Հոակին Ջեյմս Մալֆուրս (անգլ.՝ Juaquin James Malphurs, մայիսի 31, 1986(1986-05-31)[1], Հարավային Ջամեյկա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Վակա Ֆլոկա Ֆլեյմ (անգլ.՝ Waka Flocka Flame) կամ պարզապես Վակա Ֆլոկա, ամերիկացի ռեփեր։ 2010 թվականի հոկտեմբերին թողարկվել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կրում է «Flockaveli» անվանումը։ 2011 թվականի օգոստոսին ամերիկացի ռեփեր Գուչի Մենի հետ համագործակցությամբ «Ferrari Boyz» կոչվող ստուդիական ալբոմը, իսկ 2012 թվականի հունիսին նա թողարկել է իր երկրորդ անհատական ստուդիական ալբոմը, որը կրում է «Triple F Life: Friends, Fans & Family» անվանումը։

Վակա Ֆլոկա Ֆլեյմ
Վակա Ֆլոկա Ֆլեյմը 2014 թվականի օգոստոսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունWaka Flocka Flame
Ի ծնե անունՀոակին Ջեյմս Մալֆուրս
Նաև հայտնի է որպեսWaka Flocka Flame
Ծնվել էմայիսի 31, 1986 (37 տարեկան)
Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրԱտլանտա, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2008-ներկա
ԼեյբլBrick Squad Monopoly, 1017 Brick Squad Records, Atlantic Records (ներկա)
Asylum Records, Warner Bros. Records (նախկին)
ԿրթությունNorth Clayton High School?
Կապված1017 Brick Squad-ի անդամներ, Գուչի Մեն, Travis Porter, Ֆրենչ Մոնտանա
Կայքwakaflockabsm.com
 Waka Flocka Flame Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1986-2008: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ խմբագրել

 
Վակա Ֆլոկան 2010 թվականի դեկտեմբերին

Հոակին Ջեյմս Մալֆուրսը ծնվել է 1986 թվականի մայիսի 31-ին Նյու Յորքում։ Նրա ընտանիքը այնուհետև տեղափոխվել և բնակություն է հաստատել Ատլանտայում[2]։ Նրա մայրը՝ Դեբրա Էնթնին, Mizay Entertainment ընկերության հիմնադիրն է և նախկինում եղել է ամերիկացի ռեփեր Գուչի Մենի մենեջերը[3]։ Իր «Վակա» (Waka) անունը իրեն տվել է իր զարմիկը, իսկ «Ֆլոկա Ֆլեյմը» (Flocka Flame) անունը նա ստացել է ռեփեր Գուչի Մենի կողմից[4], ում նա ճանաչում է 19 տարեկանից[5]։

2009-10: «Flockaveli» խմբագրել

2009 թվականի ընթացքում մի քանի միքսթեյպներ թողարկելուց հետո, Վակա Ֆլոկան առաջին մեծ ճանաչում է ձեռք բերում 2009-ի դեկտեմբերին թողարկված իր «O Let's Do It» սինգլի շնորհիվ, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը[6]։ 2010 թվականի հունվարի 19-ին Ատլանտայի ավտոլվացման կայաններից մեկում Վակա Ֆլոկայի վրա կրակում են, իսկ այնուհետև թալանում են նրան[7][8]։ Փամփուշտը անցել է նրա աջ թևի միջով։

 
Վակա Ֆլոկա (2011)

2010 թվականի օգոստոսին նա թողարկում է իր հիթ դարձած «No Hands» երգը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 1-ին թողարկվում է նրա «Flockaveli» կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմը[9]։ Այն իր թողարկման առաջին շաբաթում ունենում է 37,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը[10]։ 2010-ի հոկտեմբերին նա նաև ընդգրկվում է MTV-ի կողմից կազմված "Hottest MCs in the Game 2010" ցանկում, որտեղ նա զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[11]։

2011-12: «Ferrari Boyz» և «Triple F Life: Friends, Fans & Family» խմբագրել

2011 թվականի առաջին կեսին մի քանի միքսթեյպներ թողարկելուց հետո[12][13][14], օգոստոսի 9-ին համագործակցությամբ Գուչի Մենի հետ նրանք թողարկում են «Ferrari Boyz» կոչվող ստուդիական ալբոմը[15], որը Billboard 200-ում զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը[16]։ 2011 թվականի հոկտեմբերի 14-ին Վակա Ֆլոկան թողարկում է իր «Round of Applause» երգը համագործակցությամբ կանադացի ռեփեր Դրեյքի հետ[17]։ 2011-ի ընթացքում Վակա Ֆլոկան նաև ձայնագրում է իր երկրորդ ստուդիական ալբոմը[18], որը կրում է «Triple F Life: Friends, Fans & Family» անվանումը[19]։ Նա ի սկզբանե այդ ալբոմը պլանավորում էր թողարկել 2011 թվականին[20], սակայն այնուհետև հետաձգվում և թողարկվում է 2012հունիսի 8-ին[21]։ Ալբոմը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում և թողարկման առաջին շաբաթում գրանցում է 33,000 օրինակի վաճառք ամբողջ Միացյալ Նահանգներում[22]։

2013-ներկա։ «Flockaveli 2» խմբագրել

2013 թվականի հունվարի 22-ին Վակա Ֆլոկան հայտարարում է, որ իր երրորդ ալբոմը կոչվելու է «Flockaveli 2»[23]:

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Flockaveli»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 5, 2010
  • Լեյբլ։ 1017 Brick Squad, Asylum Records, Warner Bros. Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Ferrari Boyz»
(Գուչի Մենի հետ)
  • Թողարկված։ Օգոստոսի 9, 2011
  • Լեյբլ։ 1017 Brick Squad, Brick Squad Monopoly, Asylum Records, Warner Bros. Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Triple F Life: Friends, Fans & Family»
  • Թողարկված։ Հունիսի 8, 2012
  • Լեյբլ։ 1017 Brick Squad, Brick Squad Monopoly, Asylum Records, Warner Bros. Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Միքսթեյպներ խմբագրել

  • 2009 - «Salute Me or Shoot Me»
  • 2009 - «Twin Towers» (Սլիմ Դանքինի հետ)
  • 2009 - «Salute Me or Shoot Me 2»
  • 2009 - «LeBron Flocka James»
  • 2009 - «Streets R Us» (Travis Porter-ի հետ)
  • 2010 - «True Blood» (Ջոն Ջիզիի հետ)
  • 2010 - «LeBron Flocka James 2»
  • 2011 - «Salute Me or Shoot Me 3 (Hip Hops Outcast)»
  • 2011 - «Benjamin Flocka»
  • 2011 - «DuFlocka Rant (10 Toes Down)»
  • 2011 - «Twin Towers 2 (No Fly Zone)» (Սլիմ Դանքինի հետ)
  • 2011 - «LeBron Flocka James 3» (Wooh da Kid-ի և Սլիմ Դանքինի հետ)
  • 2011 - «Lock Out» (Ֆրենչ Մոնտանայի հետ)
  • 2012 - «Salute Me or Shoot Me 4 (Banned from America)»
  • 2013 - «DuFlocka Rant 2»
  • 2013 - «DuFlocka Rant: Halftime Show»
  • 2013 - «From Roaches to Rollies»
  • 2014 - «Re-Up»
  • 2014 - «I Can't Rap Vol. 1»
  • 2015 - «The Turn Up Godz Tour»
  • 2015 - «Salute Me or Shoot Me 5»
  • 2015 - «Flockaveli 1.5»
  • 2016 - «LeBron Flocka James 4»

Սինգլներ խմբագրել

Սեփական սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Ալբոմ
2009 «O Let's Do It» «Flockaveli»
2010 «Hard in da Paint»
«No Hands»
(Ռոսկո Դեշի և Wale-ի մասնակցությամբ)
2011 «Grove St. Party»
(Kebo Gotti-ի մասնակցությամբ)
«She Be Puttin' On»
(Գուչի Մենի հետ՝ Սլիմ Դանքինի մասնակցությամբ)
«Ferrari Boyz»
«Round of Applause»
(Դրեյքի մասնակցությամբ)
«Triple F Life: Fans, Friends & Family»
2012 «I Don't Really Care»
(Թրեյ Սոնգզի մասնակցությամբ)
«Get Low»
(Նիքի Մինաժի, Թայգայի և Ֆլո Ռայդայի մասնակցությամբ)
2013 «50K» (Ռեմիքս)
(T.I.-ի մասնակցությամբ)
«DuFlocka Rant: Half-Time Show»
«Activist»
(Բեն Ջիի մասնակցությամբ)
2014 «Slippin»
2015 «Game On»
(Good Charlotte-ի մասնակցությամբ)
«Pixels» սաունդթրեք
«8 - 0»
(Ռեյվեն Ջաստիսի հետ)
«Workin»
«AM 2 PM»
«Get Me Right»
(Cook Tha Monster-ի մասնակցությամբ)

Մասնակցությունը ուրիշների սինգլներում խմբագրել

Տարի Անվանում Ալբոմ
2010 «Bingo»
(Գուչի Մենի սինգլ)
«The State vs. Radric Davis»
2011 «Wild Boy»
(MGK-ի սինգլ)
«Half Naked & Almost Famous»
«Grillin»
(Միթրի Ռայսի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլ
2012 «Lehhhgooo»
(N.O.R.E.-ի սինգլ)
«S.U.P.E.R.T.H.U.G.»
«Lights Down Low»
(Բեյ Մեյջորի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլ
«All You»
(The Cataracs-ի սինգլ)
«Gordo Taqueria»
«Molly»
(Բեյբի Դիի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլներ
2013 «Want It All»
(Kalyko-ի սինգլ)
«Scream & Shout» (Ռեմիքս)
(Will.i.am-ի սինգլ)
«#willpower»
«Can I Freak»
(MN Fats-ի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլներ
«Power Moves»
(Frenchie BSM-ի սինգլ)
«Miley»
(DJ Holiday-ի սինգլ)
«Wild Out»
(Բորգորի սինգլ)
«Wild Out EP»
«Killaman»
(5ive Mic-ի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլներ
2014 «Whassap»
(Ռոսկո Դեշի սինգլ)
«Always»
(DJ Scream-ի սինգլ)
«Hunger Pains»
«Tolerated»
(Girl Talk-ի և Freeway-ի սինգլ)
«Broken Ankles»
«Rage The Night Away»
(Սթիվ Աոկիի սինգլ)
«Neon Future I»
«TTU (Too Turnt Up)»
(Flosstradamus-ի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլ
«Chickens»
(Փի Ռեյնի սինգլ)
«Dear America»
«Broke»
(The Zombie Kids-ի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլ
«A-List»
(Sisqo-ի սինգլ)
«Last Dragon»
«Tell Daddy»
(Մեյջորի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլներ
2015 «Cheezin'»
(DJ Umek-ի սինգլ)
«Hot Now»
(Ջի Բեյբիի սինգլ)
«Beast»
(Միա Մարտինայի սինգլ)
«Mia Martina»
«Gravity»
(Ջո Սիկորայի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլներ
«Moved On»
(Ռեյվեն Ջաստիսի սինգլ)

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2010 BET Hip Hop Awards Տարվա նորեկ - Առաջադրված
Լավագույն ակումբային երգ «O Let’s Do It» Առաջադրված
2011 BET Awards Լավագույն գամագործակցություն «No Hands» (Ռոսկո Դեշի և Wale-ի հետ) Առաջադրված
BET Hip Hop Awards Լավագույն ակումբային երգ Հաղթանակ
2015 Much Music Video Awards Տարվա էլեկտրոնային/պարային տեսահոլովակ «Beast» (Միա Մարտինայի հետ) Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Discogs — 2000.
  2. Birchmeier, Jason. «Waka Flocka Flame Biography». allmusic.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. Julia Beverly (2009 թ․ դեկտեմբեր). «Scam Afta Scam» (PDF). Ozone. էջեր 48, 52. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. Koroma, Salima (2010 թ․ հունիսի 29). «Waka Flocka Flame Talks Mixtapes, His Stage Name | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHopDX. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27–ին-ին.
  5. Graham, Nadine (2011 թ․ հուլիսի 30). «Waka Flocka Flame Says He's Crafting Rap Skills On "Ferrari Boyz" | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHop DX. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  6. «Waka Flocka Flame - Chart history». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «Exclusive: Waka Flocka Flame Nearly 'Gave Up' After Being Shot – Music, Celebrity, Artist News». MTV. 2010 թ․ փետրվարի 4. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27–ին-ին.
  8. Jacobs, Allen (2010 թ․ հունվարի 21). «Waka Flocka Flame Shot During Robbery Attack | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHopDX. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27–ին-ին.
  9. «iTunes - Music - Flockaveli (Deluxe Version) by Waka Flocka Flame». Itunes.apple.com. 2010 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19–ին-ին.
  10. Jacobs, Allen (2010 թ․ հոկտեմբերի 13). «Hip Hop Album Sales: The Week Ending 10/10/2010 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHop DX. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  11. «MTV Specials – Hottest – Mc». Mtv.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  12. «Waka Flocka & Slim Dunkin - Twin Towers 2: No Fly Zone Hosted by DJ Spinz, DJ Teknikz & DJ Kash // Free Mixtape @». Datpiff.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19–ին-ին.
  13. «Waka Flocka - Salute Me Or Shoot Me 3 Hosted by Trap-A-Holics & DJ Holiday // Free Mixtape @». Datpiff.com. 2011 թ․ փետրվարի 19. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19–ին-ին.
  14. «Waka Flocka - Benjamin Flocka Hosted by DJ Teknikz & Love Dinero // Free Mixtape @». Datpiff.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19–ին-ին.
  15. «iTunes - Music - Ferrari Boyz (Deluxe Version) by Gucci Mane & Waka Flocka Flame». Itunes.apple.com. 2011 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19–ին-ին.
  16. Jacobs, Allen (2011 թ․ օգոստոսի 17). «Hip Hop Album Sales: The Week Ending 8/14/2011 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHop DX. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  17. «iTunes - Music - Round of Applause (feat. Drake) - Single by Waka Flocka Flame». Itunes.apple.com. 2011 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19–ին-ին.
  18. Kuperstein, Slava (2012 թ․ ապրիլի 29). «Waka Flocka Flame Discusses Slim Dunkin's Death & Goals For "Triple F Life"». HipHopDX. Cheri Media Group. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  19. Iraheta, Mark (2011 թ․ հունվարի 5). «Video: Waka Flocka Talks New Album, Reveals Title». Complex. Complex Media. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  20. Payne, Chris (2011 թ․ նոյեմբերի 29). «Waka Flocka Flame Readies Sophomore Album; Talks DMX & Drake Collabos». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  21. «iTunes - Music - Triple F Life: Friends, Fans & Family (Deluxe Version) by Waka Flocka Flame». Itunes.apple.com. 2012 թ․ հունիսի 8. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19–ին-ին.
  22. Caulfield, Keith (2012 թ․ հունիսի 20). «Usher Finds Fourth No. 1 Album on Billboard 200». Billboard. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  23. Waka Flocka Reveals New Album Title | News Video. MTV (2013-01-22). Retrieved on 2013-08-18.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վակա Ֆլոկա Ֆլեյմ» հոդվածին։