«Grand Theft Auto VI» (GTA VI, GTA 6), Rockstar Games-ի կողմից մշակվող action-adventure ժանրի ապագա համակարգչային խաղ բաց աշխարհով։ Այն դառնալու է Grand Theft Auto շարքի տասնվեցերորդ խաղը (և շարքի ութերորդ խոշոր խաղը)։ Rockstar-ը հաստատել է խաղի զարգացումը 2022 թվականի փետրվարին։ 2022 թվականի սեպտեմբերին տվյալների արտահոսք է տեղի ունեցել, ինչի պատճառով համացանցում հայտնվել են նոր խաղի մասին մեծ թվով տեսանյութեր։ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին խաղը պաշտոնապես ներկայացվել է։

Grand Theft Auto VI
Изображение логотипа
ՄշակողRockstar Games[1]
ՀրատարակիչRockstar Games[2]
ԴիստրիբյուտորPlayStation Store և Microsoft Store
Միջերեսի լեզուանգլերեն
ՊրոդյոսերՍեմ Հաուզեր
Սերիայի մասGrand Theft Auto[3]
ՎայրVice City?[1]
Թողարկման թվական2025[4][5][6][…]
ՊլատֆորմներPlayStation 5[7][6] և Xbox Series X and Series S?[7][6]
Ժանրարկածային էքշն և Երրորդ դեմքի հրաձիգ
ԿրիչBlu-ray Disc և թվային բաշխում
Կառավարումգեյմփադ
🌐rockstargames.com/VI(անգլ.)
 Grand Theft Auto VI Վիքիպահեստում

Խաղը նախատեսվում է թողարկել 2025 թվականի աշնանը PlayStation 5-ի և Xbox Series X/S-ի համար[8]։ Խաղի գործողությունը տեղի է ունենում հորինված Լեոնիդա նահանգում (նախատիպը Ֆլորիդա նահանգն է), իսկ սյուժեն պատմում է Լյուսիայի և նրա զուգընկերոջ հանցագործ դուետի մասին՝ Բոննի և Քլայդ բանդայի մասին պատմության ոճով[9]։

Խաղային ընթացք

խմբագրել

Grand Theft Auto VI-ի գործողությունը տեղի է ունենում հորինված Լեոնիդա նահանգի (որի նախատիպը Ֆլորիդա նահանգն է) հորինված Վայս Սիթի քաղաքում (Մայամի քաղաքի հորինված տարբերակ)[10][11]։ Վայս Սիթին նախկինում եղել է Grand Theft Auto: Vice City (2002) և Grand Theft Auto: Vice City Stories (2006) խաղերի հիմնական քաղաքը[12][13][14]։ Խաղը պատմում է հանցագործ դուետի մասին՝ Լյուսիայի (2000 թվականից ի վեր շարքի առաջին կին գլխավոր հերոսը) և նրա զուգընկերոջ[15][16]։

Ստեղծում

խմբագրել

2013 թվականի սեպտեմբերին Grand Theft Auto V խաղի թողարկումից հետո Rockstar North-ի նախագահ Լեսլի Բենզիսը հայտարարել է, որ ընկերությունը «որոշ գաղափարներ» ունի շարքի նոր խաղի վերաբերյալ[17]։ 2018 թվականի մարտին The Know ռեսուրսը հայտնել է, որ Grand Theft Auto շարքի հաջորդ խաղն ունի «Project Americas» կոդային անվանումը, իսկ դրանում գործողությունները տեղի են ունենալու հորինված ամերիկյան Վայս Սիթի քաղաքում (որի նախատիպը դարձել է Մայամի քաղաքը) և Հարավային Ամերիկայում։ Նաև առաջին անգամ շարքում պետք է հայտնվի կին կերպարով խաղալու հնարավորություն[18]։ 2020 թվականի ապրիլին Kotaku ռեսուրսը հայտնել է, որ խաղը գտնվում է զարգացման «վաղ փուլում»[19]։ 2021 թվականի հուլիսին գրող Թոմ Հենդերսոնը հաստատել է, որ խաղի գործողությունը տեղի կունենա ժամանակակից Վայս Սիթիում, և որ քարտեզը ժամանակի ընթացքում զարգանալու է այնպես, ինչպես Fortnite խաղում, և խաղի թողարկումը տեղի է ունենալու 2025 թվականից ոչ շուտ[20][21][22]։ 2022 թվականի հուլիսին լրագրող Ջեյսոն Շրայերը հայտնել Է Bloomberg News պարբերականին, որ խաղը կոչվելու է Grand Theft Auto VI, դրա գլխավոր հերոսները ոգեշնչված են Բոննիի և Քլայդի պատմությունից, իսկ կինը լատինաամերիկյան ծագում ունի։ Լրագրողը նաև հայտնել է, որ մշակողները փորձում են խուսափել խաղին մարգինալ խմբերի մասին կատակներ ավելացնելուց (օրինակ՝ տրանսֆոբային կատակներ)՝ ի տարբերություն սերիայի նախորդ խաղերի[23][24]։

2022 թվականի փետրվարի 4-ին Rockstar Games ընկերությունը հաստատել է Grand Theft Auto շարքի նոր խաղի մշակումը[25]։ 2022 թվականի հուլիսին Rockstar ընկերությունը հայտարարել է, որ Red Dead Online խաղն այլևս մեծ թարմացումներ չի ստանալու, քանի որ ընկերության հիմնական ռեսուրսները կենտրոնացած են առաջիկա Grand Theft Auto խաղի վրա[26]։ 2022 թվականի օգոստոսին Take-Two Interactive ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շտրաուս Զելնիկը բացահայտել է, որ Rockstar-ը «նպատակ ունի կրկին սահմանել շարքի, ամբողջ խաղային արդյունաբերության և ընդհանրապես զվարճանքի արդյունաբերության բարձր ստեղծագործական նշաձողը»[27]։ 2023 թվականի նոյեմբերին Rockstar Games-ի նախագահ Սեմ Հաուզերը հայտարարել է, որ խաղի առաջին թրեյլերը թողարկվելու է դեկտեմբերի սկզբին՝ ի պատիվ ընկերության 25-ամյակի[28][29]։ Լրագրողները հայտնել են, որ խաղի հայտարարությունը X սոցիալական ցանցում դարձել է խաղերի հետ կապված ամենատարածված գրառումը հրապարակումից հետո առաջին հինգ ժամվա ընթացքում՝ գերազանցելով խաղի մասին նախորդ երկու գրառումների սահմանած ռեկորդը[30][31][32]։ Այս ռեկորդը գերազանցվել է Rockstar-ի դեկտեմբերի 1-ի գրառմամբ, որը հայտարարել է թրեյլերի թողարկման ամսաթիվը (դեկտեմբերի 5-ին). գրառումը 24 ժամվա ընթացքում հավաքել է ավելի քան 1,8 միլիոն հավանում[33]։ Հետագայում այլ ընկերություններ կրկնել են անոնսի ձևաչափը՝ իրենց սեփական թրեյլերները գովազդելու համար[34][35][36]։ Դեկտեմբերի 4-ին X ցանցում հայտնվել է թրեյլերի անորակ տարբերակը։ Թրեյլերի արտահոսքից մեկ ժամվա ընթացքում Rockstar Games-ը ՅուԹյուբում հրապարակել է պաշտոնական թրեյլերը՝ բացահայտելով խաղի անվանումը, գլխավոր հերոսները, խաղային որոշ մանրամասներ և թողարկման տարեթիվը PlayStation 5 և Xbox Series X/S խաղային պլատֆորմների համար[37][38][39]։ Թրեյլերում հնչում է Թոմ Փեթիի «Love Is A Long Road» երգը[37]։ GTA VI-ի առաջին թրեյլերը 24 ժամվա ընթացքում ՅուԹյուբում ոչ երաժշտական տեսահոլովակի դիտումների քանակով ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով բլոգեր MrBeast-ի նվաճումը[40]։ 24 ժամվա ընթացքում թրեյլերը հավաքել է 90 միլիոն դիտում[41][42]։ Երկու օր անց գտա VI-ի առաջին թրեյլերը ՅուԹյուբում հավաքել է 101 միլիոն դիտում, ինչը գերազանցել է Grand Theft Auto V-ի առաջին թրեյլերի 12 տարվա դիտումների ընդհանուր թիվը[43]։

Ֆայլերի արտահոսք

խմբագրել

2022 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել ֆայլերի արտահոսք, որոնք պարունակել են 90 տեսանյութ Grand Theft Auto VI-ի խաղային ընթացքով, ինչի շնորհիվ հայտնի են դարձել որոշ առաջիկա խաղային մեխանիկներ, ինչպես նաև գլխավոր հերոսների նախնական անունները՝ Լյուսիա և Ջեյսոն։ Լրագրող Ջեյսոն Շրայերը հաստատել է, որ արտահոսքի մասին տեղեկությունը ճիշտ է, և տեսանյութում իսկապես այդ խաղն է[44][45]։ Հաքերները, որոնք կազմակերպտել են այդ արտահոսքը, հայտարարել են, որ ստացել են տեղեկությունները Rockstar-ի ներքին նամակագրությունից Slack խմբերում[46], և որ նրանք, իբր, հասանելություն ունեն Grand Theft Auto V և Grand Theft Auto VI խաղերի աղբյուրի կոդին, ռեսուրսներին և ներքին կառուցվածքներին[44]։ Take-Two Interactive ընկերությունը պահանջել է ՅուԹյուբ հարթակից մի քանի տեսանյութերի հեռացում[47]։ Լրագրողները իրավիճակը նկարագրել են որպես «տեսախաղերի պատմության մեջ տվյալների ամենամեծ արտահոսքերից մեկը և Rockstar Games-ի մղձավանջը»[48][49][50][51]։ Jefferies Group-ի վերլուծաբան Էնդրյու Ուերկվիցը միջադեպը անվանել է «PR աղետ», որը կարող է հետաձգել խաղի թողարկումը և բացասաբար ազդել խաղը մշակողների բարոյականության վրա, սակայն դժվար թե ազդի վաճառքի և ապագա խաղի ընկալման վրա[52][53]։ Զվարճանքի ոլորտի մի շարք գործիչներ, այդ թվում՝ Սառա Բոնդը, Նիլ Դրակմանը և Ալան Փիրսը, իրենց կարեկցանքն են հայտնել Rockstar Games-ին արտահոսքի համար[12][54][55]։

Rockstar Games ընկերությունը հաստատել է արտահոսքի փաստը սեպտեմբերի 19-ին՝ այն նկարագրելով որպես «ցանցային ներթափանցում» և իր հիասթափությունն է հայտնել, որ հանրությունն առաջին անգամ տեսել է խաղի նյութերը հենց այդ կերպ։ Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտարարել է, որ չի ակնկալում, որ այս միջադեպը ազդելու է խաղի հետագա զարգացման վրա[56]։ Take-Two Interactive-ը կրկնել է Rockstar Games-ի հայտարարությունը և հավելել, որ միջոցներ են ձեռնարկվել «միջադեպի» հետ կապված հետագա վնասը նվազագույնի հասցնելու համար[52]։ Take-Two Interactive-ի բաժնետոմսերի գինը սեպտեմբերի 19-ին շուկայի բացումից առաջ սակարկությունների ընթացքում նվազել է ավելի քան վեց տոկոսով, որից հետո բորսայական սեսսիային ընթացքում փոքր անդրադարձ է կատարել[52][53]։ Uber ընկերության ներկայացուցիչները, որը նույնպես ենթարկվել է հաքերային հարձակման, հայտարարություն են տարածել, որում իրենց ընկերության վրա հարձակումը կապել են Grand Theft Auto նոր խաղի տվյալների արտահոսքի հետ՝ հայտնելով, որ աշխատում են ՀԴԲ-ի և ԱՄՆ արդարադատության նախարարության հետ կապի մեջ։ Ենթադրվում է, որ հաքերը, որը հարձակումներ է կազմակերպել Uber-ի և Rockstar-ի վրա, կապված է Lapsus$ խմբի հետ[57][58]։ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդշիր կոմսությունից 17-ամյա պատանու՝ Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում։ Լրագրող Մեթյու Քիզը հայտարարել է, որ այս ձերբակալությունը կապված է Rockstar Games-ի տվյալների արտահոսքի հետաքննության հետ[59][60]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.cbc.ca/news/entertainment/grand-theft-auto-six-trailer-1.7049047
  2. https://www.gamestar.de/spiele/_,14149.html
  3. https://meduza.io/news/2023/11/08/rockstar-anonsirovala-pervyy-treyler-gta-6-on-vyydet-v-nachale-dekabrya
  4. https://www.01net.com/actualites/gta-6-la-bande-annonce-evenement-est-deja-en-ligne.html
  5. Bailey K. GTA 6: Rockstar Officially Unveils First Trailer Early After Leak: Check it out // IGNSan Francisco: 2023.
  6. 6,0 6,1 6,2 LeBlanc W. Grand Theft Auto VI Revealed With First Official Trailer Alongside 2025 Release Year // Game InformerMinneapolis: GameStop, 2023. — ISSN 1067-6392
  7. 7,0 7,1 https://www.theverge.com/2023/12/4/23988446/gta-vi-trailer-leaked-vice-city
  8. Bailey, Dustin (2024 թ․ մայիսի 16). «GTA 6 officially launches fall 2025, dispelling rumors of a potential delay». GamesRadar+ (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  9. Gerblick, Jordan. (2023 թ․ դեկտեմբերի 5). «Newly revealed GTA 6 characters showcase the series' first-ever female protagonist and her Bonnie and Clyde-style relationship». Games Radar (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. Moreau, Jordan. (2023 թ․ դեկտեմբերի 4). «Grand Theft Auto 6 Trailer: Franchise's First Female Protagonist, Vice City Return and 2025 Release Date». Variety (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. Zwiezen, Zack. (2023 թ․ դեկտեմբերի 4). «Grand Theft Auto 6's First Trailer Drops Early After Leak». Kotaku (անգլերեն). G/O Media. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. 12,0 12,1 MacDonald, Keza. (2022 թ․ սեպտեմբերի 19). «Rockstar owner issues takedowns after Grand Theft Auto VI leak». The Guardian (անգլերեն). Guardian Media Group. Արխիվացված է օրիգինալից 2022-09-192-ին.
  13. Fillari, Alessandro. (2021 թ․ հունվարի 14). «As GTA 6 Rumors Swirl, Let's Look Back At Grand Theft Auto's Protagonists». GameSpot (անգլերեն). Red Ventures. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին.
  14. Robertson, Scott. (2022 թ․ սեպտեմբերի 18). «GTA 6 leak reveals return to Vice City». Dot Esports (անգլերեն). Gamurs. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  15. Jones, Ali. (2023 թ․ դեկտեմբերի 5). «Rockstar confirms GTA 6 for PS5 and Xbox Series X, but not PC». GamesRadar+ (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. Erskine, Donovan. (2023 թ․ դեկտեմբերի 4). «GTA 6 will feature a female protagonist». Shacknews (անգլերեն). Gamerhub. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. French, Michael (2013 թ․ հոկտեմբերի 3). «Inside Rockstar North – Part 1: The Vision». Develop (անգլերեն). NewBay Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. Martin, Matt. (2018 թ․ մարտի 6). «GTA 6 set in Vice City and South America, features first female lead character, releases in 2022 – rumour». VG247 (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. Schreier, Jason. (2020 թ․ ապրիլի 15). «18 Months After Red Dead Redemption 2, Rockstar Has Made Big Cultural Changes». Kotaku (անգլերեն). G/O Media. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին.
  20. Bonthuys, Darryn. (2021 թ․ հուլիսի 1). «GTA 6 Will Reportedly Only Be Out In 2025, Will Include Fortnite-Like Evolving Map». GameSpot (անգլերեն). Red Ventures. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին.
  21. Gach, Ethan. (2021 թ․ հունիսի 30). «GTA 6 Keeps Trending Despite Zero New Info». Kotaku (անգլերեն). G/O Media. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին.
  22. Foster, George. (2021 թ․ հուլիսի 4). «Jason Schreier Says Recent Rumours On GTA 6 Match Up With What He's Heard». TheGamer (անգլերեն). Valnet. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  23. Schreier, Jason (2022 թ․ հուլիսի 27). «Rockstar Games Cleaned Up Its Frat-Boy Culture — and Grand Theft Auto, Too». Bloomberg News (անգլերեն). Bloomberg L.P. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին.
  24. Middler, Jordan. (2022 թ․ հուլիսի 27). «GTA 6 'will take place in Miami and feature a female protagonist', it's claimed». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին.
  25. Skrebels, Joe. (2022 թ․ փետրվարի 4). «GTA 6 Confirmed: Rockstar Finally Says It's in Development». IGN (անգլերեն). Ziff Davis. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4-ին.
  26. Robinson, Andy. (2022 թ․ հուլիսի 10). «Rockstar says it 'understands GTA6 needs to exceed expectations'». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 10-ին.
  27. Middler, Jordan. (2022 թ․ օգոստոսի 9). «GTA 6 will 'set creative benchmarks for the series', claims publisher». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  28. Houser, Sam. (2023 թ․ նոյեմբերի 8). «A Message from Rockstar Games». RockstarGames.com (անգլերեն). Rockstar Games. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  29. Warren, Mark. (2023 թ․ նոյեմբերի 8). «Rockstar confirms GTA 6 trailer is coming early December». VG247 (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  30. Salgado, Jorge. (2023 թ․ նոյեմբերի 9). «GTA 6 já bate recordes e ainda nem foi lançado». Eurogamer.pt (պորտուգալերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  31. Waiwiri-Smith, Lyric. (2023 թ․ նոյեմբերի 9). «Grand Theft Auto 6: The world's most hyped video game is finally coming – here's what we know». Stuff (անգլերեն). Stuff Limited. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 10-ին.
  32. Bonelli, John. (2023 թ․ նոյեմբերի 8). «Grand Theft Auto 6 Announcement Breaks Record». Game Rant (անգլերեն). Valnet. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  33. Middler, Jordan. (2023 թ․ դեկտեմբերի 3). «GTA 6's trailer tweet is now the most-liked gaming post ever». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  34. Robinson, Kate. (2023 թ․ դեկտեմբերի 2). «Gaming industry giants mock GTA 6 trailer announcement with memes». Dot Esports (անգլերեն). Gamurs. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  35. Bailey, Kat. (2023 թ․ դեկտեմբերի 1). «Halo Infinite Parodies GTA 6 Trailer Teaser, Cue Confusion and Amusement». IGN (անգլերեն). Ziff Davis. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  36. Carpenter, Nicole. (2023 թ․ դեկտեմբերի 1). «The GTA 6 trailer tease is already meme fodder». Polygon (անգլերեն). Vox Media. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
  37. 37,0 37,1 McWhertor, Michael. (2023 թ․ դեկտեմբերի 4). «Grand Theft Auto 6's first trailer is here». Polygon (անգլերեն). Vox Media. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  38. Parrish, Ash (2023 թ․ դեկտեմբերի 5). «The first GTA VI trailer is here». The Verge (անգլերեն). Vox Media. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  39. Robinson, Andy. (2023 թ․ դեկտեմբերի 5). «Rockstar confirms GTA 6 is coming to PS5 and Xbox, but no mention of PC». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  40. Roth, Emma. (2023 թ․ դեկտեմբերի 5). «The GTA VI trailer is already breaking viewership records on YouTube». The Verge (անգլերեն). Vox Media. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  41. Vergara, Nico. (2023 թ․ դեկտեմբերի 5). «GTA 6 trailer becomes third most-viewed YouTube video in 24 hours with 90+ million views». VideoGamer.com (անգլերեն). BGFG. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  42. Zwiezen, Zack. (2023 թ․ դեկտեմբերի 5). «The GTA 6 Trailer Is Already Breaking World Records». Kotaku (անգլերեն). G/O Media. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  43. Middler, Jordan. (2023 թ․ դեկտեմբերի 6). «GTA 6 trailer clears 101 million, surpassing lifetime GTA 5 trailer views». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  44. 44,0 44,1 Warren, Tom. (2022 թ․ սեպտեմբերի 18). «GTA 6 gameplay leaks online in 90 videos». The Verge (անգլերեն). Vox Media. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  45. Macgregor, Jody. (2022 թ․ սեպտեմբերի 18). «Here's another alleged GTA 6 leak, this time with video». PC Gamer (անգլերեն). Future plc. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  46. Skrebels, Joe. (2022 թ․ սեպտեմբերի 18). «GTA 6: Gameplay Videos Reportedly Leak». IGN (անգլերեն). Ziff Davis. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  47. Middler, Jordan. (2022 թ․ սեպտեմբերի 18). «Take-Two strikes GTA 6 leaked footage, seemingly confirming legitimacy». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  48. Middler, Jordan (2022 թ․ սեպտեմբերի 18). «GTA 6 leaker claims he's 'looking to negotiate a deal' with Rockstar». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  49. Fanelli, Jason. (2022 թ․ սեպտեմբերի 18). «Massive GTA 6 Leak Unveils Screenshots And Early Footage». GameSpot (անգլերեն). Red Ventures. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  50. Serrels, Mark (2022 թ․ սեպտեմբերի 18). «Huge Grand Theft Auto VI Leak Reveals Early Gameplay Footage». CNET (անգլերեն). Red Ventures. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  51. Foster, George. (2022 թ․ սեպտեմբերի 18). «Rockstar Developers Reportedly "Devastated" By GTA 6 Leak, Official Response Expected Tomorrow». TheGamer (անգլերեն). Valnet. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  52. 52,0 52,1 52,2 Makuch, Eddie. (2022 թ․ սեպտեմբերի 19). «Take-Two's Share Price Sinks After GTA 6 Leak». GameSpot (անգլերեն). Red Ventures. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  53. 53,0 53,1 Witkowski, Wallace. (2022 թ․ սեպտեմբերի 19). «Take-Two's 'Grand Theft Auto VI' hack: Severity depends on whether source code was taken, analysts say». MarketWatch (անգլերեն). Dow Jones & Company. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  54. Tailby, Stephen. (2022 թ․ սեպտեմբերի 19). «Gigantic GTA 6 Leak Confirmed Real as Devs Show Support for Rockstar». Push Square (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  55. Scullion, Chris. (2022 թ․ սեպտեմբերի 19). «Xbox exec shares her support for Rockstar following GTA 6 leak». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  56. Robinson, Andy. (2022 թ․ սեպտեմբերի 19). «Rockstar comments on GTA 6 leak and claims project won't be delayed». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  57. Robinson, Andy (2022 թ․ սեպտեմբերի 19). «Uber 'in contact with the FBI' over potential GTA 6 hacker». Video Games Chronicle (անգլերեն). Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  58. Kan, Michael. (2022 թ․ սեպտեմբերի 19). «Uber Blames Recent Breach on LAPSUS$ Hacking Group». PCMag (անգլերեն). Ziff Davis. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  59. Suleiman, Farouq & Sandle, Paul (2022 թ․ սեպտեմբերի 23). «UK police arrest 17-year-old on suspicion of hacking» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  60. Middler, Jordan. (2022 թ․ սեպտեմբերի 23). «GTA 6 hack: UK police arrest 17-year-old reportedly linked to Rockstar security breach». Video Games Chronicle (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Grand Theft Auto VI» հոդվածին։