«Can You Hear Me» (հայ․՝ Դու ինձ լսո՞ւմ ես), իսպանացի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասի «Greatest Hits» ալբոմի հինգերորդ սինգլը, որը թողարկվել է 2008 թվականի հունիսի 27-ին «Interscope» լեյբլում։

«Can You Hear Me»
Էնրիկե Իգլեսիասի սինգլը
«Greatest Hits» ալբոմից
Թողարկված27 հունիսի, 2008
ՖորմատCD-սինգլ, CD մաքսի, թվային ներբեռնում
Ձայնագրված2008
Ժանրեվրոփոփ
Տևողություն3:44
ԼեյբլInterscope
ՊրոդյուսերBig Ben Diehl, Կարլոս Պաուկեր
Էնրիկե Իգլեսիասի սինգլների ժամանակագրություն
«¿Dónde Están Corazón?»
(2008)
«Can You Hear Me»
(2008)
«Lloro Por Ti»
(2008)

Երգը դարձել է 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական հիմնը[1][2]։

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Երգը գրել է Էնրիկե Իգլեսիասը՝ Ֆրենկի Շտորմի ու Սթիվ Մորալեզի հետ միասին։ Ձայնագրության պրոդյուսերը Կարլոս Պաուկերն է։ Երգը ձայնագրվել է Մայամիի (Ֆլորիդա նահանգ) «Circle House Studios» ձայնագրման ստուդիայում[3]։

Հիմնականում սինգլն արժանացել է բացասական արձագանքների, բայց հաջողություն է ունեցել եվրոպական շատ երկրներում։

Երգը պետք է դառնար Էնրիկե Իգլեսիասի «Greatest Hits» հավաքածուի երրորդ սինգլը Մեծ Բրիտանիայում, բայց այդպես էլ վաճառքի չի հանվել այնտեղ։

Այն մասին, որ երգը դառնալու է 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական հիմնը, հայտնի է դարձել մայիսի 20-ին։ Իգլեսիասը բնութագրվել է որպես կատարյալ մարդ այդ աշխատանքի համար. «Նա համաշխարհային կարգի աստղ է, նա հետաքրքրվում է ֆուտբոլով և ունի եվրոպական արմատներ»,- ասել է կոմերցիոն տնօրեն Ֆիլիպ Մերգրաֆը[1]։ Իգլեսիասն ինքը խոստովանել է, որ երջանիկ է ընտրվելու համար. «Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ ֆուտբոլային փառատոնում Շվեյցարիայում, և ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ առաջնության եզրափակչում[4]»։

Էնրիկե Իգլեսիասն առաջին անգամ կենդանի կատարել է երգը 2008 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչի ժամանակ՝ 2008 թվականի հունիսի 29-ին[1]։

Երգի տեսահոլովակը, որ նկարահանել է Փոլ Մինորը, ներառում է ֆուտբոլային հնարքների կադրեր[4]։

«Can You Hear Me» երգը ներառվել է «Insomniac» ալբոմի վերահրատարակությունում, որ արվել է Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Շվեյցարիայի Ավստրալիայի, Իտալիայի ու եվրոպական մի շարք այլ երկրների համար։

Երգացանկ

խմբագրել
CD-սինգլ
  1. «Can You Hear Me» (main version) — 3:44
  2. «Can You Hear Me» (UEFA remix) — 5:54
Մաքսի սինգլ
  1. «Can You Hear Me» (main version) — 3:44
  2. «Can You Hear Me» (Moto Blanco radio mix) — 3:30
  3. «Can You Hear Me» (Moto Blanco club mix) — 8:30
  4. «Can You Hear Me» (Moto Blanco dub) — 8:00
CD-սինգլ (ԱՄՆ)
  1. «Can You Hear Me» (main version) — 3:44
  2. «Can You Hear Me» (Moto Blanco radio mix) — 3:30
  3. «Can You Hear Me» (Moto Blanco club mix) — 8:30
  4. «Can You Hear Me» (UEFA remix) — 5:54

Հիթ-շքերթներ

խմբագրել
Ազգային
հիթ-շքերթ (2008)
Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա[5] 17
Բելգիա[5] 12
Չեխիա[6] 1
Դանիա[5] 1
Համաեվրոպական 30
Ֆինլանդիա[5] 5
Ֆրանսիա[5] 21
Գերմանիա[5] 14
Նորվեգիա[5] 7
Սլովակիա[7] 15
Շվեդիա[5] 6
Շվեյցարիա[5] 2
Թուրքիա[8] 4

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Euro 2008 unveils its official anthem». Bangkok Post. 2008 թ․ մայիսի 20. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
  2. «Official UEFA EURO 2008 Song: "Can You Hear Me" by Enrique Iglesias» (PDF). UEFA. 2008 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  3. «Official UEFA EURO 2008 Song: "Can You Hear Me" by Enrique Iglesias» (PDF). UEFA. 2008 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  4. 4,0 4,1 Kalow, Natalie (2008 թ․ հունիսի 5). «Official UEFA EURO 2008 Song: "Can You Hear Me" by Enrique Iglesias». GenQ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 aCharts.us — Enrique Iglesias «Can You Hear Me»
  6. Czech IFPI Airplay Chart
  7. «Slovak IFPI Airplay Chart». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Turkey Top 20 Chart Արխիվացված 2008-03-30 Wayback Machine Retrieved August 6, 2008