Անտոն Վատլին (նոյեմբերի 4, 1994(1994-11-04), Պավլոդար, Ղազախստան), ավելի հայտնի է Bumble Beezy բեմական կեղծանվամբ[1], ռուսական հիփ-հոփ կատարող և երգերի հեղինակ։ Լայն լսարանին հայտնի է արագ կատարման ոճով, ինչպես նաև երաժշտական հաճախակի արդյունավետությամբ[2]։

Bumble Beezy
Bumble Beezy 01.jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1994(1994-11-04) (26 տարեկան)
Պավլոդար, Ղազախստան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություներաժիշտ և ռեփեր
Bumble Beezy Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ ժամանակաշրջանԽմբագրել

Անտոնը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 4-ին Ղազախստանի Պավլոդար քաղաքում։ Անտոնը ընկերասեր էր, շատ ընկերներ ուներ և լավ մանկություն անցկացրեց այդ քաղաքում։

2005 թվականին նա և նրա ընտանիքը որոշում են տեղափոխվել Ռուսաստան, քանի որ նրա ծնողները ավելի շատ հեռանկարներ են տեսել որդու համար[2]։

Սկզբում նրանք ապրել են Օմսկում, իսկ հինգ տարի անց տեղափոխվել են Պերմ, որտեղ Անտոնն ապրել է մինչև 2017 թվականը։ Ռեփ սկսել է լսել Լիլ Ուեյնի ստեղծագործության շնորհիվ, որին Անտոնն ինքը համարում է մեծ երաժիշտ, ինչպես նաև մեծացել է SD երաժշտության մեջ, որի միքսթեյփերը լսել է մինչև վերջ[3]։ Նա ստիպված էր փոխել տարբեր դպրոցներ, սակայն հիփ-հոփ ոճի երաժշտության հանդեպ նրա հետաքրքրությունը մնաց անփոփող։ Արդեն 2007 թվականին, դպրոցում սովորելով յոթերորդ դասարանում, հավաքել է իր երաժշտական կոլեկտիվը՝ զուգահեռաբար մասնակցելով տեքստային ռեփ-բատլերին, իսկ արդեն 14 տարեկանում ելույթ է ունեցել կենդանի լսարանի առջև։

Դպրոցը հաջողությամբ ավարտելուց և միջնակարգ կրթություն ստանալուց հետո, Անտոնը ընդունվել է պոլիտեխնիկական հումանիտար համալսարան։ Սակայն ինստիտուտի վարչակազմը փոխզիջման չգնաց և նա երրորդ կուրսից դուրս մնաց, քանի որ նրան ուսումը քիչ էր գրավում, շատ ժամանակ էր հատկացնում ստեղծագործելու վրա։ Սկսվել է համերգների և փորձերի շարքը, որոնք նրա համար առաջնահերթ էին։

Երաժշտական կարիերաԽմբագրել

2011 թվականԽմբագրել

2011 թվականից Անտոնը հայտնի է դարձել իր Bumble Beezy բեմական անվամբ։ Նրա կեղծանունը գալիս է անգլերեն «bumblebee» բառից, «zy» վերջավորությամբ (թուրքերենից` «Իշամեղու»)։

Արդեն այս տարիներին Անտոնը զգացել է ռեփի հանդեպ իր ձգտումը և Kool Savas-ի ոգեշնչմամբ հասցրել է ձայնագրել շուրջ 200 երգեր և երեք ոչ պաշտոնական երաժշտական թողարկումներ, մինի-ալբոմ «Воссоздание», միքսթեյփ «Sound Good» և «АСБ: Аудионаркотики Скачать Бесплатно», որոնք Անտոնը հասցրել է ջնջել համացանցից, բայց դրանք համացանցում դեռ կարելի է գտնել։ Անտոնը փորձում է չհիշել դրանց մասին,քանի որ այնտեղ ծնվում էր միայն նրա տեխնիկան և ոճը[2]։

Իր առաջին ժողովրդականությունը Big Russian Boss և Young P&H-ի հետ համատեղ ձեռք է բերել «No Hook» և «Чёрный снег» երգերի շնորհիվ, որտեղ ցուցադրվում է եզակի արագ շոու, ինչպես նաև սուր ռեփ հատվածներ Kool Savas-ի մեծ ոգեշնչման ներքո[2]։

2014 թվականԽմբագրել

Փետրվարի 2-ին թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Васаби»: Դրանում եղել են 9 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ RaSpeaker-ը, Սաժին Վիը, Biggie Ballz-ը, SlippahNeSpi-ն և Ալտեր էգո-ի Անտոնան՝ Lil Beezy-ը։ Այս աշխատանքը նրան բերեց ունկնդիրների առաջին ծանրակշիռ հոսքը և ոգեշնչեց հետագա ստեղծագործություններին։

Նոյեմբերի 21-ին Սաշմիրը թողարկել է իր «Միշա» միքսթեյփը, որի «Встал, вышел» համատեղ երգի ձայնագրությանը մասնկացել է նաև Անտոնը։

2015 թվականԽմբագրել

Մարտի 17-ին թողարկել է «16 Barz» երգը և տեսահոլովակը, որը գալիք համերգների հրավերք էր։

Մայիսի 26-ին Zloi Negr-ը թողարկել է իր «Переносчики» միքսթեյփը, որում Անտոնը, Porchy-ը, Obladaet-ը, Illumate-ը, Կազե Օբոյման և Alphavite-ը մասնակցել են «SAFM» համատեղ երգի ձայնագրությանը։

Հուլիսի 10-ին թողարկել է «Action» երգը` Չիպոմ Չիտերի և Bogomol'om-ի հետ համատեղ։

Օգոստոսի 27-ին թողարկել Է «Boeing 808» ստուդիական ալբոմը՝ Սաշմիրի հետ համատեղ։ Այն իր մեջ ներառում է 8 երգեր։

2016 թվականԽմբագրել

Հունիսի 16-ին թողարկել է իր երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Васаби 2»-ը, որում ընդգրկվել են 10 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Ալիշն ու Սաշմիրը։ Այս հրապարակումը նկատել է Օքսիմիրոնը և բարձր է գնահատել այն Թվիթթերում։ Հենց այդ մենահամերգից հետո Անտոնի մասին խոսեցին ռուսական ռեփի խմբում։ Այդ տարվա ամռանը  The Flow կայքի վարկածով ճանաչվել է «Նոր Ֆլոու» նախագծի հիփ-հոփ ինդուստրիայի ամենահեռանկարային նորեկներից մեկը[2][4]։

Սեպտեմբերի 4-ին թողարկեց իր երրորդ ստուդիական ալբոմը` «Deviant»։ Դրանում եղել են 14 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Lottery Bills, Դավին, Սաշմիրը, Niki L, SlippahNeSpi և Porchy-ը։ Արդեն այս երաժշտական թողարկման ժամանակ Անտոնը ոչ միայն տեխնիկապես է կատարում երգը, այլև ստիպում է մարդկանց, որ` «իսկապես պետք է սկսել ամեն ինչին ուրիշ կերպ նայել»[5][6]։

Հոկտեմբերի 31-ին թողարկել է «Салютую» երգը և դրա տեսահոլովակը Դավիի հետ համատեղ, որը դարձավ «Deviant»-ի համերգային շրջագայության հրավեր, իսկ հետո երգը մտել է նրա չորրորդ ստուդիական ալբոմի մեջ՝ «Resentiment», որը թողարկվել է նոյեմբերի 8-ին։

Նոյեմբերի 8-ին թողարկել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Resentiment»-ը։ Դրա մեջ եղել է 8 երգ, որի ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողները՝ Garibian-ը և Դավին[7][8]։

Նոյեմբերի 29-ին Jagermeister Music Awards անկախ երաժշտության մրցանակաբաշխության ժամանակ հատուկ մրցանակ է ստացել «Young Blood» անվանակարգում[9]։

2017 թվականԽմբագրել

Փետրվարի 14-ին Porchy-ն և Ameriqa-ն թողարկել են «Th3 Hook» համատեղ ստուդիական ալբոմը, որին Անտոնը մասնակցել է «Pass Out»-ի համատեղ երգի ձայնագրությանը[10][11]։ Այս երգի մեջ Անտոնը կատարել է իր կիսով րափ անգլիական քառատողը, բազմազանեցնելով այն երկու ռուսական քառատողերով։

Գարնանը թողարկել է «BeezyNOVA» շարքի երկու ստուդիական ալբոմ՝

  • ապրիլի 20՝ «Main Effect»: Դրան մասնակցել են 10 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ ST1M-ը և Դավին[12][13]։
  • մայիսի 10՝ «Side Effects»: Դրան մասնակցել են 10 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Դավին, Alai Oli Ինդի խումբը, Չայան Ֆամալի դուետը և DJ Novak-ը[14][15]։

Հուլիսի 7-ին Չայան Ֆամալին թողարկել է «Идол» ստուդիական ալբոմը, որում Անտոնն ու DJ Novak-ը մասնակցել են «Всё что хочешь бери» համատեղ երգի ձայնագրությանը[16][17]։

Այս տարվա ամռանը Անտոնը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, քանի որ նրա մշտական հնչյունային ռեժիսորը Պերմինը դադարեցրել է համագործակցությունը նրա հետ, իսկ Հյուսիսային Մայրաքաղաքում նա ավելի մեծ հեռանկարներ է տեսել[3]։

Օքսիմիրոնն և նրա «Booking Machine» համերգային գործակալությունը Անտոնին առաջարկել են համերգային շրջագայություն ձևավորել Ռուսաստանի մի քանի քաղաքներից, սակայն նա մերժել է նրանց, քանի որ արդեն ծրագրել է համերգներ, որոնք նախապես կազմակերպել են այլ կազմակերպիչներ[3]։

Ավելի ուշ, Անտոնին առաջարկ էլ են պայմանագիր կնքել «Black Star Inc.» երաժշտական լեյբլի հետ, բայց նա այստեղ էլ մերժեց, քանի որ նրան դուր չեկավ ընկերության ներկայացուցիչների հետ գործնական շփումը[18]։

Սեպտեմբերի 25-ին SD-ն թողարկել է իր տասնմեկերորդ Mixtape King Vol. 3-ը, որում Անտոնը, Young P & H-ը, Booker-ը և Գնոյնին իրենց մասնակցությունն են ունեցել «Жесть он крут!» համատեղ երգի ձայնագրության մեջ։

Հոկտեմբերի 13-ին թողարկել է «Васаби 3» յոթերորդ ստուդիական ալբոմը։ Դրա մեջ կա 8 երգ, որի ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ՝ Booker-ը և Ameriqa-ն[19][20]։

Հոկտեմբերի 15-ին թողարկել է «Харизма» երգի տեսահոլովակը իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «BeezyNOVA՝ Main Effect» ալբոմից[21][22]։

Դեկտեմբերի 18-ին թողարկել է «Молчишь» երգը և դրա տեսահոլովակը «Black Star Inc»-ի արտիստներից մեկի հետ համատեղ՝ Միշա Մարվինի[23][24][25][26]։

2018 թվականԽմբագրել

Փետրվարի 23-ին թողարկել «Ключи от улиц» է երգը, իսկ տեսահոլովակը C4-ի և Bess-ի հետ համատեղ, որը ձայնագրվել է կյանքից հեռացած բիթմերեյքերի և հնչյունային օպերատոր VeroBeatz-ի հիշատակին, իսկ հետո նրանց համատեղ երգը մտել է C4-ի` «495» ստուդիական ալբոմը, որը թողարկվել է մարտի 9-ին։

Մարտի 15-ին թողարկել է «Original Go-Getter» երգ,իսկ ռոք տարբերակը՝ «Amatory» ռոք խմբի հետ համատեղ։

Մարտի 29-ին թողարկել է «Дайджест» երգի տեսահոլովակը, իր յոթերորդ ստուդիական ալբոմում` «Васаби 3», որտեղ Անտոնը շրջում է Lamborghini-ով և ստանում սուպեր ունակություններ[27][28][29]։

Ապրիլի 6-ին Էմելևսկայան թողարկել է «Кипяток» ստուդիական ալբոմը, որտեղ Անտոնը ունեցել է «Flex» համատեղ երգի ձայնագրություն[30][31]։

Մայիսի 18-ին DJ Nik One-ը թողարկել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «Сториз»-ը, որտեղ Անտոնը և Slimus-ը ձայնագրել են «911» երգը[32][33]։

Հունիսի 15-ին ST1M-ը թողարկել է իր յոթերորդ միքսթեյպը` «Неизданное 6», որտեղ Անտոնն ու Դավին ձայնագրել են «Спорт» երգը։

Օգոստոսի 17-ին թողարկեց «Vibe» երգը Roux'ом-ի հետ համատեղ, իսկ հետո նրանց երգը մտավ նրա ութերորդ ստուդիական «111111» ալբոմ, որը թողարկվեց սեպտեմբերի 14-ին։

Սեպտեմբերի 14-ին թողարկել է իր ութերորդ ստուդիական ալբոմը՝ «111111», որի մեջ եղել են 12 երգեր, որոնց ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ` Էլդար Ջարախովը, Porchy-ը, , Неизвестность-ը, Roux-ը և Arthur Midi-ն[34][35]:.

Հոկտեմբերի 5-ին Deemars-ը և Gunz-ը թողարկել են «1000 льё» համատեղ ստուդիական ալբոմը, որտեղ Անտոնը և C4-ը  ձայնագրել «Крылья» են երգը[36]։

Հոկտեմբերի 26-ին Roux-ը թողարկել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Deviant Two», որտեղ Անտոնը ձայնագրել է «Expo» երգը[37]։

Հոկտեմբերի 30-ին թողարկել է «Какой парень» երգը Roux'ом-ի հետ համատեղ, իսկ հետո նրանց երգը մտել է նրա «Royal Flow» ստուդիական ալբոմի մեջ, որը թողարկվել է դեկտեմբերի 28-ին։

Դեկտեմբերի 28-ին թողարկել է «Royal Flow» ստուդիական ալբոմը, Roux'ом-ի հետ համատեղ։ Դրա մեջ ներառվում են 12 երգեր[38]։

Դեկտեմբերի 31-ին Roux'ом-ի հետ համատեղ թողարկել է «Какой парень» երգի տեսահոլովակը «Royal Flow» ստուդիական ալբոմից[39][40]։

2019 թվականԽմբագրել

Փետրվարի 14-ին Arthur'ом Midi-ի հետ համատեղ «Климат контроль» երգի տեսահոլովակը թողարկել է իր ութերորդ ստուդիական «111111» ալբոմում[41][42]։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած չէ, երեխաներ չունի։

Հայտնի է, որ որոշ ժամանակ նա հանդիպել է մոդել Անաստասիա Բիստրոայի հետ։ Հենց նրա լուսանկարն էլ օգտագործվել է «Resentiment»-ի ստուդիական չորրորդ ալբոմի շապիկի վրա։ Սակայն մոտ մեկ տարի իրար հետ շփվելուց հետո, ըստ որոշ տեղեկությունների, զույգը դադարեցրել է հարաբերությունները։

Ավելի ուշ Անտոնը սիրահարվեց ռեփերուհի և ռադիո հաղորդավարուհի Էմելևսկայային։ Մի փոքր սիրախաղը համացանցում սկիզբ դարձավ իրական հարաբերության։ 2018 թվականի հունիսին նրանց սիրախաղը «միությունը» դադարեցվեց, սակայն նրանք ջերմ զգացմունքներ  պահպանեցին միմյանց նկատմամբ։

Bumble Beezy-ի ստեղծագործական առանձնահատկությունը հատուկ արագ կատարողականի օգտագործումն է։ Անտոնի այս ոճը ձևավորվել է Tech N9ne-ի երկու սիրելի ռեփերների ազդեցության ներքո՝ կատարման տեխնիկայի առումով, և Kool Savas-ը՝ տեքստային ոճի առումով։ Անտոնի վրա մեծ ազդեցություն է ունեցել մասնավորապես Վակա Ֆլոկա Ֆլեյմի, Future, Յանգ Թագի և Ջուսի Ջեյի ստեղծագործությունը։

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

  • 2014 թվական` «Васаби»
  • 2015 թվական` «Boeing 808» (Սաշմիրի հետ)
  • 2016 թվական` «Васаби 2»
  • 2016 թվական` «Deviant»
  • 2016 թվական` «Resentiment»
  • 2017 թվական` «BeezyNOVA: Main Effect»
  • 2017 թվական` «BeezyNOVA: Side Effects»
  • 2017 թվական` «Васаби 3»
  • 2018 թվական` «111111»
  • 2018 թվական` «Royal Flow» (Roux'ом-ի հետ միասին)

ՍինգլներԽմբագրել

  • 2014 թվական` «Черный снег» (feat. Big Russian Boss & Young P&H)
  • 2014 թվական` «Проснулся»
  • 2014 թվական` «No Hook 2»
  • 2014 թվական` «Амплуа»
  • 2014 թվական` «Flow Shop» (feat. Biggie Ballz)
  • 2014 թվական` «Вектор» (feat. Walkie & Хронос)
  • 2014 թվական` «Molotov Coctail» (feat. Obladaet)
  • 2014 թվական` «Выкл»
  • 2014 թվական` «WTF» (feat. Anthony Caine, Сашмир & Rover)
  • 2014 թվական` «Xbox (X6)» (2014)
  • 2015 թվական` «16 Barz»
  • 2015 թվական` «Fucked Up»
  • 2015 թվական` «Сине-зелёные» (feat. Walkie)
  • 2015 թվական` «Карма» (feat. Сашмир)
  • 2015 թվական` «Те парни» (feat. Сашмир)
  • 2016 թվական` «Знак»
  • 2016 թվական` «No Hook 4»
  • 2016 թվական` «Не ревнуй» (feat. Сашмир & Гиги)
  • 2016 թվական` «Digits» (feat. Alphavite)
  • 2017 թվական` «Молчишь» (feat. Миша Марвин)
  • 2018 թվական` «Original Go-Getter»
  • 2018 թվական` «Original Go-Getter» (feat. «Amatory», рок-версия)

«Cognac Starz»-ի կազմումԽմբագրել

Սինգլներ
  • 2016 թվական` «BPM»
  • 2016 թվական` «Mercedes Flow» (feat. D-Kay Drummasta)

Մասնակցություն այլ կատարողների ալբոմներինԽմբագրել

  • Սաշմիր՝ «Миша» («Встал, вышел»), «Дал жизни» («Складываю»)
  • Zloi Negr՝ «Переносчики» («SAFM»)
  • Porchy x Ameriqa՝ «Th3 Hook» («Pass Out»)
  • Չայան Ֆամալի՝ «Идол» («Всё что хочешь бери»)
  • СД՝ «Mixtape King Vol. 3» («Жесть он крут!»)
  • C4՝ «495» («Ключи от улиц»)
  • Էմելևսկայա՝ «Кипяток» («Flex»)
  • DJ Nik One՝ «Сториз» («911»)
  • ST1M՝ «Неизданное 6» («Спорт»)
  • Deemars x Gunz՝ «1000 лье» («Крылья»)
  • Roux՝ «Nottingham II» («Риск и предубеждение»), «Deviant Two» («Expo»)

ՏեսագրությունԽմբագրել

Տարի Անուն Ռեժիսոր Ալբոմ
2015   «16 Barz» Անհայտ է Սինգլ
2016   «Салютую» (feat. Դավի) T37 Studio «Deviant»[Resentiment 1]
2017   «Харизма» Kosmodrome «BeezyNOVA: Main Effect»
  «Молчишь» (feat. Միշա Մարվին) Պոլինա Նազարևա Сингл
2018   «Ключи от улиц» (feat. C4, Bess & VeroBeatz) Zefir Video Company «495» (ստուդիական ալբոմ C4)[495 1]
  «Дайджест» Ozio.pro «Васаби 3»
  «Какой парень» (& Roux) Էլդար Գարաև «Royal Flow»
2019   «Климат контроль» (feat. Arthur Midi) Եկատերինա Բոլովցովա «111111»

Համերգային շրջագայություններԽմբագրել

  • 2016 թվական` Deviant Tour
  • 2017 թվական` Wasabi Tour
  • 2018 թվական` Preda Tour

ԾանոթագրություններԽմբագրել

  1. На момент создания клипа трек «Салютую» был синглом, впоследствии вошёл в его четвёртый студийный альбом — «Resentiment».
  1. На момент создания клипа трек «Ключи от улиц» был синглом, впоследствии вошёл в студийный альбом C4 — «495».

Աղբյուր

  1. Bumble Beezy — Сiбдепо
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bumble Beezy: бешеный флоу и провокационное содержание — The Flow
  3. 3,0 3,1 3,2 «Весь топ iTunes — это песни про шлюх и наркоту»: интервью с Bumble Beezy — Aфиша Daily
  4. «„Ну как же так, ты недавно хвалил Bumble Beezy, сегодня — ATL, и тут же Dom!No.“… Я просто люблю хип-хоп в целом.»։ www.interviewrussia.ru։ Արխիվացված է Oxxxymiron օրիգինալից 2018-09-23-ին։ Վերցված է 2019-05-24 
  5. «Bumble Beezy «Deviant»»։ www.rap.ru։ 2016-09-04։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-09-ին։ Վերցված է 2019-05-24 
  6. «Bumble Beezy «Deviant». Герой проекта «Новый Флоу», незаурядный рэпер из Перми, выпустил альбом, на который делал большую ставку.»։ the-flow.ru։ 2016-09-03 
  7. «Bumble Beezy «Resentiment»»։ www.rap.ru։ 2016-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-14-ին։ Վերցված է 2019-05-24 
  8. «Bumble Beezy «Resentiment». Пермский рэпер выпустил уже третий свой релиз в этом году.»։ the-flow.ru։ 2016-11-09 
  9. «Кто победил на Jagermeister Indie Awards 2016. Грибы, Oxxxymiron, Bumble Beezy и не только.»։ the-flow.ru։ 2016-11-29 
  10. «Porchy, Ameriqa «Th3 Hook»»։ www.rap.ru։ 2017-02-14։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-17-ին։ Վերցված է 2019-05-24 
  11. «Porchy & Ameriqa "Th3 Hook". Совместный релиз главного соратника Oxxxymiron и ростовского битмейкера, отметившегося на прошлогоднем альбоме Пики "A L F A". Участвуют ATL и Bumble Beezy.»։ the-flow.ru։ 2016-11-09 
  12. «Bumble Beezy «BeezyNOVA: Main Effect»»։ www.rap.ru։ 2017-04-20։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-11-ին։ Վերցված է 2019-05-24 
  13. «Bumble Beezy «BeezyNOVA: Main Effect». Вышел альбом одного из самых заметных новых игроков.»։ the-flow.ru։ 2017-04-20 
  14. «Bumble Beezy выпустил новый альбом «BeezyNOVA: Side Effects»»։ www.rap.ru։ 2017-05-10։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-06-ին։ Վերցված է 2019-05-24 
  15. «Bumble Beezy «BeezyNOVA: Side Effects». Второй альбом обладателя впечатляющего фастфлоу не за год даже, а за месяц. Вредит ли такая производительность песням?»։ the-flow.ru։ 2017-05-03 
  16. «Чаян Фамали «Идол»»։ www.rap.ru։ 2017-07-07։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-09-ին։ Վերցված է 2019-05-24 
  17. «Чаян Фамали "Идол". Лето в этом году не задалось — зато с летней музыкой всё в порядке.»։ the-flow.ru։ 2017-07-10 
  18. «Bumble Beezy признался в том, что вел переговоры с Black Star. «Это был у**анский диалог»»։ the-flow.ru։ 2018-10-03 
  19. «Bumble Beezy выпустил новый альбом «Васаби III»»։ www.rap.ru։ 2017-10-13։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-17-ին։ Վերցված է 2019-05-24 
  20. «Bumble Beezy «Васаби III». «Все, кто ищет в моей музыке что-то кроме чистой животной энергии — вы не по адресу». Вас предупредили.»։ the-flow.ru։ 2017-10-13 
  21. «Bumble Beezy «Харизма»: дебютный клип рэпера с бешеным флоу»։ www.rap.ru։ 2017-10-15։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-29-ին։ Վերցված է 2019-05-24 
  22. «Bumble Beezy «Харизма». Три альбома за год — и всего лишь первый клип.»։ the-flow.ru։ 2017-10-16 
  23. «Миша Марвин, Bumble Beezy «Молчишь»»։ www.rap.ru։ 2017-12-19 
  24. «Миша Марвин, Bumble Beezy "Молчишь". Осторожно, в клипе — мат!»։ the-flow.ru։ 2017-12-19 
  25. «Миша Марвин и Bumble Beezy сняли клип с пленными балеринами»։ www.intermedia.ru։ 2017-12-19 
  26. «Миша Марвин ft. Bumble Beezy — Молчишь»։ tntmusic.ru։ 2017-12-19 
  27. «В новом клипе «Дайджест» Bumble Beezy дрифтит на Ламбо и обретает суперспособности»։ www.rap.ru։ 2018-03-29 
  28. «Bumble Beezy «Дайджест». Из клипа можно догадаться, что секрет фастфлоу Beezy — Jagermeister.»։ the-flow.ru։ 2018-03-29 
  29. «Bumble Beezy выпустил клип «Дайджест».»։ daily.afisha.ru։ 2018-03-29 
  30. «И снова женский рэп: Эмелевская выпустила альбом «Кипяток»»։ www.rap.ru։ 2018-04-06։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-11-ին։ Վերցված է 2019-05-24 
  31. «Эмелевская "Кипяток". Среди гостей лишь один Bumble Beezy.»։ the-flow.ru։ 2018-04-06 
  32. «​Cлушаем новый альбом DJ Nik One «Сториз». Участвуют Fuze, Slim, Yanix, Hash Tag и другие»։ www.rap.ru։ 2018-05-18։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-16-ին։ Վերցված է 2019-05-24 
  33. «DJ Nik One "Сториз". Вышел альбом с участием Fuze, Yanix, Hash Tag и многих других.»։ the-flow.ru։ 2018-05-17 
  34. «Bumble Beezy «111111». Пулемётного фастфлоу здесь меньше, чем у Beezy обычно — но вряд ли это минус.»։ the-flow.ru։ 2018-09-14 
  35. «В частной филармонии «Триумф» рэпер Bumble Beezy презентует новый альбом»։ zvzda.ru։ 2018-09-20 
  36. «Bumble Beezy и Roux выпустили совместную песню "Expo". Когда фастфлоу встречает фастфлоу.»։ the-flow.ru։ 2018-10-04 
  37. «Куплет Гуфа можно услышать на альбоме дуэта Deemars & Gunz. Трек называется "OG", но и кроме Алексея есть интересные гости: Bumble Beezy, Жак Энтони, FD Vadim.»։ the-flow.ru։ 2018-10-26 
  38. «Bumble Beezy, Roux "Royal Flow". К заглавию альбома и правда придраться сложно.»։ the-flow.ru։ 2018-12-28 
  39. «Bumble Beezy и Roux рвут бит пулемётным флоу в новом клипе «Какой парень»»։ www.rap.ru։ 2019-01-04 
  40. «Bumble Beezy & Roux "Какой парень". Два рэпера объясняют, почему постоянным отношениям предпочитают свободу, а одной даме — много дам.»։ the-flow.ru։ 2019-01-04 
  41. «Bumble Beezy «Климат-контроль»»։ www.rap.ru։ 2019-02-14 
  42. «Bumble Beezy "Климат-контроль" Романтичный клип, где все по законам жанра: любовь, ссоры, перрон, снег, крыши, поцелуи.»։ the-flow.ru։ 2019-02-14