Dirty Three՝ ավստրալիական գործիքային ռոք տրիո, որը հիմնադրվել է 1992 թվականին։ Բաղկացած է ջութակահար և բաս-կիթառահար Ուորեն Էլիսից, հարվածային գործիքներ նվագող Ջիմ Ուայթից, սոլո և բաս կիթառահար Միք Տյորներից։ Մասնակիցները հազվադեպ են ելույթ ունենում միասին, քանի որ Էլիսն ապրում է Փարիզում, Ուայթը՝ Նյու Յորքում, իսկ Տյորները՝ Մելբուրնում։ Այնուամենայնիվ Dirty Three-ն թողարկել են մի շարք հաջողված ալբոմներ, որոնցից Ocean Songs-ը ՝ հայտնվել է «100 լավագույն ավստրալիական ալբոմներ» ցուցակում[1]։

Dirty Three
Ժանրերinstrumental rock?
Գործունեություն1992
ԼեյբլTouch and Go Records?
Կայքdirtythree.com
 Dirty Three Վիքիպահեստում
Ուորեն Էլիս
Ջիմ Ուայթ
Միք Տյորներ

Պատմություն խմբագրել

Խումբը ձևավորվել է 1992 թվականին՝ Մելբուրնում, փողոցային երաժիշտ[2] և These Future Kings-ի նախկին առաջնորդ Ուորեն Էլիսի, ինչպես նաև Venom P. Stinger ավանգարդային խմբի մասնակիցներ Ջիմ Ուայթի և Միք Տյորների կողմից[3]։ Երաժիշտներն իրենց դեբյուտային համերգն են ունեցել Ռիչմոնդում՝ Վիկտորիա նահանգում, ապրիլի 25-ին՝ ԱՆԶԱԿԻ օրը։ Եռյակի հնչողության բնորոշ առանձնահատկությունը միանգամից դարձավ Էլիսի աղավաղված խաղը, որն էապես տարբերվում է ջութակի ավանդական ձայնից[4]։ Իր առաջին՝ 12 երգով՝ Dirty Three ալբոմը ձայնագրվել է կասետի վրա, որը տարածվել է կոլեկտիվի համերգների ժամանակ, և արագորեն հռչակ է բերել նրան[3]։ Արդեն 1993 թվականի հուլիսին խումբը պայմանագիր էր կնքել տեղի անկախ լեյբլի հետ և դեբյուտային ձայնագրությունը վերահրատարակվել էր սկավառակային կրիչի վրա[5]։

1990-ականների կեսերին երաժիշտներն ակտիվորեն շրջագայել են՝ այցելելով Միացյալ Նահանգներ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան և Իսրայել[2][6]։ 1996 թվականին Էլիսն ընդունվել է Nick Cave and the Bad Seeds խումբ, ինչի արդյունքում տեղի են ունեցել Dirty Three–ի և The Bad Seeds–ի մի քանի համատեղ համերգները։ Նույն թվականին խումբը ձայնագրել է Horse Stories ալբոմը, որը ամերիկյան Rolling Stone-ի լրագրողների կողմից ճանաչվել է 1996 թվականի լավագույն երեք ալբոմներից մեկը[3]։ 1998 թվականին թողարկվել է Ocean Songs սկավառակը, որն ընդգրկվել է «100 լավագույն ավստրալիական ալբոմներ» ցուցակում[1]։ Billboard–ից Քրիս Մորիսը նրան գնահատել է որպես Dirty Three-ի ստեղծագործության անսպասելի նոր ուղղություն, «խանդավառ և քնարական, այլ ոչ թե պայթուցիկ և տենդային»[7]։

2003 թվականին Թայվանի համերգային շրջագայության ժամանակ տրիոն ստիպված էր հանդես գալ լուրջ կայծակի և փոթորկի ժամանակ, ինչն իր հետ բերեց ստեղծագործական դադար[8]։ Խումբը ստուդիա է վերադարձել միայն 2005 թվականին՝ ձայնագրելով Cinder ալբոմը։ Ոգով նման էր Ocean Songs–ին, միայն այն տարբերությամբ, որ կոմպոզիցիաներն ավելի կարճ էին, բայց ընդհանուր առմամբ դրանք ավելի շատ էին՝ 19 երգ երկու սկավառակների վրա։ 2000-ականների երկրորդ կեսին խումբը համերգներ է տվել Մալայզիայում, Հոնկոնգում, Չինաստանում և Ճապոնիայում[9]։ 2012 թվականին թողարկվեց տրիոյի նոր սկավառակը՝ Toward the Low Sun, որն ամբողջ ծավալով կատարվել է Սիդնեյի օպերային թատրոնում[10]։ Ինչպես նաև դարձել է Dirty Three-ի առաջին ձայնագրությունը, որը հայտնվել է Billboard ամսագրի Top Heatseekers շքերթում[11]։

Երաժշտական ոճ խմբագրել

Ավստրալիացի ռոք երաժշտության պատմաբան Յան Մաքֆարլեյնը Dirty Three գործիքային ոճը համեմատում է 1970-ականների ջազ-ֆյուժնի հետ։ Միևնույն ժամանակ, քննադատը հստակեցնում է, որ խումբը խաղում է «իմպրովիզացիոն, էլեկտրական ռոք, առանց ջազ-Ֆյուժնի թատերայնության»[3]։ Մի քանի այլ լրագրողներ, նկարագրելով տրիոյի ձայնը, օգտագործում են դասական երաժշտություն, կամերային երաժշտություն, կելտական երաժշտություն, բլյուզ և ֆրի-ջազ տերմինները[4]։ Chicago Tribune-ի մեկնաբան Գրեգ Կոտը կոլեկտիվի ոճաբանությունը ներկայացնում է որպես «կիթառային ռոք», որն ընդգրկում է «գնչուական պարից» մինչև «հնդկական ռագա» միջակայքերը[12]։ Entertainment Weekly հրատարակության հեղինակ Դեյվիդ Բրաունը և Allmusic կայքի գրախոս Թոմ Յուրեկը Dirty Three ժանրը դասակարգում են որպես գործիքային ռոք, ինդի ռոք, էքսպերիմենտալ ռոք և պոստ-ռոք[13][14]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիայի ալբոմներ
Մինի ալբոմներ
Սինգլներ
Այլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «The 100 Best Australian Albums». Australian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  2. 2,0 2,1 «Dirty Three Chronology». From the Archives. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 McFarlane, Ian. «Encyclopedia entry for 'Dirty Three'». Wayback Machine. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  4. 4,0 4,1 Haber, Robert K. CMJ New Music Monthly // CMJ[en]. — 1997. — № 41. — С. 6.
  5. «Dirty Three Discography». From the Archives. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  6. Eliezer, Christie (1995 թ․ հուլիսի 8). «Australia and Canada Celebrate Their Indigenous Music». Google Books. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  7. Morris, Chris (1998 թ․ մարտի 7). «Dirty Three Clean Up Sound». Google Books. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  8. Woodworth, Max (2004 թ․ հունվարի 9). «Live at last! Again». Taipei Times[en]. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  9. «Dirty Three in KL». eCentral. 2006 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  10. «Dirty Three Concert Hall». Sydney Opera House. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  11. «Billboard Albums». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  12. Kot, Greg (1996 թ․ հոկտեմբերի 15). «Dirty Three Allure Fills Lounge Ax». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  13. Browne, David (1996 թ․ հոկտեմբերի 11). «Dirty Three Horse Stories». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  14. Jurek, Thom. «Dirty Three Ocean Songs». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել