Hey Mama! (ալբոմ)
Hey Mama!, EXO-CBX ենթախմբի առաջին ալբոմն է։ EXO-CBX-ը հարավկորեական EXO բոյ բենդի առաջին ենթախումբն է։ Ալբոմը թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ին S.M. Entertainment-ի կողմից, KT Music-ի բաշխմամբ։ Ալբոմը իր մեջ ընդգրկում է տարբեր ժանրերի հինգ երգեր[1][2]։
Hey Mama! | |
---|---|
![]() | |
EXO-CBX-ի մինի ալբոմ | |
Թողարկված | 31 հոկտեմբերի 2016 թվական |
Ժանր | EDM Ռիթմ ընդ բլյուզ Քեյ փոփ |
Տևողություն | 17:24 |
Լեզու | կորեերեն |
Լեյբլ | S.M. Entertainment |
Պրոդյուսեր | Լի Սու Ման |
Նախադրյալ և թողարկում խմբագրել
2016 թվականի հոկտեմբերի 24-ին S.M. Entertainment-ը հայտարարել է, որ Չենը, Բեքհյոնը և Սիումինը առաջնաելույթ են կատարել որպես EXO բոյ բենդի առաջին ենթախումբը՝ EXO-CBX-ը, իրենց առաջին «Hey Mama!» ալբոմով[3]։ Հոկտեմբերի 25-ին, թողարկվել է "Hey Mama!" սինգլի թիզերը։ Հոկտեմբերի 27-ին, ներկայացվել է ալբոմի մյուս երգերից հատվածներ Apple Music's Beats 1-ում։ Ալբոմի և երաժշտական տեսահոլովակի թողարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ 2016 թվականի նոյեմբերի 7-ին, S.M Entertainment-ը թողարկել է երկրորդ "The One" սինգլի տեսահոլովակը գործակալության YouTube-ի պաշտոնական էջում։
Սինգլ խմբագրել
Գլխավոր երգը կոչվում է "Hey Mama!" ("Mama" հղվում է գեղեցիկ կնոջ) և պատմում էր այն մասին, որ պետք է վայելել կողմերին և այն դարձնել հատուկ օր։ Թողարկումից անմիջապես հետո երգը զբաղեցրել է բարձր հորիզոնական հարավկորեական վեց հիթ-շարքերում, ինչպես նաև ալբոմի մյուս երգերը[4]։ Այն նաև զբաղեցրել է առաջին հորիզոնական 7 երկրների iTunes-ի հիթ-շարքերում՝ այդ թվում նաև Հարավային Կորեայում, Պերուում, Սինգապուրում, Թաիլանդում, Ֆիլիպիններում, Հոնկոնգում և Բրունեյում, ինչպես նաև երկրորդ տեղում Թայվանում և Ինդոնեզիայում։ "Hey Mama!" երգը բեմադրվել է Քալե Հանագամի կողմից, ով նախկինում աշխատել է Girls' Generation-ի, After School-ի, Red Velvet-ի, և Blackpink-ի հետ։ Երգի տեսահոլովակը YouTubeում հավաքել է երկու միլիոն դիտում within 9 hours after being released.
Առաջնաելույթ խմբագրել
Գովազդային հաղորդումը «Hey Mama!» ալբոմի համար տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին ժամը 8-ին (Կորեայի ժամանակով) հատուկ տաղավարում, որը տեղակայված է Սամսոնգ Դոնգում COEX, Սեուլ։ Հաղորդումը ցուցադրվել է ուղիղ եթերով EXO-ի V App-ի ալիքով[5]։ EXO-CBX-ը առաջնաելույթ կատարել M! Countdown երաժշտական հաղորդման ժամանակ նոյեմբերի 3-ին, ավելի ուշ KBS հեռուստաալիքի Music Bank և MBC հեռուստաալիքի Show! Music Core հեռուստահաղորդումներում։
Քննադատական ընդունում խմբագրել
«Hey Mama!» առաջնաելույթ է ունեցել Billboard -ի Համաշխարհային ալբոմների հիթ-շարքերում, իսկ Հարավային Կորեայում Gaon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շարքերում[6][7]։
Առևտրային կատարում խմբագրել
2016 թվականին վաճառվել է ալբոմի 276,000 կրկնօրինակ[8]։ «Hey Mama! » ալբոմը դարձավ ամենավաճառվածը Gaon հիթ-շքերթում 2016 թվականին, վաճառվել է 275,191 կրկնօրինակ, իսկ Hanteo-ում 202,281 կրկնօրինակ։
Երգացանկ խմբագրել
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Դասավորվածություն | Տևողություն | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «The One» |
|
| LDN Noise | 3:29 | ||||
2. | «Hey Mama!» | Ջո Յուն Կյունգ |
|
|
3:25 | ||||
3. | «Rhythm After Summer» | Քենզի |
|
|
3:30 | ||||
4. | «Juliet» | Ջամ Ֆաքթորի |
|
|
3:35 | ||||
5. | «Cherish» | 100%Սո Ջունգ | Դավիթ Ենտոնի Եմես | Դավիթ Ենտոնի Եմես | 3:25 | ||||
17:24 |
Հիթ-շարքեր խմբագրել
Ամենշաբաթյա հիթ-շարքեր խմբագրել
Հիթ-շարք (2016) | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|
Հարավային Կորեայի ամենշաբաթյա ալբոմների հիթ-շարք (Gaon)[7] | 1 |
Ճապոնական ալբոմներ (Oricon)[9] | 14 |
Համաշխարհային ալբոմներ (Billboard)[6] | 1 |
Ամենամսյա հիթ-շարքեր խմբագրել
Հիթ-շարք (2016) | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|
Հարավային Կորեայի ամենամսյա ալբոմների հիթ-շարք (Gaon)[10] | 2 |
Տարեվերջյան չարթեր խմբագրել
Հիթ-շքերթ (2016) | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|
Հարավային ԿորեաSouth Korean 2016 Yearly Album Chart (Gaon)[11] | 6 |
Chinese Albums (YinYueTai Vchart)[12] | 13 |
|}
Վաճառք խմբագրել
Երկիր | Վաճառք |
---|---|
Հարավային Կորեա (Gaon)[13] | 278,118 |
Ճապոնիա (Oricon)[14] | 6,203 |
Մրցանակներ խմբագրել
Երաժշտական ծրագրերի մրցանակներ խմբագրել
Երգ | Հաղորդում | Ամսաթիվ |
---|---|---|
"Hey Mama!" | The Show (SBS) | 15 նոյեմբերի 2016 թվական |
Թողարկման պատմություն խմբագրել
Մարզ | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
Հարավային Կորեա | 31 հոկտեմբերի 2016 թվական | CD, թվային ներբեռնում | S.M. Entertainment |
Worldwide | Թվային ներբեռնում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ SMTOWN_EN։ «[Vyrl] SMTOWN_EN : #EXO-CBX’s 1st mini album ‘#HeyMama!’ includes 5 tracks with a variety»։ Արխիվացված է օրիգինալից October 28, 2016-ին։ Վերցված է October 28, 2016
- ↑ SMTOWN_EN։ «[Vyrl] SMTOWN_EN : #EXO-CBX ‘#HeyMama!’ 2016.10.31 0AM(KST) #CHEN #BAEKHYUN #XIUMIN #EX»։ Արխիվացված է օրիգինալից October 28, 2016-ին։ Վերցված է October 28, 2016
- ↑ SMTOWN_EN։ «[Vyrl] SMTOWN_EN : #EXO's first unit #EXO-CBX 1st mini album 'Hey Mama!' drops Oct 31, 0A»։ Արխիվացված է օրիգինալից October 28, 2019-ին։ Վերցված է October 24, 2016
- ↑ «[팝업차트]"역시 엑소" 첸백시 'Hey Mama!' 6개 차트 올킬»։ Վերցված է 2016-10-30
- ↑ SMTOWN_EN։ «[Vyrl] SMTOWN_EN : #EXO-CBX to hold ‘EXO-CBX HOT #DEBUT STAGE’ Oct 31, 8PM (KST) at a spe»։ Արխիվացված է օրիգինալից October 27, 2016-ին։ Վերցված է October 27, 2016
- ↑ 6,0 6,1 «Billboard World Albums - Week of November 19, 2016»։ Billboard.com։ Billboard։ Վերցված է November 8, 2016
- ↑ 7,0 7,1 «Gaon Album Chart - Week 45, 2016»։ Gaon Music Chart (կորեերեն)։ Վերցված է July 7, 2016
- ↑ «엑소, 올해 누적 음반판매량 213만장 돌파..'역대급 기록'»։ entertain.naver.com (Korean)։ Naver Corporation։ December 28, 2016։ Վերցված է December 28, 2016
- ↑ «2016 Oricon Albums Chart – November Week 1»։ Oricon։ Վերցված է November 8, 2016
- ↑ «Gaon Album Chart - November, 2016»։ Վերցված է 2017-01-13
- ↑ «2016 Gaon Album Chart»։ Վերցված է 2017-01-13
- ↑ «YinYueTai Vchart Album Sales Chart» (Chinese)։ YinYueTai։ Արխիվացված է օրիգինալից January 16, 2017-ին։ Վերցված է November 4, 2016
- ↑ Cumulative sales for "Hey Mama!":
- «Gaon Album Chart - October 2016» (Korean)։ Korea Music Content Industry Association
- «Gaon Album Chart - November 2016» (Korean)։ Korea Music Content Industry Association
- «Gaon Album Chart - December, 2016»։ Վերցված է 2017-01-09
- «Gaon Album Chart - January, 2017»։ Gaon Music Chart (կորեերեն)։ Վերցված է 2017-02-11
- «Gaon Album Chart - February, 2017»։ Gaon Music Chart (կորեերեն)։ Վերցված է 2017-03-09
- ↑ «2016 Oricon Albums Chart – November Week 1»։ Oricon։ Վերցված է November 8, 2016