«The Edge of Glory» (բառացի՝ «Փառքի եզր», ըստ տեքստի «Երջանկության գագաթնակետ»), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Լեդի Գագայի երգը։ Երգը թողարկվել է որպես պրոմոսինգլ, բայց հետո iTunes-ում շատ հաջող վաճառքներից հետո, այն որոշվել է թողարկվել որպես ալբոմի պաշտոնական երրորդ սինգլ նրա երրորդ ստուդիական Born This Way ալբոմի հետ[1]։ Երգի հեղինակը և պրոդյուսերը Լեդի Գագան, Ֆերնանդո Գարիբհեմը և DJ White Shadow-ն են։ «The Edge of Glory»-ի համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի մայիսի 9-ին։

«The Edge of Glory»
«The Edge of Glory» սինգլի շապիկը (Լեդի Գագա, 2011)
Լեդի Գագայի սինգլը
«Born This Way» ալբոմից
Թողարկված9 մայիսի, 2011
ՖորմատCD-սինգլ, թվային ներբեռնում
ՁայնագրվածThe Living Room Studios, Օսլո, Նորվեգիա
ԺանրՓոփ
Տևողություն5:20
ԼեյբլStreamline, Kon Live, Interscope
ՊրոդյուսերԼեդի Գագա, Fernando Garibay
Լեդի Գագայի սինգլների ժամանակագրություն
«Judas»
(2011)
«The Edge of Glory»
(2011)
«3-Way (The Golden Rule)»
(2011)

Երգը հնարավոր է վերագրել էլեկտրո-ռոք և սինթփոփ ժանրերին։ Երգի հետաքրքիր կողմերից են սինթեզատորների օգտագործումը smooth jazz ոճում և սոլոյի օգտագործումը սաքսոֆոնի վրա։ Սոլո հատվածը կատարել է E Street Band-ի կարկառուն դեմք սաքսոֆոնիստ Կլարենս Կլեմոնսը, ով նվագացում է Բրյուս Սփրինգսթինի խմբին։ Երգի համար ոգևորություն են դարձել Գագայի պապի մեռնելը, որը մահացել է 2010 թվականի վերջին։ Երգը ամբողջությամբ լավատեսական է, համեմատած Born This Wayալբոմի մնացած երգերից շատերի հետ։

Նախապատմություն և թողարկում խմբագրել

 
Լեդի Գագան կատարում է «The Edge of Glory» երգը "Eupopride 2011"-ում

Երգի մասին առաջին անգամ պարզ է դարձել 2011 թվականին, երբ Գագան համացանց բեռնեց երգի տեքստից մի փոքր հատված[2]։ Google-ին տված հարցազրույցի ժամանակ Գագան հայտարարել է, որ այդ երգը Երկրի վրա վերջին րոպեների մասին է, անկեղծության պահի, մինչ Երկիրը լքելու մասին է։ Նույն հարցազրույցում ն ահայտարարել է, որ «The Edge of Glory» երգը նա սկսել է գրել իր պապի մահվանից հետո[3][4]։ Թվիթերյան իր կայքէջում Գագան հաստատել է նորությունը, այն մասին, որ երգը կթողարկվի նախատեսվածից մեկ օր առաջ, նաև բեռնել է սինգլի շապիկը[2][5]։

Երգը պետք է դառնար Born This Way ալբոմի առաջին պրոմոսինգլը iTunes Store-ում դիրքերի փոփոխման համար, բայց արագ հաջողության համար հաստատվել է, որ «The Edge of Glory»-ն կդառնա ալբոմի երրորդ պաշտոնական սինգլը։ Իսկ որպես առաջին գովազդային սինգլ կթողարկվի «Hair» երգը[6]։

Google-ին տված հարցազրույցի ժամանակ, Լեդի Գագան բացատրել է, որ ալբոմի երգերից մեկը, որը հանդիսանում է ամենասիրելիներից մեկը, կոչվում է «The Edge of Glory»: Գագան երգը գրել է, հոր հետ դաշնամուրի առջև նստած։

Ստեղծագործություն խմբագրել

«The Edge of Glory»-ը դենս-փոփ ժանրի լավատեսական երգ է[7]։ Հարկավոր է նշել, որ սինթեզատորների օգտագործումը իրականացվել է smooth jazz ոճում[8], նաև կա սաքսոֆոնով սոլո։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Գագան հայտարարել է. «Շատերը միշտ դժգոհ են, նրանից, թե ինչ եմ ես ստեղծում։ Բայց չնայելով դրան՝ ես կարող եմ ասել, որ «The Edge of Glory»-ը փոփ գլուխգործոց է, որում ամեն ինչ ասված է և ավարտված»[9]։

Քննադատների արձագանքը խմբագրել

 
Լեդի գագամ կատարում է «The Edge of Glory»-ն "Much Music Video Awards 2011"-ում

The Monster Ball Tour-ի վերջին համերգից մեկ ժամ առաջ Գագան Rolling Stone ամսագրին նախնական լսումների համար ուղարկել է չորս երգ, այդ թվում նաև «Scheiße», «Yoü and I» և «Hair» երգերը։ Matthew Perpetua-ն դրանք գնահատել է դրական։

Թողարկման պահից սկսած «The Edge of Glory»-ն ստացել է շատ արձագանքներ երաժշտական քննադատների և երկրպագուների կողմից։ Երգի վերլուծության մեջ Popjustice-ը հայտարարել է. «Դա գեղեցիկ երգ է, որը մեզ ստիպում էր գրեթե գոռալ, երբ մենք առաջին անգամ լսեցինք սա և մենք անհամբեր նորից սպասում ենք դրան»[10]։

Time ամսագիրը տվել է երգին խառը արձագանքներ. «Երգը հիասքանչ է։ Բայց, բացի այդ, նաև ձանձրալի է։ Նա հիասթափեցնում է՝ զգեստով առաջին երկու սինգլների՝ Born This Way-ի հետ»[9]։

Վաճառքային հաջողություններ խմբագրել

«The Edge of Glory»-ն առաջադրվել է Suomen virallinen lista հիթ-շքերթի 19-րդ հորիզոնականում[11], հետո բարձրացել է մինչև 14-րդ[11]։ Մեծ Բրիտանիայում երգը առաջին անգամ լույս տեսնելիս գրավել է 6-րդ հորիզոնականը[12]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Երգի պրեմիերան կայացել է հունիսի 16-ի առավոտյան՝ FOX հեռուստաալիքով։

Տեսահոլովակը համեմատաբար ավելի պարզ է, քան Գագայի նախորդ աշխատանքները։ Ողջ տեսահոլովակի ընթացքում նա հանդես է գալիս ընդամենը մեկ զգեստով, որը ստեղծել է Versace-ն։ Պարողները և պարային համարները բացակայում են։ Կլարենս Կլեմոնսից բացի Լեդի Գագան միակ մարդն է, որը հայտնվում է տեսահոլովակում։

Տեսահոլովակում միայն Գագան է, որի հագին զգեստ է Versace-ից, և սաքսոֆոնահար Կլարենս Կլեմոնսը։ Գագայի պարարվեստի ուսուցիչ Լորիեն Գիբսոնը իր թվիթերիմիջոցով հայտարարել է, որ Կանը էլ ռեժիսոր չէ «Ցավոք սրտի, մարդկանց մոտ լինում են տարաձայնություններ»։ Որոշ անհամաձայնություններից հետո, Լորիենը բարկացել է և գրել. «Ինձ լսեք, դուք հարգալից չեք և խելագար, եղել են խնդիրներ նկարահանման տաղավարում, եսչեմ ստում»։ Ըստ չհաստատված տեղեկության, պաշտոնական կայքում պետք լինեին ջրահարսի կերպար, որում Լեդի Գագան եղել է Le Grand Journal-ում, բժիշկների հետ և Էնրիկե Իգլեսիասին նման անծանոթի հետ համբուրվելիս։

Երգացանկ խմբագրել

  • Թվային ներբեռնում[13]
  1. «The Edge of Glory» — 5:20
German CD single
  1. 1 "The Edge of Glory" (Radio Edit) – 4:20
  2. 2 "The Edge of Glory" (Cahill Club Mix) – 7:26
The Edge of Glory – The Remixes
  1. 1 "The Edge of Glory" (Sultan & Ned Shepard Remix) – 6:34
  2. 2 "The Edge of Glory" (Funkagenda Remix) – 7:53
  3. 3 "The Edge of Glory" (Bare Noize Remix) – 3:48
  4. 4 "The Edge of Glory" (Porter Robinson Remix) – 6:40
  5. 5 "The Edge of Glory" (Cahill Club Remix) – 7:27
  6. 6 "The Edge of Glory" (Foster The People Remix) – 6:10

Հիթ-շքերթներ և հավաստագրեր խմբագրել

Հիթ-շքեթրներ խմբագրել

Հիթ-շքերթ (2011) Ամենաբարձր
հորիզոնական
Australian Singles Chart[14] 11
Belgian Singles Chart (Վալլոնիա)[15] 2
Belgian Singles Chart (Ֆլանդրիա)[16] 6
Canadian Hot 100[17] 3
Czech Airplay Chart[18] 52
Danish Singles Chart[19] 8
Finnish Singles Chart[11] 14
French Singles Chart[20] 7
German Singles Chart[21] 7
Irish Singles Chart[22] 6
Italian Singles Chart[23] 2
Netherlands Single Top 100[14] 9
New Zealand Singles Chart[14] 3
Norwegian Singles Chart[24] 2
Scottish Singles Chart[25] 2
Slovak Airplay Chart[26] 18
Spanish Singles Chart[27] 5
South Korean Gaon Chart[28] 2
Swedish Singles Chart[14] 36
Swiss Singles Chart[14] 23
UK Singles Chart[12] 6
US Billboard Hot 100[29] 3
US Adult Contemporary[29] 30
US Adult Pop Songs[29] 9
US Hot Dance Club Songs[29] 1
US Latin Pop Songs[29] 38
US Pop Songs[29] 6

Հավաստագրեր խմբագրել

Երկիր Կարգավիճակ
Ավստրալիա 2× Պլատինե[30]
Նոր Զելանդիա Ոսկե[31]
Իտալիա Ոսկե

Թողարկում խմբագրել

Երկիր Թողարկման ամսաթիվ Ֆորմատ
ԱՄՆ[13] 9 մայիսի, 2011 Թվային ներբեռնում
ՄԵծ Բրիտանիա[32]
Հարավային Կորեա[33] 10 մայիսի, 2011
Իտալիա[34] 13 մայիսի, 2011 Ռադիոռոտացիա
ԱՄՆ[35] 17 մայիսի, 2011 Mainstream radio
Գերմանիա[36] 8 հուլիսի, 2011 CD-սինգլ
Իտալիա[37] 12 հուլիսի, 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lady Gaga Makes 'The Edge of Glory' Next Official Single». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  2. 2,0 2,1 Vena, Jocelyn (2011 թ․ մայիսի 5). «Lady Gaga Teases 'The Edge Of Glory' Release on Monday». MTV (MTV Networks). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  3. Google Goes Gaga. Lady Gaga. Google. 2011 թ․ մարտի 13.{{cite AV media}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  4. Perpetua, Matthew (2011 թ․ փետրվարի 18). «Preview Six Songs From Lady Gaga's 'Born This Way'». Rolling Stone. Jann Wenner. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  5. Martin, Dan (2011 թ․ մայիսի 8). «Lady Gaga to debut new song on iTunes Monday». The Guardian. Guardian Media Group. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  6. «Lady Gaga's 'Edge of Glory' Single Premieres, 'Hair' Coming Next Week». Billboard. Prometheus Global Media. 2011 թ․ մայիսի 9. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  7. «Lady Gaga – The Edge of Glory Sheet Music». Musicnotes.com Sony/ATV Music Publishing. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
  8. «Lady Gaga 'The Edge Of Glory" Debuts (LISTEN)». The Huffington Post. 2011 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  9. 9,0 9,1 «Gaga NME Interview». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «Review by Popjustice».
  11. 11,0 11,1 11,2 «Suomen virallinen lista – Lady GaGa: The Edge of Glory» (Finnish). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 «Archive Chart». UK Singles Chart. The Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  13. 13,0 13,1 «The Edge of Glory – Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Hung, Steffen. «Lady GaGa – The Edge of Glory». dutchcharts.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  15. «Lady GaGa – The Edge Of Glory». ultratop.be. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  16. «Lady GaGa – The Edge Of Glory». ultratop.be. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  17. «Canadian Hot 100». Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
  18. «RADIO TOP100 Oficiální – Lady Gaga – The Edge of Glory – Czech Republic» (Czech). International Federation of the Phonographic Industry. 2010 թ․ հունիսի 27. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Lady GaGa – The Edge of Glory». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «Classement officiel des ventes de singles & titres en France – du 09 mai au 15 mai 2011» (French). chartsinfrance.net, Webedia; Syndicat National de l’Édition Phonographique. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Suche» (German). charts.de, Media Control GfK International. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Top 50 Singles, Week Ending 23 June 2011». GFK Chart-Track. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  23. «Italian Singles Chart». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  24. «VG-Lista». 2011 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  25. «Archive Chart – Scotland – 28 May 2011». The Official Charts Company. 2011 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  26. «SNS IFPI». International Federation of the Phonographic Industry. IFPI.sk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
  27. «Promusicae». Productores de Música de España. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
  28. «가온차트와 함께하세요 – Digital Comprehensive charts» (Korean). Gaon Chart. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 «The Edge of Glory – Lady Gaga». Billboard. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  30. «Top 50 singles chart — ARIA». ARIA. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011-06-26-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  31. «Latest Gold / Platinum Singles». RadioScope.net. Recording Industry Association of New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
  32. The Edge of Glory – Single by Lady GaGa – Download The Edge of Glory – Single on iTunes
  33. «The Edge of Glory». Universal Music Korea. Universal Music Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
  34. «Playlist RDS Lady Gaga – The Edge of Glory». RDS.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  35. «Top 40/M Future Releases». All Access Media Group. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  36. The Edge of Glory (2-Track): Lady Gaga: Amazon.de: Musik
  37. Lady Gaga – The Edge of Glory – cd di Lady Gaga – disco di Lady Gaga – IBS