Carl Walther GmbH Sportwaffen, գերմանական ընկերություն, որը հիմնադրվել է 1886 թվականին Կառլ Վալտերի կողմից, Ցելլա Մելիս քաղաքում, Թյուրինգիա։ Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ուլմում և Արնսբերգում քաղաքներում։

Walther
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և weapons manufacturing company?
Անվանված է ի պատիվCarl Walther?
Հիմնադրված է1886
ՀիմնադիրCarl Walther?
ՎայրՈւլմ, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա և Arnsberg, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Երկիր Վայմարյան Հանրապետություն,  Գերմանական կայսրություն և  Գերմանիա
Արդյունաբերությունարդյունաբերական արտադրություն
Մայր ընկերությունUmarex?
Կայքcarl-walther.de
Մասնակից էFederal Association of the German Security and Defence Industry?[1]
 Walther Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սկզբնական շրջանում փոքր ընկերությունն արտադրում էր որսորդական զենքեր և Մարտինի համակարգի սպորտային հրացաններ։ 1908 թվականին 19-ամյա Ֆրից Վալտերի նախաձեռնությամբ, որը ընկերության հիմնադրի հինգ որդիներից մեծն էր (հետագայում նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու էր ընտանեկան բիզնեսի առանձին ուղղությունների համար) ընկերությունը սկսեց թողարկել 6,35 մմ տրամաչափով «Մոդել 1» ատրճանակներ։ Հետագա համարի մակնիշներն ունեին 6,35 կամ 7,65 մմ տրամաչափեր։ 1915 թվականին գերմանական զինված ուժերը պատվիրեցին մեծ քանակությամբ 7,65մմ տրամաչափով «Մոդել 4» Վալտեր ատրճանակներ[2]։ 1915 թվականին սկսվեց Վալտեր ատրճանակի առաջին 9 մմ տրամաչափով փամփուշտի համար նախատեսված «Մոդել 6» մակնիշի արտադրությունը։ Որպես քաղաքացիական, ոստիկանական և սպայական զենք, առավել հայտնի էր գրպանի 6,35 մակնիշի «Մոդել 8» ատրճանակը՝ արտադրված 1920-1943 թվականներին[3]։ «Մոդել 9»-ը 1921 թվականին 6,35 մմ տրամաչափի երբևէ արտադրված ամենափոքր ատրճանակն է[4]։ 1929 թվականին ընկերությունը սկսեց արտադրել հայտնի 7,65 մմ տրամաչափի ոստիկանական ատրճանակները «PP» մակնիշի, իսկ 1933 թվականին՝ «PPK» ատրճանակներ, կարճացված և առավել թեթև մոդելի այդ ատրճանակները օգտագործում էին քրեական ոստիկանության աշխատակիցները։ Ատրճանակներում կիրառվում էր հրահանի ինքնաքաշի մեխանիզմը, որը հետագայում լայն կիրառություն ստացավ։

1931 թվականին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը սկսեց փնտրել «Լյուգեր Р08» ատրճանակին փոխարինող առավել ժամանակակից ատրճանակ։ 1934 թվականին ընկերությունը ներկայացրեց զինվորական նմուշի «Վալտեր MP» մոդելը՝ փակաղակի ազատ հետդարձի գործածմամբ։ Փորձարկումներից հետո հայտնաբերվեցին տվյալ մակնիշի մի շարք թերություններ և այդ ուղղությամբ աշխատանքները դադարեցվեցին։ 1936 թվականի հոկտեմբերին Ֆրից Վալտերը և ինժեներ Ֆրից Բարտխլեմենսը ստացան ուղղահայաց մակարդակում պտտվող սողնակով փողանցքի փակման համակարգի՝ (DRP № 721702-ից 27.10.1936 թ.) արտոնագիր։ Հենց այդ տեխնիկական լուծումն էլ դրվեց գերմանական զինվորական նոր սերնդի ատրճանակների ստեղծման հիմքում։ Մրցութային փորձարկումներում հաղթանակից հետո 1938 թվականին Վերմախտի կողմից նոր մակնիշը մտավ սպառազինության մեջ՝ որպես ծառայողական ատրճանակ «Р38» անվանումով։ Բացի նոր համակարգից «P38» ում կիրառվեց ապահովիչ, որը կարելի է համարել ատրճանակի կառուցվածքի ամենահաջող բաղադրիչը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռնարկության մեծ մասն անցավ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նոր կառավարության ձեռքը և երկար տարիներ ձեռնարկությունը չէր կարողանում շուկայում զբաղեցնել իր տեղը։ Միայն 1950 թվականի վերջում ձեռնարկությունը վերսկսեց իր աշխատանքը արդեն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Ուլմ քաղաքում։ Ձեռնարկությունը շարունակեց «P38» մակնիշի արտադրությունը 1957 թվականին, այն վերանվանելով «P1»՝ Արևմտյան Գերմանիայի զինված ուժերը Բունդեսվերը զինելու նպատակով։ 1915 թվականից, հոր մահից հետո, Ֆրից Վալտերը գլխավորում էր ընկերությունը։ Ֆրից Վալտերը մահացել է 1966 թվականին՝ 77 տարեկանում։ Կենդանության օրոք Վալտերի գլխավոր գաղափարախոսը արժանացել է «Դիզելի մրցանակի», դրա հետ մեկտեղ հրաժարվել է լիովին վաստակած «Ծառայության համար դաշնության խաչ» շքանշանից։ Նրա տեղը զբաղեցրեց որդին՝ Կառլը և բացեց սպորտային զենքերի ու սարքավորումների նոր ուղղություն։ 1993 թվականին Վալտեր ընկերությունը ներառվեց գերմանական Ումարեկս հոլդինգի կազմում։

Արտադրություն խմբագրել

Ատրճանակներ խմբագրել

Մարզական խմբագրել

Մարտական խմբագրել

Ատրճանակ-գնդացիր խմբագրել

Հրացաններ խմբագրել

Մարզական խմբագրել

Մարտական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել