Վելենիե (սլովեներեն՝ Velenje)[2][3], քաղաք Սլովենիայի հյուսիսարևելյան մասում, մեծությամբ այդ երկրի հինգերորդ բնակավայրն է, նույնանուն համայնքի վարչական կենտրոնը։ Բուն քաղաքի բնակչության թվաքանակը 2017 թվականի տվյալներով եղել է 24 923 mieszkańców[4] (2013 թվականին այդ ցուցանիշը եղել է 25.333[5] ), 2007-ին՝ 26.826[6][7]:

Բնակավայր
Վելենիե
սլովեն.՝ Velenje
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Հիմնադրված է1889 թ.
Առաջին հիշատակում1270
Մակերես12,6 կմ²
ԲԾՄ400±1 մետր, 391 մետր
Բնակչություն25 235 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ3320
Ավտոմոբիլային կոդCE
Պաշտոնական կայքvelenje.si
Վելենիե (Սլովենիա)##
Վելենիե (Սլովենիա)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Սլովենիայի Ստորին Շտիրա երկրամասում, երկրի մայրաքաղաք Լյուբլյանայից 85, Մարիբորից՝ 75 և Ցելեից՝ 25 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 83,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Վելենիեով է անցնում Դրավոգրադ - Ժալեց ավտոմայրուղին։

Պատմություն խմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակներում։ Պատմական փաստաթղթերում Վելենիեն առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարում՝ որպես առևտրային բնակավայր։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1950 թվականին (ըստ այլ աղբյուրների՝ 1959 թվականին)[8]։ Բնակավայրի մերձակայքում հայտնաբերվել են գորշ ածուխի մեծ պաշարներ, որն էլ պայմանավորել է նրա բուռն աճը 20-րդ դարում[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վելենիեն մեծապես վնասվել է, պատերազմից հետո աստիճանաբար վերականգնվել՝ 600 տուն ունեցող գյուղից 1960-ական թվականների սկզբին վերածվելով 6 հազար բնակիչ ունեցող բնակավայրի։ Հենց այդ ժամանակ էլ որոշվել է այստեղ կառուցել արդյունաբերական նոր ձեռնարկություններ և ինդուստրացնել տարածաշրջանը։ Հարավսլավիայի ղեկավար Իոսիպ Բրոզ Տիտոյի մահից հետո որոշվել է, ի պատիվ նրա, քաղաքը վերանվանել Տիտովո Վելենիե[10] (այդ ժամանակ Սլովենիան գտնվում էր Հարավսլավիայի կազմում)։ Սլովենիայի անկախացումից հետո՝ 1991 թվականին վերստացել է իր նախկին անվանումը[11][12][13]։

Վելենիեն հայտնի է նաև նրանով, որ այստեղ են գտնվում կենցաղային տեխնիկայի խոշորագույն արտադրող Gorenje ընկերության գլխավոր գրասենյակն ու գլխադասային ձեռնարկությունը[14]։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
  2. Довідковий атлас світу. — К. : ДНВП «Картографія», 2010. — 328 с. ISBN 978-966-475-507-5
  3. Атлас світу. — К. : ДНВП «Картографія», 2005. — 336 с. ISBN 966-631-546-7
  4. «Prebivalci po spolu, občine in naselja, Slovenija, 1. januar 2017» (սլովեներեն). stat.si. 2017-06. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Slovenia: Savinjska» (engleski). City population. Վերցված է 26. 04. 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Statistical Office of the Republic of Slovenia, Basic population groups by sex and municipalities
  7. Statistical Office of the Republic of Slovenia Invånarantal i orter den 31 december 2007.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  9. | příjmení = Dolničar | jméno = Ivan | odkaz na autora = | titul = Jugoslavija 1941 – 1981 | vydavatel = eksport pres | místo = Bělehrad | rok = 1981 | počet = | isbn = | kapitola = | strany = 169 | jazyk = srbochorvatština }}
  10. «Արխիվացված պատճենը» (սլովեներեն). titovo.velenje.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  11. Največja naselja po številu prebivalcev prema podatcima iz: Centralni register prebivalcev in Register tujcev, MNZ; ter Register prostorskih enot, GURS, Statistični urad Republike Slovenije, elektroničko gradivo, pristupljeno: 21. ožujka 2011.
  12. Damijan Kljajič, Aca Poles: Titovo Velenje : 1981-1990 Արխիվացված 2008-06-27 Wayback Machine // Projekt titovo.velenje.org, Velenje : Muzej Velenje, PROSPLET, elektroničko gradivo, pristupljeno: 21. ožujka 2011.
  13. Velenje Municipality site
  14. |id = 3992441|tytuł=Velenje|data dostępu=2017-12-29}}
  15. «Արխիվացված պատճենը» (գերմաներեն). esslingen.de. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  16. «Neath Port Talbot Twin Towns». Neath Port Talbot County Borough Council. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  17. «Split Twin Towns» (Croatian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելենիե» հոդվածին։