Gorenje d.d. / Gorenje / Gorenje for Wissper (սլովեներեն արտասանվում է Գորենյե[4][5]), սլովենական մեքենաշինական ընկերություն, կենցաղային տեխնիկայի հայտնի արտադրող։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Վելենիե քաղաքում։

Gorenje
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և բրենդ
Անվանված է ի պատիվGorenje?
Հիմնադրված է1950
ՎայրՎելենիե, Սլովենիա
Երկիր Սլովենիա
Արդյունաբերությունմեքենաշինություն և կենցաղային էլեկտրոնիկա
Ընդհանուր ակտիվներ1,01 մլրդ € (դեկտեմբերի 31, 2019)[1]
Հասույթ1,23 մլրդ € (2019)[1]
Աշխատողների թիվ10 661 մարդ (2019)[1]
Մայր ընկերությունHisense?[2]
Դուստր ընկերություններGorenje, Asko Cylinda[3], Mora? և ATAG?
Կայքgorenje.com, cz.gorenje.com(չեխ.) և sk.gorenje.com(սլովակ.)
 Gorenje Վիքիպահեստում

Ընկերությունն իր գործունեությունը սկսել է գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ[6]։ Եվրոպայում կենցաղային տեխնիկա արտադրող տասը խոշորագույն արտադրողներից մեկն է՝ տարեկան 1,65 մլն միավոր խոշոր կենցաղային տեխնիկայի արտադրությամբ[7]։ Gorenje-ի գործարաններում արտադրված ամբողջ սարքավորումների մոտավորապես 95%-ն արտահանվում է։ 2018 թվականի տվյալներով՝ ընկերությունն ունի 11098 աշխատակից[8]։

Ժամանակագրություն

խմբագրել
  • 1950 թվական` ընկերության հիմնադրում։
  • 1958 թվական` արտադրվել է պինդ վառելիքով աշխատող վառարանների առաջին խմբաքանակը։
  • 1961 թվական` առաջին արտահանումը (Գերմանիա
  • 1968 թվական` կոմպրեսորներով ժամանակակից սառնարանների փորձնական արտադրության սկիզբ։
  • 1971 թվական` խոհանոցային կահույքի արտադրության մեկնարկ։
  • 1970-1980-ական թվականներ՝ միաձուլում այլ ֆիրմաների հետ։
  • 1980-ական թվականներ՝ Gorenje-ն մտնում է ամերիկյան շուկա։
  • 1990-ական թվականներ՝ մասնաճյուղերի բացում Արևելյան Եվրոպայում։
  • 1997 թվական՝ Gorenje-ն դառնում է բաժնետիրական ընկերություն։
  • 2005 թվական` Mora Moravia ընկերության գնում (Չեխիա
  • 2006 թվական՝ Սվարովսկու տարրերով զարդարված սառնարանների արտադրության մեկնարկ։
  • 2008 թվական՝ կենցաղային տեխնիկայի դիզայնի ուղղությամբ աշխատող Gorenje design studio-ի հիմնադրում, որը մարմնավորել է մի շարք համարձակ գաղափարներ[9]։
  • 2009 թվական` Gorenje-ն «Տիկին Դելլոուեյ» հարմարավետ մինի սալիկով մասնակցում է Միլանի դիզայնի շաբաթին։
  • 2010 թվական՝ ASKO ընկերության գնում (Շվեդիա
  • 2013 թվական` Gorenje-ն իր ընկերության բաժնետոմսերի 13%-ը վաճառում է ճապոնական Պանասոնիկ ընկերությանը (մոտ 10 միլիոն եվրո)[10]։

Մրցանակներ

խմբագրել

Gorenje-ն արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ դիզայնի, օգտագործման հարմարավետության և շրջակա միջավայրի նկատմամբ ուշադրության համար։ Մրցանակներից են՝ Red Dot Design Award-ը՝ 2005 թվականի լավագույն դիզայնի համար, Plus X Design Award 2006-ը և ICSID Design Award 2006-ը[11]։

2017 թվականին Gorenje-ի «Retro Special Edition» շարքի սառնարանները ստացել են հեղինակավոր The Licensing Awards մրցանակը՝ «Նորարարություն» անվանակարգում[11][12]։

Հովանավորություն

խմբագրել

Gorenje-ն սլովենական դահուկային թիմերի, հանդբոլի «Գորենիե» ակումբի, Ֆրանսիայի Ֆուտբոլային լիգայի գավաթի գլխավոր հովանավորն է։ 2015 թվականին ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հետ[13]։

Ընկերության պատկերանշան

խմբագրել

1954 թվականից Gorenje ընկերությունն օգտագործել է չորս տարբեր պատկերանշաններ։ Ընկերության առաջին լոգոն օգտագործվել է 1954-1963 թվականներին, երկրորդը՝ 1963-1971 թվականներին, երրորդը՝ 1971-1977 թվականներին, իսկ չորրորդ և ներկայիս լոգոն օգտագործվում է 1977 թվականից։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 տարեկան հաշվետվություն
  2. https://guide.ethical.org.au/company/?company=5826
  3. HistorieAsko Cylinda.
  4. Gorenje բառի արտասանությունը սլովեներեն
  5. Անվանումը ծագել է Գորենիե գյուղից, որտեղ հիմնվել է ընկերությունը։
  6. «Gorenje — Intelligent Appliances». Slovenia.si. Republic of Slovenia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.
  7. «Slovenia.si - Gorenje - Intelligent Appliances». web.archive.org. 2010 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  8. «Gorenje Group Annual Report 2018 (PDF)» (PDF). gorenje.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  9. «Немного из истории Gorenje». Техник Сервис (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  10. By Marja Novak (JULY 5, 2013, 3:55 PM). «Panasonic to buy stake in Slovenia's Gorenje». Reuters.
  11. 11,0 11,1 Catalog, The Great. «3D модели Gorenje скачать — 🔥бесплатно, также платные версии⭐ | GreatCatalog». The Great Catalog (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  12. «Холодильники Retro получили премию The Licensing Award» (ռուսերեն). gorenje-ru.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. «Gorenje — новый партнер «Спартака»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gorenje» հոդվածին։