Cigarettes After Sex (անգլ. թարգմանաբար՝ «Ծխախոտեր սեքսից հետո»), ամերիկյան էմբիենթ ինդի ռոք խումբ, որը ձևավորվել է 2008 թվականին Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում Գրեգ Գոնսալեսի կողմից։ Խումբը հայտնի է իր եթերային կամ երազանման երաժշտական ոճով և սիրո ու ռոմանտիկայի վրա հիմնված տեքստերով։ Գոնսալեսի ձայնը նկարագրվում է որպես «անդրոգինիկ»[1]։ Բացի էմբիենթ փոփ խումբ լինելուց, Cigarettes After Sex-ը նաև հանդես է գալիս շուգեյզինգ, դրիմ փոփ և սլոուքոր ժանրերում։

Cigarettes After Sex
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրերԴրիմ փոփ
էմբիենթ փոփ
ինդի ռոք
Գործունեություն2008-այժմ
ԼեյբլPartisan Records?
Կայքcigarettesaftersex.com
Անդամներ
Գրեգ Գոնսալես
Ռանդալ Միլեր
Ջեյքոբ Թոմսկի
Ջոշ Մարքուս
Նախկին անդամներ
Ֆիլիփ Թաբս
Գրեգ Լեահ
Սթիվ Հերադա
Էմիլի Դեյվիս
 Cigarettes After Sex Վիքիպահեստում

Խմբի դեբյուտային մինի ալբոմը՝ «I.»-ը թողարկվել է 2012 թվականին «Nothing's Gonna Hurt You Baby» երգով, որն, ի վերջո, դարձել է սլիփեր հիթ։ 2015 թվականին թողարկվել է «Affection» սինգլը, ինչից հետո՝ 2017 թվականի հունիսին խումբը թողարկել է իր դեբյուտային նույնանույն ստուդիական ալբոմը։

2019 թվականի օգոստոին խումբը հայտարարել է իր երկրորդ ստուդիական ալբոմի՝ «Cry»-ի, և «Heavenly» սինգլի մասին։ Ալբոմը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 25-ին[2]։

Պատմություն խմբագրել

Cigarettes After Sex-ը ձևավորվել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում 2008 թվականին[1][3][4]։ Գոնսալեսը ձայնագրել է առաջին մինի ալբոմը՝ «I.»-ը Էլ Պասոյի Տեխասի համալսարանում, անվանելով այս աշխատանքը «հիմնականում զուգադիպություն; փորձի նման մի բան»[1]։

Գոնսալեսը տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաք, որտեղ ձայնագրվել և 2015 թվականին թողարկվել է խմբի «Affection» սինգլը REO Speedwagon-ի «Keep On Loving You» երգի քավեր տարբերակի հետ միասին[5][6]։

Երաժշտական առաջարկությունների շնորհիվ Cigarettes After Sex-ը հայտնի է դարձել ՅուԹյուբում, ինչի շնորհիվ սկսել է հանդես գալ Եվրոպայում, Ասիայում և Միացյալ Նահանգներում։ Դրանից հետո խումբը թողարկել է իր առաջին նույնանուն ստուդիական ալբոմը 2017 թվականի հունիսի 9-ին[1][7][8]։

Խմբի անդամներ խմբագրել

2008 թվականին ձևավորվելուց հետո, խմբի կազմում են եղել մի շարք տարբեր անդամներ և համագործակիցներ Գրեգ Գոնսալեսի առաջնորդությամբ[5]

Ներկա անդամներ

Նախկին անդամներ

  • Ֆիլիփ Թաբս՝ ստեղնաշարայիններ, էլեկտրակիթառ
  • Գրեգ Լեահ՝ հարվածայիններ
  • Սթիվ Հերադա՝ ստեղնաշարայիններ
  • Էմիլի Դեյվիս՝ ակուստիկ կիթառ

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

  • I. (2012)

Սինգլներ խմբագրել

Անվանում Տարեթիվ Ալբոմ
«Nothing's Gonna Hurt You Baby» 2012 I.
«Affection» 2015
«K.» 2016 Cigarettes After Sex
«Apocalypse» 2017
«Each Time You Fall in Love»
«Sweet»
«Crush» 2018
«Neon Moon»
«Heavenly
2019 Cry
«Falling in Love»
«Kiss It Off Me»

Դեմոներ խմբագրել

  • Cigarettes After Sex (Romans 13:9) (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «The Diehard Romanticism of Cigarettes After Sex | NOISEY». NOISEY. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  2. Pryor, Terrance. «Cigarettes After Sex announce new album 'Cry,' release new single "Heavenly"». MP3s and NPCs. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  3. Simpson, Dave (2017 թ․ ապրիլի 19). «Cigarettes After Sex review – breathtaking ambient-pop enigmas». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Cigarettes After Sex - Tickets - The Echo - Los Angeles, California - April 27th, 2016». The Echo and Echoplex. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  5. 5,0 5,1 «Records». Cigarettes After Sex. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Review / Cigarettes After Sex / Affection». Independent Music News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Cigarettes After Sex». Cigarettes After Sex.
  8. «Cigarettes After Sex - 10 New Artists You Need to Know: January 2016». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Cigarettes After Sex» հոդվածին։