Բացել գլխավոր ցանկը
HMS Queen Elizabeth, Եղիսաբեթ II թագուհու անունը կրող Նորին Մեծության նավերի ապագայի ավիակիր, որը ռազմական պատրաստության վիճակում կլինի 2020 թվականին

HMS կամ` Նորին Մեծության նավ (անգլ.՝ Her Majesty's Ship կամ անգլ.՝ His Majesty's Ship), թագավորական ընտանիքին պատկանող նավերի անվանումներից առաջ տեղադրվող գլխատառեր, հապավում, կիրառվում է Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի ինչպես նաև Շվեդիայի Ռազմածովային ուժերի նավերի վրա: Հիմնականում, առանց թարգմանության է կիրառվում (հատկապես, երբ պահանջվում է ընդգծել նավի ազգային պատկանելությունը) կամ բաց է թողնվում:

2020 թվականին ռազմական պատրաստության վիճակում կլինի Բրիտանիայի խոշորագույն ավիակիրը` HMS Queen Elizabeth'։ 2014 հուլիսի 4-ին Եղիսաբեթ II թագուհին մասնակցելով նավի հավաքման մեկնարկի բացման արարողությանը նրան իր անունն է տվել։ 2017 թվականի սկզբին պլանավորվում է շահագործման հանձնել[1][2]։

ՇվեդիաԽմբագրել

 
HSwMS Helsingborg (K32), Շվեդական «Վիսբյու»տեսակի Հելսինգբորգ կորվետ

Շվեդիայի նավատորմի (նախկինում Շվեդիայի Թագավորական ռազմածովային նավատորմ) բոլոր նավերն ունեն HMS ((շվեդ.՝ Hans Majestäts Skepp կամ շվեդ.՝ Hennes Majestäts Skepp) պրեֆիքս: Սա կիրառվում է ինչպես վերջրյա նավերի այնպես էլ սուզանավերի համար։

Շվեդիայի արտասահմանյան ռազմանավերի վրա երբեմն դրվում է HSwMS (շվեդ.՝ His Swedish Majesty's Ship, Նորին Շվեդական Մեծության նավ) նախդիրը` ԱնգլիականHMS-ի հետ շփոթելուց խուսափելու նպատակով[3]։

Միացյալ ԹագավորությունԽմբագրել

Բրիտանական թագավորական նավատորմի անվանումը սկզբնական շրջանում ամբողջությամբ է գրվել։ Առաջին կրճատ օգտագործումն արձանագրվել է 1789 թվականին «HMS Phoenix» (HMS Փյունիկ) վրա[4]։ Նախկինում կիրառվել է նաև HBMS (His կամ Her Britannic Majesty's Ship)։

Բրիտանական սուզանավերի համար նույն հապավումը կրում է այլ նշանակություն (անգլ.՝ Her/His Majesty's Submarine), Նորին Մեծության սուզանավ:

 
HMY Britannia Նորին Մեծության զբոսանավ «Բրիտանիա»

Բացառություն է արվում Նորին Մեծության զբոսանավ «Բրիտանիա» (անգլ.՝ HMY «Britannia»): Թագավորական նավատորմի մյուս բոլոր նավերը կոչվում են HM նավեր, թեև նախկինում երեք կայմանի առագաստանավերը և ոչ մեծ չափի նավերը տարբերակելու համար կոչում էին Նորին Մեծության Ֆրիգատ X (HM Frigate X) կամ Նորին Մեծության Շլյուպ Y (HM Sloop Y)։

  Անգլիացիները, որոնք կրում էին HMS (Նորին Մեծության նավ) սկզբնատառերով գլխարկներ, իրենց ավելի խիստ էին պահում, թեև նրանք անփույթ տեսք ունեին, որով լիովին տարբերվում էին մեր նավաստիներից և որն ինձ համար տարօրինակ էր թվում[5]:
- Բենիամին Կավերին «Երկու կապիտան»
 


Գործող հապավումներԽմբագրել

Պատմականորեն այնպես է ստացվել, որ HMS հապավումը կիրառություն է գտել Միացյալ Թագավորության գաղութների ռազմածովային նավատորմերում։ Այս պրակտիկան շարունակվում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 16 պետություններում, որոնք կազմում են այսպես կոչված Համագործակցության թագավորություն (անգլ.՝ Commonwealth realm պետություններ, որոնք Եղիսաբեթ II -ին ճանաչում են, որպես իրենց պետության գլուխ

  •   Կանադա, HMCS, Նորին Մեծության Կանադական նավ
  •   Ավստրալիա, HMAS (Her Majesty’s Australian Ship), Նորին Մեծության Ավստրալիական նավ
  •   Նոր Զելանդիա, HMNZS (Her Majesty’s New Zealand Ship), Նորին Մեծության Նոր Զելանդական նավ
  •   Բահամյան Կղզիներ, HMBS (Her Majesty’s Bahamian Ship), Նորին Մեծության Բահամյան նավ
  •   Բարբադոս, HMBS (Her Majesty’s Barbadian Ship), Նորին Մեծության Բարբադոսյան նավ
  •   Բերմուդա, HMBS (Her Majesty’s Bermudian Ship), Նորին Մեծության Բերմուդյան նավ
  •   Պապուա Նոր Գվինեա, HMPNGS (Her Majesty’s Papua New Guinean Ship), Նորին Մեծության Պապուա Նոր Գվինեական նավ
  •   Ճամայկա, HMJS (Her Majesty’s Jamaican Ship), Նորին Մեծության Ճամայկյան նավ
  •   Թուվալու, HMTS (Her Majesty’s Tuvalu Surveillance Ship), Նորին Մեծության Տուվալույան նավ:

Գործածությունից դուրս եկած հապավումներԽմբագրել

 Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Inside HMS Queen Elizabeth: The construction of the Royal Navy's largest ever vessel. (անգլ.)
  2. Key facts about the Queen Elizabeth Class. Aircraft Carrier Alliance. (անգլ.)
  3. Ordbok: "H" Försvarsmakten. (շվեդ.)
  4. [www.royalnavalmuseum.org. "Frequently Asked Questions of the Sailing Navy Gallery".] National Museum of the Royal Navy.
  5. Каверин Вениамин։ Два Капитана։ ISBN 978-5-699-13667-4 
  6. HMVS Cerberus. Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների պաշտպանության դեպարտամենտ, (անգլ.)
  7. «Welcome (Royal Australian Naval Reserves)»։ Արխիվացված է օրիգինալից October 13, 2006-ին 

Արտաքին հղումներԽմբագրել