Փողաշուշան

բույսերի տեսակ
(Վերահղված է Callaից)
Փողաշուշան
Փողաշուշան
Փողաշուշան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Նվիկազգիներ (Araceae)
Ցեղ 'Calla'
Տեսակ Փողաշուշան (C. palustris)
Միջազգային անվանում
Calla palustris
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Փողաշուշան, կալա ռիխարդիա, (լատին․՝ Calla), նվիկազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր խոտաբույսերի ցեղ։ Տարածված է Նոր Զելանդիայում, կենտրոնական և հարավային Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում, Կանադայում, ԱՄՆ-ում[1][2][3][4]։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Տերևներն արմատամերձ են, երկարակոթուն, սրտաձև, փայլուն կանաչ։ Ծաղկաբույլը կողր է՝ կազմված բազմաթիվ մանր, դեղին, երբեմն՝ բաց դեղնավունից կարմրավուն ծաղիկներից՝ շրջապատված տերևային ծագում ունեցող ճերմակ, ձագարանման տերևաթիկնոցով։ Պտուղը հյութալի, կարմիր հատապտուղ է։ ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակվում է հիմնականում փողաշուշան ճահճայինը (C. palustris)։ Խիստ խոնավասեր է։ Բազմանում է պալարներով, թփերի բաժանումով և սերմերով։ Գեղազարդիչ է։

Նշանակություն խմբագրել

Կալա ծաղիկը շատ տարածված է իր գրավչության և գեղեցկության շնորհիվ։ Այն պատկանում է այն ծաղիկների խմբին, որն ունի բացառիկ ձև և գույների բազմազանություն, կանաչ, վարդագույն, մանուշակագույն, դեղին և այլն։ Նրա հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Անկախ ծագումից նա ունի հատուկ արտաքին տեսք։ Որպես կիսաճահճային բույս՝ աճման ընթացքում պահանջում է մեծ քանակությամբ խոնավություն, սակայն հանգստի շրջանում ջրելն աստիճանաբար պետք է դանդաղեցնել մինչև 10 օրը մեկ անգամ։

Բազմացում խմբագրել

Կալլան բազմացվում է թփիկի բաժանմամբ և սերմերով։ Սերմերը ցանում են աշնանը, իսկ թփիկներով բազմացվում են գարնանը։ Կալան մոտ 200 տարի է, որ տարածվել է Եվրոպայում։

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Гиляров М. С. Биологический энциклопедический словарь. — М.։ Советская энциклопедия, 1986. — С. 54б.
  • Губанов И. А. и др. 304. Calla palustris L. — Белокрыльник болотный // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 408. — ISBN 8-87317-091-6.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kew World Checklist of Selected Plant Families
  2. Govaerts, R. & Frodin, D.G. (2002). World Checklist and Bibliography of Araceae (and Acoraceae): 1-560. The Board of Trustees of the Royal Botanic Gardens, Kew.
  3. Herkert, J.R. & Ebinger, J.E. (eds.) (2002). Endangered and Threatened Species of Illinois: status and distribution 1: 1-161. Endangered species protection board, Springfield, Illinois.
  4. Sabirova, N.D. & Sabirov, R.N. (2011). New and rare vascular plant species of Northern Sakhalin. Byulleten' Glavnogo Botaniceskogo Sada 197: 80-86.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փողաշուշան» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փողաշուշան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փողաշուշան» հոդվածին։