GSG 9 (գերմ.՝ Grenzschutzgruppe 9, 9 սահմանների պահպանման խումբ), Գերմանիայի Դաշնային ոստիկանության հատուկ նշանականության ստորաբաժանում։ GSG 9 ստորաբաժանումը կազմավորվել է 1973 թվականի սեպտեմբերին՝ Մյունխենի Օլիմպիական խաղերի ժամանակ մարմնամարզիկների ողբերգական մահվանից ուղիղ մեկ տարի անց՝ հետագայում Գերմանիայի տարածքում ահաբեկչական գործողությունների կանխման նպատակով։

GSG 9
Изображение логотипа
Ստորաբաժանման տարբերանշան
Ընդհանուր տեղեկություն
Տեսակpolice tactical unit?
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵնթարկոումԳերմանիայի ներքին գործերի նախարարություն
Մտնում էԳերմանիայի Դաշնային ոստիկանություն
Թվակազմ350 ± 100 մարդ
.
ՏեղաբաշխումՍանկտ Ավգուստին
ՇրաբSankt Augustin, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Ստեղծվեցսեպտեմբերի 26, 1972
ՃակատամարտերHijacking of Lufthansa Flight 181?
Կայքbundespolizei.de/Web/DE/05Die-Bundespolizei/04Einsatzkraefte/GSG9-neu/gsg9_node.html
Ստորաբաժանման տարբերանշան

Հատուկ խումբը գտնվում է Գերմանիայի ներքին գործերի նախարարի ուղղակի և միակ ենթակայության տակ։ Հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարը շուրջօրյա պատրաստ է գործողությունների սկզբին։ Խումբը պատրաստ է պետության ներքին գործերի նախարարի հրամանով ուղևորվել երկրագնդի ցանկացած կետ, որտեղ միջադեպ է տեղի ունեցել (Գերմանիայի ներքին գործերի նախարարի խմբից հետո)։ Ղեկավարման այդպիսի կազմակերպումը թույլ է տալիս խուսափել GSG 9-ի անտեղի մասնակցությունը աննշան գործողություններում, որոնց կարող են արձագանքել ավելի ցածր մարտունակության կարգի և այլ նպատակային ուղղությունների ստորաբաժանումները։

Ընտրություն և պատրաստում

խմբագրել

GSG 9 ստորաբաժանումը համալրվում է Գերմանիայի Դաշնային ոստիկանության կամավորներից։ Ամեն տարի հավաքագրվում է մոտ 150 թեկնածու։ Բոլոր փորձությունները հաջողությամբ անցած թեկնածուներն իրավունք են ստանում մասնակցելու պարապմունքներին, որոնք տևում են 22 շաբաթ։

GSG 9 ստորաբաժանումն իր շարքերում հաշվվում է 300 աշխատակցից, որոնք բաժանված են 3 օպերատիվ ջոկատների՝

  • GSG 9/1 – մասնագիտացված է ստանդարտ պայմաններում հակաահաբեկչական գործողությունների անցկացման մեջ, անձնակազմը բաղկացած է 100 հոգուց։
  • GSG 9/2 – հակաահաբեկչական գործողություններ նավերի և այլ ծովային օբյեկտների վրա, անձնակազմը բաղկացած է 100 հոգուց։
  • GSG 9/3 – դեսանտավոր-պարաշյուտիստների խումբ, անձնակազմը բաղկացած է 50 հոգուց։

Յուրաքանչյուր ջոկատ բաժանվում է օպերատիվ խմբերի, որոնք բաղկացած են հինգ հոգուց։ Այդ խմբերն անփոփոխ չեն՝ կախված պայմաններից կարող են կազմավորվել մարտիկների մասնագիտացված խմբեր, որոնք բաղկացած կլինեն տվյալ իրավիճակում անհրաժեշտ հմտություններով և ունակություններով մարտիկներից։ Բացի օպերատիվ խմբերից, GSG 9-ի կազմում առկա է շտաբային խումբ, ուղղաթիռային օղակ, ուսումնական ջոկատ, կապի և տեղեկատվության ջոկատ, տեխնիկների խումբ և ապահովման ստորաբաժանում։

Սպառազինություն

խմբագրել
 
HK 416
 
HK MP5SD
 
HK P7M13

Ռազմագործողություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Александр Кунстманн, Сергей Козлов. Специальные операции: «Дегустация» в Бад-Кляйнене Արխիվացված 2015-04-02 Wayback Machine // журнал «Братишка», июнь 2003
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Александр Кунстманн, Сергей Козлов. Спецназ зарубежья: GSG-9 — первое в мире подразделение антитеррора // журнал «Братишка», январь 2003
  3. Germany mourns two police killed in Iraq // «Bahrain News Agency» от 29 июня 2006

Արտաքին հղումներ

խմբագրել