/C/G/D ակորդի պրոգրեսիայով՝ երեք ներածական ռիթմով, նախքան երգչուհին սկսում է բառերը. «Hold my hand, everything will be okay/I heard from the heavens that clouds have been gray/Pull me close, wrap me in your aching arms»[22]։

Արձագանքներ

խմբագրել

«Hold My Hand» երգը երաժշտական քննադատների կողմից ստացել է խառը և դրական արձագանքներ։ Clash ամսագրից Ռոբին Մյուրեյը երգն անվանել է «վերամբարձության հաղթանակ»[16]։ Variety-ից Ջազ Թանգկեյը երգը համարել «հիշվող հիթ» «ուժեղ կիթառի սոլոյով» և պնդել է, որ այն «օրիգինալ երգերի մրցավազքում Օսկարի հավակնորդ դառնալու ճանապարհին է»։ Deadline Hollywood-ից Նենսի Տարտալոնեն նույն կարծիքն է հայտնել՝ գրելով. «Սա ևս մեկ երգ է Գագայի և «Top Gun»-ի կանոնով, որը կարող է անցնել ամբողջ ճանապարհը մինչև Օսկար»[23]։ Vulture ինտերնետային բլոգը, որը կապված է New York Magazine-ի հետ, կարծում է, որ «Hold My Hand»-ը «Բացառություն է Գագայի կատալոգում», քանի որ «դա նրա եզակի փոփ երգերից մեկն է՝ զրոյական կործանարար տարրերով», միաժամանակ նշելով, որ «Զգացվում է, որ սա բոլոր ժամանակների ամենաոգեշնչող բալլադը գրելու անկեղծ փորձ է»[24]։

Ըստ Evening Standard-ից Ջեմմա Սամվեյսի՝ երգը սենտիմենտալ բալլադ է, «այնքան փայլուն ուռճացված, որ պարզապես անհնար է պատկերացնել, որ որևէ այլ խոշոր փոփ կատարող կարող է կատարել այդ խնդիրը»[25]։ The Guardian-ից Ստյուարտ Հերիտաժը կարծում է, որ երգը «զգացմունքային է, և ներառում է այն ամենը, ինչ դուք կարող եք ուզել Լեդի Գագայի բալլադից»[26]։ Այնուամենայնիվ, նույն հրատարակությունից Մայքլ Քրեգը կարծում է, որ «Hold My Hand»-ը «մեղմ ասած, տպավորիչ չէ», «ուռճացված է»[27]։ Slant Magazine-ից Ալեքսա Քեմփը պնդում էր, որ «երգի համար, որը, ըստ երգչուհու, կատարելագործել է «տարիներ շարունակ», «Hold My Hand»-ը դժվարությամբ է «թռչում»[28]։ USA Today-ից Մելիսա Ռուջերին այն անվանել է «միջին [միջակ] բալլադ»[29], իսկ NME-ից Նիկ Լևինը այն համարել է «սառը երգ»[30]։ The Dallas Observer-ից Քարլի Մեյ Գրեյվլին այն անվանել է «մոռացվող» սինգլ[31]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Տարի Կազմակերպություն Մրցանակ Արդյունք Հղում
2022 Hollywood Music in Media Awards Լավագույն օրիգինալ երգ գեղարվեստական ֆիլմում Առաջադրված [32]
People’s Choice Awards 2022 թվականի երգ Առաջադրված [33]
RTHK International Pop Poll Awards Top Ten International Gold Songs Առաջադրված [34]
World Soundtrack Awards Ֆիլմի համար գրված լավագույն օրիգինալ երգ Առաջադրված [35]
2023 Օսկար Լավագույն երգ Առաջադրված [36]
Critics' Choice Awards Լավագույն երգ Առաջադրված [37]
Ջորջիայի կինոքննադատների միություն Լավագույն օրիգինալ երգ Հաղթանակ [38]
Ոսկե գլոբուս Լավագույն օրիգինալ երգ - խաղարկային ֆիլմ Առաջադրված [39]
Գրեմմի Լավագույն երգ՝ գրված վիզուալ մեդիայի համար Առաջադրված [40]
Guild of Music Supervisors Awards Ֆիլմի համար գրված կամ ձայնագրված լավագույն երգ Առաջադրված [41]
Հոլիվուդի քննադատների միություն Լավագույն օրիգինալ երգ Առաջադրված [42]
Հյուսթոնի կինոթննադատների միություն Լավագույն օրիգինալ երգ Առաջադրված [43]
Japan Gold Disc Awards Song of the Year by Download (Western) Հաղթանակ [44]
Lumiere Awards Լավագույն օրիգինալ երգ Հաղթանակ [45]
Satellite Awards Լավագույն օրիգինալ երգ Հաղթանակ [46]
Society of Composers & Lyricists Առանձնահատուկ օրիգինալ երգ դրամատիկական կամ վավերագրական վիզուալ մեդիայի համար Առաջադրված [47]

Հիթ-շքերթներ

խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (2022–2023) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[48] 29
  Ö3 Austria Top 75[49] 32
  Ultratop Flanders[50] 11
  Ultratop Wallonia[51] 6
  Canadian Hot 100[52] 25
  Canada AC (Billboard)[53] 5
  Canada CHR/Top 40 (Billboard)[54] 36
  Canada Hot AC (Billboard)[55] 18
Խորվաթիա (HRT)[56] 1
  IFPI[57] 18
  Singles Digitál Top 100[58] 41
Finland Airplay (Radiosoittolista)[59] 12
  SNEP[60] 32
  Media Control AG[61] 72
  Single Top 10[62] 5
Իսլանդիա (Plötutíðindi)[63] 37
Իտալիա (FIMI)[64] 57
  Japan Hot 100[65] 29
Լատվիա (EHR)[66] 39
  Dutch Top 40[67] 28
  Mega Single Top 100[68] 76
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[69] 33
Սինգապուր (RIAS)[70] 29
  IFPI[71] 14
Սլովակիա (Singles Digitál Top 100)[72] 68
Հարավային Աֆրիկա (RISA)[73] 36
South Korea Download (Circle)[74] 112
Շվեդիա (Sverigetopplistan)[75] 61
  Schweizer Hitparade[76] 5
Թայվան (Billboard)[77] 11
  UK Singles Chart[78] 24
  Billboard Hot 100[79] 49
  Adult Contemporary (Billboard)[80] 9
  Adult Pop Songs (Billboard)[81] 12
  Pop Songs (Billboard)[82] 19

Տարեկան հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (2022) Հորիզոնական
Բելգիա (Ultratop 50 Flanders)[83] 51
Բելգիա (Ultratop 50 Wallonia)[84] 26
Կանադա (Canadian Hot 100)[85] 75
Խորվաթիա (HRT)[86] 19
Գլոբալ 200 (Billboard)[87] 178
Հունգարիա (Single Top 40)[88] 34
Japan Download Songs (Billboard Japan)[89] 100
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[90] 39
US Adult Contemporary (Billboard)[91] 16
US Adult Top 40 (Billboard)[92] 37
US Digital Song Sales (Billboard)[93] 19

Հավաստագրեր

խմբագրել
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[94] Gold 35 000^
Բելգիա (BEA)[95] Gold 15 000*
Կանադա (Music Canada)[96] Platinum 80 000^
Ֆրանսիա (SNEP)[97] Platinum 250 000*
Իտալիա (FIMI)[98] Gold 50 000*
Լեհաստան (ZPAV)[99] Platinum 50,000*
Շվեյցարիա (IFPI Switzerland)[100] Platinum 20 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[101] Silver 200 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

խմբագրել
Երկիր Ամսաթիվ Ֆորմատ(ներ) Լեյբլ Ծնթ.
Տարբեր Մայիսի 3, 2022 Interscope [5]
Իտալիա Մայիսի 6, 2022 Radio airplay Universal [102]
ԱՄՆ Մայիսի 9, 2022 Interscope [9]
Մայիսի 10, 2022 Contemporary hit radio [10]
Նոյեմբերի 11, 2022 12" [103]
[104]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Friedman, Roger (2021 թ․ ապրիլի 30). «"Top Gun: Maverick" Has a Possible Oscar Theme Song: Lady Gaga Took Tom Cruise's Breath Away in 2019». ShowBiz 411. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
  2. Munzenrieder, Kyle (2021 թ․ օգոստոսի 10). «Every Rumored Lady Gaga Project for 2021, Ranked by Confirmation». W. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
  3. Daw, Stephen (2022 թ․ ապրիլի 29). «Lady Gaga Offers a Tiny Taste of Her 'Top Gun' Ballad 'Hold My Hand': Listen». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  4. Stone, Megan. «Lady Gaga unveils 'Hold My Hand,' a new song for 'Top Gun: Maverick'». ABC News. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 Strauss, Matthew (2022 թ․ ապրիլի 27). «Lady Gaga Announces New Top Gun: Maverick Song "Hold My Hand"». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  6. Tangcay, Jazz (2022 թ․ ապրիլի 27). «Lady Gaga Announces New Single From 'Top Gun: Maverick' Film, 'Hold My Hand'». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  7. «Listen to a snippet of Lady Gaga's 'Top Gun: Maverick' track, 'Hold My Hand'». NME. 2022 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  8. «Hear The First Snippet Of Lady Gaga's Soaring 'Top Gun: Maverick' Movie Anthem». Bustle. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  9. 9,0 9,1 «Hot/Modern/AC Future Releases | Hot Adult Contemporary Rock Songs and Release Dates». All Access. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 28-ին.
  10. 10,0 10,1 «Top 40/M Future Releases | Mainstream Hit Songs Being Released and Their Release Dates». All Access. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Chromatica (Japan Tour Edition) [CD+DVD] [Limited Release] [Cardboard Sleeve (mini LP)]». cdjapan.co.jp. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  12. White, Abbey (2022 թ․ ապրիլի 27). «Lady Gaga Teases New 'Top Gun: Maverick' Song "Hold My Hand": "This Song Is a Love Letter to the World"». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
  13. 13,0 13,1 Zemler, Emily (2022 թ․ մայիսի 3). «Hear Lady Gaga's Uplifting Single 'Hold My Hand' from 'Top Gun: Maverick'». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  14. Tartaglione, Nancy (2022 թ․ մայիսի 3). «Lady Gaga Releases 'Top Gun: Maverick' Song 'Hold My Hand' Ahead Of Film's World Premiere». Deadline. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  15. Camp, Alexa (2022 թ․ մայիսի 3). «Lady Gaga's "Hold My Hand," from Top Gun: Maverick, Struggles to Take Flight». Slant MagazineS. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  16. 16,0 16,1 Murray, Robin (2022 թ․ մայիսի 3). «Lady Gaga's 'Hold My Hand' Is A Triumph Of Bombast». Clash. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
  17. Tangcay, Jazz (2022 թ․ մայիսի 3). «Lady Gaga's 'Hold My Hand' Lands Ahead of 'Top Gun: Maverick' Opening». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  18. «Listen to Lady Gaga's emotive new single 'Hold My Hand' in full». NME. 2022 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  19. Brandle, Lars (2022 թ․ մայիսի 3). «Lady Gaga Soars With 'Hold My Hand' From 'Top Gun: Maverick' Soundtrack». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  20. Julian, Jordan (2022 թ․ մայիսի 3). «Lady Gaga's New 'Top Gun' Song Is Already Getting Oscar Buzz». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
  21. «Lady Gaga Releases 'Top Gun: Maverick' Single "Hold My Hand": Listen». Stereogum. 2022 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
  22. «'Hold My Hand' Sheet Music by Lady Gaga». freshsheetmusic. 2022 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
  23. Tartaglione, Nancy (2022 թ․ մայիսի 2). «Watch The Video For Lady Gaga's 'Top Gun: Maverick' Song 'Hold My Hand' – Deadline». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին.
  24. «Every Lady Gaga Song, Ranked A deep dive into a star who almost single-handedly raised the bar for pop music». Vulture. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
  25. Samways, Gemma (2022 թ․ օգոստոսի 1). «Lady Gaga at Tottenham Hotspur Stadium: As perfect a performance as it gets». Evening Standard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  26. Heritage, Stuart (2022 թ․ մայիսի 3). «Will Lady Gaga help Top Gun: Maverick take everyone's breath away?». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
  27. Cragg, Michael (2022 թ․ հուլիսի 21). «Lady Gaga: The Chromatica Ball review – a spectacular show of high camp and insect cosplay». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  28. Camp, Alexa (2022 թ․ մայիսի 3). «Lady Gaga's "Hold My Hand," from Top Gun: Maverick, Struggles to Take Flight». Slant Magazine. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
  29. Ruggieri, Melissa (2022 թ․ օգոստոսի 9). «Lady Gaga defends gay marriage, abortion rights at U.S. tour opener: 'I pray that this country will speak up'». USA Today. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  30. Levine, Nick (2022 թ․ հուլիսի 30). «Lady Gaga live in London: a thrilling, high-concept return from pop's finest». NME. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 30. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  31. Gravley, Carly May (2022 թ․ օգոստոսի 24). «At 5 Foot 1, Lady Gaga Towered Over Globe Life Field». Dallas Observer. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  32. «2022 HMMA Nominations». Hollywood Music in Media Awards. 2022 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  33. Verhoeven, Beatrice (2022 թ․ հոկտեմբերի 26). «People's Choice Awards: 'Top Gun: Maverick,' 'Abbott Elementary,' Taylor Swift Among Nominees». The Hollywood Reporter. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
  34. «33rd International Pop Poll Awards – RTHK». RTHK. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  35. Calnan, Ellie (2022 թ․ օգոստոսի 5). «'Dune', 'Succession', 'Top Gun: Maverick' among World Soundtrack Awards nominees». Screen International. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.
  36. Ordaña, Michael; Phillips, Jevon (2023 թ․ հունվարի 24). «Here's the full list of 2023 Oscar nominees». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
  37. Panaligan, EJ; Earl, William (2023 թ․ հունվարի 15). «Critics' Choice Awards 2023 Full Winners List». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  38. «Georgia Film Critics Association: 2022 Awards». Georgia Film Critics Association. 2023 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  39. Lewis, Hilary (2022 թ․ դեկտեմբերի 12). «Golden Globes: List of Nominees». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  40. Jones, Damian (2022 թ․ նոյեմբերի 15). «Grammys nominations 2023: Beyoncé, Kendrick Lamar, Adele and Harry Styles score the most nods». NME. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  41. Verhoeven, Beatrice (2023 թ․ մարտի 5). «'Elvis,' 'Stranger Things' Win at 13th Annual Guild of Music Supervisors Awards». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 7-ին.
  42. «The HCA Creative Arts Awards Nominees have been announced». Hollywood Critics Association. 2022 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  43. Darling, Cary (2023 թ․ հունվարի 10). «'Everything Everywhere,' 'Banshees of Inisherin' top list of Houston critics' nominations». Houston Chronicle. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
  44. «The Japan Gold Disc Awards 2023» (ճապոներեն). Recording Industry Association of Japan. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
  45. Reul, Katie (2023 թ․ փետրվարի 10). «'Avatar 2' and 'Elvis' Lead Winners at Advanced Imaging Society's Lumiere Awards». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  46. «The International Press Academy Announces Winners for the 27th Annual Satellite Awards». International Press Academy. 2023 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  47. «Nominees Announced for 4th SCL Awards». Society of Composers & Lyricists. 2022 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  48. «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2022 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  49. Lady Gaga — Hold My Hand Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  50. Ultratop.be — Lady Gaga — Hold My Hand (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  51. Ultratop.be — Lady Gaga — Hold My Hand (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  52. <Lady+Gaga/chart?f=793 Lady Gaga Album & Song Chart History Canadian Hot 100 for Lady Gaga.
  53. <Lady+Gaga/chart?f=1237 Lady Gaga Album & Song Chart History Billboard Canada AC for Lady Gaga.
  54. <Lady+Gaga/chart?f=1239 Lady Gaga Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Lady Gaga.
  55. <Lady+Gaga/chart?f=1242 Lady Gaga Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Lady Gaga.
  56. «Croatia ARC Top 100». HRT. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
  57. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 20233.
  58. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202230 into search.
  59. «Lady Gaga – Hold My Hand» (Finnish). IFPI Finland. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. Lescharts.com — Lady Gaga — Hold My Hand (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  61. Musicline.de — Chartverfolgung — Lady Gaga — Hold My Hand (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  62. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  63. «Tónlistinn – Lög» [The Music – Songs] (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  64. «FIMI Charts WK 24». FIMI. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  65. <Lady+Gaga/chart?f=848 Lady Gaga Album & Song Chart History Japan Hot 100 for Lady Gaga.
  66. «EHR TOP 40 - 2022.05.27». European Hit Radio. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  67. Nederlandse Top 40 - week 27, 2022 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  68. Dutchcharts.nl — Lady Gaga — Hold My Hand (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  69. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2022 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
  70. «RIAS Top Charts Week 25 (17 - 23 Jun 2022)». RIAS. 2022 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  71. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 202246.
  72. «ČNS IFPI». IFPI ČR. Note: Select SK SINGLES DIGITAL TOP 100 and insert 202224 into search. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
  73. «Local & International Streaming Chart Top 100 Week 24-2022». The Official South African Charts. Recording Industry of South Africa. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
  74. «Download Chart – Week 30 of 2022». Circle Chart. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  75. «Veckolista Singlar, vecka 30». Sverigetopplistan. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  76. Lady Gaga — Hold My Hand swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  77. «Lady Gaga Chart History (Taiwan Songs)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  78. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  79. <Lady+Gaga/chart?f=379 Lady Gaga Album & Song Chart History Billboard Hot 100 for Lady Gaga.
  80. <Lady+Gaga/chart?f=341 Lady Gaga Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Lady Gaga.
  81. <Lady+Gaga/chart?f=343 Lady Gaga Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Lady Gaga.
  82. <Lady+Gaga/chart?f=381 Lady Gaga Album & Song Chart History Billboard Pop Songs for Lady Gaga.
  83. «Jaaroverzichten 2022» (հոլանդերեն). Ultratop. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  84. «Rapports annuels 2022» (ֆրանսերեն). Ultratop. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  85. «Canadian Hot 100 – Year-End 2022». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  86. «Croatia ARC Top 100 2022» (PDF). HRT. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  87. «Billboard Global 200 – Year-End 2022». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  88. «Single Top 100 – eladási darabszám alapján – 2022» (հունգարերեն). Mahasz. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  89. «Billboard Japan Download Songs Year-End 2022». Billboard Japan. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  90. «Schweizer Jahreshitparade 2022». hitparade.ch. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  91. «Adult Contemporary Songs – Year-End 2022». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  92. «Adult Pop Airplay Songs – Year-End 2022». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  93. «Digital Song Sales – Year-End 2022». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  94. «ARIA Charts – Accreditations – 2022 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: |access-date= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  95. «Ultratop − Goud en Platina – singles 2022». Ultratop. Hung Medien. Վերցված է December 6, 2022-ին.
  96. «Canadian single certifications – Lady Gaga – Hold My Hand». Music Canada. Վերցված է November 18, 2022-ին.
  97. «French single certifications – Lady Gaga – Hold My Hand» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. «Italian single certifications – Lady Gaga – Hold My Hand» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2022" in the "Anno" drop-down menu. Select "Hold My Hand" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  99. «OLiS - oficjalna lista wyróżnień» (Polish). Polish Society of the Phonographic Industry.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Click "TYTUŁ" and enter Hold My Hand in the search box.
  100. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Hold My Hand'. IFPI Switzerland. Hung Medien.
  101. «British single certifications – Lady Gaga – Hold My Hand». British Phonographic Industry.
  102. Vitali, Giacomo (2022 թ․ մայիսի 3). «Lady Gaga - Hold My Hand (Music From The Motion Picture "Top Gun: Maverick") (Radio Date: 06-05-2022)» (Press release) (իտալերեն). EarOne. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  103. Hartzog, Oscar (2022 թ․ նոյեմբերի 11). «Urban Outfitters Vinyl: 2022 Singles Day Records, Artists, LP Release – Rolling Stone». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  104. «Lady Gaga - Hold My Hand Limited LP | Urban Outfitters». urbanoutfitters.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.