Blackpink
Blackpink (կորեերեն՝ 블랙핑크, ոճավորվում է՝ BLACKPINK կամ BLΛƆKPIИK), հարավկորեական գըրլ բենդ, որը ձևավորվել է YG Entertainment-ի կողմի և կազմված է Ջիսուից, Ջեննիից, Ռոսեից և Լիսայից։ Խումբը դեբյուտ է կատարել 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով, որում ներառված են «Whistle» և «Boombayah» սինգլները, որոնք նրանց համար մեկ ձայնագրություններն են Հարավային Կորեայի Gaon Digital Chart չարթում և Billboard World Digital Song Sales չարթում։
Blackpink | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 블랙핑크 |
Երկիր | ![]() |
Ժանրեր | |
Գործունեություն | 2016-ներկա |
Լեյբլ | YG Entertainment |
Պարգևներ | |
Կայք | blackpinkofficial.com |
Անդամներ | |
Ջիսու Ջեննի Ռոսե Լիսա | |
![]() |
Blackpink-ը հարավկորեական գըրլ բենդերի շրջանում հասել է լավագույն ցուցանիշների՝ Billboard Hot 100 չարթում «Ice Cream» երգով, որը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը և Billboard 200 չարթում The Album (2020) ալբոմով, որը հասել է 2-րդ հորիզոնական[1][2]։ Նրանք առաջին հարավկորեական գըրլ բենդն են, որոնք ընդգրկվել և գլխավորել են Billboard-ի Emerging Artists և World Digital Song Sales չարթերը երեք անգամ[3]։ Blackpink-ը նաև առաջին հարավկորեական գըրլ բենդն է, որը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրում է ստացել նրանց 2018 թվականի «Ddu-Du Ddu-Du» հիթ սինգլի համար, որի երաժշտական տեսահոլովակը, ըստ 2020 թվականի դեկտեմբերի տվյալների, հանդիսանում է ՅուԹյուբ հարթակում ամենաշատ դիտումներ ունեցող հարավկորեական խմբի տեսահոլովակը[4][5] այն արդեն ունի ավելին քան 2 մլրդ դիտում ։ Նրանք Միացյալ Թագավորության թոփ 40-ում ամենաշատն ընդգրկված հարավկորեացի արտիստներն են[6] և նրանց 2018 թվականի «Kiss and Make Up» երգը հանդիսանում է հարավկորեական խմբի առաջին երգը, որը Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության կողմից հավաստագրման է արժանացել [7][8][9] և Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միության կողմից պլատինե է հավաստագրվել[10]։
Blackpink-ն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ օնլայն ռեկորդներ է սահմանել։ Նրանց «Kill This Love» (2019) և «How You Like That» երգերի տեսահոլովակները սահմանել են առաջին 24 ժամում ամենաշատ դիտումներ ունեցող տեսահոլովակների ռեկորդները, հետագայում սահմանել են 2 ռեկորդ Գինեսի ռեկորդների գրքում[11]։ Նրանք նաև համարվում են առաջին երաժշտական և հարավկորեական խումբը, որոնք ՅուԹյուբ հարթակում ունեն մեկ միլիարդից ավել դիտում հավաքած չորս տեսահոլովակ[12][13][14]։
Blackpink-ը 31-րդ Golden Disc Awards-ի և 26-րդ Seoul Music Awards-ի ժամանակ ստացել է «Տարվա նոր արտիստ» մրցանակները, ինչպես նաև 2019 թվականին համարվել է Հարավային Կորեայի առավել ազդեցիկ հայտնիներից մեկը, իսկ ըստ Forbes Korea-ի 2020 թվականի ամենաազդեցիկ հայտնիների ցանկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը[15] և առաջին հարավկորեական գըրլ բենդը, որն ընդգրկվել է Forbes-ի «30 Under 30»-ում[16]։ Նրանք նաև առաջին քեյ փոփ գըրլ բենդն են, որոնք պարգևատրվել են MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ։
Ըստ 2020 թվականի դեկտեմբերի տվյալների, Blackpink-ը հանդիսանում է Սպոթիֆայում և ՅուԹյուբում ամենաշատ բաժանորդներ ունեցող գըրլ բենդը[17][18]։
Անդամներն են Kim Jennie, Park Rose(cheayoung), Lalisa Manobal, Kim Jisoo։
Backpink նշանակում է, ոչ միայն սև և վարդագույն, այլ նաև՝ գեղեցիկը ամենինչի մեջ չե։ Անդամները իրենց ֆանդոմներին կոչել են blink-ներ։ Blackpink-ը Հարավային Կորեայի մի ակ աղջիկների խումբն է, որ 2017թվականից հետո շատ հաղթանակներ է ունեցել, քան մյուս խմբերը։ Ացջիկների բեմական տաղանդի շնորհիվ Լիսան դարձավ խմբի ամենաբիասված անդամը, Ջենին ամենհայտնի անդամը,Ռոզեն ամենաքյութ անդամը,Ջիսուն ամենըհզոր ձայնով անդամը։ Խումբը շատ նվերներ է ստացել blink-ների կողմից։ Տարածված ֆաներ ունեն տարբեր երկրներում։ Սիրում են պարել և երգել,Ջենին ռեպի թագուհին է,Լիսան պարի թագուհին է,Ռոզեն վոկալի թագուհին է, Ջիսուն գեղեցկության թագուհին է։
Պատմություն խմբագրել
Չորս տարի շարունակ լեյբլը թիզերներ էր թողարկում հնարավոր անդամների վերաբերյալ, և միայն 2016 թվականի հունիսի 29-ին Յան Հյոն Սոկը հայտնել է խմբի վերջնական կազմի անդամների մասին[19][20]։ Blackpink-ը լեյբլի երկրորդ գըրլ բենդն է՝ 2NE1-ից հետո[21]։
Խումբը իր «Square One» սինգլային ալբոմը թողարկել է 2016 թվականի օգոստոսի 8-ին[21][22]։ Նույն օրը խումբը կենդանի ելույթ է ունեցել, որը հեռարձակվել է Naver-ի V app հավելվածով[23][24]։ Նրանց «Boombayah» երգի պրոդյուսերը Թեդի Փաքն է, որը նաև գրել է երգը Bekuh BOOM-ի հետ[25]։ Տեսահոլովակի ռեժիսորը Սո Հյոն Սընն է[26][27]։ «Whistle» երգի պրոդյուսերները Թեդի Փաքն ու Future Bounce-ն են, իսկ բառերի հեղինակները՝ Թեդի Փաքը և Bekuh BOOM-ը[28][29]։
Նրանց կենդանի ելույթի ժամանակ Յան Հյոն Սոկը ասել է, որ խումբը լիդեր չի ունենալու, քանի որ աղջիկները արդեն դարձել են շատ մոտ ընկերուհիներ[30][31]։ Օգոստոսի 14-ին խումբը ելույթ է ունեցել «Inkigayo» երաժշտական հաղորդման ժամանակ[32]։
Նրանց դեբյուտային սինգլերը զբաղեցրել են Billboard World Digital Songs չարթի առաջին հորիզոնականը[33]։ «Whistle» սինգլը 2016 թվականի օգոստոսին «Gaon Chart-ում զբաղեցրել է թվային հեռարձակվող և բջջային չարթի առաջին հորիզոնականները[34]. Չինական QQ Music երաժշտական կայքում նրանք մեկ շաբաթ զբաղեցրել են առաջին հորիզոնականը[35]։
Blackpink-ը 2016 թվականի նոյեմբերի 1-ին թողարկել է «Square Two» ալբոմը` «Playing with Fire» և «Stay» գլխավոր սինգլներով, որոնց պրոդյուսերները Թեդի Փաքը, R.Tee-ն և Սե Վոն Ջինն են[36]։ Նոյեմբերի 6-ին ելույթ են ունեցել «Inkigayo» հաղորդման ժամանակ, իսկ նոյեմբերի 10-ին՝ «M!'Countdown»-ում[37]։ «Playing with Fire» սինգլը երկրորդն էր, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboards World Digital Songs չարթում[38]։
Խմբի կազմ խմբագրել
Անդամներ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Բեմական կեղծանուն | ծնե անուն | Ծննդյան ամսաթիվ | Ազգություն | Դիրքը խմբում | |||||||||
Հայերեն և անգլերեն | Կորեերեն | Հայերեն և անգլերեն | Կորեերեն/Թայերեն | |||||||||||
Ջիսու | 지수 | Քիմ Ջիսու Kim Ji Soo |
김지수 | Հունվարի 3, 1995 | Հարավային Կորեա[39] | Ուղեկցող վոկալիստ, վիժուալ, խմբի դեմք | ||||||||
Ջեննի | 니김 | Քիմ Ջեննի Kim Jenni |
제니김 | Հունվարի 16, 1996 | Հարավային Կորեա Նոր Զելանդիա[39] |
Գլխավոր ռեփեր, ուղեկցող վոկալիստ | ||||||||
Ռոսե | 로제 | Փաք Չե Յոն Park Chae Young |
박채영 | Փետրվարի 11, 1997 | Ավստրալիա[39] | Գլխավոր վոկալիստ, ուղեկցող պարուհի | ||||||||
Լիսա | 리사 | Լալիսա Մանոբան Lalisa Manoban |
ปราณปริยา ลลิสา มโนบาล | Մարտի 27, 1997 | Թաիլանդ[39] | Գլխավոր պարուհի, ուղեկցող ռեփեր, սաբ վոկալիստ, մակնե |
Սկավառակագրություն խմբագրել
Կորեերեն ալբոմներ խմբագրել
- The Album (2020)
Ճապոներեն ալբոմներ խմբագրել
- Blackpink In Your Area (2018)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Trust Gary (September 8, 2020)։ «Blackpink Hits New Hot 100 High With Debut of Selena Gomez Collab 'Ice Cream'»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է September 8, 2020
- ↑ «21 Savage & Metro Boomin's 'Savage Mode II' Debuts at No. 1 on Billboard 200 Chart»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է 2020-10-11
- ↑ Zellner Xander (June 27, 2018)։ «Blackpink Is First All-Female K-Pop Group to Top Emerging Artists Chart»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է July 8, 2020
- ↑ Herman Tamar (August 3, 2019)։ «Blackpink Receive First RIAA Certification for 'Ddu-Du Ddu-Du'»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է July 9, 2020
- ↑ Rolli Bryan (January 22, 2019)։ «BlackPink's 'Ddu-Du Ddu-Du' Is The Most-Watched Music Video by a Korean Group On YouTube»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է July 9, 2020
- ↑ McIntyre Hugh։ «Blackpink Pass BTS As The Korean Musicians with the Most Top 40 Hits in the U.K.»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է September 5, 2020
- ↑ McIntyre Hugh (July 5, 2020)։ «Blackpink Passes BTS To Claim The Most Top 40 Hits Among Korean Artists in the U.K.»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է July 8, 2020
- ↑ McIntyre Hugh (March 17, 2020)։ «BTS's 'Boy With Luv' Is Just The Fifth Korean Single To Be Certified in the U.K.»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է July 9, 2020
- ↑ «Blackpink Raih Sertifikat Perak dari Industri Fonografi Inggris»։ Warta Kota (ինդոնեզերեն)։ Վերցված է July 14, 2020
- ↑ «Blackpink Raih Platinum di Australia untuk Single Kiss and Make Up»։ tirto.id (ինդոնեզերեն)։ Վերցված է July 14, 2020
- ↑ «Blackpink's return sets new YouTube records with How You Like That»։ Guinness World Records (անգլերեն)։ June 30, 2020։ Վերցված է September 5, 2020
- ↑ «Blackpink's 'Kill This Love' surpasses 1 billion views on YouTube»։ koreajoongangdaily.joins.com (անգլերեն)։ Վերցված է September 5, 2020
- ↑ «Music video of Blackpink's 'Kill This Love' hits 1 billion views on YouTube»։ Manila Bulletin (անգլերեն)։ September 2, 2020։ Վերցված է September 5, 2020
- ↑ «Blackpink's 'Boombayah' reaches 1 billion views on YouTube, group's third MV to achieve feat»։ Manila Bulletin (անգլերեն)։ 2020-10-13։ Վերցված է 2020-10-15
- ↑ Seung-il Oh (April 23, 2019)։ «포브스코리아 선정 2019 파워 셀러브리티 40»։ JoongAng Ilbo։ Վերցված է July 6, 2020
- ↑ Ramirez Elaine։ «BlackPink: The All-Girl K-Pop Group Following BTS's Footsteps And Taking Over The U.S.»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է July 14, 2020
- ↑ Ana Monroy Yglesias (July 2, 2020)։ «"How You Like That:" Blackpink Breaks Multiple Records With Latest Music Video»։ Grammy Awards։ Վերցված է July 6, 2020
- ↑ «Blackpink are music group with highest number of YouTube subscribers»։ The Straits Times։ September 10, 2019։ Վերցված է July 6, 2020
- ↑ Choi Na-young (June 29, 2016)։ «YG 새 걸그룹, '블랙 핑크' 이름의 뜻은?[YG 새 걸그룹 최종발표③]»։ OSEN (կորեերեն)։ Վերցված է August 12, 2016
- ↑ Gil Hye-seong (June 29, 2016)։ «YG新걸그룹은 4인조 '블랙핑크'..최종멤버 이미 밝힌 4인»։ Star News (կորեերեն)։ Վերցված է June 29, 2016
- ↑ 21,0 21,1 Kim Yu-young (August 9, 2016)։ «YG Entertainment unveils K-pop group BlackPink»։ Kpop Herald։ Վերցված է August 12, 2016
- ↑ Jeon Su Mi (August 10, 2016)։ «BLACKPINK Sweeping Charts Within 2 Days of Debut»։ Mwave։ Արխիվացված է օրիգինալից August 13, 2016-ին։ Վերցված է August 13, 2016
- ↑ Choi Hyung-won (August 9, 2016)։ «Black Pink just another version of 2NE1?»։ K-Pop Herald։ Վերցված է August 12, 2016
- ↑ Kwak Kyung-min (August 9, 2016)։ «블랙핑크, 선배 2NE1과의 비교에 "대선배..닮고 싶은 마음이다"»։ Korea Economic Daily (կորեերեն)։ Վերցված է August 14, 2016
- ↑ Hwang Mi-hyun (August 5, 2016)։ «YG 블랙핑크, 타이틀 '붐바야' 확정.."더위날릴 빠른 곡"»։ JTBC News։ Վերցված է August 12, 2016
- ↑ Chu Yanchingsally (August 5, 2016)։ «Blackpink Discloses the Teaser Image of its First Song 'Boombayah'»։ BNT News։ Արխիվացված է օրիգինալից May 28, 2020-ին։ Վերցված է August 18, 2016
- ↑ Jeon Su Mi (August 11, 2016)։ «BLACKPINK to Perform Official First Stage on ′Inkigayo′»։ Mwave։ Արխիվացված է օրիգինալից August 12, 2016-ին։ Վերցված է August 12, 2016
- ↑ Lee Sang-won (August 7, 2016)։ «Black Pink debut countdown D-1»։ K-Pop Herald։ Վերցված է August 14, 2016
- ↑ Lee Min-ji (August 6, 2016)։ «YG "블랙핑크 두번째 타이틀 '휘파람' 테디곡"»։ Newsen (կորեերեն)։ Վերցված է August 12, 2016
- ↑ Oh MiJung (August 8, 2016)։ «BLACKPINK Revealed to Have No Leader»։ Mwave։ Արխիվացված է օրիգինալից September 12, 2016-ին։ Վերցված է August 12, 2016
- ↑ Hwang Mi-hyeon (August 8, 2016)։ «양현석 "블랙핑크, 리더 없는 YG 유일의 그룹"»։ Ilgan Sports (կորեերեն)
- ↑ «미모에 실력까지…인기가요 블랙핑크 등장에 남심 '흔들'»։ Herald Business (կորեերեն)։ August 15, 2016։ Վերցված է August 15, 2016
- ↑ Benjamin Jeff (August 16, 2016)։ «BLACKPINK's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart»։ Billboard։ Վերցված է August 16, 2016
- ↑ Cumulative sales for "Whistle":
- Streaming Chart – 2016 (see #2 & #16)։ Gaon Music Chart։ Արխիվացված է օրիգինալից September 13, 2016-ին
- Streaming Chart – 2016 (see #1 & #12)։ Gaon Music Chart։ Արխիվացված է օրիգինալից September 13, 2016-ին
- Streaming Chart – 2016 (see #1 & #13)։ Gaon Music Chart։ Արխիվացված է օրիգինալից September 13, 2016-ին
- Streaming Chart – 2016 see #2 & #15)։ Gaon Music Chart։ Արխիվացված է օրիգինալից September 13, 2016-ին
- Streaming Chart – 2016 (cumulative – see #1 & #17))։ Gaon Music Chart։ Արխիվացված է օրիգինալից September 13, 2016-ին
- ↑ «BLACKPINK wraps up performances for their debut single… "Will come back quickly"»։ YG-Life։ YG Entertainment։ September 12, 2016։ Վերցված է September 16, 2016
- ↑ «'D-7' 블랙핑크, 타이틀곡은 '불장난'..첫 티저 공개 '강렬+섹시'»։ Naver։ October 25, 2016։ Վերցված է October 26, 2016
- ↑ «[단독] 블랙핑크, 1월6일 '인기가요'+10일 '엠카' 연속 컴백 확정»։ հոկտեմբերի 29, 2016։ Վերցված է նոյեմբերի 6, 2016
- ↑ Benjamin, Jeff (նոյեմբերի 11, 2016)։ «Blackpink Earn Second No. 1 on World Digital Songs, Debut on Social 50»։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 11, 2016
- ↑ 39,0 39,1 39,2 39,3 Lee Mi-hyun (August 8, 2016)։ «[블랙핑크 데뷔②] 블랙핑크 입덕 준비 끝…괴물 신인 스포일러»։ Ilgan Sports (կորեերեն)։ Վերցված է August 14, 2016